The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 25 April 2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում



 Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում 

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակացությամբ ապրիլի 24-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ասսեն և Ալմելո։ 

Դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատների հիշատակին՝ ծաղկեպսակներ զետեղելով անմեղ զոհերին նվիրված Ասսենի հուշարձանի մոտ և Ալմելոյի հուշահամալիրում։ 



Տ. Բալայանն այնուհետև հարցազրույցներ տվեց նիդերլանդական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ 

Դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանը նույն օրը Հայաստանի դեսպանի անունից ծաղկեպսակ զետեղեց Ամստերդամի Հայոց ցեղասպանության նահահատակների խաչքարի մոտ։



Հիշատակի միջոցառումներին ներկա էին հայ հայմայնքային կառույցների անդամներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ և տեղական խորհուրդների անդամներ, Ալմելոյի քաղաքապետը, Ալմելոյի և Ամստերդամի ասորի և հունական համայնքների ներկայացուցիչներ։

Նիդերլանդներում ոգեկոչման առցանց միջոցառում էր  կազմակերպել  նաև Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (https://www.facebook.com/armeense.genocide/videos/5651246558249459)։ 

 

«Հայաստան-Լյուքսեմբուրգ» բարեկամության ասոցիացիայի կողմից ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգում անցկացվեց մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների, որին մասնակցում էին դեսպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպստոսը, հայ համայնքի անդամներ։ 


-----------------


Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված միջոցառումներ   կազմակերպվեցին նաև Նիդերլանդների Նայմեխեն, ՈՒտրեխատ, Մաստրիխտ և այլ քաղաքներում, որտեղ  ներգրաված էին հայկական տարբեր կազմակերպություններ ու կառույցներ: Միջոցառումները լուսաբանեցին Նիդերլանդների հանրային հեռուստատեսությունը, կենտրոնական ու մարզային մամուլը 

Herdenking Armeense genocide 24 april 1915 Almelo


24 april 2021 - Herdenking Armeense Genocide 1915 - Genocide Monument Amsterdam


Նիդերլանդական օրվա  մամուլի հրապարակումներից




Dagblad Noorden



Ապրիլ 24-ի Մանրամասը տեղեկություններ հրապարակել է Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջը

Մեծ լուսանկարներով դիտելու  համար այցելեք. 

No comments:

Post a Comment