The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 4 April 2021

Զատիկի խորհուրդը

 Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի պատգամը Ս. Հարության տոնի առթիվ



Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Զատկակն սեղաններին պետք է լինի նաև չամչով փլավ, ձուկ, տապակած և հում կանաչեղեն հաց, աղ, ջուր,գինի: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները
Առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են՝
-Քրիստոս հարյավ ի մեռելոց
-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Vrolijk Pasen!
Happy Easter!
Շնորհավոր բոլորիս Սուրբ Զատիկը՝ թող մեր տները լցվեն ուրախությամբ, իսկ հոգիները լույսով ։
-----------------------------------------
03.04.2021
Ս. Զատիկին նվիրված պատարագ ու արարողություններ տեղի կունենան նաև Նիդերլանդների մյուս հայ համայնքներում

Մեզ հայտնի տեղեկություններով `
Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht
Սուրբ Յարութիւն (Զատիկ) Կիրակի 4 ապրիլ ժ.10.30
Armeens Apostolische Kerk Almelo
Կիրակի 4 Ապրիլ, Զատկի պատարագ
Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam
Ապրիլի 4, Զատիկ
9:00 հ. Սուրբ Միս Զատիկ (ուղիղ հեռարձակում)
Ժամը 11:00 Կարճ ծառայություն եւ Սուրբ Հաղորդություն
Ժամը 11:30-18:00 անհատապես աղոթելու հնարավորություն:
13:00 Կարճ հերթափոխ եւ սուրբ Հաղորդություն
Ժամը 15:00 Կարճ ծառայություն եւ Սուրբ Հաղորդություն հանձնում
17:00 Կարճ ծառայություն եւ Սուրբ Հաղորդություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,-բոլոր միջոցառումների ժամանակ պահպանվում են ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ կանխարգելման կանոնները, ուստի միջոցառմանը մասնակցելու համար նախօրոք դիմեք ձեզ մոտ գտնվող եկեղեցական կառույցներին



No comments:

Post a Comment