The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 28 February 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ ՓԵՏՐՎԱՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի ՓԵՏՐՎԱՐ ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :

 Õ†Õ«Õ¤Õ¥Ö€Õ¬Õ¡Õ¶Õ¤Õ¶Õ¥Ö€Õ« Ô¹Õ¡Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¸Ö‚Õ´ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Õ€Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Ö†Õ¥ÕµÕ½Õ¢Õ¸Ö‚Ö„ÕµÕ¡Õ¶ Õ§Õ»Õ« Ö…Ö€Õ¡Õ£Õ«Ö€

Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ջրային գործակալության գլխավոր տնօրեն, Եվրամիության ջրային ռեսուրսների կառավարման միության գլխավոր քարտուղար Ալբերտ Վերմյուեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման հոլանդական փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունները։
Ambassador Tigran Balayan had a meeting with Albert Vermue, General Director of Dutch Water Authorities; Secretary General at #EuropeanUnionWater Management Association. The two had an intensive discussion over possibilities of #Dutch-#Armenian cooperation in water management.

Նիդերլանդների Սենատի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Հաագա։
Նիդերլանդների Սենատի նախագահ (Lecture by President of the Senate: Ankie Broekers-Knol) Անկի Բրուկերս-Կնոլը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ararat Mirzoyan-ին՝ խորհրդարանի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հրավիրել այցելել Հաագա։ Հղում անելով ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին` այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայք էջը: (Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն)
Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիերլանդների Սոցիալիսատական կուսակցության արտաքին գործերի խոսնակին


Փետրվարի 13-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի անդամ, Սոցիալիստական կուսակցության արտաքին գործերի խոսնակ Սադեթ Կարաբուլութին (Sadet karabulut)։
Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց Սադեթ Կարաբուլութին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ հետևողական ջանքերի, մարդու իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության համար։
Դեսպան Բալայանը հոլանդացի խորհրդարանականին ներկայացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և բարենպաստ ներդրումային պայմանների ստեղծման ուղղությամբ կառավարության քայլերը։ Տիգրան Բալայանը կարևորեց հայ-հոլադնական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանների դերակատարությունն ու տեղեկացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունների մասին։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ժողովրդավարական հասարակությունների միասնականության և փոխադարձ աջակցության, հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ։
On February 13, Ambassador Tigran Balayan met with Sadet Karabulut, a member of Parliament of the Netherlands, Foreign Affairs speaker of the Socialist Party.
Tigran Balayan expressed his gratitude to Sedat Karabulut for consistent efforts towards the recognition and condemnation of the Armenian Genocide and her constant attention to human rights issues.
Ambassador Balayan briefed the Dutch parliamentarian on the ongoing reforms in Armenia, steps taken by the government to combat corruption, strengthen democracy and create favorable investment climate.
Tigran Balayan attached importance to the role of parliaments in the development of Armenian-Dutch relations and informed about the initiatives aimed at expanding cooperation between Armenia and the Netherlands in various fields.
During the conversation, the sides exchanged views on the issues of unity and mutual support for democratic societies and the protection of human rights in the conflict zones.

18 февраля в 16:22Excited to meet a great humanist, #AuroraPrize laureate Tom Catenain in #TheHagueto discuss the possibility of holding a #AuroraDialogues in #NL

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ամստերդամի եպիսկոպոսին
Փետրվարի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Գրիգոր Նարեկացի» միության նախագահ Vahan Avakian Վահան Ավագյանի և Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի Ter Taron Tadevosyanուղեկցությամբ այցելեց Հաարլեմ, որտեղ հանդիպում ունեցավ Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսի (Johannes Hendriks) հետ։
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Վատիկանի միջև սերտ և բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների արդյունավետ համագործակցության առումով։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ընդգծեց 2016թ. «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրի ներքո Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցելությունը, դրան նախորդած և հաջորդած միջոցառումներն ու իրադարձությունները։
Ամստերդամի Եպիսկոպոսին ներկայացվեց «Գրիգոր Նարեկացի» միության նախաձեռնությամբ իրականացված Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության գրքի առաջին 15 աղոթքների հոլանդերեն թարգմանության հրատարակությունը և քննարկվեց դրա շնորհանդեսի՝ համատեղ կազմակերպման հնարավորությունը։
Եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսը ողջունեց նախաձեռնությունը՝ իր օրհնությունն ու աջակցությունը հայտնելով Կաթոլիկ եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու աշխատությունը հոլանդական հասարակությանը ներկայացնելուն ուղղված քայլերը։

Armeense vertegenwoordigers op bezoek
Armeense H. Grigor van Narek is kerkleraar in katholieke kerk
Op woensdag 20 februari ontving ik de Armeense ambassadeur in Nederland, Z. Exc. Tigran Balayan , de voorzitter van de St. Grigor Narekatsi Foundation, de heer Vahan S. Avaklan Ph.D. en de pastoor van de Armeens Apos­to­lische kerk in Amsterdam, Vader Taron Tadevosyan.
De banden tussen Armenië, de Armeens Apos­to­lische kerk en de Heilige Stoel zijn bijzonder nauw. De Apostolsiche Armeense Kerk hoort bij de oude oosterse kerken, die niet meegegaan zijn met de geloofsdefinites van het concilie van Chalcedon (451) door weder­zijds, nu vrijwel overwonnen onbegrip over de daar gehanteerde terminologie (monofysitisme). De paus heeft Armenië bezocht, de H. Grigor van Narek tot kerkleraar uitgeroepen en een twee meter hoog beeld van deze grote heilige kerkleraar ingewijd in de Vaticaanse tuinen in de aanwezigheid van de president en een officiële Armeense delegatie. Al onder paus Johannes Paulus II waren de onderlinge banden zeer goed en waren de beide kerken tot grote geloofseenheid gekomen.
Ook in ons bisdom zijn de betrekkingen zeer hartelijk. In Amsterdam aan de Krom Boomsloot staat sinds eeuwen (1715) een Apos­to­lisch Armeense kerk (Surp Hoki), nadat sinds de zestiende eeuw veel Armeense koopieden ons land bezochten. Verschillende keren heb ik deelgenomen aan bijzondere herdenkingen in deze mooie, gerestaureerde kerk.
Vorig jaar heb ik deel genomen aan een jaarlijkse lezing van gebeden uit het boek der weeklaging van de H. Grigor van Narek, georga­ni­seerd door de St. Grigor Narekatsi Foundation. De Armeense overheid is volledig betrokken bij de herdenking van deze beroemde Armeense geestelijke leraar, schrijver, dichter en componist. De Armeense ambassadeur heeft dit door zijn aanwezigheid bij de ontmoeting tot uiting gebracht. De gebeden van het boek der weeklaging worden nu in het Nederlands uitgegeven en deze uitgave zal op dinsdag in de goede week worden ge­pre­sen­teerd. Omdat de H. Grigor Narekatsi (H. Gregorius van Narek, geboren rond 945) ook voor de katholieke kerk een heilige is en sinds bijna vijf jaar ook een kerkleraar, heeft de Apos­to­lisch Armeense kerk het plan opgevat om de gebeden en de boek­pre­sen­ta­tie in een historische katholieke kerk te laten plaatsvinden: de Begijnhofkapel. Ook dit jaar zal ik hier graag bij aanwezig zijn.


Համահայկական հարցերի շուրջ քննարկում հոլանդահայ 
երիտասարդների հետ

Փետրվարի 21-ին Նիդերլանդների ՀՅԴ կառույցի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության նախաձեռնությամբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ շուրջ երեք տասնյակ հոլանդահայ երիտասարդների հետ՝ քննարկելու համահայկական օրակարգի մի շարք հարցեր։
Մտքերի փոխանակման ձևաչափով տեղի ունեցած հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին Եկեղեցի-պետություն-հասարակություն հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր տեղի տեղի ունեցող զարգացումների և հայ երիտասարդությանը հուզող մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։
Դեսպան Բալայանը երիտասարդներին ներկայացրեց Հայաստանի իշխանությունների մոտեցումները քննարկվող հարցերի վերաբերյալ։
Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպումը նախաձեռնելու համար՝ կարևորեց նման քննարկումների պարբերական կազմակերպումը, միմյանց կարծիքը լսելու և ծառացած հարցերի լուծումներին ծանոթանալու տեսանկյունից։





Փետրվարի 24-ին «Միացյալ հայերը Նիդերլանդներում» կազմակերպությանն առընթեր դպրոցում տեղի ունեցավ մայրենի լեզվի օրվան նվիրված ցերեկույթ: Ցերեկույթի ընթացքում դպրոցի սաները հանդես եկան մայրենի լեզվին նվիրված ելույթներով, այդ թվում՝ պարային կատարումներով:
Միջոցառմանը ներկա էր դեսպանության երրորդ քարտուղար, հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը։



Հայաստանի դեսպանն այցելեց «Հոլանդական հեծանվային դեսպանություն»


Փետրվարի 28-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց «Հոլանդական հեծանվային դեսպանություն» Dutch Cycling Embassy կազմակերպության գրասենյակ, ուր հանդիպում ունեցավ շուրջ 60 ընկերություններ միավորող կառույցի տնօրեն Միրյամ Բորսբոմի, @Move Mobility և Mobycon ընկերությունների պատասխանատուների հետ։


Դեսպան Բալայանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման ուղղված քայլերը և կարևորեց հոլանդական փորձի կիրառումը հեծանիվների առավել լայն գործածումը խրախուսելու գործում։ «Մենք ցանկանում ենք օգտագործել Նիդերլանդների փորձը Հայաստանի բնակչությանը ներկայացնելու, որ հեծանիվով երթևեկելը բազմաթիվ դրական կողմեր ունի. Այն առողջարար է, անվնաս է շրջական միջավայրի համար և միջոցներ խնայող է», շեշտեց Հայաստանի դեսպանը։
Հանդիպմանը մասնակցող կազմակերպությունների պատասխանատուները Հայաստանի դեսպանին ներկայացրեցին իրենց գործունեությունը և արտասահմանում հեծանվային մշակույթի ներդրման փորձը՝ պատրաստակամություն հայտնելով համանման ծրագրեր իրականացնել Հայաստանում։
_______
Pendant l’événement "La francophonie en mode responsable", organisé par les représentations francophones à la Haye, l’Arménie sera représenté par la maison de Mode Just Black
Հաագայում կայանալիք «Ֆրանկոֆոնիան պատասխանատու նորաձեւության ոճով» ֆրանկոֆոն խոշոր միջոցառմանը Հայաստանը ներկայացնելու է Just Black նորաձևության տունը

_________________________
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան ՓԵՏՐՎԱՐ ամսվա էջն համառոտ անդրարարձ է կատարել  նաև Հայաստանյան և միջազգային արտաքին քաղաքական այլ  իրադարձությունների, մասնավորապես` Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի է ունեցած Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարների հանդիպմանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոս Դաումային  Հայաստանի կառավարության մի շարք պաշտոնյաների ընդունելություններին, Նիդերլանդական թերթերի Հայաստանին վերաբերվող հոդվածներին և այլ ուշագրավ նյութերի...

Ադրբեջանը պետք է հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից ու դադարեցնի հայատյացության պետական քաղաքականությունը



27-02-2019 16:52:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ  ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը



Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ
Երեսունմեկ տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվեց հայ բնակչության կոտորած և
 բռնի տեղահանություն: Միայն ազգային պատկանելիության համար դաժանաբար սպանվեցին հարյուրավոր և բռնությամբ տեղահանվեցին հազարավոր հայեր, մեծամասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր:
Ցեղասպանության ալիքը տարածվեց Գանձակում, Բաքվում, Հյուսիսային Արցախի և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերում: Հայ փոքրամասնության դեմ 1988-1990թթ. հետևողականորեն և նույն ձեռագրով կրկնվող հանցագործությունները Բաքվի իշխանությունների համար վերածվեցին պաշտոնական քաղաքականության՝ բնաջնջման իրական սպառնալիք դառնալով Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայության համար: Հենց ազգային արժանապատվության և ոտնահարված իրավունքների վերականգնման, ինքնության պահպանմանն էր ուղղված համաժողովրդական ազատագրական շարժումը, որն այդ նույն օրերին թափ էր առնում Արցախում:
Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան կոտորածին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին և դատապարտելով խտրականության, անհանդուրժողականության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները և անկախ պատգամավորները. պնդում են, որ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական ակտերի
 անպատժելիությունը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների և Արցախի ժողովրդի դեմ
 պատերազմների, վերահաստատում են հանձնառությունը՝ բռնությունների և տեղահանման ենթարկված
 ադրբեջանահայության իրավունքների վերականգնման հարցում, հորդորում են միջազգային իրավապաշտպան  կազմակերպություններին ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը,  կոչ են անում, որպեսզի Ադրբեջանն առերեսվի սեփական անցյալին, 
հրաժարվի պատերազմական հռետորաբանությունից ու դադարեցնի ցայսօր շարունակվող հայատյացության պետական քաղաքականությունը:
27 փետրվարի 2019թ.
ք. Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Wednesday, 27 February 2019

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել Արցախի իրավունքները


ԲՈՂՈՔԻ ԵՐԹ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀԱԱԳԱՅՈՒՄ
#Artsakh #Azerbaijan #Sumgait.



31 տարի առաջ փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց հայ ազգաբնակչության ջարդ ու տեղահանություն, այն տարածվեց Բաքվում, Կիրովաբադում և այլուր: Նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Ադրբեջանի նպատակը այսօր անփոփոխ է մնացել:
Այսօր` 2019թ. Փետրվարի 27-ին, չորեքշաբթի ժամը 13.00-ից տեղի ունեցավ Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման նիդերլանդահայերի բողոքի երթը: 2019թ Փետրվարի 27-ին` հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները (САО) քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ հիշատակելով 31 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքների անմեղ զոհերին:
Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել ԵՄ-ին `Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:
Հոլանդահայության ցույցն սկսվեց «Խաղաղության պալատին» հարող հրապարակից ։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ:
Ցույցերթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին` դադարեցնելու Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականությունը: Հնչեցին ազգասիրական, հայրենասիրական երգեր, կապույտ, խաղաղ երկնքում էլ ավելի բարձր ծածանվեց Արցախի ու Հայաստանի դրոշները:
Ավելի ուշ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպության (САО) պատվիրակությունը նամակ է ներկայացրել Նիդերլանդների ԱԳ նախարարությանը`ուղղված նախարար Բլոկին` ուշադրություն դարձնելու Կովկասում դեռեւս չլուծված հակամարտության հարցին ու Արցախի կարգավիճակին:
Հայկական կազմակերպությունները կոչ են անում հոլանդական քաղաքական գործիչներին այս հարցում Եվրամիության և Մինսկի խմբի շրջանակներում ավելի ակտիվ լինել , խնդրում է հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի դեմ:
«Նիդերլանդական Օրագիր»
Լուսանկարներում` կադրեր այսօրվա բողոքի միջոցառումից:




Լուսանկարում` Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչը մեր պատվիրակներից ընդունել է պահանջագիրը:
Լուսանկար` Dario Cramer -ի (Նիդ.օրագիր)

Նուբար Ասլանյանի ստեղծագործությունների հաջող կատարումները Իսրայելում

Նուբար Ասլանյանի համերգային ցուցագովազդը և համերգասրահի դրամարկղի հասցեն
נובר אסלניאן - מלחין, מעבד, וחיפאי!
נולד ביוון בשנת 1943, סיים את האקדמיה למוזיקה הממלכתית ע"ש קומיטס בירוואן אשר בארמניה, בכיתה של הפרופסור גרגור יגיאזריאן.
הוא עלה ארצה בשנת 1994 וכיום מתגורר עם משפחתו בחיפה ועוסק באופן בלעדי בכתיבה. יצירותיו מכסות תחומים רבים החל ממוסיקה למטרות חינוכיות לכלים שונים, דרך תזמורות קאמריות, תזמורות סימפוניות ותזמורות כלי נשיפה, ווקאל, לילדים, וכלה ביצירות סימפוניות רחבות היקף.
בקונצרט מיוחד זה, נזכה לשמוע את הקונצ'רטו של נובר לטרומבון, בביצוע נגן הטרומבון הראשי של התזמורת - דניס וול.

יום ראשון | 24.2.19 | 20:00 | אודיטוריום
יום שני | 25.2.19 | 20:00 | אודיטוריום
לרכישת כרטיסים >> http://bit.ly/concert-no-



Երկու օր  շարունակ` փետրվար 24 եւ 25-ին, Իսրայելում Հայֆայի «Աուդիտորիում» համերգային մեծ դահլիճում կայացավ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի Տրոմբոնի եւ նվագախմբի համար հեղինակած թիվ 2 Կոնցերտի պրեմիերան: Համերգը մեծ հաջողություն ունեցավ: Այդ են  վկայում լեփլեցուն դահլիճն ու կատարումներից  հետո բուռն ու երկարատև ծափահարությունները:
Կոմպոզիտորին մեր ընթերցողը գիտի նաև որպես  Իսրայելի հայ  համայնքի ակտիվ գործիչ, ով նաև պայքարում է նրա իրավունքների ու  շահերի համար` դիմակայում  հատկապես մեծաթիվ  ադրբեջանական համայնքի սադրանքներին: 



Noubar Aslanyan. Concerto for Trombone and Orchestra no.2, part. 3

 «Նիդերլանդական  օրագրի»  հետ  համագործակցող «Իսրայելահայեր»  կայք էջը
համերգին առնչվող նյութ է հրապարակել, որը սիրով ներկայացնում ենք:


Կոմպոզիտորն երջանիկ է միայն այն ժամանակ, երբ կատարվում են իր գործերը, – Նուբար Ասլանյան



Տատյանա Կլիմովիչը համերգի «հերոսների» հետ հարցազրույցից հետո, լուսանկարի հեղինակ՝ Սերգեյ Գելբարտ
Փետրվարի 24-ին, Հայֆա քաղաքի  «Աուդիտորիում» համերգային մեծ դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, հայֆայաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի թիվ 2, տրոմբոնի և նվագախմբի համար հեղինակած համերգի  համաշխարհային պրեմիերան՝ գրված Իսրայելի մշակույթի նախարարության պատվերով:
Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Ռուսաստանից հրավիրված դիրիժոր Իգոր Սուկաչյովը, մենակատար՝ Դենիս Վուլլ: Հաջորդ օրնը՝ փետրվարի 25-ին տեղի ունեցավ երկրորդ համերգը նույն դահլիճում:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, հայֆայաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը Հայֆայի «Աուդիտորիում» համերգային դահլիճում, պրեմիերայից հետո

Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Ռուսաստանից հրավիրված դիրիժոր Իգոր Սուկաչյովը

Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբի մենակատար Դենիս Վուլլ





Լուսանկարները՝ Տատյանա Կլիմովիչի:

Տեղեկացնենք նաև, որ նույն կազմի համար գրված առաջին համերգի համաշխարհային պրեմիերան կայացել էր Երևանում՝ 2014թ.-ի հոկտեմբերի 31-ին, Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի և նույն մենակատար Դենիս Վուլլի կատարմամբ՝ դիրիժոր Մաեստրո Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ:
Սուրբ Երկրում միակ, ազգությամբ հայ  կոմպոզիտորի աշխատանքները շատ բարձ են գնահատվում Իսրայելում ու շատերը չգիտեն, որ Իսրայելի բանակի հրեա զինվորները շատ հպարտ ու խրոխտ քայլում են հայկական քայլերգերի տակ:



Monday, 25 February 2019

Մայրենի լեզվի տոնը` Նայմեխենի Վան դպրոցում


Մայրենի լեզվի միջազգային օրն առանձնահատուկ կերպով նշեցին Նայմեխենի «Միացյալ հայերը Նիդերլանդներում» կազմակերպության ՎԱՆ դպրոցի սաները: Երբ օտար ափերում մայրենի լեզվին տիրապետելու խնդիրը կենսական պահանջ է, դա լավ են հասկանում թե ՛ միության ղեկավարները, թե ծնողները և թե հատկապես դպրոցի սաները, որոնք պատվով ու պարտքի զգացումով էին մոտեցել տոնական միջոցառման կազմակերպմանը: Մայրենիին նվիրված ցերեկույթը հերթական 18-րդն էր: Այս անգամ ևս մեծ էր դպրոցի սաների ոգևորությունը: Միջոցառմանն ու մայրենի լեզվի օրվան մասնակցելու գայթակղությանը չէին դիմացել դպրոցի մի քանի նախկին սաները: Նրանք ևս շտապել էին օգնել ու ներկա լինել ցերեկույթին: Սրահը ձևավորված էր հայկական մշակույթի անբաժան մասնիկներով` հայկական նախշազարդեր, գորգեր, մեսրոպյան տառազարդեր, հայկական տեսարժան վայրերի պատկերներ, ձեռագործ աշխատանքներ: Տպավորիչ էր մեսրոպատառ հետևյալ գրությունը` «ՈՒր որ հայերեն կլսվի`հոն հայրենիքը ողջ է»: Եվ իրոք` մայր հայրենիքից հազարավոր կիլոմետր հեռու այս վայրում լսվեց հայկական բառ ու բանը, երգն ու երաժշտությունը, արտասանություններն ու պարը: Ահա և ներկաներին են ողջունում հայկական տարազներով մեր փոքրիկները: Տպավորիչ էր նախակրթարանի սաների բեմադրությունը, որն այս բոլորի հետ մեկտեղ հագեցած էր նաև խաղիկներով ու խաղերով, իսկ Մհերը արտասանում է.
Հայոց լեզուն մեր հարուստ,
Երգ ու տաղ է,բառ ու բան,
Հայոց լեզուն մայրենի՝
Խաղ է քաղցրիկ ու խաղիկ.
Էլենը, Դանիելը, Հայկը, Էդգարը, Ալեքը, Նաիրին, Մհերը, Մարիամը, Ռիթան ու մյուսները գերազանց են կատարում իրենց հանձնարարությունը: Անշուշտ այս գործում նրանց օգնել էին մանկավարժներն ու կազմակերպիչները` Թամարա Ստեփանյան,Գայանե Աբրահամյան, Լուսինե Սարգսյան,Վալենթին Խաչիկյան և մյուսներ:Ցերեկույթի ընթացքում դպրոցի սաները հանդես եկան մայրենի լեզվին նվիրված այլ ելույթներով, մասնավորապես հնչեցին «Խնկի ծառ»,«Մեր լեզուն», «Այբ բեն գիմ» երգերը և «Մախմուր աղջիկ»,«Պարմանի»,«Հայաստան»,
«Զանգեզուր» պարային կատարումները` ընդ որում,
սրանք երեք տարիքային խմբերից միայն մեկի կատարումներն են: Պարերի բեմականացմանը օգնել էր պարուսույց Սիլվա Համբարձումյանը:
Աշակերտները գերազանց էին, նրանք արդարացրեցին մանկավարժների և ծնողների սպասելիքները: Այդ օրը սաներին իր ներկայությամբ պատվել էր Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը:
Այսպես` Նիդերլանդների հայ համայնքներում լսվում է հայերենը, ուրեմն հայրենիքի նկատմամբ սերն անսասան է, Հայաստանն ապրում է...

(Մեր.թղթ)
Նիդ.Օրագիր






Saturday, 23 February 2019

ՄԻՍԱԿ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՐ ԿՆՈՋԸ


«21 փետրվարի 1944 թ. Ֆորտ Մոն-Վալերյեն
#Manouchian_-75


Իմ սիրելի Մելինե, իմ շատ սիրելի որբուկս
Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժրաիւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:


Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար, երջանկություն բոլորին:

Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել:

Բոլոր ունեցածներս կտակում եմ քեզ, քո քրոջը և նրա որդիներին: Պատերազմից հետո դու կկարողանաս, որպես իմ կինը, ստանալ պատերազմական թոշակ, որովհետև ես մեռնում եմ որպես Ֆրանսիայի ազատագրության բանակի կամավոր զինվոր: Պատերազմից հետո, բարեկամներիս օգնությամբ, որոնք հոժարությամբ պիտի ուզենան պատվել ինձ, հրատարակել տուր իմ պոեմները և այն գրվածքները, որոնք արժանի են կարդացվելու: Եթե հնարավոր է, իմ հիշատակներս տար Հայաստան իմ ազգականներին:

Քիչ հետո ես իմ 23 ընկերների հետ կմեռնեմ քաջությամբ և հոգու անդորրությամբ մի մարդու, որի խիղճը շատ հանգիստ է , որովհետև ես անձամբ ոչ ոքի վնաս չեմ հասցրել և եթե արել եմ, ես այդ արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ օր է, արևին և իմ այնքան սիրած գեղեցիկ բնությանը նայելով է, որ մնաք բարով կասեմ կյանքին և ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի բարեկամներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վնաս են հասցրել կամ ցանկացել են ինձ վնաս հասցնել, բացառությամբ նրան, որ մեզ դավաճանեց իր կաշին փրկելու համար, և նրանց, որոնք մեզ ծախեցին: Ուժգին համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր բարեկամներին, որոնք ճանաչում են ինձ հեռվից կամ մոտից, կրծքիս սեղմում եմ բոլորիդ: Սնաք բարով: Քո բարեկամ , քո ընկեր, քո ամուսին`

Մանուշյան Միշել (ջանիկդ):
--------------

Միսաք Գևորգի Մանուշյան, ծ. սեպտեմբերի 1, 1906թ, Օսմանյան կայսրություն - հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մանուշյանը եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում մեծաթիվ հրեաներից կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների: Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում: Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից 1944թ. փետրվարի 21-ին, ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս:Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

Մելինե Մանուշյանը ծնվել է Կոստանդնուպոլիսում (Օսմանյան կայսրություն) և մահացել է 1989թ դեկտեմբերի 6-ին Փարիզում, ֆրանսահայ գործիչ, Դիմադրության մասնակից Միսաք Մանուշյանի կինը։
Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվում է ծնողներից, մանկությունը անցկացնում որբանոցներում։ Մինչև 1926 թվականն ապրել է Մարսելում, 1934 թվականին ծանոթանում է ապագա ամուսնու հետ։ Մոտ հարաբերությունների մեջ է եղել Շառլ Ազնավուրի ընտանիքի հետ։

Միսաք Մանուշյանի՝ կնոջն ուղարկած վերջին նամակի բնօրինակը պահվում է Կոնգրեսի գրադարանում, Վաշինգտոն։ Լուի Արագոնը, ոգեշնչված Մանուշյանի վերջին նամակից՝ ուղղված կնոջը, գրել է «Տողեր՝ հիշատակի համար» (Strophes pour se souvenir) բանաստեղծությունը.

Նա այլևս երբեք չամուսնացավ և երեխա չունեցավ։ 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրում է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա նկարահանվել է ֆիլմ 1985 թվականին:

Մանուշյանի նամակի բնօրինակը

Համահայկական հարցերի շուրջ քննարկում հոլանդահայ երիտասարդների հետ




Փետրվարի 21-ին Նիդերլանդների ՀՅԴ կառույցի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության նախաձեռնությամբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ շուրջ երեք տասնյակ հոլանդահայ երիտասարդների հետ՝ քննարկելու համահայկական օրակարգի մի շարք հարցեր։ Այդ մասին տեղյակ են պահում դեսպանատան և ՀՅԴ կառույցի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության կայք-էջերը:

Մտքերի փոխանակման ձևաչափով տեղի ունեցած հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին Եկեղեցի-պետություն-հասարակություն հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր տեղի տեղի ունեցող զարգացումների և հայ երիտասարդությանը հուզող մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։

Դեսպան Բալայանը երիտասարդներին ներկայացրեց Հայաստանի իշխանությունների մոտեցումները քննարկվող հարցերի վերաբերյալ։

Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպումը նախաձեռնելու համար՝ կարևորեց նման քննարկումների պարբերական կազմակերպումը, միմյանց կարծիքը լսելու և ծառացած հարցերի լուծումներին ծանոթանալու տեսանկյունից։

«Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության կայք-էջում էլ կարդում ենք.

Արդեն երրորդ անգամ Նիդերլանդների երիտասարդ դաշնակցականները կազմակերպում են քննարկում և բանավեճ հայ ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ։ Երեկ Ուտրեխտում հերթական հանդիպման օրն էր, որտեղ շատ հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան մի շարք արդիական հարցերի շուրջ։ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամների հետ այս հանդիպմանն էին եկել բազմաթիվ ունկնդիրներ, և Նիդերլանդներում ՀՀ լիազոր դեսպան պարոն՝ Տիգրան Բալայանը, ինչպես նաև Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը։

Ստացվեց չափազանց հետաքրքիր և ուսանելի զրույց։ Երիտասարդները հատկապես օգտվեցին պարոն դեսպանի գիտնական-դիվանագետի հանգամանքից և բազմաթիվ հարցեր ստացան իրենց լիարժեք պատասխանը։ Դեսպանի համար էլ անակնկալ էր երիտասարդների մեծ նվիրվածություն և հետաքրքրությունը Հայ Դատի և հայաստանյան խնդիրների վերաբերյալ։ Տեր Տարոն Թադևոսյանը նույնպես սպառիչ և ամբողջական տեղեկություններով լուսավորեց երիտասարդներին։ Հրաշալի հաջողված երեկո էր՝ ձեր վարձքը կատար։

Thursday, 21 February 2019

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրնէ




Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից:
Արդեն 19 տարի փետրվարի 21-ին աշխարահում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը: Այն սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը: Կառույցի գնահատմամբ՝ աշխարհի 6 հազար լեզուների կեսը մոտ ապագայում կարող է վերջնականապես վերանալ։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է։
Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ՀՀ պետական լեզուն հայերենն է:
Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում: Այս առիթով բազմաթիվ գրողներ, լեզվաբաններ և այլ մտավորականներ կայցելեն Օշական և ծաղիկներ կխոնարհեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:

Հայտնաբերվել են հազարավոր գալակտիկաներ



LOFAR-ով հայտնաբերվել են հարյուր հազարավոր նոր գալակտիկաներ, որ մինչ այդ հասու չի եղել այլ աստղադիտակների
18 երկրներից ավելի քան 200 աստղագետների միջազգային թիմը հրատարակել է աննախադեպ զգայունության նոր ռադիո երկնային հետազոտության արդյունքները` օգտագործելով LOFAR աստղադիտակը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ հարյուր հազարավոր վաղուց գոյություն չունեցված գալակտիկաներ, որ նոր են հայտնաբերվել լույս են սփռում բազմաթիվ հետազոտությունների, ներառյալ գալակտիկաներում հայտնաբերված երեք հսկա սեւ անցքերի մասին: ''Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի'' գիտական ամսագրի հատուկ համարը նվիրված է առաջին քսանհինգ հետազոտական աշխատանքներին, որոնք նկարագրում են հետազոտությունը եւ առաջին արդյունքները:
Ռադիո աստղագիտությունը բացահայտում է տիեզերքի գործընթացները, որոնք մենք չենք կարող տեսնել օպտիկական գործիքներով: Երկրային հետազոտության այս առաջին մասում LOFAR- ը դիտել է հյուսիսային կիսագնդի քառորդ մասը ցածր ռադիոհաճախությամբ: Այդ տվյալների մոտավորապես 10 տոկոսը հրապարակված է: Այն պատկերում է երեք հարյուր հազար օբեկտ , որոնք բոլորն էլ գրեթե հանդիսանում են հեռավոր տիեզերքում գտնվող գալակտիկաներ: Նրանց ռադիո ազդանշանները երկիր մոլորակին են հասնում միլիարդավոր լուսային տարիներ հետո: 
Լեյդեն համալսարանի մասնագետ Huub Röttgering- ը, (Նիդերլանդներ) հույս ունի, որ շուտով պատասխան ստանան սև անցքերի առեղծվածի մասին:
_____________
NEW SKY MAP DETECTS HUNDREDS OF THOUSANDS OF UNKNOWN GALAxi
An international team of more than 200 astronomers from 18 countries has published the first phase of a major new radio sky survey at unprecedented sensitivity using the Low Frequency Array (LOFAR) telescope. The survey reveals hundreds of thousands of previously undetected galaxies, shedding new light on many research areas including the physics of black holes and how clusters of galaxies evolve. A special issue of the scientific journal Astronomy & Astrophysics is dedicated to the first twenty-six research papers describing the survey and its first results.
Radio astronomy reveals processes in the Universe that we cannot see with optical instruments. In this first part of the sky survey, LOFAR observed a quarter of the northern hemisphere at low radio frequencies. At this point, approximately ten percent of that data is now made public. It maps three hundred thousand sources, almost all of which are galaxies in the distant Universe; their radio signals have travelled billions of light years before reaching Earth.
Black holes
Huub Röttgering, Leiden University (The Netherlands): "If we take a radio telescope and we look up at the sky, we see mainly emission from the immediate environment of massive black holes. With LOFAR we hope to answer the fascinating question: where do those black holes come from?" What we do know is that black holes are pretty messy eaters. When gas falls onto them they emit jets of material that can be seen at radio wavelengths.
Philip Best, University of Edinburgh (UK), adds: "LOFAR has a remarkable sensitivity and that allows us to see that these jets are present in all of the most massive galaxies, which means that their black holes never stop eating."
Clusters of galaxies
Clusters of galaxies are ensembles of hundreds to thousands of galaxies and it has been known for decades that when two clusters of galaxies merge, they can produce radio emission spanning millions of light years. This emission is thought to come from particles that are accelerated during the merger process. Amanda Wilber, University of Hamburg (Germany), elaborates: "With radio observations we can detect radiation from the tenuous medium that exists between galaxies. This radiation is generated by energetic shocks and turbulence. LOFAR allows us to detect many more of these sources and understand what is powering them."
Annalisa Bonafede, University of Bologna and INAF (Italy), adds: "What we are beginning to see with LOFAR is that, in some cases, clusters of galaxies that are not merging can also show this emission, albeit at a very low level that was previously undetectable. This discovery tells us that, besides merger events, there are other phenomena that can trigger particle acceleration over huge scales."
Magnetic fields
"Magnetic fields pervade the cosmos, and we want to understand how this happened. Measuring magnetic fields in intergalactic space can be difficult, because they are very weak. However, the unprecedented accuracy of the LOFAR measurements has allowed us to measure the effect of cosmic magnetic fields on radio waves from a giant radio galaxy that is 11 million light years in size. This work shows how we can use LOFAR to help us understand the origin of cosmic magnetic fields", explains Shane O'Sullivan, University of Hamburg.
High-quality images
Creating low-frequency radio sky maps takes both significant telescope and computational time and requires large teams to analyse the data. "LOFAR produces enormous amounts of data - we have to process the equivalent of ten million DVDs of data. The LOFAR surveys were recently made possible by a mathematical breakthrough in the way we understand interferometry", says Cyril Tasse, Observatoire de Paris - Station de radioastronomie à Nançay (France).

"We have been working together with SURF in the Netherlands to efficiently transform the massive amounts of data into high-quality images. These images are now public and will allow astronomers to study the evolution of galaxies in unprecedented detail", says Timothy Shimwell, Netherlands Institute for Radio Astronomy (ASTRON) and Leiden University.
SURF's compute and data centre located at SURFsara in Amsterdam runs on 100 percent renewable energy and hosts over 20 petabytes of LOFAR data. "This is more than half of all data collected by the LOFAR telescope to date. It is the largest astronomical data collection in the world. Processing the enormous data sets is a huge challenge for scientists. What normally would have taken centuries on a regular computer was processed in less than one year using the high throughput compute cluster (Grid) and expertise", says Raymond Oonk (SURFsara).
LOFAR
The LOFAR telescope, the Low Frequency Array, is unique in its capabilities to map the sky in fine detail at metre wavelengths. LOFAR is operated by ASTRON in The Netherlands and is considered to be the world's leading telescope of its type. "This sky map will be a wonderful scientific legacy for the future. It is a testimony to the designers of LOFAR that this telescope performs so well", says Carole Jackson, Director General of ASTRON.
The next step
The 26 research papers in the special issue of Astronomy & Astrophysics were done with only the first two percent of the sky survey. The team aims to make sensitive high-resolution images of the whole northern sky, which will reveal 15 million radio sources in total. "Just imagine some of the discoveries we may make along the way. I certainly look forward to it", says Jackson. "And among these there will be the first massive black holes that formed when the Universe was only a ‘baby', with an age a few percent of its present age", adds Röttgering.
Additional videos 
Robert Schulz (ASTRON) created a video where we travel through the radio Universe, through the galaxies detected in the LOFAR survey.
Rafaël Mostert (Leiden University & ASTRON) created a movie that gives a quick tour of four galaxies in the Universe, showing the capability of LOFAR and/or the difference between detecting radio and optical waves.

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ամստերդամի եպիսկոպոսին



Փետրվարի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Գրիգոր Նարեկացի» միության նախագահ Վահան Ավագյանի և Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ուղեկցությամբ այցելեց Հաարլեմ, որտեղ հանդիպում ունեցավ Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսի (Johannes Hendriks) հետ։Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Վատիկանի միջև սերտ և բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների արդյունավետ համագործակցության առումով։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ընդգծեց 2016թ. «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրի ներքո Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցելությունը, դրան նախորդած և հաջորդած միջոցառումներն ու իրադարձությունները։

Ամստերդամի Եպիսկոպոսին ներկայացվեց «Գրիգոր Նարեկացի» միության նախաձեռնությամբ իրականացված Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության գրքի առաջին 15 աղոթքների հոլանդերեն թարգմանության հրատարակությունը և քննարկվեց դրա շնորհանդեսի՝ համատեղ կազմակերպման հնարավորությունը։

Եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսը ողջունեց նախաձեռնությունը՝ իր օրհնությունն ու աջակցությունը հայտնելով Կաթոլիկ եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու աշխատությունը հոլանդական հասարակությանը ներկայացնելուն ուղղված քայլերը։


Grigor van Narek  եպիսկոպոսը սեփական  կայքում հետևյալ գրառումն է արել

Armeense vertegenwoordigers op bezoek

Armeense H. Grigor van Narek is kerkleraar in katholieke kerk

nieuws - gepubliceerd: woensdag, 20 februari 2019

Op woensdag 20 februari ontving ik de Armeense ambassadeur in Nederland, Z. Exc. Tigran Balayan, de voorzitter van de St. Grigor Narekatsi Foundation, de heer Vahan S. Avaklan Ph.D. en de pastoor van de Armeens Apos­to­lische kerk in Amsterdam, Vader Taron Tadevosyan.
De banden tussen Armenië, de Armeens Apos­to­lische kerk en de Heilige Stoel zijn bijzonder nauw. De Apostolsiche Armeense Kerk hoort bij de oude oosterse kerken, die niet meegegaan zijn met de geloofsdefinites van het concilie van Chalcedon (451) door weder­zijds, nu vrijwel overwonnen onbegrip over de daar gehanteerde terminologie (monofysitisme). De paus heeft Armenië bezocht, de H. Grigor van Narek tot kerkleraar uitgeroepen en een twee meter hoog beeld van deze grote heilige kerkleraar ingewijd in de Vaticaanse tuinen in de aanwezigheid van de president en een officiële Armeense delegatie. Al onder paus Johannes Paulus II waren de onderlinge banden zeer goed en waren de beide kerken tot grote geloofseenheid gekomen.
Ook in ons bisdom zijn de betrekkingen zeer hartelijk. In Amsterdam aan de Krom Boomsloot staat sinds eeuwen (1715) een Apos­to­lisch Armeense kerk (Surp Hoki), nadat sinds de zestiende eeuw veel Armeense koopieden ons land bezochten. Verschillende keren heb ik deelgenomen aan bijzondere herdenkingen in deze mooie, gerestaureerde kerk.
Vorig jaar heb ik deel genomen aan een jaarlijkse lezing van gebeden uit het boek der weeklaging van de H. Grigor van Narek, georga­ni­seerd door de St. Grigor Narekatsi Foundation. De Armeense overheid is volledig betrokken bij de herdenking van deze beroemde Armeense geestelijke leraar, schrijver, dichter en componist. De Armeense ambassadeur heeft dit door zijn aanwezigheid bij de ontmoeting tot uiting gebracht. De gebeden van het boek der weeklaging worden nu in het Nederlands uitgegeven en deze uitgave zal op dinsdag in de goede week worden ge­pre­sen­teerd. Omdat de H. Grigor Narekatsi (H. Gregorius van Narek, geboren rond 945) ook voor de katholieke kerk een heilige is en sinds bijna vijf jaar ook een kerkleraar, heeft de Apos­to­lisch Armeense kerk het plan opgevat om de gebeden en de boek­pre­sen­ta­tie in een historische katholieke kerk te laten plaatsvinden: de Begijnhofkapel. Ook dit jaar zal ik hier graag bij aanwezig zijn.