The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 29 June 2021

ԱԼՄԵԼՈՆ ԵՎ ԷՋՄԻԱԾԻՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ



29.06.2021/Նիդ.օրագիր
 Նիդերլանդների պատմության մեջ առաջին անգամ Նիդերլանդների քաղաքներից մեկը համագործակցություն է հաստատում հայկական Էջմիածին քաղաքի հետ: Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը և ՀՀ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հունիսի 29-ին, երեքշաբթի երեկոյան ուղիղ կապով, հեռակա ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հուշագիր: Այս գործընկերությունն ուղղված է մշակութային և տնտեսական կապերի ամրապնդմանը, մասնավորապես երկու քաղաքների միջեւ փոխշահավետ բարեկամական համագործակցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ եւ այլն։ Կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների եւ մասնագետների միջեւ գործուներության և ուղիղ կապեր հաստատելու համար։ Ալմելոյի քաղաքային խորհրդի կարծիքով՝ այս համագործակցությունը նպաստելու է մեր երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Ալմելոյում մեծ թվով հայեր են ապրում: Առցանց հանդիպմանը մասնակցում էին Երևանից` Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը և Հաագայից` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը
 

ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Այսօր Ալմելոն և Էջմիածինը համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Առաջին պլանում՝ Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ, մեր ազգակից Robin Haik Gelici-ն է  (Ռոբին Հայկ Գելիչի)

Հետին պլանում՝ Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը ցուցադրում է ստորագրված հուշագիրը։


No comments:

Post a Comment