The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 12 January 2020

Նիդերլանդներում հարգվելու է Հրանտ Դինքի հիշատակը

Date: Saturday, 18 January 2020
Time: 7:15 p.m.
Place: IIRE Institute
Address: Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam
Admission: Free – Registration required via info@faon.nl



Բացառապես  ամեն տարի Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները` ի դեմս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON), Հայ ուսանողական Գլաձոր միության, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի և այլ կազմակերպությունների, նշում են Հրանտ Դինքի հիշատակը` արժևորելով նրա կատարած աշխատանքը Թուրքիայում։
Այս տարի Հունվարի 18-ին, ժամը  19.15-ին, հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ  հիշատակի ու հարգանքի տուրք կմատուցվի Հետազոտության և կրթության միջազգային  IIRE ինստիտուտում (Հասցե` Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam):  
Այս միջոցառումը համատեղ կազմակերպել են`Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հետազոտության և կրթության միջազգային ինստիտուտը (IIRE): Մուտքն ազատ է, միայն անհրաժեշտ է գրանցվել էլ. նամակով info@faon.nl

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի առջև թուրք ազգայնամոլի  արձակած դավադիր գնդակի զոհը դարձավ Թուրքիայի քաղաքացի, հայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Չնայած, որ նրան քանիցս սպառնացել էին, սակայն նա իր առաքելությունն էր համարում  Թուրքիայի բնակչության մեծամասնության և փոքրամասնությունների մերձեցումն ու նրանց միջև  փոխադարձ հարգանքի հաստատումը: Իր ելույթներում նա բազմիցս անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։  Ցավոք Նրա սպանությունը քրեական այս գործի տրամաբանական հանգուցալուծումն էր:
 Նրա հուղարկավորության ժամանակ Ստամբուլում, որպես համերաշխության արտահայտություն, տասնյակ հազարվոր տարբեր ազգություննրի մարդիկ կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներ։ Այս համերաշխությունը հույս էր ներշնչում ապագա միասնության: Ցավոք, այդ հույսն ապարդյուն էր: Սպանությունից մինչ օրս, հանցագործությունը հստակեցված չէ և կարևոր ապացույցները թաքցվում են։


Հրանտ Դինքը Հաագայում.18.11.2006


Հրանտ Դինքը Հաագայում էր իր սպանությունից ընդամենը երկու ամիս առաջ` 2006թ. նոյեմբերի 18-ին, որտեղ նրան պարգևատրեցին «Oxfam Novib» կազմակերպության մրցանակով: Մրցանակը նրան հանձնեց Հաագայի այն 
 ժամանակվա  քաղաքապետ պարոն Վիմ Դեետմանը, այնուհետև Աբովյան մշակութային միությունում նրա հետ հանդիպում կազմակերպվեց:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ պարոն Մաթո Հախվերդյանի հիշողությունից.

Սիրելի «Նիդերլանդական Օրագիր» Ես Հրանտին հանդիպել եմ ընդամենը մի քանի անգամ: Առաջին անգամը Երևանում էր` Հայրենիք-Սփյուռք համաժողովի ժամանակ: Այնտեղ նա ասաց. «ես սփյուռքահայ չեմ, ես բուն Հայաստանից եմ»: Դա արդեն շատ բան է ասում նրա մասին: Վերջին անգամը Հաագայում էր` 2006-ի նոյեմբերին: Նրա հետ հարցազրույց կատարեցինք (ես և Ինգան-Մ.Հախվերդյանի կինը-ծանոթ.«Նիդ. օրագրի»), սակայն ցավոք սրտի ձայնագրությունը խախտվել էր և հնարավոր չեղավ վերականգնել: Ինչ վերաբերում է նրա տեսակետներին, հապա նա համոզված էր, որ ցեղասպանության հարցի մասին պայքարը պետք է տանել Թուրքիայում, այնտեղ պետք է աշխատել և վերջիվերջո դա Թուրքիան և թուրք ժողովուրդն է, որ պետք է ընդունի կատարվածը և հաշտության ձեռք մեկնի հայերին: Նրա տեսակետն էր, որ հայերին արմատախիլ են արել, կտրել իրենց արմատներից, դա է ցեղասպանության կարևոր մասը: Նա ասում էր, նույնիսկ եթե հայերին ոսկե ինքնաթիռով տեղահան անեին, դա կլիներ ցեղասպանություն, քանի որ նրաց կտրում են իրենց արմատներից: Նա համոզված էր, որ ցեղասպանությունից փրկված հայերը Թուրքիայում դեռ կապված են ինենց արմատներին և չպետք է անտեսել այդ պոտենցիալը: Իհարկե նա դեմ է եղել Եվրոպայի կեղծ հայտարարություններին, փորձել է բացատրել Թուրքիայի վիճակը նրանց ովքեր ամպագոռգոռ ճառերով հանդես են գալիս որպես հայ դատի պաշտպաններ, սակայն բոլորովին տեղյակ չեն Թուրքիայում տեղի ունեցող փոփոխություններին և այնտեղ բնակվող հայերի խնդիրներին: Սա համառոտ նրա տեսակետների մասին: Նա գիտակցում էր իրեն սպառնացող վտանգը, սակայն պատրաստ չէր լքելու պայքարի դաշտը` իր պապերի բնօրրան` Արևմտահայաստանը: Նրա մասին կարելի է կրկնել Think different գովազդի տեսակետը, որն անգլերենով այսպես է` Here’s to the crazy ones. The misfits. The rebels. The troublemakers. The round pegs in the square holes. The ones who see things differently. They’re not fond of rules. And they have no respect for the status quo. You can quote them, disagree with them, glorify or vilify them. But the only thing you can’t do is ignore them. Because they change things..

Նրա սպանությունից հետո Նիդերլանդներում ևս 2007 թվականին տեղի ունեցավ մեծ հանրահավաք: Հաագայում տեղի ունեցած հավաքում  բացի հայերից  ներկա էին հարյուրավոր թուրքեր, քրդեր, ասորիներ: Հանրահավաքում իրենց հարգանքի խոսքն ասացին հոլանդական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ։

2020 թվականի Հունվարի 18-ի ոգեկոչման հանդիպման ընթացքում կլսվի հայկական դուդուկ` տարբեր գործիքներին տիրապետող  կոմպոզիտոր Աքթաշ Էրդողանի կատարմամբ։  Գրող, հրապարակախոս Բարբարոս Ալթուղը կանդրադառնա ժամանակակից Թուրքիայի իրավիճակին` Նա կբացատրի լրագրող Հրանտ Դինքի սպանության լիարժեք չբացահայտելու պատճառները, կխոսի հայերի, այլ փոքրամասությունների և այլախոհների նկատմամբ թուրք պետության ագրեսիվ և ատելությամբ լի վերաբերմունքի մասին։  Երեկոն վարելու է IIER ինստիտուտի աշխատակից Մարալ Ջեֆրուդին։

Հրանտ Դինքն անմահ է, հիշատակը` հավերժ







No comments:

Post a Comment