The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 18 March 2021

Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Առաջին անգամ Նիդերլանդների Խորհրդարանական ընտրությունները` Covid-19-ի պայամաններում, նախորդը 2017 թվականին էր.

 


18.03.2021/Աշխեն Բակլաչյան /Նիդ.օրագիր

ARM/NL

Dit artikel laat de maatregelen tijdens het stemmen en de voorlopige uitslag van de verkiezingen van de Tweede Kamer 2021 zien. 


Երեկ՝ մարտի 17-ին, ավարտվեցին Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունները:

Ըստ նախնական տվյալների (72,2%)՝ ներկայացուցիչների պալատի ընտրություններում VVD-ը («Ազատություն և ժողովրդավարություն կուսակցություն») արդեն 4-րդ անգամ ստանում է ընտրողների առավելագույն ձայները՝ ստանալով խորհրդարանական 35 մանդատ, D66-ը («Դեմոկրատներ 66») մեծ թռիչք է կատարում և ստանում 24 աթոռ. նախորդ ընտրություններում կուսակցությունն ուներ 19 մանդատ: Երրորդ տեղում է PVV-ը (Ազատություն կուսակցություն), որը ստացել է 17 մանդատ:    


Forum voor Democratie (Ժողովրդավարության ֆորում) ստանում է 8 տեղ, ինչը GroenLinks-ից (Ձախ-կանաչներ) 1 տեղով առավել է: Քրիստոնյա Դեմոկրատները ստացել են 15 տեղ՝ կորցնելով 4 մանդատ: 


JA21, Volt, Bij1 & BBB կուսակցությունները, որոնք այս տարի առաջին անգամ էին առաջադրում իրենց թեկնածությունը, նույնպես ստացել են խորհրդարանի մաս կազմելու բավարար ձայներ:


Նախնական արդյունքների մասին ավելի ընդարձակ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղման մեջ, տեղեկություներն ըստ հաշվարկի փոփոխվում են : 

https://localfocuswidgets.net/603e64e9416a4?usepym=1&tab=votes&fbclid=IwAR3yY9CH3F9zWDwjyG-gSPEZQHKTokSFWw4gcAomDS_ihrDhOj-nEZa3nyM





Ընտրություններ 2021-ը` հարմարեցված Covid-19-ի պայամաններին

Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ձայների հաշվարկն այս տարվա ընտրություններում ավելի դանդաղ է ընթանում, ինչը պայմանավորված է ընտրատեղամասերում Covid-19-ի  միջոցառումների և ռեկորդային  քանակով կուսակցությունների մասնակցության հետ:

Քվեարկության ընթացքում Covid-19 համաշխարհային համաճարակի առողջապահական ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով՝ ձեռնարկվել էին մի շարք միջոցառումներ: 


Ի տարբերություն նախկինում անցկացվող ընտրությունների՝ այս տարի ընտրատեղամասերը բաց էին երեք օր՝ մարտի 15-ից մինչև մարտի 17-ը ներառյալ: Խոցելի խումբ հանդիսացող 70 տարեկանն անց ընտրողներներին  հնարավորություն էր ընձեռնվել ընտրատեղամաս ներկայանալու փոխարեն, քվեարկել նամակի միջոցով: Ընտրատեղամաս ներկայանալու անկարողության կամ ցանկության  բացակայության դեպքում՝ քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռնվել լիազորել այլ անձանց` քվեարկել իրենց փոխարեն: 



Ընտրատեղամասերը նույնպես հարմարեցված էին կորոնավիրուսի տարածման նվազեցման կանոններին: 


  • Ընտրատեղամասերը նախագծված էին այնպես, որ հնարավոր լիներ  պահպանել 1,5 մետր հեռավորության: 

  • Ընտրատեղամասի անդամներն, ինչպես նաև ընտրողները պարտադիր կրում էին դիմակներ: 

  • Ձեռքերի ախտահանուման պարագաները հասանելի էին ընտրատեղամասի մուտքի մոտ: 

  • Քվեարկության տաղավարները (և այլ, այսպես կոչված, շփման կետերը, ինչպիսիք են դռան բռնակները), մաքրվում էին յուրաքանչյուր կես ժամը մեկ:

  • Տեղամասի այն անդամները, ովքեր ընդունում էին քվեաթերթիկը, միանգամյա ձեռնոցներ էին օգտագործում: 

  • Ընտրողների և ընտրատեղամասի աշխատակիցների միջև տեղադրված էին ապակյա պատեր: 

Նախորդ խորհրդարանական կուսակցությունների մասին կարող եք կարդալ այստեղ

Աշխեն Բակլաչյան

Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում, փորձի՛ր ուժերդ, թղթակցիր «Նիդ.օրագրին»:

Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger!





No comments:

Post a Comment