The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 6 December 2022

Երկու այց Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան

Հայաստանյան այցելություններ


«Նիդերլանդական օրագիրն» երկու  ուղիղ ռեպորտաժ  ունեցավ  Սերգեյ Փարաջանովի թանգարանից (Sergey Parajanov museum): Առաջին այցը հոկտեմբերի 27-ին էր, երբ պարզապես մեր ընթերցողների համար շրջայց կազմակերպեցինք թանգարանում: էքսկուրսավար գիտաշխատող տիկին Կարինեն րոպեների ընթացքում շատ կարճ, բայց փայլուն ներկայացրեց Փարաջանովի ապրած կյանքն ու գործունեությունը:
 
Առաջին հանդիպումից տպավորված երկրորդ անգամ  Սերգեյ Փարաջանովի թանգարանը պարզապես իրեն ձգեց:  Այցելեցինք  Հաագայի "Աբովյան" մշակութային միության նախագահ Մաթո  Հախվերդյանի ( Mato Hakhverdian ) և Նայմեխենի "Վան" կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանի (Sweta Abrahamian)  հետ։ Հաճելի զրուց ունեցանք  տուն թանգարանի տնօրեն տիկին Անահիտ Միքաելյանի հետ։ Այնուհետև կրկին շրջայց կատարեցինք ցուցասրահներով։ Ինչպես միշտ Փարաջանովի ու նրա հավաքածուների պատմությունը հիանալի ներկայացրեց տիկին Կարինեն։



Նիդերլանդական օրագրի ուղիղ ռեպորտաժը Sergey Parajanov museum Սերգեյ Փարաջանովի




   

  

  

















































Sunday, 4 December 2022

DiasporArm-ի լրահոսից

Diaspr Arm-ը Համահայկական հարթակ է որի նպատակը կապեր ստեղծելն է սփիւռքահայ  տարբեր համայնքների ու Մայր Հայրենիքի հետ։

Ներկայացնում ենք այս հարթակի մի քանի գրառումներ: Ավելի մանրամասը կարող եք օգտվել հարթակի կայքից:

Պատանի առաջնորդների դպրոց

Young-leaders%20-school.jpg

Հայաստանի հանրակրթական համակարգը մինչ օրս չի կարողանում համընթաց քայլել տեղեկատվական դարաշրջանի բերած փոփոխությունների հետ։ Միջնակարգ կրթությունը փաստացի հիմնված է անգիր սովորելու, ստանդարտացման և տեսական գիտելիքների վրա, բայց ոչ կիրառական և խմբային աշխատանքի։

Փորձը ցույց է տալիս, որ ուսանողակենտրոն, մասնակցային և ճկուն ուսումնական միջավայրը մեծ պահանջարկ ունի Հայաստանի յուրաքանչյուր համայնքում, ինչը հիմք է հանդիսանում տեղական և միջազգային կազմակերպությունների համար իրենց ռեսուրսներն ու ծառայությունները տրամադրելուն՝ լրացնելու կառավարության անբավարար ջանքերը՝ նշանակալից դեր խաղալով որակյալ մարդկային ռեսուրսներ ձևավորելու և ուսանողներին մասնագիտական կողմնորոշում ապահովելու գործում:

«Ոսկե սերունդ» ամառային ճամբար

armenia

Հայաստանում հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում տարեցների (այսուհետև` Ոսկե սերունդ) հիմնախնդիրներին, և նրանց ժամանցը պատշաճ ապահովելուն: Մեր ոսկե սերնդի ներկայացուցիչները ուշադրության, շփման և խնամքի կարիք ունեն:

Ըստ վիճակագրության, գյուղական բնակավայրերում ոսկե սերնդի «ժամանցը» հիմնականում անցնում է իրենց գյուղատնտեսությունը վարելով, տնամերձ հողամասը մշակելով, հարևանների հետ շփվելով: Ժամանցի ապահովումը խնդիր է հատկապես միայնակ ապրող տարեցների համար:

Հաշվի առնելով վերոնշյալը` «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական հասարակական կազմակերպությունը 2023 թվականի ամառը նախատեսվում է Հայաստանի և Արցախի սոցիալապես անապահով ոսկե սերնդի ներկայացուցիչների համար կազմակերպել յոթօրյա անվճար ճամբար:

Անվտանգ համացանց, ապահով դեռահաս

Safe-internet.jpg

«Անվտանգ համացանց, ապահով դեռահաս» կրթական ծրագիրը կազմվել է ««Միասին» ՀԿ-ի կողմից` նպատակ ունենալով ոչ ֆորմալ կրթության միջոցով տալ համապատասխան հմտություններ և գիտելիքներ խոցելի խմբերում գտնվող շահառուներին` գրագետ և անվտանգ օգտվելու համար համացանցից: Դեռահասների համար ազատ ժամանակի ճիշտ օգտագործումը իրատեսական խնդիր է: Համաշխարհային սարդոստայնը, որին մենք անվանում ենք համացանց, ժամանակակից աշխարհի անբաժանելի մասն է։ Մարդկային քաղաքակրթությունը և գիտության առաջընթացը 21-րդ դարում, մեծամասամբ, պայմանավորված է համացանցի ակտիվ ներգործությամբ։ Համացանցը մուտք է գործել մեր առօրյա, ընտանիքներ, դարձել մեր շփումների, տեղեկատվության փոխանցման և ընդունման առաջնային գործիքը։

Friday, 2 December 2022

Հրաչ Մարտիրոսյան. «Հայաստանում իրական՝ ֆիզիկական իմաստով Հայերենագիտության ակադեմիա հիմնելու երեսնամյա երազանքիս մարմնավորման առաջին փուլի պաշտոնական մեկնարկը տրված է»


Հրաչ Մարտիրոսյանը թեև բնակվում է Նիդերլանդներում, բայց ակտիվորեն շարունակում է զբաղվել հայագիտությամբ,  աշխատել է Լեյդենի համալսարանում  (Assistant in training), աշխատակցել է Վիեննայում՝ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի ինստիտուտում։ Ներկայումս գիտական գործունեությամբ է  զբաղված Բեռլինում։ Դասախոսություններով հանդես է եկել աշխարհի ճանաչված բուհերում ու գիտական հաստատություններում։ Չնայած այս ամենին գիտնականը հպարտանում է  Հայաստանում ձեռք բերած իր հաջողություններով, երազում է օր առաջ հաստատվել  Երևանում և նպաստել իր իսկ հիմնադրած հայագիտական ամառային դպրոցի  ու «Հայերենագիտության ակադեմիայի»  կայացմանը։
Փոքրիկ հաջողության համար շնորհավորում ենք Հրաչ Մարտիրոսյանին ու իր համախոհներին։


Ես ուղղակի չգիտեմ ոնց սկսեմ իմ անչափելի ուրախության մասին ձեզ պատմելը։ 🥰 Որ ուղղակի ասեմ՝ խմբիս հինգ տարվա գիտական նախագիծն ընդունվել է, եսիմ դուք կպատկերացնե՞ք, թե դա ինչ է նշանակում ինձ համար։ Փորձեմ ավելի մանրամասն։
🔶Շատերդ գիտեք, որ ես դեռ 2000-ականների սկզբից չարչարվում եմ իմ հայաստանյան (առայժմ վիրտուալ) «Հայերենագիտության ակադեմիայի» խմբի ձևավորման, կրթության, գիտական որակի բարձրացման վրա։ 2008-ից մեկնարկեց հայագիտական արշավային ամառային դպրոցի ու խտացված դասընթացների շարունակական երթը, իսկ 2019-ին արդեն սկսվեցին ու մինչ այժմ ինտենսիվորեն ու բացարձակապես առանց ընդհատման ընթանում են իմ խիտ դասընթացն ու մեր տվյալների բազայի գիտական աշխատանքները։ Բայց այս ամենն իհարկե ՝ զուտ բոլորիս նվիրումով, առանց ֆինանսական միջոցների։ Ես էլ, ցավոք, սա անում եմ դեռ արտասահմանից (քանի դեռ չեմ վերահաստատվել Հայաստանում․ դա էլ է մոտենում)։ Ու ես միշտ ձգտում էի խմբիս համար հաստատուն ու վճարվող հենք սարքելու ուղղությամբ։ Մի քանի փոքր դրամաշնորհիկներ հայթայթեցի իմ խմբի համար, բայց դրանք լուրջ հույս չէին։
‼️ Եվ ահա՝ ՀՀ Գիտության կոմիտեի հնգամյա դրամաշնորհին ներկայացված մեր հայտն ընդունված է (հղումը՝ ցածում )։ 51 հայտից ընտրվել է 18-ը, 2-ը հումանիտար թեքումով (որոնցից մեկը՝ մերը), մնացածը՝ բնագիտական և ճշգրիտ գիտությունների։ Հենց այսօր՝ 2022 թ․ դեկտեմբերի 1-ին, պաշտոնապես սկսվեց մեր աշխատանքը։
🔵Սա նշանակում է, որ՝
• Հայաստանում իրական՝ ֆիզիկական իմաստով «Հայերենագիտության ակադեմիա» հիմնելու երեսնամյա երազանքիս մարմնավորման առաջին փուլի պաշտոնական մեկնարկը տրված է․
• որ խմբիս այս հատվածն այսուհետ հանգիստ կենտրոնացնելու է իր հիմնական ժամանակը մեր գիտական աշխատանքների, շարունակվելիք ու ավելի խտանալիք դասընթացների և զուգահեռաբար օտար լեզուներ սովորելու վրա․
• որ շուտով ամեն միջոց կներդնեմ խմբիս մյուս մասի համար էլ դրամաշնորհի հասնելու համար, և սրանց հաջորդելիք մեր մյուս նախագծերի հեռանկարային միավորմամբ մեր հայաստանյան «Հայերենագիտության ակադեմիան» դառնալու է արդեն իրական հաստատություն և անշեղորեն գնալու է միջազգային չափանիշներով բարձրակարգ հաստատություն դառնալու ճանապարհով։
🔵Մեր հետազոտությունը համալիր քննության է ենթարկելու հայերենի բնաշխարհային և մշակութային բառամթերքներն հնդեվրոպական նախահայրենիքի, Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի առնչակցության համատեքստում (հայոց լեզվի ծագումից մինչև արդի բարբառներ)։
❗️ Շատ ուրախ եմ, որ մեզ հյուրընկալելու է իմ հարազատ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Խմբիս հայաստանյան համաղեկավարն է իմ սիրելի Արփինե Անդրեասյանը։ Աշխատանքն էլ անելու եմ իմ սիրելի խմբով։
📌 Ձեռնածության ու ցեխաշպըրտի սիրահարների ջանքերը փափկացնելու համար ասեմ, որ ես, քանի դեռ դրսից եմ ղեկավարելու, աշխատավարձ չեմ ստանալու․ ոնց որ չեմ ստացել նախորդած ջանքերի (այդ թվում գիտարշավների և այլնի) համար․ դեռ ընդհակառակը, շատ դեպքերում ես ինքս եմ իմ անձնական միջոցներից ծախսել։ Սա ուղղակի՝ որ դուք գիշերները լավ քնեք և ձեր ժամանակն ավելի բեղուն բաների վրա ծախսեք։ 😊
📌 Ու հա՛, ես հա է՛լ այն համոզմանն եմ, որ մեր երկրի աղետներն ամոքելու համար օդի պես պետք են ոչ միայն ռազմական ու տնտեսական ողնաշարի շտկումը (գլխավորագույնն իհարկե դա է), այլև՝
• հայաստանյան գիտության ու կրթության զարգացումը
• և Հայաստանի ժողովրդագրական աղետալի պատկերի աստիճանական բարելավումը։
❗️ Մեր այս նախագիծը մի պուճուր բայց ամուր ու սրտալի քայլ է այդ երկու չափազանց կարևոր ուղղություններով։
‼️ Նրանք, ովքեր բանասիրական կրթություն ու գիտական լուրջ հետաքրքրություններ ունեն և կուզեն այս կամ այն կերպ հարել մեր հեռանկարներին, կարող են մտնել մեր «Հայերենագիտության ակադեմիա» ՖԲ խումբ և բազում ամիսներ մեր անվճար դասընթացին մասնակցելով և կամք ու աշխատասիրություն դրսևորելով փորձել ընդգրկվել մեր ապագա նախագծերում։
♥️ Մեր հավերժական Մայրենին
📖 ☀️ 🔥




Thursday, 1 December 2022

Հայաստանյան հանդիպումներ. Նաիրա Գասպարյան



Ուղիղ կապով զրուցել ենք ԵՊՀ , եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Նիդերլանդական օրագրի» Արցախի թղթ. Նաիրա Գասպարյանի հետ։











Wednesday, 30 November 2022

Մեդիագրագիտությունը դպրոցներում որպես դասավանդվող առարկա



Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մուտքի սրահում եռուզեռ էր տիրում։ Անչափ ուրախությամբ գրանցեցի կարևոր փաստ․․․ Պետական հոգածությամբ հայաստանյան դպրոցներում , իբրև կրթական ծրագրերի կարևոր մաս, վերջին մեկ տարվա ընթացքում զգալի տեղաշարժեր են կատարվել ու կատարվում։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված համացանցային խնդիրներից սովորողներին զերծ պահելու նպատակով պետության և կրթական կառույցների հոգածությամբ հանրակրթական դպրոցներում, ավագ դպրոցներում դասավանդման ծրագիր է ներմուծվել մեդիագրագիտություն առարկան։ Դասավանդողները հավաքվել էին ԵՊՀում քննարկելու իրենց խնդիրները, փորձի փոխանակման։ Ողջունելի քայլ է։ Այսպիսով մեր երեխաները ապահովված կլինեն անցանկալի միջամտություններից ու հարձակումներից։ Մեդիագրագիտությունը թույլ է տալիս ճիշտ գնահատել համացանցի առավելությունները և համացանցից օգտվել ու ոցիալական ցանցերից օգտվելու կարևորությունն ու հնարավորությունները։ Հայ դպրոցականները նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում փորձել ստեղծել և կյանքի կոչել սեփական համակարգերն ու նորամուծությունները, մասնակցել տարբեր օլիմպիադաների և միջազգային օլիմպիադաներում ներկայացնելով իրենց գաղափարներն ու նորամուծությունները արժանանալ բարձրագույն պարգևի։ Խիստ ցանկալի կլիներ, որ մեր դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները այս նյութի ներքևում իրենք ներկայացնեին իր աշխատանքներն ու արդյունքները։

Նաիրա Գասպարյան Երևան














Tuesday, 29 November 2022

Հայ երաժշտությունը ներկայացվեց Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում


28.11.2022/Ռոզա Գրիգորյան/Նիդ. օրագիր

Դուդուկահար Արսեն Պետրոսյանի քառյակը հայ երաժշտությունը ներկայացրեց Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում

«Արսեն Պետրոսյան քառյակը» նոյեմբերի 15-22-ը Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում և Ռումինիայում հանդես եկավ  փայլուն ելույթներով՝ ներկայացնելով «Հոգին ճանապարհ» ծրագիրը։

Դուդուկահար Արսեն Պետրոսյանի քառյակի առաջին համերգը կայացավ նոյեմբերի 15-ին Չեխիայի Բռնոյի ֆիլհարմոնիայում։ Այնուհետև, նոյեմբերի 16-ին համերգ անցկացվեց Շվեյցարիայի Բիել քաղաքի մշակույթի տանը, իսկ հաջորդ օրը՝ Ցյուրիխի Կուլտուրմարկտ դահլիճում։ Հաջորդիվ քառյակն ուղևորվեց Լատվիա, որտեղ նոյեմբերի 19-ին Ռեզեկնե քաղաքի Գորս համերգասրահում, իսկ 20-ին՝ Լիեպայա քաղաքի Great Amber համերգասրահում ներկայացրեց հայկական երաժշտություն։ Վերջիններս բալթյան երկրների լավագույն համերգասրահներից են, և այստեղ առաջին անգամ էր հայկական երաժշտություն ներկայացվում։ Շրջագայությունը եզրափակվեց նոյեմբերի 22-ին Ռումինիայում՝ Բուխարեստի ազգային պատկերասրահի դահլիճում Bucharest Early Music երաժշտության փառատոնի շրջանակում կայացած համերգով։

Բոլոր համերգներին, որոնց խորագիրը Պետրոսյանի «Հոգին ճանապարհ» ձայնասկավառակի շուրջ էր, հնչել են հայկական ժողովրդական հոգևոր և աշուղական դասական մեղեդիներ։ Հիշեցնենք, որ Արսեն Պետրոսյանի Լոնդոնում թողարկված «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։

«Հանդիսատեսը մեծագույն ջերմությամբ է ընդունել հայկական երաժշտությունը, ընկալել հայկական հոգին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հանդիսատեսը տպավորված էր մեր ելույթներով, համերգնեևրից հետո մոտենում էին մեզ, հարցեր հղում Հայաստանի մասին, նշում, որ մեծ հաճույքով կգան մեր երկիր՝ այն տեսնելու ու բացահայտելու։ Այդպիսով, ուրախ եմ, որ ինչ-որ առումով մշակույթի լեզվով նաև նպաստում ենք մեր երկրի զբոսաշրջության զարգացմանը։ Այս տեսակ համերգային շրջագայությունները Հայաստանը օտարների համար բացահայտելու և գրավիչ դարձնելու  ազդեցություն ունեն»,-նշում է Արսեն Պետրոսյանը։ Ի դեպ, համերգներից հետո լատվիական մամուլը (Baltcis News, BOBE և այլն) Արսեն Պետրոսյանին անվանել է հայկական ժողովրդական երաժշտության դեսպան (Armenian Folk Music Ambassador):

Արսենի խոսքով՝ շատ հուզիչ էր նաև հայազգի հանդիսատեսի արձագանքը, ովքեր համերգներից հետո մոտենում էին, ջերմ մաղթանքներ հղում ու շնորհակալություններ հայտնում։  «Հանդիսատեսը նաև շատ սիրեց, երբ խոսում ենք գործիքների մասին, ներկայացնում ենք ստեղծագործությունները, մեր հայկական երաժշտության պատմությունը։ Այս ձևաչափն իրենց հետաքրքիր է»,-ընդգծում է նա։

Ի դեպ, քառյակի կազմում, բացի Արսեն Պետրոսյանից, հանդես են գալիս նաև Աստղիկ Սնեցունցը (քանոն), Վլադիմիր Պապիկյանը (սանթուր) և Ավետիս Քեոսեյանը (հարվածայիններ):

Նշենք, որ բոլոր համերգներին մասնակցել են տվյալ երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ։ Համերգներին մասնակցել են տվյալ երկրներում Հայաստանի դեսպանները, մասնավորապես՝ Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Հովակիմյանը և Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Սերգեյ Մինասյանը։ Չեխական համերգն անցկացվել է դեսպանի հովանու ներքո, իսկ Լատվիայում ՀՀ դեսպանությունն աջակցել է լատվիական համերգներին։ Բուխարեստի համերգին օժանդակել է Ռումինահայերի միությունը՝ ի դեմս ամբողջ թիմի և նախագահ պարոն Վարուժան Ոսկանյանի։ Արսեն Պետրոսյանն ու քառյակն իրենց երախտագիտությունն են հայտնում համերգաշարի բոլոր աջակիցներին։

Հավելենք, որ Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994թ., Չարենցավանում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արսենն ակտիվ միջազգային գործունեություն է ծավալում՝ հետևելով դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանի խորհուրդներին և քայլերին։ Միևնույն ժամանակ իր ուղին է հարթել ամենատարբեր համագործակցությունների միջոցով՝ աշխատելով լեգենդար ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի, կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի, ուդահար Օմար Բաշիրի ու այլոց հետ։

Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։

Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։  Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան․ Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։