The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 1 June 2021

Եվրամիությունը «Տարվա լավագույն նախագիծ» անվանակարգում մրցանակ է շնորհել «Լուսավոր ապագա» ՀԿ-ի նախագծերից մեկին

«Տարվա լավագույն նախագիծ» կոչումը Եվրամիությունը շնորհել է նիդերլանդահայ ՀԿ-ի նախագծին
«ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» (Nederlands Voor Niet-Nederlanders) կամավորական նախագիծն օրերս Եվրամիության Նիդերլանդների Solidarity Corps-ի գրասենյակի կողմից արժանացավ
🏆«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ» կոչմանը։
(Մրցանակաբաշխության նախընտրական փուլին ներկայացված նախագծի մասին պատմող կարճ (սիրողական) ՏԵԱՆՅՈՒԹ ՝ https://youtu.be/fBlKPUcikT0


🏆 Պարգևատրման արարողությունը կատարվել է առցանց, և դրան մասնկացել է մեր հայրենակից, նախագծի նիդերլանդահայ մասնակից Անի Բաբայանը՝ https://youtu.be/WqeUWSMWw48


Ամբողջական տարբերակը (14:40-ից 20:30 րոպեներին)՝ https://www.youtube.com/watch?v=BINlJetkJ5Q

Առցանց իրականացված քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված այս նախագծում 12 ամիս ժամկետով միջազգային՝ ոչ-հոլանդացի (էքսպատ և փախստական) ընտանիքների երեխաներին ինտերակտիվ մեթոդներով և կամավորական հիմունքներով Ամսթելվեյն քաղաքում հոլանդերեն սովորեցնող երիտասարդ թիմին Եվրամիուոթյունը կտրամադրի 250 եվրո։ Փոքրիկ դրամաշնորհը նրանք կարող են ծախսել ուսումնական նկատառումներով։ Օրինակ՝ գնել օնլայն-դասընթացներ և կատարելագործել գիտելիքներ, որոնք կնպաստեն նախագծի հետագա իրականացման որակի բարելավմանը։
Հաղթանակի առիթով «Նիդերլանդական Օրագիրն» ի սրտե շնորհավորում է «ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» նախագիծն իրականացնող նիդերլանդահայ «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» (BRIGHT FUTURE) հասարակական կազմակերպությանը և ներգրավված կամավորական թիմին։
Մրցանակաբաշխության արդյունքների մասին առավել մանրամասն՝ https://www.brightfuturenl.com/.../we-won-eu-solidarity...
«ՀՈԼԱՆԴԵՐԵՆ ՈՉ-ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» (Nederlands Voor Niet-Nederlanders) նախագծի մասին առավել մանրամասն՝ https://www.brightfuturenl.com/dutch-for-non-dutch

No comments:

Post a Comment