The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 9 July 2021

Ազնավուրի մասին փաստագրական ֆիլմը Նիդերլանդների կինոթատրոններում

 




Այս ամսվա՝ հուլիսի 15-ից նիդերլանդական կինոթատրոններում ցուցադրվելու է Շառլ Ազնավուրին նվիրված AZNAVOUR, LE REGARD DE CHARLES («Ազնավուր, հայացք Շառլին») երաժշտական փաստագրական 76 րոպեանոց ֆիլմը։

Ֆիլմի հիմքում այն փաստն է, երբ 1948 թ. աշխարահռչակ երգչուհի Էդիթ Պիաֆը Շառլ Ազնավուրին է նվիրում 16մմ տեսաժապավենով կինոնկարահանման սարք, որով Ազնավուրը նկարահանում է իր շարունակվող կյանքի հետաքրքիր դրվագներ: Մինչև 1982 թվականը Ազնավուրի խաղացած բազմաթիվ ֆիլմերում նկարահանված դերերը լրացնում են նրա անձնական օրագրի հավաքածուն: «Ազնավուր, հայացք Շառլին » ֆիլմի նյութը հենց նրա անձնական կինոարխիվից է: Ազնավուրը նկարահանել է իր կյանքը, կյանքը` որպես կինոնկար: Հանդիպումներ , իրադարձություններ, վայրեր, որտեղ նա ելույթներ էր ունենում, ընկերներ, սեր, դժվարություններ, ձախողումներ ու փառահեղ հաջողություններ:
Մահից մի քանի ամիս առաջ, նա Մարկ դի Դոմենիկոյի հետ որոշեց արխիվային նյութերից նկարահանել այս ֆիլմը` իր կյանքի ֆիլմը:
Քրիստինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ֆիլմի անոնսը

Նիդերլանդներում կինոթատրոններ կան Amsterdam , Den Haag, Rotterdam, Tilburg, Utrecht, Amersfoort, Arnhem, Breda, DelftEde, Eindhoven, Groningen, Haarlem, Helmond, Leeuwarden, Maastricht, Nijmegen, Schiedam, Zaandam, Zwolle քաղաքներում:
Հստակ է, որ Ազնավուրի մասին ֆիլմը ցուցադրվելու է Ամստերդամ և Հաագա քաղաքներում
Amsterdam քաղաքում.
Հուլիսի 15-ին ժ.12.10-13.41, մեծ դահլիճ,
Հունիսի 16-ին Pathé Tuschinski ժ.10:40-12:11
Den Haag քաղաքում.
Հուլիսի 15-ին Pathé Buitenhof ժ.12:20-13:56,
Հունիսի 16-ին Pathé Buitenhof ժ.14:40-16:16,
Հունիսի 18-ին Pathé Buitenhof 21:40 23:16
Մյուս քաղաքների կինոթատրոններում, և մնացած հաջորդող օրերին ցուցադրումները պլանավորման փուլում են: Ավելի թարմ նորությունների համար այցելեք այս կայքը
Documentaire Muziek
Release: 15-07-2021
In 1948 kreeg Charles Aznavour een 16mm filmcamera van Edith Piaf, Het was zijn eerste camera die hij sindsdien altijd bij zich had. Tot 1982 schiet hij vele rollen vol. Het filmmateriaal is zijn persoonlijke dagboek. Aznavour filmt zijn leven, een leven als een film. Hij filmt altijd en overal. Momenten en gebeurtenissen, plaatsen waar hij optreedt, zijn vrienden, liefdes en narigheid.. Een paar maanden voor zijn dood, bekeek hij het materiaal met Marc di Domenico. En besloot er een film van te maken, zijn film.

No comments:

Post a Comment