The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 3 July 2021

2021 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր.ՀՈՒՆԻՍ


Ներկայացնում ենք Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության կայքի հրապարակումների   հունիս ամսվա համառոտ տեսությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքին  կարող եք ծանոթանալ` այցելելով այստեղ.

1 Հունիսի

Պատմաբան Դիրկ Ռոոդզանտն այցելեց Հայաստանի դեսպանություն

Դեսպան Տիգրան Բալայանը հունիսի 1-ին ընդունեց նիդերլանդացի պատմաբան, Ամստերդամի համալսարանի դասախոս, դոկտոր Դիրկ Ռոոդզանտին, ով ապրիլի 23 -ին պաշտպանել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված իր ատենախոսությունը։ Ատենախոսությունը հիմնված է 1889-1923թթ. նիդերլանդական դիվանագիտական արխիվների, մամուլի հրապարակումների վրա:  

Ատենախոսությունն ամփոփված է Ռոոդզանտի հեղինակած «Հայկական սարսափները» գրքում։

Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց գիտնականին կատարված հսկայածավալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հետազոտության հանրայնացումը կարևոր է հատկապես հիմա, երբ ակնկալվում է ՆԹ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Դեսպան Բալայանն ու դոկտոր Ռոոդզանտը համակարծիք էին, որ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիան և  Ադրբեջանի զորքերի ներխուժումը Հայաստանի տարածք ցեղասպան քաղաքականության շարունակություն են հանդիսանում, և դրա հեղինակները բացահայտ խոսում են այդ մասին: 

Հանդիպմանը քննարկվեց նաև այլ լեզուներով գրքի հրատարակության և պատմաբանի հավաքած նյութերեի հիման վրա ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը:

2 Հունիսի

Նիդերլանդների ԱԳ նախարար. Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. 

Խորհրդարանին ուղղված նամակում Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները  շեշտել են Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման կարևորությունը, ինչպես նաև՝ ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակույթային ժառանգության գնահատման առաքելության գործուղումը տարածաշրջան՝ համաձայն Սեխերսի և ֆան դեր Ստաայի բանաձևերի։ 

Նիդերլանդները ընդգծում է  երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղան վերադարձի կարևորությունը։ 

«Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ և ընդգծում լարվածության թուլացման   կարևորությունը։ Կոչ է արվում զորքերի անմիջապես հեռացում սահմանից և նշվում սահմանազատման հարցը բացառապես բանակությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին» - շեշտել է ԱԳ 

2 Հունիսի

Դեսպանի հանդիպումը Նիդերլանդների զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

Հունիսի 2-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների զարգացման բանկի (FMO) ֆինանսական ինստիտուտների գծով տնօրեն Հուիբ Յան դե Ռույտերին և գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Բրամ Ռեյնենին։ 

Զրույցի ընթացքում դեսպան Բալայանը գոհունակություն հայտնեց Հայաստանում FMO-ի ներգրավվածության շեշտակի աճի կապակցությամբ՝ կարևորելով վերականգնվող էներգետիկայի, նորարարական գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության խորացումը։ 

Հանդիպմանը քննարկվեցին վերոհիշյալ ոլորտներում FMO-ի կողմից գործունեության ընդալայնման հնարավորությունները։

2 Հունիսի

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին

https://www.mil.am/hy/news/9495?

3 Հունիսի

Familie Yeghishyan wil Zwollenaren vertrouwd maken met Armeense producten: ‘De rest hebben jullie al’

https://www.destentor.nl/zwolle/familie-yeghishyan-wil-zwollenaren-vertrouwd-maken-met-armeense-producten-de-rest-hebben-jullie-al~abed811c/?

3 Հունիսի

«Վերածնվածը» (Revival) ֆիլմի համար դրամահավաք.

Ֆիլմ, որ կարող է աշխարհի ուշադրությանը բևեռել Արցախյան պատերազմը և արմատապես փոխել  նրա կարգավիճակի հարցը.

https://www.facebook.com/NidOragir/posts/4174919232572782

4 Հունիսի· 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին:

Կողմերը քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունները։

Մանրամասները`

https://hti.am/pages.php?lang=1&id=7690&page_name=news

9 Հունիսի

Դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի կարդինալի և ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահի հետ

Հունիսի 7-ից 8-ը Լյուքսեմբուրգում այցով գտնվող  դեսպան Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցավ Լյուքսեմբուրգի կարդինալ Ժան Կլոդ Հոլերիշի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Սիմոն Բեկի, ԱԳՆ ներկայացուցիչների, խորհրդարանական խմբակցությեւնների, քաղաքական  ուժերի և գործարար շրջանակների հետ։ 

Տ. Բալայանը կարդինալ Հոլերիշին փոխանցեց Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թ. Հայաստան այցից արված լուսանկարը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների քրիստոնեական ինքնությանը և բարեկամական  կապերին։ Զրուցակիցներն խոսեցին Հայ առաքելական և Լյուքսեմբուրգի կաթոլիկ եկեղեցիների միջև շփումները խորացնելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու փոխադարձ հետաքրքրության մասին։

ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց  Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված   ռազմական  հանցագործություններին, որի հետևանքով ամբոխջությամբ կամ մասնակիորեն   ավերվել են Արցախի և հարակից շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական-մշակութային հուշարձանները

9 Հունիսի

Դեսպանի հարցազրույցը Chronicle Luxembourg թերթին։

Դեսպան Տիգրան Բալայանի Chronicle Luxembourg թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Լյուքսեմբուրգ երկկողմ հարաբերություննրին, արցախյան 2-րդ պատերազմին, ինչպես նաև՝ Հայաստանում COVID-19 համավարակի ներկա իրավիճակին։

Interview: Armenian Ambassador Addresses Bilateral Relations with Luxembourg, Nagorno-Karabakh War

14 Հունիսի

Հայ կանանց հիմնադրած InSpace հարթակը $6 մլն-ի ֆինանսավորում է ստացել

17 Հունիսի

Dutch MPs join Armenians in The Hague to demand the release of POWs and civilians

Members of Dutch Parliament joined Armenians in The Hague for a rally demanding the release of Armenian prisoners of war, the FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands informs.

The protesters called to stop the Azerbaijani military aggression against Armenia, and take action against Baku – one of the host cities off Euro-2020.

A photo exhibition depicting the destruction and desecration of Armenian cultural heritage by Azerbaijan was also presented as part of the protest.

https://en.armradio.am/2021/06/17/dutch-mps-join-armenians-in-the-hague-to-demand-the-release-of-pows-and-civilians/

Eine rezente Verbalattacke auf das Großherzogtum hat Aserbaidschans Präsident Ilham Alijew auf den Radar vieler Luxemburger*innen gebracht. Aber was genau hat es mit Aserbaidschan auf sich, und warum sollten wir uns mehr Sorgen machen, auch im Hinblick auf den Konflikt zwischen Aserbaidschan und Armenien? Bill Wirtz erklärt die Zusammenhänge.

Alle unsere Artikel sind auf Deutsch, Französisch und Englisch verfügbar.

https://journal.lu/de/reden-wir-ueber-aserbaidschan

Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերին և քաղաքացիական անձանց

Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը միաձձայն բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։ 

Բանաձևում մասնավորապես ասվում է.

«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների ու զոհվածների աճյունների փոխանակումը, 

Քանի որ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, 

Քանի որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց,

Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին,

Կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանձ հայրենադարձելու համար»։  

https://www.tweedekamer.nl/kamerstukken/moties/detail

22 Հունիսի

ARMENIA: THE NEXT TOP DESTINATION ON THE HIKING MAP

An international team of experienced hikers, 832km all across Armenia in 40 days. Taking off from Lake Arpi and ending the hike at the southern getaway of country- Meghri. All this to celebrate the successful completion of the development of the Transcaucasian Trail route across the country. 

The Transcaucasian Trail (TCT) is a world-class, long-distance hiking trail of more than 3,000km in length, following the Greater and Lesser Caucasus Mountains and connecting roughly two dozen national parks and protected areas in the region. The TCT has been developed by three partner organizations: the U.S.-based Transcaucasian Trail Association, the TCT Armenia NGO, and the TCT Georgia NGO.

23 Հունիսի

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ փոխվստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության զարգացումն ու խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

23 Հունիսի

 Հունիսի 22-ին Նիդերլանդների վարչապետի հետ առաջիկա ԵՄ գագաթաժողովի շուրջ քննարկումների արդյունքում  երկրի խորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանն Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդերլանդների հավաքանի հերթական հաղթանակի դեպքում  Բաքվում հաջորդ խաղի անցկացման պարագայում զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց՝ ի նշան Ադրբեջանի իշխանությունների կողմից  զինադադարի ռեժիմի խախտման, հայ ռազմագերիներին հայրենադարձելու հրաժարումի և Բաքվում հայ զոհված զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակի բացման անընդունելության։ 

Բանաձևում մասնավորապես ասվում է. 

«Պալատը, Լսելով քննարկումները, Արձանագրելով, որ ի խախտումն Լեռնային Ղարաբաղում 2020թ. քառասնօրյա պատերազմում զինադադարի համաձայնության և միջազգային իրավունքի,   դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում,որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ։

Ի նկատի ունենալով ռազմաքաղաքական իրավիճակը, կոչ է անում կառավարությանը՝ Բաքու չուղարկել կառավարական պատվիրակություն, այն պարագայում, եթե Նիդերլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»։

FAON thanks Parliament for calling up the🇳🇱 government not to visit EURO2020  quarter finals in Baku Azerbaijan, ifteam qualifies, by voting for motion by Tom van der Lee & Gert-Jan Segers in Tweede Kamer referring to Trophy Park & Armenian POWs in Baku.

Here is the machine translation of the text of the motion:

"Noting that in violation of the cease-fire agreement and international law of war after the 40-day war in Nagorno-Karabakh at the end of 2020, more than 200 Armenian prisoners of war are still being held in Azerbaijan, among other places also in Baku, and that there is also a "Trophy park" in Baku with, among other things, the helmets of fallen Armenians;

In view of the political-military situation in Azerbaijan, requests the government not to send a governmental delegation to Baku if the Dutch national team comes to play there."

FreeArmenianPOWs

23 Հունիսի

 Ambassadeur Tigran Balayan over de aanneming van de motie motie in de Tweede Kamer over de wedstrijd van het OnsOranje  in Azerbeidzjan: 

"Ik wens het OnsOranje alleen succesvolle wedstrijden en overwinningen, waar ze ook spelen". EURO2020

30 հունիսի

Դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը ThePostOnline կայքում։ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարությանը։Tigran Balayan։ Armenia has reaffirmed its commitment to democracy https://tpo.nl/2021/06/29/armenie-heeft-haar-gehechtheid-aan-de-democratie-opnieuw-bevestigd/


No comments:

Post a Comment