The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 16 March 2019

EAFJD - European Armenian Federation /February 2019 Newsletter #11


European Armenian Federation for Justice and Democracy - EAFJD 

February 2019                                              Newsletter #11

Anti-Armenian acts in Turkey despite European Criticism 
blank.gif
European Parliament Foreign Affairs committee's annual report on Turkey strongly criticizes Erdogan's policy 
On February 26, the European Parliament’s Committee on Foreign Affairs (AFET) adopted its annual report on Turkey. The report condemns the multiple human rights violations and restriction of freedom of speech, political persecutions and arrests, as well as the pressure on ethnic, religious and sexual minorities which have taken place under Erdogan’s regime. Because of these considerations, the committee decided to reaffirm its last year's decision which consists in urging the European Commission to suspend Turkey’s accession talks to the EU. Furthermore, the report addresses the issue of the preservation of the cultural heritage of national minorities in Turkey and calls on the Turkish government to protect the Armenian cultural heritage. More details in EAFJD's communications officer, Harout Chirinian's interview with Armenpress. Read here
blank.gif
Freedom House's annual report puts the spotlight on Armenia
According to Freedom House’s "Freedom in the World 2019"  report on political rights and civil liberties, the Republic of Armenia  and the Republic of Artsakh are both "Partly Free" countries, while most of the countries in the region are still considered as "Not Free" countries. 
With one of the largest one-year gains in aggregate score (+6) Armenia deserved special scrutiny in 2019 report, after massive nonviolent demonstrations leading to a peaceful transition of power in country 
 Read more here 

Another act of vandalism & Armenophobia in Turkey

On February 25, in an  Armenophobic act t he Armenian "Sourp Hrechdagabed" church was vandalized in Istanbul, Turkey. This unacceptable hate crime against the christian minority was strongly condemned by the EAFJD Communication officer Harout Chirinian. He stressed that this behavior was a demonstration of a refusal of the European Parliament annual report on Turkey, where the EP calls on the Turkish government to protect the Armenian cultural heritage.  It is time to stop Armenophobia in Turkey!

Sumgait pogroms commemorated in Europe

On February 27, Armenians commemorate the dozens of innocent victims of Armenian population of soviet Azerbaijan. In February 1988, the people of Artsakh/Nagorno Karabakh stood for their lawful demand to exercise their right for self-determination. These peaceful demonstrations were met with unprecedented violence turning into pogroms of Armenians living in different cities and towns of Soviet Azerbaijan such as Sumgait, Baku.
Read the press release of the Armenian National Committee of Belgium here and about the demonstration organised by the Armenian National Committee of the Netherlands   here (in Armenian). 

Emmanuel Macron marks the Armenian Genocide on the French calendar  

On February 5, during the annual dinner of the CCAF (Coordinating Council of Armenian Organizations of France), the French President Emmanuel Macron announced that April 24 will henceforth be "National Day of Commemoration of the Armenian Genocide" in France.

According to Harout Mardirossian, Chairman of CDCA France,  “it is the culmination of a long activism that began more than 50 years ago, and which has been repeated and reaffirmed tirelessly during all the demonstrations and commemorations and also in our meetings with numerous french political figures (...)”. Read here (in French)

Anahide Ter Minassian:
A lifetime defender of the Armenian Cause

On February 11, a great French-Armenian historian, university lecturer and activist of the Armenian Cause, Anahide Ter Minassian has passed away at the age of 89. She is the author of many books related to Armenia and the Armenian Genocide. She takes part in the huge contribution of the Armenian diaspora and ensured the transmission of the Armenian history through her books. May she rest in peace.
Invite your friends to subscribe to our newsletter!   
Subscribe here

Friday, 15 March 2019

Կլոր սեղան` կրթական հարցերը քննարկելու համար


ՀՐԱՎԻՐՈՒՄ ենք Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպությունների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Ամստերդամի Սբ.Գ.Նարեկացի հիմնադրամի վարչությունը ( Grigor Narekatsi Zondagsschool) հետևյալն է հայտնում.
Հարգելի գործընկերներ՝
Ինչպես ձեզանից շատերը գիտեն, փետրվար ամսին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում հայկական մշակութային և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեց նաև Հոլանդիայում հայկական կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական աշխատանքի գործընթացը և դրա հետ կապված խնդիրներն ու պահանջները:
Այդ կապակցությամբ Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության ներկայացուցիչները առաջարկեցին կազմակերպել կլոր սեղան, հնարավորություն տալով Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների բոլոր հետաքրքրված ուսուցիչներին ու մանկավարժներին իրենց մտքերն ու մտահոգությունները փոխանակել գործնական և ընկերական շրջապատում: Որպես հանդիպման հարթակ առաջարկվեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահը: Առաջարկը պատրաստակամությամբ ընդունվեց հանդիպմանը ներկա Հոլանդահայ համայնքների ներկայացուցիչների կողմից: Կլոր սեղանի անցկացման օր ընտրվեց մարտի 23-ը, շաբաթ, ժ.11:00:
Հաշվի առնելով մեր բոլորի ներգրավվածությունը Նիդերլանդներում երիտասարդ սերնդի մեջ հայապահպանության գործում ՝ ակնկալում ենք միջոցառմանը հետաքրքրված գործընկերների լայն մասնակցություն:
Տեղեկատվությունների համար խնդրում ենք դիմել տ. Ալիսա Մովսեսյանին (Ամստերդամի Սբ.ԳՆարեկացի կիրակնօրյա դպրոց, հեռ.06-24255169) կամ տ.Սվետլանա Անդրեասյանին (Ալմելոի կիրակնօրյա դպրոց, հեռ.06-19216557).

S.P
ՀՐԱՎԻՐՈՒՄ ենք Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպությունների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Grigor Narekatsi Zondagsschool
Stichting VAN
Stichting Ararat
Armeense Stichting Ani
Armeense stichting Urartu
Abovian Centre 1
Kiraknorya Dbrots Almeloya
Kilikia Cultureel Centrum
Վերաբերվում է Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպություններին
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

Հաագայում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումները, որոնց համակազմակերպիչը Հայաստանի դեսպանությունն է



Հաագայում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումները, որոնց համակազմակերպիչը Հայաստանի դեսպանությունն է
Մարտի 14-ին Հաագայի կենտրոնում գտնվող Pathe Buitenhof կինոթատրոնում մեկնարկեցին Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված միջոցառումները, որոնց համակազմակերպիչը և համահովանավորն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանի դեսպանությունը։ Այս տարի Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները տեղի են ունենում «Ֆրանկոֆոնիան՝ պատասխանատու նորաձևության կողմնակից» (La Francoponie en mode responsable) խորագրի ներքո։
Just Black -ի հիմնադիր Գայանե Մանուկյանն իր խոսքում կարևորեց տեքստիլ արդյունաբերության մեջ վերամշակված նյութերով աշխատելու և դրանով իսկ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ու պահպանելու կարևորությունը, նաև կիսեց իր ոգևորությունը՝ Հայաստանում պլաստիկ տոպրակների արտադրությունն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ։ Նա շեշտեց, որ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված օրենսդրությունը հայ արտադրողին պարտադրում է ավելի պատասխանատու դառնալ բնության հանդեպ և գտնել նոր լուծումներ ու ճանապարհներ՝ Հայաստանում էկոլոգիապես մաքուր նորաձևություն ունենալու համար:
Միջոցառման ընթացքում Pathe Buitenhof-ի սրահում մի շարք ՖՄԿ անդամ երկրների նորաձևության տների կողմից ներկայացվեցին իրենց աշխատանքները։ Ցուցադրվեց Just Black-ի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև նոր՝ 2019 թվականի հավաքածուից մի քանի նմուշ, որոնց ստեղծման ընթացում դիզայներն օգտագործել էր վերամշակված նյութեր։ Հայկական նորաձևության տան արտադրանքը բարձր գնահատականի արժանացավ մասնակիցների կողմից։
Նորաձևության ցուցադրմանը հետևեց միջոցառման համակազմակերպիչ երկրների ազգային ուտեստների հյուրասիրություն։


Տեղեկություն Նահանգային խորհուրդների մասին

Բանախոս` Նահանգային խորհրդի թեկնածու Արմինե Ստեփանյան
Թեմա` Քննարկումներ 2019 թ. մարտի 20-ին Նահանգային խորհրդարանների ընտրությունների հարցերի շուրջ։ Ինչո՞ւ մասնակցել Նահանգային խորհուրդների ընտրություններին։ Որո՞նք են Նահանգային խորհուրդների պարտականությունները: Այս ընտրությունների նշանակությունը հոլանդական Սենատի կազմավորման համար։
Բանախոս` Հարավային Հոլանդիայի Նահանգային խորհրդի թեկնածու Արմինե Ստեփանյան։
Թվական` Կիրակի, 17 ապրիլի 2019
     Ժամը` 12-ին
     Վայրը` Աբովյան մշակութային կենտրոն
     Հասցե` Weesperstraat 91 – Հաագա, Նիդերլանդներ
     Մուտքը` Ազատ է
    
    
    
Informatie over Provinciale Staten
     door kandidaat Provinciale Staten Arminé Stepanyan
Wat: Op 20 maart 2019 zijn er verkiezingen voor de Provinciale Staten. Antwoord op uw vragen: Wat doen die Provinciale Staten eigenlijk? Waarom moet je stemmen? En wat is het belang van de Provinciale Statenverkiezingen voor de samenstelling van de Eerste Kamer?
    
     Wie: Arminé Stepanyan, kandidaat voor Provinciale Staten van Zuid Holland.
    
     Datum: Zondag, 17 maart 2019
     Tijd: 12.00 uur
     Plaats: Armeense Culturele Vereniging Abovian
     Adres: Weesperstraat 91 – 2574 VS Den Haag
     Toegang: Gratis
    
    
    
Information on Provincial Councils
     by Armine Stepanyan, Candidate for Provincial Council

     What: Answer to questions about the elections of the Provincial Councils on 20 March 2019. Why to vote for Provincial Councils? What are the tasks of Provincial Councils? What is the importance of these elections for the composition of the Dutch Senate?
    
     Who – Armine Stepanyan, Candidate for Provincial Council of South Holland.
    
     Date: Sunday, 17 March 2019
     Time: 12: 00
     Place: Abovian Cultural Centre
     Address: Weesperstraat 91 – 2574 VS The Hague, The Netherlands
     Admission: Free

Մահմեդական ''քարոզիչը'' անհարմար վիճակի մեջ հայտնվեց


Տարիներ առաջ է տեղի ունեցել այս դեպքը, բայց այն դեռ համացանցում շրջանառվում է:
Հոլանդիայի ազգային նվագախմբի երաժիշտները իրենց գործիքներով լքեցին բեմը, Երբ նրանք պատրաստվում էին Նիդերլանդների թագուհի Բեատրիքսի ներկայությամբ նվագել ավստրիացի հանրահայտ Գուստավ Մալերի ստեղծագործություններից: Տեղի ունեցավ արտառոց երևույթ,Երբ մուսուլման-դիրիժորը հասարակության և թագուհու առջև թույլ տվեց իրեն դասախոսել իսլամի «գեղեցկության» մասին, հենց այդ ժամ Նվագախմբի անդամները բեմում որոշեցին ոտքի կանգնել եւ լքել դահլիճը: Այս տեսահոլովակը արժե դիտել և տարածել:
Նվագախումբի վերաբերմունքը, որը թագուհու ներկայությամբ հրաժարվեց հանդուրժել հիմար դիրիժորին ու ամբարտավան քարոզիչի վիրավորանքը` համարժեք էր իրադրությանը:
Թագուհու բարեհամբույր կեցվացքը (քաղաքականապես ճիշտ էր) թույլ չտվեց նրան արձագանքել իրավիճակին, թեև նա իմացավ ինչն ինչոց էր:

Այս տեսարանն իսկապես արտասովոր էր, թեև հեռուստատեսային որևէ ալիք այն չհեռարձակեց:



Friday, 8 March 2019

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է հոլանդացի պատգամավորներին

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի
պատվիրակությանը մի խումբ հոլանդացի պատգամավորների հետ



Հաագա, 5 մարտի 2019 թ. – 2019 թ. մարտի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանը և արտաքին գործերի փոխնախարար տիկին Արմինե Ալեքսանյանը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ պարոն Մաթո Հախվերդյանի և քարտուղար` տիկին Ինգա Դրոստի ուղեկցությամբ հանդիպում ունեցան Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների հետ քննարկելու Արցախին վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնում են Հոլանդահայ Կազմակերպությունների (FAON) Ֆեդերացիայից:
Հանդիպմանը ներկա էին նաև տիկին Իրինա Բեգլարյանը, պարոն Գեղամ Ստեփանյանը և թարգմանչուհի տիկին Կարինե Մկրտչյանը։
Այս նիստը կազմակերպվել էր Նիդեռլանդների խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողովի այսպես կոչված «հատուկ ընթացակարգի» շրջանակում։ Արցախում տիրող իրավիճակի իրազեկման նպատակով Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) դիմել էր խորհրդարանի հանձնաժողովին, որպեսզի տեղի ունենա անմիջական ունկնդրում Արցախի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նիստը կազմակերպել և նախագահում էր խորհրդարանի պատգամավոր տիկին Սադետ Կարաբուլութը (Սոցիալիստական կուսակցություն)։ Ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի 5 խմբակցությունից պատգամավորներ, այդ թվում արտաքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ջոել Վորվերնդինդը (քրիստոնեական միություն)։
Տիկին Կարաբուլութի ջերմ ողջույնի խոսքերից հետո Մաթո Հախվերդյանը պատգամավորներին ներկայացրեց Արցախի հյուրերին։ Նա անդրադարձավ խորհրդարանի հետ Արցախի հիմնահարցին առնչվող անցյալի կապերին, նշելով, որ հոլանդահայ համայնքը բազմիցս դիմել է Նիդերլանդների խորհրդարանին ներկայացնելով հանրագրեր և խորհրդարանի և կառավարության ուշադրությանն է ներկայացրել Արցախի հակամարտության իրավիճակը, իսկ 2015 թ. Հոլանդահայ ֆեդերացիայի նախաձեռնությամբ խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողը ունկնդրեց Հայաստանի եվրոպացի բարեկամների և ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած տեղեկությունները Արցախի հիմնախնդրի և առկա խնդիրնրի մասին։
Իր ներածական խոսքում պարոն Ղուլյանը շնորհակալություն հայտնեց տիկին Կարաբուլութին և նրա գործընկերներին` Արցախի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար և ներկայացրեց երկրի ներկա իրավիճակը, ինչպես նաև վերջին 31 տարիների ընթացքում Արցախում ձեռք բերված հաջողությունները։ Արցախի Հանրապետությունը համոզված է, որ հակամարտության լուծմանը կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով։ Նա նաև համառոտ պատմեց Արցախի ժողովրդավարական զարգացման գործընթացի մասին։ Նա նշեց, որ վերջին 25 տարիների ընթացքում կազմակերպվել են 6 խորհրդարանական և 5 նախագահական ընտրություններ։ Նա հոլանդացի խորհրդարանականներին հրավիրեց, հետևելով եվրոպական այլ երկների պատգամավորներին, այցելել Արցախ։
Պարոն Ղուլյանի ելույթից հետո հոլանդացի պատգամավորները հարցեր ուղղեցին Արցախում տիրող իրավիճակի և հակամարտության հնարավոր լուծումների մասին։ Պարոն Ղուլյանը պատասխանեց բոլոր հարցերին և խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած երկարատև խաղաղության գործընթացի մասին։ Նա բացատրեց այն խոչընդոտները, որոնք առկա են հակամարտության արդար լուծման ճանապարհին։ Նա նաև ընդգծեց, որ Հոլանդիան իր կարևոր քաղաքական և տնտեսական հնարավորություններով կարող է արդյունավետորեն աջակցել խաղաղության գործընթացին։ Նա անդրադարձավ նաև այն դժվարություններին, որոնք առկա են Արցախում տնտեսական խնդիրների լուծման համար։ Ըստ պարոն Ղուլյանի, Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի քանի շփումներից հետո վերջին մի քանի ամիսների ընթացքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել շփման գծի երկայնքով։
Հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։
Ավելի վաղ` փետրվարի 27-ին, Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը, Հաագայի Խաղաղության պալատից բողոքի երթով մեկնեցին դեպի Ադրբեջանի դեսպանատուն, որի դիմաց էլ հանրահավաք-ցույց են անցկացրել։ Նույն օրը, Արցախի հիմնահարցի մասին գրությամբ Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները դիմեցին Նիդերլանդների արտաքին գործերի նախարար պարոն Ստեֆ Բլոկին և Արցախի իրավիճակը քննարկեցին Արտաքին գործերի նախարարության Եվրոպական բաժնի տնօրեն տիկին Էրիկա Սխաուտենի հետ։

Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների պատվիրակությունը փետրվարի 27-ին արտաքին գործերի  նախարարությունում
Chairman of Artsakh Parliament Ashot Ghoulian met Dutch MPs
The Hague, 5 March 2019 – On 5 March 2019 a delegation from Republic of Artsakh (Nagorno-Karabakh) with Chairman of National Assembly of Artsakh Mr Ashot Ghoulian and deputy Minister of Foreign Affairs Mrs Armine Aleksanyan, together with FAON chairman Mr Mato Hakhverdian and secretary of the FAON Mrs Inge Drost, participated in a Dutch parliament hearing about Artsakh.

At the parliamentary meeting were present also Mrs Irina Beglaryan, Mr Gegham Stepanyan from Artsakh and Mrs Karine Mkrttsjan as translator.

The hearing took place in a so-called “special procedure” of standing committee on Foreign Affairs of the House of Representatives of the Netherlands. It was requested in a letter by the Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON) to raise awareness for the situation in the Republic of Artsakh. The meeting was organised and chaired by the Member of Parliament Sadet Karabulut (Socialist Party). Dutch parliamentarians of 5 factions were present, among others Mr Joel Voordewind (Christian Union), who is the vice chairman of standing committee on Foreign Affairs.

After warm welcoming words by Mrs Karabulut, Mr Hakhverdian introduced the guests from Artsakh. He referred to earlier occasions, when the Armenian community in the Netherlands brought the situation in Artsakh to the attention of the Dutch Parliament and government in recent years, with the submission of petitions, letters and a special hearing in 2015 with participation of FAON and a delegation of European Friends of Armenia including Armenian MP Mr Tevan Poghosyan.

In his introduction Mr Ghoulian thanked Mrs Karabulut and her colleagues for their interest for Artsakh and presented the current situation in his country and what has led to it in the last 31 years. The Republic of Artsakh is convinced that the solution of the conflict with Azerbaijan can only be reached in a peaceful way. He also gave a brief account of the democratic development in Artsakh. He mentioned that 6 parliamentary and 5 presidential elections have been organised during past 25 years. He invited the Dutch parliamentarians to visit Artsakh, like their colleagues from other European countries.

After Mr Ghoulian’s introduction the Dutch MPs asked questions about the situation in Artsakh and the possible solution of the conflict. Mr Ghoulian answered all questions and talked about the long going peace process led by the co-chairs of OSCE Minsk Group. He explained the obstacles, which exist on the way for a fair solution of the conflict. He also pointed how the Netherlands with its important political and economical possibilities could effectively support the peace process. He spoke about the difficulties that Artsakh is facing for the solution of the economical problems. According to Mr Ghoulian following the recent contacts of new Armenian Prime Minister Nikol Pashynian and Azerbaijani President Ilham Aliev the situation at the boarder was relatively calm in the last few months.

The meeting took place in a friendly atmosphere.

On 27 February 2019 the Joint Armenian Organisations in the Netherlands (SAO) commemorated the pogroms of Sumgait by a protest march started from the Hague Peace Palace to the Azerbaijan Embassy with a rally in front the Embassy of Azerbaijan. On the same day the SAO submitted a letter addressed to the Dutch Minister of Foreign Affairs Mr. Stef Blok and discussed the situation of Artsakh with director of Europe Department of the Ministry of Foreign Affairs Mrs Erica Schouten.

Thursday, 7 March 2019

Չվող արագիլների անաղմուկ մասայական սպանդ Լիբանանում

 Այս երկրում ոչնչացվում են  չվող 327 թռչնատեսակների կեսը : Արդյունքում, Լիբանանում  թռչունների սպանության միջին գնահատված թիվը տարեկան ավելի քան 2, 6 մլն. է:



Յուրաքանչյուր գարնան, հարյուր հազարավոր Սպիտակ արագիլներ եւ այլ թռչուններ չվում են  դեպի Եվրոպա և Արեւմտյան Ասիա, որտեղ նրանք ձվադրում են:
Արևմտյան միջանցիկ ճանապարհն անցնում է Միջերկրական ծովով, բնականաբար հանդիսանում է թռչունների միջանցիկ ու ամենակարեւոր երթուղին: Այս ճանապարհով անցնում են ամեն տարի  530,000 սպիտակ արագիլներ:
Արագիլների  գարնանային չուն բնության հիասքանչ տեսարանն է, բայց, ցավոք, շատ թռչուններ, անվերապահորեն հենց երկնքում ենթարկվում են որսագողերի հարձակմանը:  Լուսանկարները ներկայացնում են  2017 թ պատկերներ,  այն տրամադրել է Թռչունների Պահպանության Ասոցիացիան, որն էլ իրավիճակի մասին պատկերացում է տալիս:
Որոշ լիբանանյան որսորդներ վայրի բնությանը սարսափելի կորուստ են պատճառում: Միջերկրածովյան մի շարք երկրներ հայտնի են թռչունների զանգվածային սպանությամբ: Լիբանանը բացառություն չէ եւ թերեւս այս առումով ամենաակտիվն է: Վիճակն ամեն  տարի  շարունակում է վատթարանալ, չնայած միջազգային մակարդակով փորձեր են  արվում փոխելու բնակչության վերաբերմունքը: Լիբանանում  թռչունների որսագողության հետևանքով ապահովում են   թռչնարդյունաբերության աճը, որը  տասնամյակների պատմություն ունի: Պատմում են, որ միայն 100 տարի առաջ էր, որ լիբանանյան պարտեզներում բնադրել են արագիլները:





Ծայրահեղ եւ անօրինական որսի փորձը երկիրը դարձնում է ամենավտանգավոր վայրերից մեկը, ճանապարհորդող թռչունների համար, որոնք հազարավոր մղոններ են կտրում:  Անհետացող թռցունների որոշ տեսակներ մտնում  են 
 տարեկան 2,6 միլիոն թռչունների  շարքը, որոնք անօրինական որսում են  Լիբանանում:
Այն ժամանակ, երբ թռչունները գաղթում են, որսորդներով լեցուն ավտոմեքենաները շարժվում են լեռնային ճանապարհներով կամ հերթի մեջ են: Այդ ժամանակ նրանք պատրաստ են կրակել օդում շարժվող ամեն բանի վրա, ինչը տեսնում են : Ճանապարհի երկայնքով` արեւելքից-արեւմուտք, յուրաքանչյուր քսան մետրում կանգնած է մի որսորդ, որը կրակում է հայտնված թռչնի ուղղությամբ: Այս մարզաձեւը կիրառվում է բոլորի կողմից `հարուստից աղքատ,  հիմնականում այդպես անում են քրիստոնյա լիբանանցիները:
Լիբանանցիների վերջին մասշտաբային անպատասխանատու արարքը տարիներ առաջ էր : Մի քանի արագիլի  խմբեր, անսովոր քամու պատճառով շեղվեցին իրենց երթուղուց` անցնելով Բեյրութի  վրայով:
Բեյրութի որսորդները կրակել են փողոցներից, պատշգամբներից եւ տանիքներից:  Սպանդը այնքան սարսափելի էր, որ Արեւելյան Եվրոպայի երկրների մի քանի երկրների դեսպաններ Լիբանանի նախագահին բողոք են ներկայացրել` գեղեցիկ  բնադրող թռչունների սպանդի առիթով:
Այսպիսով միայն լիբանանում ոչնչացվում են այս երկրով չվող 327 թռչնատեսակների կեսը : Արդյունքում, Լիբանանում  թռչունների սպանության միջին գնահատված թիվը տարեկան ավելի քան 2 600 000 է:


Հ.Գ-Այս ֆոնին, եթե ոչ մյուս թռչունների նկատմամբ (օրինակ վարդագույն սարյակների, բադերի), ապա Արագիլի ու ծիծեռնակի  նկատմամբ Հայաստանում սեր ու  ակնածանք կա: Այս թռչունները  հանգիստ ու ապահով են  Հայաստանում և սա մշակույթով ձևավորված ավանդույթի արդյունք է:



Հայաստանի դեսպանի և Նիդերլանդների փոխվարչապետի հանդիպումը



Մարտի 6-ին ՀՀ դեսպան Tigran Balayan /Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Կայսա Օլոնգրենի (Kajsa Ollongren) հետ:
Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ նախարար Օլոնգրենը նշեց, որ ծանոթ է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին և ազատ ու թափանցիկ ընտրությունների միջոցով նոր կառավարության ձևավորման գործընթացին, ինչը բարձր գնահատականի է արժանի։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեպան Բալայանը նախարար Օլոնգրենին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումները և կառավարության գործունեության օրակարգը։ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ 2019թ. տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումների երկու երկրների վարչապետերի և արտգործնախարարների միջև, ինչը պարարտ հող է ստեղծել տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու համար։
Կայսա Օլոնգրենը ողջունեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունները՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը և իր քաղաքական կուսակցությունը՝ D66-ը, պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել դրանց։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածքային կառավարման, հանրային ծառայության բարեփոխումների, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում հոլանդական փորձը Հայաստանում ներդրման հնարավորությունների շուրջ։



ՆԱՏԱԼՅԱ ՕՐԵՅՐՈՆ ՓՈԽԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՅԱՆՔԸ

Գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրում առողջական և ֆիզիկական խնդիրներ ունեցող երիտասարդները ստիպված են մեծ հոգեբանական և կենցաղային դժվարությունների միջով անցնել՝ ունենալով սոցիալիզացման հսկայական խնդիրներ, որոնք, ցավոք, արհեստականորեն ստեղծվում են հենց մեր՝հասարակության կողմից։
Ներկայումս Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները՝ ազատ տեղաշարժվելու, բարձրակարգ կրթություն ստանալու, հետագայում՝ համապատասխան աշխատանքի անցնելու, հասակակիցներից չտարանջատվելու, հասարակական կյանքի անբաժան և ակտիվ մասը կազմելու համար: Եթե, օրինակ, արտրեկրում խանութներում կամ ցանկացած տիպի սպասարկում մատուցող ոլորտում ամեն օր հանդիպում ես հաշմանդամություն ունեցող աշխատակիցների, իսկ հասարակության համար դա բնական է և նորմալ, ապա հայաստանյան իրականությունը դեռ մի փոքր այլ է. ֆիզիկական խնդիրներով երիտասարդները շարունակում են ունենալ սոցիալիզացման, շրջապատի անհանդուրժողականության և ինքնիրացման խնդիրներ։
Երկար տաիրներ ապրելով Եվրոպայում՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի և լրագրող, եկել եմ այն եզրահանգման, որ վերոնշյալ խնդրի լուծման հիմքն անհրաժեշտ է դնել հենց դպրոցական տարիքից: Մենք գրեթե ոչինչ չգիտենք այն մարդկանց մասին, ովքեր ստիպված են պայքարել առողջ լինելու, մեկ քայլ ավել ինքնուրույն դնելու, մեկ բառ ավել արտասանելու, արևի լույսը տեսնելու կամ հարազատի խոսքը լսելու ու հասկանալու համար։ Եթե դպրոցից հիմք դրվի մեր երեխաների իրազեկությանը, խրախուսվի և համապատասխան պայմաններ ստեծվեն առողջ և հաշմանդամ երեխաների շփման համար, ապա էլ երբեք չենք ունենա նման իրավիճակ, երբ հարևանդ կարող է պատահաբար և, հուսամ, չմտածված իր խոսքում «երեսովդ տալ» (մատնացույց անել) առողջական խնդիրդ կամ տհաճ հարցեր ուղղել, օրինակ, խուլ կամ կույր երեխայի մորը։
Իմ հերոսը՝ 32-ամյա Լևոնը (անունը փոխված է), բոլորից լավ գիտի վերոնշյալ խնդրի իրական նշանակությունը. նա մանկուց 1-ին կարգի հաշմանդամ է, ունի տեղաշարժման խնդիր, օգտագործում է ձեռնափայտեր։ Լևոնի պատմությունը հետաքրքիր է. նա կարողացել է չընկճվել, շարժվել առաջ՝ գտնելով մեկին, ում օրինակով կոգեշնչվի, կամքի ուժ ձեռք կբերի և իր կյանքը նոր գույներով ու երազանքներով կլցնի։ Երիտասարդի համար այդ մեկը դարձավ ծագումով Ուրուգվայից հանրահայտ արգենտինական երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն, ով, լինելով հասարակ և անապահով ընտանիքից, Մոնտեվիդեոյից եկավ Բուենոս-Այրես և, հաղթահարելով բազմաթիվ ու բազմազան փորձություններ ու դժվարություններ, իրականացրեց իր երազանքը, դառնալով պրոֆեսիոնալ երգչուհի, դերասանուհի, և ձեռք բերեց համաշխարհային ճանաչում:
Լևոնի պարագայում «Նատալյա Օրեյրո» ֆենոմենն առավել ուշագրավ է, քանի որ նրա շնորհիվ երիտասարդին հաջողվել է հաղթահարել հոգեբանական և անձնական մի շարք խնդիրներ և դժվարություններ, ուսման հանդեպ մեծ հետաքրքրություն է ձեռք բերել։ Նրա հետ զրույցում փորձեցի պարզել Օրեյրոյի ֆենոմենը. այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի մարդ կարողանում է գերել ու հմայել տարբեր տարիքի, սեռի, տարբեր մասնագիտություններ, նախասիրություններ, ազգություններ ունեցող միլլիոնավոր մարդկանց։
- Լևոն, ե՞րբ սկսեցիր հետաքրքրվել Նատալյա Օրեյրոյով։ Ի՞նչը քեզ այդքան գերեց նրա մեջ։
- Արդեն քանի տարի է անցել այն օրվանից, երբ Նատալյան «Վայրի հրեշտակը» և «Հարուստներն ու հռչակավորները» հեռուստասերիալներով մեր էկրաններին հայտնվեց։ Հիշում եմ, թե ինչպես էի ամեն օր սպասում «Վայրի հրեշտակի» յուրաքանչյուր ցուցադրմանը. նույնիսկ ձայնագրում էի վիդեո-կրիչների վրա, երեկոյան ևս մեկ անգամ նայում։ Կարծում եմ՝ նախ ինձ շատ գերեց հեռուստասերիալի պռոմոն (բացման տեսահոլովակ), որում օգտագործվել էր հենց Նատալյայի «Cambio Dolor» երգի տեսահոլովակը։ Ինձ, ինչպես շատերին, գերեց իր անթերի գեղեցկությունը, ձայնային տեմբրը, բազմազան և բազմաժանր երգերը, իր մարմնավորած կերպարները ֆիլմերում և սերիալներում, նրա տաղանդն ու պրոֆեսիոնալալիզմը: Ես ոչ մի արտիստի մեջ դեռ չեմ տեսել այն բարին, դրականը, որ տեսնում ու զգում եմ հենց Օրեյրոյի մեջ. նա յուրահատուկ անձնավորություն է իրականում՝ բարի, հոգատար, աստղային հիվանդություն երբեք չի ունեցել, չափազանց հասարակ է և բանիմաց։ Իր անկեղծ ժպիտը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունն ինձ ոգեշնչեցին նոր հաղթանակների, հասկացա, որ կյանքը մեկն է բոլորի համար, որ ես ունեմ մեծ հնարավորություններ կատարալագործվելու, կարող եմ երազել ու աշխատել իմ երազանքներն իրական դարձնելու ուղղույամբ։ Հասկացա, որ ոչինչ անհնար չէ. քրտնաջան աշխատանք ու անկոտրուն ձգտում է պետք միայն։ Օրեյրոն հեռվից հեռու ինձ սովորեցրեց, որ այս կյանքում մարդուն ոչինչ հենց էնպես չի տրվում. մեկը հեշտությամբ է կանգնում իր ուղու վրա, մյուսին առավել մեծ ջանքեր են պետք այդ ճանապարհին հասնեու համար։
- Դու ունես ֆիզիկական խնդիրներ՝ հաշմանդամություն։ Ցավոք, առողջական խնդիրների հետ բախված երիտասարդներին հայ իրականության մեջ փոքր-ինչ դժվար է սոցիալիզացվել։ Ի՞նչ անձնական հաղթանակներ ես ունեցել՝ հետևելով նրա օրինակին։
- Ես չեմ կարող, ավելի ճիշտ, չեմ ուզում բարձրաձայնել և պատմել իմ դժվարությունների մասին՝ ֆիզիկական վիճակիս հետ կապված, քանի որ հիմա շատ ուժեղ մարդ եմ հոգեպես, ու երբեք չեմ փորձում մարդկանց մոտ խղճահարություն առաջացնել։ Կասեմ միայն, որ Նատալյան յուրահատուկ ու հարազատ մի մարդ է իմ կյանքում, ով դարձավ իմ լուսավոր կետը, կյանքիս իմաստը, ումով ապրել եմ, հետևել և հիացել իր աստղային կյանքով ու առօրյայով։ Ինքն է եղել իմ «մոտիվատորը»՝ շարժիչ ուժը, իրենով եմ կյանքս գունավորել ու հետաքրքրացրել, ապրել յուրահատուկ զգացողություններ, անձնական հաղթանակներ։ Օրեյրոյի նպատակասլացությանը հետևելով՝ հասկացա, որ ուզում եմ ու կարող եմ նոր լեզու ուսումնասիրել. սովորեցի իսպաներեն շատ կարճ ժամանակահատվածում։ Գրանցվել եմ «Couchsurfing» կայքում և հաճախ հյուրընկալում եմ իմ տանը Հայաստան ժամանող իսպանախոս զբոսաշրջիկների, ընկերներ եմ ձեռք բերում ամբողջ աշխարհով, կատարելագործում եմ խոսակցական իսպաներենս։
- Նատալյան՝ ի տարբերություն իր հասակակից արտիստների՝ տարիներ շարունակ մնում է ճանաչված և պահանջված, լցնում բազմաթիվ դահլիճներ Արգենտինայում, Ուրուգվայում, Եվրոական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, այս տարվանից՝ արդեն Հայաստանում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շարունակում է ակտիվ նկարահանվել ֆիլմերում, սերիալներում, գովազդային հոլովակներում. մեկ կտեսնես՝ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կնքամայրն է ճանաչվել, մեկ էլ տեսնում ես դարձել է Յունեսկոյի «Բարի կամքի դեսպան»։ Ի՞նչ ես կարծում՝ ինչու՞մն է նրա հաջողության գաղտնիքը։ Ինչու՞ իր հասակակից ոչ պակաս տաղանդավոր երգիչներն ու դերասանները պահանջվածության և աշխատանքային մեծ խնդրի առաջ են կանգնած, իսկ Օրեյրոյի վրա ժամանակը, կարծես, ոչ մի բացասական հետք չի թողել. շարունակում է մնալ գեղեցիկ և հաջողակ։
- Կարծում եմ, նա իրականում ծնվել է հաջողակ աստղի տակ և ունի բոլոր նախապայմանները հաջողակ լինելու համար. տաղանդավոր է, աշխատասեր, բարի, գեղեցիկ, կրեատիվ և եռանդուն։ Նա այսօր հետաքրքիր է ոչ միայն արգենտինական և ռուսական կինոարտադրողների համար, այլ նաև՝ հոլիվուդյան։ Հոլիվուդյան Paramount Pictures և արգենտինական Telefe կինոարտադրող ընկերությունների համագործակցությամբ նկարահանվել և Արգենտինայում, Ուրուգվայում արդեն ցուցադրվել է նրա «Re Loca» (Խելագարը) ֆիլմը, որտեղ Նատալյան գլխավոր դերում է։ Մարտին կցուցադրվի Թայվանում։ Օրեյրոն օրինակ է իր երկրպագուների համար. նա հետևում է առողջ սննդակարգին, ինչով էլ, կարծում եմ, պայմանավորված է նրա «թարմ»և երիտասարդ արտաքին տեսքը:
- Դու այն միլլիոնավոր երկրպագուների շարքում ես, ով անդավաճան է մնացել իր սիրուն՝ շարունակելով ուշի-ուշով հետևել սիրված երգչուհու, դերասանուհու գործունեությանը։ Նոր երգերից, վերջին նախագծերից, ֆիլմերից, որո՞նք են քեզ ամենաշատը դուր գալիս և ինչու՞։
- Ես սիրում եմ իր բոլոր երգերը. դրանցից յուրաքանչյուրն ինձ համար առանձնահատուկ է, դրանցից յուրաքանչյուրը կյանքիս մի հատվածի հետ է կապված։ Դրանք երգեր են, որ չեն ծերանում, չեն մահանում։ Նորերից սիրում եմ «No Me Arrepiento De Este Amor»-ը, «Corazon Valiente-ն, «Fuiste»-ն, «Se Me Ha Perdido Un Corazօn»-ը, «United by Love»-ը և այլն։ Այս երգերն ինձ տալիս են էներգիա, յուրահատուկ զգացողություններ, որոնք ստիպում են մտածել միայն լավ բաների մասին, սիրո մասին՝ առաջացնելով բարի զգացողություններ։ Իմ սիրած հեռուստասերիալներից են` «Վայրի Հրեշտակը» (Muneca Brava), «Դու Իմ Կյանքն ես» (Sos Mi Vida), «Կաչոռռան» (Kachorra)։ Ֆիլմերից` «Խելագարը», «Ջիլդան»։ Սիրում եմ իր հեռուստասերիալներն ու ֆիլմերը քանի որ դրանք իմաստավոր են, շատերը՝ ուսուցողական։ Ինձ դուր են գալիս իր մարմնավորած կերպարները. Օրեյրոն մեծ պատասխանատվությամբ է մոտենում իրեն առաջարկվող ցանկացած դերի և նախագծի ընտրությանը։ Նա շատ տաղանդավոր դերասանուհի և երգչուհի է: Հիանալի խաղում է թե՛ կատակերգական ժանրում, թե՛ դրամայում; կատարում է տարբեր ոճի երգեր։ Քիչ է պատահում, որ մի մարդու հաջողվի կատարելության հասցնել այն, ինչն իր մասնագիտությունն է կոչում՝ չվախենալով ոչ մի տեսակի ստեղծագործական փորձարկումներից։
- Նատալյան արդեն 18 տարի շարունակ համերգներով հանդես է գալիս նաև Ռուսաստանում։ Երբևէ ներկա գտնվե՞լ ես նրա համերգներից մեկին, հաջողվե՞լ է հանդիպել նրան։
- Ոչ, ցավոք, ես երբեք չեմ ունեցել նման հնարավորություն։
- Գիտեմ, որ առաջիններից ես գնել Օրեյրոյի՝ ապրիլի 7-ին Կ.Դեմիրջյանի անվան մարզահամերգային համաիրում կայանալիք հայաստանյան մեծ համերգի տոմսերը։ Ի՞նչ սպասումներ ունես համերգից։
- Նատալյան պերֆեկցիոնիստ է. նա 100% աշխատում է բեմի վրա, նրա համերգներն անցնում են մեկ ակնթարթի նման (ինձ այս մասին վստահեցնում են իմ բոլոր ընկերները, ում հաջողվել է այնտեղ ներկա գտնվել)։ Մենք՝ հայերս, ջերմ ազգ ենք, հյուրընկալ: Համոզված եմ, որ համերգը կանցնի շատ դինամիկ՝ ուրախ ու մտերմիկ մթնոլորտում։ Նատալյան ինքն էլ ջերմ մարդ է, կարծում եմ, միանգամից կզգա մեր ջերմությունն ու սերը և լավ տպավորություններով կհեռանա Երևանից։ Հուսամ, շուտով իր արգենտինյան հարցազրույցներում կհնչեցնի նաև մեր երկիրը, հիացած կպատմի հայերի մասին։
- Լևոն, ո՞րն է այսօր քո երազանքը։
- Երազում եմ իրական կյանքում տեսնել նրան՝ Նատալյային։ Երազում եմ նաև շատ ճանապարհորդել ու լինել տարբեր երկրներում, ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին, թեկուզ մի քանի ժամով, բայց դառնալ նրանց առօրյայի մի մասնիկը։ Կարծում եմ, որ ճանապարհորդելու արդյունքում մարդը շատ է զարգանում։
Լատինոամերիկյան երգչուհու՝ երևանյան այցի շրջանակներում խոստանում ենք իրականացնել Լևոնի երազանքը և անդրադառնալ նրա պատմությանը հաջորդիվ։

Զրուցեց՝ Մարիշա Շիկը
(Nid.Oragir)

Conference at the European Parliament : “Armenophobia as a clear demonstration of Xenophobia”.

 Press Release

Brussels, 06 March 2019.-  On March 6, 2019, MEP Dr. Eleni Theocharous hosted a conference entitled “Armenophobia: historical and present-day resurgence” in the European Parliament. The event was co-organized by the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) and the Tufenkian Foundation. The President of the National Assembly of the Republic of Artsakh Ashot Ghulyan, was the special guest speaker of the conference. More than hundred attendees were present at the event, among them Members of the European Parliament, representatives of civil society, as well as Armenian community members.

During the conference, the keynote speakers, including prominent scholars, historians, human rights activists, journalists and eyewitnesses addressed the phenomenon of Armenophobia, its origins and current manifestations in Azerbaijan and Turkey. The participants expressed deep concern over the dangerous consequences of incitement of hatred against Armenians all over the world, backed by the Turkish and Azerbaijani authorities on a large scale.

In his opening remark, the EAFJD President Kaspar Karampetian welcomed the participants and emphasized the importance of addressing the issue of Armenophobia at the European Parliament. “Seeding hatred can never be a solution. The relevant bodies of the EU and in particular the EU Special Representative for Human Rights must encourage Turkey and Azerbaijan to stop the policy of nurturing anti-Armenian sentiment,” said Karampetian.

“Armenians are peaceful people with strong ideals and high capabilities of coexisting with everyone”, stated MEP Theocharous. She expressed conviction that the Armenian people in fact predispose every conscious citizen to feel Armenophilia, sympathy and respect for Armenia.

One of the main points agreed on during the discussions was that the anti-Armenian sentiment is a clear demonstration of xenophobia, one of the greatest threats to the humanity.

In this regard, Mr. Ashot Ghulyan stressed: “It is even more dangerous when xenophobia and hate speech become a state policy, calling into question the peaceful coexistence of peoples in the short and long term. A society poisoned with xenophobia can never and under no circumstances create a public and universal value”.

Human rights activist Ragip Zarakolu highlighted the historic and current level of hatred towards Armenians in Turkey. He said: “Armenophobia was always strong in Turkish history. Armenia was an obstacle to the realization of that time’s pan-Turkic ideology which led to the perpetration of the Armenian Genocide”.

Speaking about Armenophobia in Azerbaijan, historian Pr. Jakub Osiecki mentioned that some scholars considered that the phenomenon of Armenophobia was allegedly related to the emergence of the Nagorno-Karabakh conflict in the beginning of the 20th century. However, he argues that Armenophobic behavior goes back to the 19th century, as also evidenced by many European historians of that period.

During the conference, war crimes and violations of international humanitarian norms committed by the Azerbaijani army during the 2016 April war were also condemned. Ombudsman of the Republic of Artsakh Artak Beglaryan presented evidence of the Azerbaijani atrocities against Armenians, including civilians. Furthermore, he expressed deep regret concerning the fact that after the April war the perpetrators of war crimes were awarded by the President of Azerbaijan Ilham Aliyev personally.

The former Ombudsman of Artsakh Ruben Melikyan elaborated on the manifestation Armenophobia in the education system and media in Azerbaijan. He said that hatred against Armenians is being spread among children in the in schools and kindergartens of Azerbaijan on purpose. Melikyan presented the report published by the office of Ombudsman of the Republic of Artsakh entitled “Armenophobia in Azerbaijan: organized hate speech and animosity towards Armenians.”

Well-known Russian-Israeli blogger Alexander Lapshin who was persecuted by the Azerbaijani authorities, presented his personal experience and stated: “I see some parallels between modern Azerbaijan and Nazi Germany during the beginning of World War II. Today, the propaganda of hatred towards people of Armenian descent is the basis of the state policy of Azerbaijan,” concluded Lapshin.  

The speeches were followed by a lively question and answer session, where the guest-speakers addressed the questions asked among others by Azerbaijani participants.

At the end of the conference, on behalf of the EAFJD Kaspar Karmapetian honored Ragip Zarakolu for his lifetime struggle for human rights, democracy and justice.

European Armenian Federation for Justice and Democracy