The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 14 May 2021

Հոլանդացին ձերբակալվել է հեծանիվով սահմանն ապօրինի հատելուց հետո

 NL/ARM

Nederlander gearresteerd nadat hij illegaal op de fiets de grens was overgestoken om 'een nieuw leven te beginnen'.

Een 48-jarige man uit Nederland is in Wit Rusland aangehouden, nadat hij illegaal de grens wilde ‘overfietsen’ vanuit Litouwen. 

Nederland staat bekend als het land waar meer fietsen (23 miljoen) zijn dan mensen (17 miljoen). Fietsen maakt een groot deel uit van de Nederlandse cultuur.

Deze fietsende Nederlander was ondergedoken in het bos, 200 meter van de grens, maar werd onderschept en beboet.

Hij vertelde dat hij de grens overstak, omdat hij een nieuw leven wilde beginnen in Wit-Rusland of Rusland, maar legaal niet binnen kon komen.

Hij krijgt een boete en wordt gedeporteerd, en de komende vijf jaar mag hij Wit-Rusland niet bezoeken.

Sinds 2017 kun je Wit-Rusland normaliter 30 dagen visumvrij bezoeken. Vanwege de Covid-19-maatregelen zijn de grenzen echter gesloten.

Op dezelfde dag probeerde een Poolse man om het land binnen te komen om te proberen werk te vinden. Hij legde uit dat hij na een ruzie met zijn vader naar Wit-Rusland wilde verhuizen, en hij wist niet dat de grens werd bewaakt.

Dit artikel is door Mariam Klyan geschreven in het kader van het EU-project “Solidarity corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en word ook vrijwilliger!

Bron: https://www.rt.com/russia/522329-dutch-citizen-belarus-bicycle-border-crossing/

Հոլանդացին ձերբակալվել է հեծանիվով սահմանն ապօրինի հատելու ու «նոր կյանք սկսելու» համար

Բելառուսում ձերբակալվել է Նիդերլանդներից 48-ամյա մի տղամարդ, ով փորձել է  Լիտվայից ապօրինի հատել սահմանը:

Հեծանվորդ այս հոլանդացուն բռնել են անտառում, սահմանից 200 մետր հեռավորության վրա:

Նա ասաց, որ հատել է սահմանը, քանի որ ցանկանում էր նոր կյանք սկսել Բելառուսում կամ Ռուսաստանում, բայց բռնվել է, քանի որ օրինական կերպով չէր  մուտք գործել Բելառուս:

Նա կտուգանվի և կարտաքսվի հինգ տարի ժամկետով:

2017 թվականից սկսած,  սովորաբար կարելի է այցելել Բելառուս առանց վիզայի 30 օր: Սակայն Covid-19 միջոցառումների շնորհիվ սահմանները փակվել են:

Շատերն անտեղյակ են այս կամ այն երկրի սահմանը հատելու օրենքներին:

Նույն օրը մի լեհ մարդ է փորձել մուտք գործել Բելառուս ՝ աշխատանք գտնել նպատակով: Նա բացատրեց, որ իր հոր հետ վիճաբանությունից հետո ցանկացել է տեղափոխվել այս երկիր ու տեղյակ չէր, որ սահմանը հսկվում է:

Փոխադրեց՝ Մարիամ Կլյանը 

Հոդվածը գրվել է ԵՄ «Համերաշխության կորպուս» ծրագրի շրջանակներում: Եթե ցանկանում եք գրել «Նիդերլանդական օրագրի » համար,ապա ուղարկեք հաղորդագրություն և դարձեք կամավոր:

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ




Նիդերլանդներում առաջինը ինձ տպավորեց ճարտարապետությունը։

 Կարծես հեքիաթում լինես` տնակներ, մուլտ-դղյակներ անտառների մեջ, նեղ փողոցներ, ամենուր ծառուղիներ, այգիներ։ 

 Բարձրահարկեր այդքան չես հանդիպի (միայն մեծ քաղաքներում), հիմնականում 3 հարկանի "կիսված տներն են" (semi detached house), առանձնատներ: 

Ցանկացած կառուցվող շինություն հաստատվում է հատուկ պետական կառույցի կողմից, իսկ սեփականատերը չի կարող փոփոխել իր տան արտաքին տեսքը իր ուզած ձևով (կան հատուկ չափանիշներ)։ Հենց այդ չափանիշները` օրենքները, օգնում են, որ գեղեցիկ ու համաչափ լինի ճարտարապետությունը։ 

Ռոտերդամում կարծես բարձրահարկերի ցուցահանդես լինի. Խորանարդի, մատիտի, աստիճանների, ամբարի տիպի շենքեր։
Ամստերդամում` կարմիր կղմինդրե տանիքներով "карточный домик"-ներ են, իսկ Ուտրեխտում` կանալներով փաթաթված շենքեր։

Տեսանյութում  ներկայացնում եմ ավելի մանրամասն․ մի փոքր միասին կզբոսնենք։

#Նիդերլանդներըհայիաչքերով
#Նիդերլանդներ #Amsterdam #Rotterdam #Utrecht #Netherlands #architecture



Ֆոտոները` @dmirzoyann










Հասմիկ Միրզոյան-Չիլինգարյանի հոդվածը առաջին անգամ ,,Նիդերլանդական օրագրում,,  
հրապարակվել է 2021թ. մայիսի 8-ին.

Thursday, 13 May 2021

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 3




Աննա Մարտիրոսյան

,,Շուրջ 1 տարի ապրելով Նիդեռլանդներում

(հունիսին կլրանա ուղիղ 1 տարին), տեսնում

եմ և վերլուծում սոցիալական շատ խորը

երևույթներ, որպեսին շատ կուզեի տեսնել

նաև մեր հայրենիքում👇👇,,


Սկիզբն` այստեղ.


1. Նիդեռլանդցիները վաղ հասակից կոփված ժողովուրդ են, ցանկացած եղանակին, անկախ անբարենպաստ կլիմայից, անգամ ուժեղ փոթորկին, դուրս են գալիս, քայլում, հեծանիվ քշում։ Ավելին, այդ եղանակին, անգամ կարճաթև և շորտերով եմ տեսել։

2. Ի շնորհիվ սպորտի և առողջ ապրելակերպի, նիդեռլանդցիները համարվում են աշխարհի ամենաբարձրահասակ մարդիկ (տղամարդիկ միջինը՝ 1,82, և կանայք միջինը՝ 1,68)

3. Ամբողջ երկրում ազատ խոսում են անգլերեն՝  փոքրից մեծ։ Աշխարհի անգլախոս երկրներից է համարվում Նիդեռլանդները, ուր հոլանդերեն լեզվից հետո, անգլերենը լայնորեն տարածված է։

4. Շիտակ և ուղիղ լինելը իրենց ամենաբնորոշ գծերից են։ Երբեմն ուրիշ մարդկանց, հատկապես օտարերկրացիներին որոշ արտահայտություններ կարող են կոպիտ թվալ, բայց  տակը սև հումոր կա։ Ազնիվ և անկեղծ ձևով կասեն իրենց կարծիքը, անգամ եթե դուր չգա դիմացինին։ Նիդեռլանդցիները հանդուրժող ժողովուրդ են։ Եթե իրենց դուր չի գալիս քո հագած շորը կամ մազերի նոր կտրվածքը, անհոգ եղիր, անմիջապես բարձրաձայն կասեն քեզ։ Ըստ ինձ, ավելի լավ է սև հումոր՝ ուղիղ ձևով, քան թե մեջքի հետևից՝ բամբասանք։ 

5. Պանրի մեծ սիրահար են՝ նիդեռլանդցիները (մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ մանկուց շատ սիրում եմ  համով պանիր ու ամեն ինչի հետ պանիր։ Տարեկան մոտ 20կգ պանիր է ուտում ամեն նիդեռլանդցին, դրա համար արագ են աճում և խոշորակազմ են։

6. Նիդեռլանդցիները նշանավոր են ֆուտբոլային և սոցցեր ակումբներով։ Ֆուտբոլի հանդեպ մեծ սեր ունեն վաղ հասակից և աղջիկներն էլ ակտիվ խաղում են։ Անգամ աղջիկ ֆուտբոլիստների թիմեր կան։ 

7. Նիդեռլանդցիները համարվում են աշխարհի ամենաերջանիկ ազգերից մեկը։ Ըստ 2021 թվ. հետազոտության զբաղեցնում են աշխարհում 5-րդ պատվավոր տեղը' ըստ կրթության, առողջապահության, կոռուպցիայի, խոսքի ազատության, կյանքի որակի և երկարակեցության ցուցանիշների։ 

8. Հետևելով նախորդ կետին, նիդերլանդցի երեխաները ևս համարվում են աշխարհում ամենաերջանիկ և առողջ երեխաներից մեկը։ 

9. Ինչպես նշել էի նախորդ մասերից մեկում, երեխաները որոշակի տարիքում դասերից հետո կամ զուգահեռ աշխատում են խանութներում, սրճարաններում, սուպերմարկետներում և այլն։ Պետությունը նրանցից չի գանձում հարկեր մինչև 18 տարին լրանալը, այլ գործատուներից։ 

10. Ողջ երկրում տարածված են ջերմոց այգիները, ուր աճեցնում են բանջարեղեն, կանաչի և մրգեր։ Արևի պակասի պատճառով լայնորեն տարածված են արհեստական պայմաններով հագեցված ջերմոցները։ Անկեղծ ասած, ոչ բոլոր բանջարեղենը կամ մրգերն են դուր եկել ինձ։ Արարատյան դաշտի սիրասուն մրգերի և բնական արև տեսած բանջարեղենի համն ու հոտը չկա ոչ մի երկրում։ 

11. Նիդեռլանդցիները յուրահատուկ սեր ունեն կերպարվեստի նկատմամբ։ Շատ են սիրում նկարներ անել նաև յուղաներկով։ Ամստերդամում գտնվող Վան Գոգի հանրահայտ թանգարանը միշտ լեցուն է տարեկան միլիոնավոր այցելուներով։ 

Շարունակելի... 











Wednesday, 12 May 2021

Genocide & International Justice after 1919 - Webinars June 2 & 3

 


We are pleased to announce the first events of our projet "Ideas & their Consequences: Genocide and International Justice after 1919", scheduled to take place on June 2 & 3, 2021.
 
Co-funded by the Europe for Citizens Programme of the European Union, this project aims to explore the growth of two opposing movements which emerged in Europe in the interwar period: the movement towards humanitarianism and international justice, on the one hand, and the development of radical political ideology on the other hand.
 
The project also intends to show that the genocide of 1915 is very much a part of European history, that it inspired horror, compassion, fascination and passionate debate in European countries before, during and after its occurence, and that it profoundly influenced political thinking in Europe.
LIVE WEBINAR 02.06
The Rise of International Law:
The Talaat Pasha Trial in June 1921
Wednesday 2 June - 19:00 CET
on Zoom
On 2 June 1921, the Armenian student Soghomon Tehlirian assassinated the former Grand Vizier of the Ottoman Empire and chief perpetrator of the Armenian genocide, Mehmed Talaat. After a cursory two-day trial Tehlirian was surprisingly acquitted by a Berlin court. The trial turned into a tribunal on the victim's crimes against humanity, and it made legal history. Even Raphael Lemkin, the "founding father" of the UN Genocide Convention, has always referred in his lifetime to this spectacular Berlin trial of June 2-3, 1921 as his initial experience to coin the term genocide. Hannah Arendt cited the trial strategy as a reference in her book Eichmann in Jerusalem. The lecture sheds light on the background of the trial and its impact on the development of international law.
With Rolf Hosfeld - Historian, Director of the Lepsiushaus in Potsdam
Moderated by Roy Knocke - Historian, Associate Lecturer at the University of Potsdam
LIVE WEBINAR 03.06
The Original Sin of Europe's Dark 20th Century:
(Re)Integrating the Armenian Genocide
into European and World History
Thursday 3 June - 19:30 CET
on Zoom
With French/English live translations
Our knowledge of the Armenian Genocide and of what it meant for the world at the time has been expanding rapidly over the course of the last years. As Stefan Ihrig shows it also provoked intense debates in Germany after World War I – to such an extent that we can clearly identify a larger and true genocide debate taking place there over the course of a few years. Many Germans came to the wrong conclusions though: for German nationalists and the Nazis, the Armenian Genocide presented core lessons about ethnic policies and the international order. By virtue of its reception and the debates it provoked, the Armenian Genocide thus was part of the pre-history of the Shoah. What does this mean for our understanding of the 20th century? In this lecture Ihrig will develop some ideas on how we have to rethink some core notions of the history of the last century.
With Stefan Ihrig - Professor of History, University of Haifa
Moderated by Claire Mouradian - Director of Research Emeritus at CNRS
This event is organised in partnership with
the Memorial de la Shoah in Paris,
as part of the exhibition
The Armenian Genocide of the Ottoman Empire.
The project "Ideas & their Consequences: Genocide and International Justice after 1919" is carried out by AGBU Europe, in partnership with the Lepsiushaus in Potsdam, the European Union of Jewish Students (EUJS) and the Roma organisation Phiren Amenca. The project is co-funded by the Europe for Citizens Programme of the European Union.

Tuesday, 11 May 2021

2021 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ԱՊՐԻԼ

 


Ներկայացնում ենք Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության կայքի հրապարակումների Ապրիլ ամսվա համառոտ տեսությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքին  կարող եք ծանոթանալ` այցելելով այստեղ.

Դեսպանության ապրիլյան էջն սկսվում է Սուրբ Զատիկի տոնին վերաբերվող հոդվածով ու շնորհավորանքներով


Ապրիլի 5-ի էջում՝ Քարանձավային-լեռնային -ստորգետնյա տուրիզմի գրավչության մասին
The diverse and rich variety of underground voids in Armenia makes it the ideal destination for those who are interested in the fascinating adventure of Caving.
https://armenia.travel/en/see-do/tourism/adventures-in-armenia/caving?

Ապրիլի 7-ին.
 HE Ambassador Nico Schermers’ congratulations on the Motherhood and Beauty Day in Armenia.
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը շնորհավորում է Հայաստանում մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
https://fb.watch/5qAVBVsNIb/





Նույն օրվա մեկ այլ հոդվածից իմանում ենք, որ Խաչատուրյան 17-րդ միջազգային մրցույթը կանցկացվի Հայաստանում` Երեւանում,  հունիսի 6-ից մինչեւ 2021թ. հունիսի 12-ը: 



The 17th Khachaturian International Competition will be held in Yerevan, Armenia, from 6 to 12 June 2021. It aims to identify talented young musicians specializing in piano, violin, cello, conducting and vocals.
The Khachaturian International Competition is one of the most important platforms for the popularization of Armenian music and, over the past 17 years, it has taken its rightful place among the largest international events where young talents can perform
and compete. Since 2013 it is a member of the World Federation of International Music Competitions, being the only competition in Armenia to receive such an honor.
We are pleased to announce that this year the Khachaturian International Competition is specialized in the conducting discipline and is aimed at representing and promoting young conductors. The prize fund of the Competition is USD 10,000.
The deadline for submitting applications to the Competition is May 10, 2021. The application form and information on rules and conditions can be found on the website: https://khachaturian-competition.com/en
We sincerely hope that the cooperation offer presented in this letter will be of interest to you.
🔗 https://khachaturian-competition.com/en/form-2021 

9 Ապրիլի
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պատրաստած տեսանյութը Նիդերլանդներից ուղարկված դպրոցական գույքի մասին
https://www.youtube.com/watch?v=wd07L1ndRDc&t=11s&ab_channel=HayAzian


10 ապրիլի
Դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումները Լյուքսեմբուրգում
Ապրիլի 8-9-ը դեսպան Տիգրան Բալայանը Լյուքսեմբուրգում հանդիպումներ ունեցավ Էկոնոմիկայի նախարար Ֆրանզ Ֆայոյի, խորհրդարանական ուժերի, գործադիր իշխանության մարմիննեի, Էյշ սուր Ալզետի քաղաքապետարանի ներկայացուցիչների, Ֆինանսական տեխնոլոգիաների Լյուքսեմբուրգի տան (LHoFT), Լյուքսեմբուր-Հայաստան բարեկամության ասոցիացիայի և Լյուքսեմբուրգի ֆիլմարտադրողների ֆոնդի (Film Fund Luxembourg) ղեկավարության հետ։ 
Հնդիպումները, որոնք միտված էին երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության խթանմանը, քննարկումների և գործնական առաջարկների արդյունքում  նախանշեցին կոնկրետ ծրագրեր առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման և կանաչ տնտեսության խթանման, գիտակրթական, հումանիտար և մշակութային ասպարեզներում։ 
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաև Լյուքսեմբուրգի և Հայաստանի պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև առաջիկայում տեսակապով հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։


Ապրիլի 10-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցը:
-Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ 
-Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական  մակարդակով:
-Մարդկության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է դատապարտվեն։
-Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ:
https://bit.ly/3wv1ff2 
http://maragha.org/

16 ապրիլի
Trouw. «Ադրբեջանի նախագահը կրկին աղ է լցնում հայկական վերքերին»
Նիդերլանդական Trouw հեղինակավոր օրաթերթը անդրադարձ է կատարել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին նվիրված «Ռազմական ավարի պուրակ»-ի բացմանը։ 
«Ադրբեջանի նախագահը կրկին աղ է լցնում հայկական վերքերին» խորագիրը կրող  հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ հայ զինվորներից գողացված հարյուրավոր սաղավարտներով, այսպես կոչված, «թանգարանի» բացմամբ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ զայրացրել է Հայաստանին։ 
Մեջբերելով «պուրակի» բացման կապակցությամբ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված տեսաուղերձից նախագահ Ալիևի խոսքերը, հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման քայլերին զուգահեռ նախագահ Ալիևը խոսում է «հակամարտության էջը փակելու» և «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեռանկարների» մասին։ 
Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում զայրույթը մեծ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի տարածքների զգալի մասի կորստի ցավը դեռ թարմ է հայերի համար։ Նիդերլանդացի հոդվածագիրը, անդրադարձ կատարելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը ցույց է տալիս «անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն» լինելու իր իրական դեմքը և նման քայլերով հրապարակավ նվաստացնում է «պատերազմում զոհերին, անհայտ կորածներին և ռազմագերիներին», կարծիք է հայտնում, որ Ալիևի այս վարքագծից ելնելով Հայաստանի իշխանությունները, դժվար թե, կարողանան ընդունել խաղաղության վերաբերյալ առաջարկը։ 
Բացի այդ, հոդվածում հանգամանալից անդրադարձ է կատարված հայ ռազմագերիների հարցին։ Մասնավորապես, նշվում է, որ անորոշ է նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ճակատագիրը, մինչդեռ զինադադարի հաստատմամբ կողմերի միջև նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցում, և որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մարտ ամսին հաղորդել է հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և ստորացուցիչ վերաբերմունքի մասին:
https://www.trouw.nl/buitenland/azerbeidzjaanse-president-strooit-opnieuw-zout-in-armeense-wonden~b3d921c7/

🔶️Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի մեկնաբանությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության 25-րդ համաժողովին ՀԱՊԿ հայտարարության վերաբերյալ

23 ապրիլ Հետևելով Նիդերլանդական զբոսաշրջության թագավորական ասոցիացիայի և Հաագայի քաղաքապետարանի կոչին՝ դեսպանությունը 2 հեծանիվ նվիրաբերեց կարիքավոր ընտանիքների երեխաներին։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է ժամանակակից սարքավորումներով պրոթեզարան

24 ապրիլ
Message of H.E. Mr. Jean Asselborn, Minister of Foreign Affairs of Luxembourg on the occasion of 106th anniversary of the 


24 ապրիլ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի պատրաստած տեսաերիզը

Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին ուղղված նամակում Նիդերլանդների կառավարության անունից խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին և ափսոսանք հայտնել, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նիդերլանդական կողմից նախարարական մակարդակով մասնակցելու հանձնառությունը հնարավոր չեղավ իրականացնել՝ համավարակի հետ կապված Նիդերլանդներում գործող խիստ սահմանափակումների պատճառով։
Ուղերձում նախարար Բլոկը նշել է, որ զգացմունքային հիշողություններ ունի անցյալ տարի Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցելությունից և այնտեղ ներկայացված պատմություններից:
Ընդգծելով երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու երկուստեք պատրաստակամության կարևորությունը՝ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել երկու երկրների միջև բազմաբովանդակ կապերը հետևողականորեն ամրապնդելու և զարգացնելու կապակցությամբ։


Joe Biden-ը ճանաչում է հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն https://nos.nl/artikel/2378064-biden-erkent-massamoord-op-armeniers-als-genocide?



Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում 

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակացությամբ ապրիլի 24-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ասսեն և Ալմելո։ 
Դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատների հիշատակին՝ ծաղկեպսակներ զետեղելով անմեղ զոհերին նվիրված Ասսենի հուշարձանի մոտ և Ալմելոյի հուշահամալիրում։ 
Տ. Բալայանն այնուհետև հարցազրույցներ տվեց նիդերլանդական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ 
Դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանը նույն օրը Հայաստանի դեսպանի անունից ծաղկեպսակ զետեղեց Ամստերդամի Հայոց ցեղասպանության նահահատակների խաչքարի մոտ։
Հիշատակի միջոցառումներին ներկա էին հայ հայմայնքային կառույցների անդամներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ և տեղական խորհուրդների անդամներ, Ալմելոյի քաղաքապետը, Ալմելոյի և Ամստերդամի ասորի և հունական համայնքների ներկայացուցիչներ։
Նիդերլանդներում ոգեկոչման առցանց միջոցառում էր  կազմակերպել  նաև Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (https://www.facebook.com/armeense.genocide/videos/5651246558249459)։  
«Հայաստան-Լյուքսեմբուրգ» բարեկամության ասոցիացիայի կողմից ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգում անցկացվեց մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների, որին մասնակցում էին դեսպաններ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպստոսը, հայ համայնքի անդամներ







Հայոց Ցեղասպանության թեմայով դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել  են Հոլանդիայի քաղաքական գործիչների տեսաուղերձներ, դեսպանի հոդվածներ նիդերլանդական ու Լյուքսեմբուրգյան թերթերում, լուսանկարներ, պատմական անրադարձեր, այլ նյութեր

27 APRIL

Gefeliciteerd van de ambassadeur Tigran Balayan op Koningsdag
 https://fb.watch/5qFRpiWKvf/

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ երկրորդ լռելայն բողոքի ակցիան՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով:
Բազմաթիվ քաղաքների թվում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջին՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախաձեռնությամբ միացել էր Հաագան. FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands .