The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 22 April 2021

Լիլիթն արժանացել է ինտեգրման ծրագրի «ուժեղ կին» վկայականի


Հայուհի Լիլիթը արժանացել է Թվենտեում  մոտ 140 հազ.տպաքանակով լույս տեսնող Tubantia հոլանդական տարածաշրջանային թերթի ուշադրությանը, քանի որ ստացել է Powervrouw (ՈՒժեղ կին) վկայական: Հաշվի առնելով նոր ինտեգրման օրենքը` համագործակցելով Բերկելանդի և Բրոնխհորստի քաղաքապետարանների և Interbeek Support գործակալության հետ ստեղծվեց այսպիսի նախագիծ, որն օգնելու է նոր ամուսնացած այլազգի կանանց, ովքեր ինտեգրման խնդիր ունեն։ 

Թերթը հայտնում է, որ 24-ամյա Լիլիթ Սանդերսն, ամունացել է Հոլանդացի տղամարդու հետ և միգրանտ է. Արդեն գրեթե երկու տարի է, ինչ նա Նիդերլանդներում է եւ վերջերս առաջին կանանցից մեկն էր, ով ստացավ Power Woman վկայական։ 

Հոդվածում ի թիվս Լիլիթի խոսվում է էլի 2 այլազգի ինտեգրվող կանանց մասին ։  

Մրցանակը լիլիթին է հանձնել քաղաքապետը
Մրցանակը լիլիթին է հանձնել քաղաքապետը

Ներկայացնում ենք Լիլիթի մասին գրառման հատվածը։ 

 ««...Գրեթե մեկ տարի նախագծի իրագործումը  հետաձգվում էր կորոնավիրուսի պատճառով, որից հետո  հայուհին մասնակցեց այս դասընթացին: «Ես շատ բաներ իմացա Նիդերլանդների մասին, որ  չգիտեի,  Հիմա ես շատ բան գիտեմ դպրոցական համակարգի, քաղաքական կուսակցությունների, առողջապահության, անգամ հոլանդական հումորի և այն մասին, թե ինչպես ավելի լավ վարվել դրամի հետ », - ասում է ծագումով հայուհին:

Լիլիթը
Լիլիթը

Հոլանդիայում կին նորեկների ինտեգրումը երբեմն դժվարությամբ է տեղի ունենում: Դրա համար հիմք դրվեց  Powervrouwen (Ուժեղ կանայք) ծրագիրը: 

Արդյունքում կանայք մասնակցում ու ներգրավվում  են  հասարակական կյանքին: 

Լիլիթը դպրոցական համակարգը համարում է ամենատպավորիչը։ 

«Կարեւոր չէ, թե դու ինչ ես ուզում անել, ամեն ինչի համար կրթություն ունենալը հարկավոր է». 

 Tubantia-ի թերթային տարբերակը
Tubantia-ի թերթային տարբերակը

Լիլիթը այլեւս չի ուզում համբերել : Նա կսկսի իր ուսումը  բուժքրոջ մասնագիտությամբ: «Ես իրականում դեղագործի օգնական եմ, բայց ուրիշ բան եմ ուզում սովորել»,- ոգեւորված ասում է նա: 

Նա գովերգում է հոլանդացու բարությունն ու օգտակարությունը: Ամենից շատ աչքի է ընկնում այն տոնայնությունը, որով մարդիկ իրար բարեւում են: «Կարծես երգում են: Դա շատ զվարճալի է»»։


Թարգմ. Աննա Մկրտչյանի

Լիլիթը
Լիլիթը
Լիլիթ Սանդերսը ամուսնու հետ
Լիլիթ Սանդերսը ամուսնու հետ


No comments:

Post a Comment