Ռուսաստանում հայերի թիվն անցնում է միլիոնից: Այդ իսկ պատճառով շատ կարևոր ու դրական աշխատանք է վերապահված սփյուռքում սփռված հայ մամուլին` հատկապես տեղի ազդեցիկ մտավորականների ու հայության հոգևոր կապերի ամրապնդման ու մերձեցման գործում:
Ռուսաստանում գործող «Ժամ» համահայկական ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը բացառիկ հարցազրույց է ունեցել Ռուսաստանյան հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ: Նրանք խոսել են Հայաստանի, հայ մշակույթի, հայ ժողովրդի ողբերգական էջերի, վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների մասին։ Ինչպես և սպասվում էր, այն ականի ազդեցություն է գործել Ադրբեջանում: Հայտնի լրագրողին մեղադրելով հայերի կողմն անցնելու և դրամով կաշառվելու մեջ:
Այն ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Վլադիմիր Պոզներ
Աննա Գիվարգիզյան
Վլադիմիր Պոզները խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում մի տեսակ առանձնահատուկ կապ է ստեղծվել Հայաստանի հետ։ Սկսած իր տան պատի Մարտիրոս Սարյանի նկարից` մինչև Բաքվի ջարդերից մազապուրծ եղած մի հայ ընտանիք, որը մեկ տարի իր ապաստանը գտել է լրագրողի բնակարանում:
«Մինչ Հայաստան այցելելս, երբ տեսա Սարյանի որոշ կտավներ, մտքումս մտածեցի. «Իհարկե, նա չափազանցեցրել է գույները, այդպիսի գույներ պարզապես չկան. դա նկարչի երևակայությունն է, ինչում ոչ մի վատ բան չկա»։ Երբ, այցելեցի Հայաստան, ցնցվեցի: Իսկապես, այդ գույները ճիշտ այնպիսին էին, ինչպիսին նա ներկայացրել էր: Երբ ես տեսա այս նկարը, ասացի. «Վաճառե՛ք, ես ուզում եմ այն ունենալ... Ես շատ եմ սիրում այս նկարը, շատ սարյանական է», — պատմեց լրագրողը` ցույց տալով պատին կախված Մարտիրոս Սարյանի1954 թվականի կտավը: Պոզները իրադարձությունների նկատմամբ իր դրական վերաբերմունքի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Այն հարցին, թե արդյոք սպասվում է հարցազրույց նրա հետ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունն այդ հարցում չտեսավ հանդիպման ժամանակ, բայց ոչինչ չի բացառում:
Պատասխանելով Արցախ այցելելու մասին հարցին` Վլադիմիր Պոզները նախ ասաց, որ նման ծրագրեր չկան, քանի որ շատ զբաղված է, այնուհետև հավելեց. «Ես չեմ ուզում լինել խաղաքարտ քաղաքական դաշտում, բայց եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ ինձ համար իմաստ տեսնեմ գնալ Արցախ որպես լրագրող` միանշանակկգնամ, բնավ չվախենալով, որ դա ինչ-որ մեկին կարող է դուր չգալ»։ Խոսելով Ռուբեն Իշխանյանի «Օրակուլ» հրատարակության կողմից հրատարակած իր հայերեն «Հրաժեշտ պատրանքներին» գրքի երևանյան շնորհանդեսի մասին` հեռուստահաղորդավարը խոստովանեց, որ հաճելիորեն զարմացած է իր նկատմամբ այդպիսի հետաքրքրությունից և շնորհակալություն հայտնեց իր ընթերցողներին բարության և հետաքրքիր հարցերի համար: «Հիմա, երբ հարց է լինում, ես ասում եմ. «Իսկ Ձեր գիրքը երբևէ թարգմանվե՞լ է հայերեն», — ժպիտով նկատեց Պոզները:
Վլադիմիր Պոզները նաև մեկնաբանել է իր պատասխանը ադրբեջանական ծագմամբ ռեժիսոր Յուլի Գուսմանին` 2014-ին «Պոզներ» հաղորդման եթերում, որ «իր սիրելի Բաքվում կոտորել են հայերին»: «Հայեր, հրեաներ, վրացիներ, անկախ այն բանից, թե ովքեր են, չինացի, թաիլանդացի... այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում այդ տարիներին, բացարձակապես անընդունելի է: Չգիտեմ, արդյոք Ադրբեջանի իշխանությունները ներողություն խնդրել
են, ցավակցություն հայտնել են, ես պարզապես տեղյակ չեմ, բայց փաստն այն է, որ դա սարսափելի արյունոտ կոտորած էր ...», — ասաց նա Բաքվի հայկական ջարդերի մասին:
Վլադիմիր Պոզները նաև պատմեց, որ ինքը ևս օգնել է մի հայ ընտանիքի` մորը և դստերը, ովքեր մեկ տարի ապրել են իր բնակարանում։ Բաքվի կատաղած ամբոխից նրանց մի ադրբեջանցի ոստիկան էր փրկել։
«Հայաստանում ամեն ինչ շատ հետաքրքիր է: Ամեն ինչ խոսում է հնության մասին, որում հսկայական բովանդակություն կա», — ասաց Պոզները, հիշելով իր այցը Գեղարդի վանք։
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը համատեղ մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ ստարտափ ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Այն նախատեսված է հայկական ծագում ունեցող ձեռնարկատերերի համար՝ զարգացնելու իրենց ձեռնարկությունները, միևնույն ժամանակ հարստացնելու գիտելիքների պահուստը, ընդլայնելու գործընկերային կապերը և ստանալու պետական ֆինանսավորում: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հարթակ և տալ հնարավորություն սփյուռքի նորաստեղծ ընկերություններին իրենց սթարթափերը Հայաստան բերելու, գործունեություն ծավալելու և երկրում սթարթափերի էկոհամակարգը բարելավելու համար:
Ծրագրին դիմել ցանկացողները կարող են այցելել neruzh.am կայք և «Դիմել» կոճակի միջոցով լրացնել հայտը:
Քառօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգը և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները, տեղական գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները, կստեղծվի ընդհանուր հարթակ հայրենադարձ հայ գործարարների համար՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով և այլն:
Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով:
Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու իրենց երկիր և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով:
Ծրագրի մեկնարկը տեղի կունենա Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը՝ քառօրյա միջոցառման շրջանակներում:
Քառօրյա միջոցառման առաջնային նպատակներն են՝ -Հավաքագրել ամբողջ աշխարհի սփյուռքյան սթարթափները Հայաստանում (Դիլիջանում) -Ծանոթացնել սթարթափներին Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունների հետ -Ստեղծել համագործակցության հնարավորություններ` տեղական գործընկերների և ոլորտի առաջատարների հետ -Առաջարկել անհատական մենթորություն և աջակցություն -Ինտեգրել սփյուռքի ձեռնարկությունները հայաստանյան սթարթափ էկոհամակարգին -Ստեղծել մրցակցություն՝ ծրագրին մասնակցելու և դրամաշնորհներ ստանալու համար
Այս անգամ որոշեցինք Նիդերլանդների հարավային Զելանդ նահանգից ավտոմեքենայով մեկնել դեպի հարավ՝ մինչև Ֆրանսիայի ու Իտալիայի Միջերկրական ծովի տաք ափերը: «Նիդերլանդական օրագրի» շրջող օբեկտիվ խորագրի ներքո, ֆեյսբուքյան էջում տեղադրել ենք որոշ լուսանկարներ ու տեսաերիզներ, սակայն մեր կայքում հարմար ենք գտնում այդ մասին փոքր ինչ մանրամասնել: Այսպես մեր ընթերցողը ավելի լայն պատկերացում կկազմի այս ճանապարհորդության մասին և մեզ հետ` լուսանկարների, տեսաերիզների միջոցով մասնակից կդառնա Եվրոպայի այս վայրերով շրջագայությանը:
Մոտ 3000 կամ ավելի կմ մեքենա վարելու համար նախ պետք է ընտրել ամուր և հարմար մեքենա:
Մենք նախընտրեցինք PEUGEOT 307SW մակնիշի ավտոմեքենան` մեծ բեռնախցիկով, բարձր ու հարմար նստելատեղով, բաժակներ դնելու հարմարությամբ, վառելիքի խնայողական ծախսով և այլը: Երթուղին անցնելու էր 6 երկրներով` Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսենբուրգ, Ֆրանսիա, Մոնակո և Իտալիա: Քանի որ մեր նպատակը հետաքրքիր վայրերով ճանապարհորդությունն էր` նախընտրեցինք գոնե նշանակման կետին հասնել անվճար մայրուղիներով, իսկ ետ վերադարձին ընտրել արագընթաց մայրուղին: Արդեն երեք ժամից քիչ ավելին, կտրելով` Հոլանդիան և Բելգիան, Լյուքսենբուրգում էինք և արդեն կարող էինք համեմատել` ասենք վառելիքի գները: Նիդերլանդներում մեկ լիտր բենզինն արժեր 1Եվրո 65 ցենտ, Բելգիայում` 1,38, Լյուքսենբուրգում 1,18:
Լյուքսենբուրգ
Սա փոքրիկ պետություն է Եվրոպայում`համանուն մայրաքաղաքով : Լյուքսեմբուրգի հյուսիսը զբաղեցնում են Արդենների և Հռենոսյան լեռների ճյուղավորությունները (400—500 մ բարձրությամբ)։ Սահմանակից է Ֆրանսիային, Բելգիային և Գերմանիային: Տարածությունը 2,6 հզ. կմ2 է, բնակչությունը՝ մոտ 530հազար մարդ: Վարչականորեն բաժանվում է 3 շրջանի։ Նույն այս սահմանով պետությունը գոյություն ունի 1839 թվականից, պետական պաշտոնական լեզուները` Ֆրանսերենն ու գերմաներենն են: Պետությունը կառավարվել է նաև Նիդերլանդների թագավորի կողմից: Լյուքսեմբուրգի ներկայիս սահմանները հաստատվել են 1839 թվականին՝ Բելգիա-Նիդերլանդական պայմանագրով։ 1842 թվականին Լյուքսեմբուրգը միացել է Գերմանական մաքսային միությանը։ 1867 թվականի Լոնդոնի կոնֆերանսում, Լյուքսեմբուրգը հայտարարվել է չեզոք պետություն։ Գերմանական զորքերը Լյուքսենբուրգը գրավել են թե Առաջին համաշխարհային պատերազմի և թե երկրորդի ժամանակ, իսկ 1948 թվականին Լյուքսեմբուրգի սահմանադրությունից հանվել է նրա չեզոքության մասին հոդվածը։ 1949 թվականից ՆԱՏՕ-ի անդամ է։ Լյուքսեմբուրգը սահմանադրական միապետություն է։ Պետության առաջնորդը Մեծ Դուքսն է, նաև զինված ուժերի հրամանատարը:
Լյուքսենբուրգը աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում է, որպես քաղաք հիշատակվում է 8-րդ դարից: Ներկայումս բնակվում է 117 հազ. մարդ: Համաչափ զարգացող, կառուցվող գեղեցիկ քաղաք է: Կրկին վերագործարկվեց տրամվայը: Քաղաքին ծանոթանալու համար կարելի է վճարել 25 ԵՎրո և շրջագայել երկհարկանի բացոդյա ավտոբուսով:
Ֆրանսիայի Լիոն քաղաք հասնելու և գիշերելու համար ևս վեցուկես ժամից ավելի էր պահանջվում: Մեքենայում տեղյակ էլ չեղանք, որ դրսում բավական տապ է: Տեղ հասանք կեսգիշերին: Այդ օրվա ռեկորդային շոգը գիշերվա ուշ ժամին անգամ անկում չէր գրանցել, սառնամղիչին (չի աշխատել) փոխարինած օդափոխիչը, սառնարանում դրված մի քանի շիշ ջուրը և սառը ցնցուխը թեև չփոփոխեցին շենքի ներսի կայուն 37 աստիճանը, այնուհանդերձ օգնեցին երկարատև ճանապարհից հոգնածներիս բարեհաջող գիշերելուն:
Որոշել էինք վաղ առավոտյան դիտել Լիոնը և միայն դրանից հետո ուղևորվել Նիցցա: ՈՒշ արթնանալն ու նախաճաշ անելն ուղղում մտցրեց մեր ծրագրում և որոշեցինք ժամանակին տեղ հասնելու համար Լիոնից շարժվել դեպի հարավ: Մեզ սպասվում էր ևս 6 ժամյա ճանապարհ` չհաշված ճանապարհային դադարները:
Սիստերոն
Կտրել անցնելու էինք ֆրանսիական Ալպերը և հանգրվանելու էինք ծովափնյա գեղեցկուհի Նիցցա քաղաքում: Անհնար է նկարագրել Ալպիական ոլորապտույտ, վերընթաց ու վայրեջքներով լի ճանապարհներն ու լեռնային անտառների ու գետերի աննախադեպ գեղեցկությունը, սակայն չենք կարող ընթերցողին չներկայացնել Սիստերոն գյուղը: Նրա մասին պատկերացում կազմելու համար առավել քան խոսուն են մեր կողմից արված լուսանկարներն ու տեսաերիզները:
7 հազարից ավելի բնակչությամբ գյուղաքաղաք է Ֆրանսիայում: գտնվում է Պրովանս Ալպեր Լազուր ափ մարզի Վերին Ալպերի Պրովանսի գավառում։ Սիստրոնը բնակեցված է 4000 տարի: Դյուրանսի (Durance) ափին Բաումի քարաժայռի բերդ քաղաքը դիմակայել է բազմաթիվ արհավիրքների: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ քաղաքը մնաց թագավորական: Հետևաբար, Նապոլեոնը 1815-ին ազատորեն անցավ քաղաքով:
Քաղաքի շենքերը ներառում են միջնաբերդ և 12-րդ դարի նախկին Սիստերոն տաճարը ՝ նվիրված օրհնյալ Կույս Մարիամին և Սուրբ Թիրոսին (Cathédrale Notre Dame des Pommiers et Saint Thyrse):Նոտր Դեմ դե Պոմիեի հռոմեական տաճարը, ամրոցային աշտարակներ, հենարաններ հինավուրց ճակատներով և փոքրիկ հրապարակներով ՝ հմայիչ աղբյուրներով, այս բոլորը տեսարժան վայրեր են, որոնք շեշտում են Պրովանսալ քաղաքի պատմական դեմքը:
Մայր տաճարի հարևանությամբ, Բյուզանդական հին մատուռում տեղադրված Երկրի և Ժամանակի մի հետաքրքիր թանգարան, հազվագյուտ և անսովոր առարկաների հիանալի հավաքածուի միջոցով, առաջ է քաշում Երկրի և մարդու ժամանակի չափման էվոլյուցիան: Այս թանգարանը նաև Route du Temps- ի մեկնարկային կետն է, որը հիանալի ուղի է Վերին Պրովանս երկրաբանական արգելոցի միջով:
Սիստերոնի միջնաբերդը` կառուցված տասնմեկերորդ և հետագա դարերին, ժայռոտ ելքի գագաթից Durance ժայռին նայող, կառուցվել է հատկապես ռազմավարական վայրում ՝ Ալպերի և Միջերկրական ծովի միջև: Պրովանսի գավառի այս հնագույն ամրոցը որը համարվում է պատմական հուշարձան, ունի 3 թանգարան: Սիստերոնն ունի հիանալի տեսարաններ` Բաումի ժայռի, քաղաքի տանիքների, գետի ափերի և հարակից լեռների համադրությամբ:
Նիցցա, կամ Նիս (ֆր.՝ Nice)
Ալպերից ճանապարհը ոլորապտույտ սրնթաց վայրեջք է կատարում և արդեն երևում է լեռան գոգին փռված Նիցցա քաղաքը:
Գիշերային Նիցցան
Սուր զգացմունքների սիրահարները
Այն շերտ առ շերտ ներքև է ձգվում և որքան ցած ենք իջնումն այնքան ավելի գեղեցիկ ծովի տեսարանն է մեր առջև բացվում: Տպավորություն է` թե քաղաքը մի քանի հարկերի վրա է: Մենք Նիցցայում գիշերելու էինք 14 օր, ուստի քաղաքը ելակետային էր մեզ համար և ծրագրել էինք Նիցցան տեսնելուց բացի ամեն օր նոր վայրերում լինել: ՈՒստի այս քաղաքում տարբեր օրերին արված լուսանկարահանված նյութերը միանգամից ենք ներկայացնում: Նիցցան Ֆրանսիայի հարավ-արևելյան ամենամեծ նավահանգիստ քաղաքն է, Մոնակոյից գտնվում է 20, իսկ Իտալիայի սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Մտնում է Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի մեջ, Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի, Նիսի տարածաշրջանի վարչական կենտրոնն է: Անցյալ դարում դեպարտամենտի բնակչությունը չի հասել 300 հազարի, հիմա միայն Նիցցայում է ապրում 350 հազար մարդ, իսկ դեպարտամենտում մոտ 1,5 մլն: Նիցցա քաղաքը հիմնադրվել է հույների կողմից մ.թ.ա. IV դարում և կոչվել է Նիկեյա` Նիկե հաղթանակի Աստվածուհու պատվին: Նիցցան առողջարանային քաղաք լինելուց զատ, բազմաթիվ միջազգային քաղաքական ֆորումների և գագաթաժողովների ու տարատեսակ փառատոնների անցկացման վայր է:
Բոլորի հիշողության մեջ թարմ է 2016 թվականի հուլիսի 14-ի ահաբեկչությունը, երբ ազգային օրվա հրավառությունից հետո բեռնատարը ներխուժեց երթևեկության համար փակ անգլիական կոչվող առափնյա փողոց: Անիվների տակ զոհվեց 86 և վիրավորվեց մոտ 430 մարդ: Անհնար է թվարկել Նիցցայում գտնվող բոլոր տեսարժան վայրերը, արժե հիշատակել Նիցցայի «Շագալ» , «Մատիս» և «Մոդերն և ժամանակակից արվեստի» թանգարանները:
Իտալացի գեներալ, քաղաքական գործիչ, գրող Գարիբալդիի ծննդավայր Նիցցայում մենք փնտրում էինք նաև հայկական հետք: Ավել ուշ իմացանք, որ մեր հայրենակից Ալբերտ Մխիթարյանը 1999 թվականին Նիցցայի եկեղեցական խորհրդի պատվերով ստեղծել է 2 մետր բարձրություն ունեցող խաչքար, որը տեղադրվել է հայկական եկեղեցու բակում։
Ալբերտ Մխիթարյանի խաչքարն ու հարթաքանդակը` Նիցցայում:
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առիթով Ալբերտն ստեղծել է հարթաքանդակ (330×220 սմ) Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքի համար։ 2002 թվականին Կաննում տեղադրվել է նրա ստեղծած հուշակոթողը՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած և զոհված մարտիկների հիշատակին։ Մենք Նիցցայում և հարակից քաղաքներում հանդիպեցինք նաև ռուսական եկեղեցիների: Կուզեինք էլի մի քանի տպավորություններով կիսվել: Մեր տեսած զբոսաշրջային ծովափնյա քաղաքների հետ համեմատած սնունդը փոքր ինչ ավելի թանկ էր: Թանկ էր նաև տրանսպորտի կայանման վարձը: Ստորգետնյա ավտոկայանատեղիները անհարմար լինելուց բացի, գրեթե զբաղված են, իսկ փողոցներում կայանման տեղ գտնելը հավասարազոր է վիճակախաղի տոմսով մի բան շահելուն: Այսպիսով Նիցցայում ավտոմեքենան կանգնեցնելու համար օրական նվազագույնը 20 ԵՎրո է անհրաժեշտ: Շատ անհարմար են ստորգետնյա որոշ ավտոկանգառների ոլորապտույտ ելքերն ու մուտքերը: Պատերին կային քերվածքներ և ավտոմեքենայի թողած ներկերի հետքեր: Սկզբում ենթադրում էի, որ մեքենաները ելումուտ անելիս երբեմն «շփվում» են բետոնին, ավելի ուշ մեր մեքենան էլ իրեն չզրկեց այդ «հաճույքից»: Փորձելով զգույշ մնալ առջևի մասից, դռան կողմով տարածքը չբավականացրեց, բախվեցինք սյանը: Հետո, երբ ուշադիր զննում էինք մյուս մեքենաները, համարյա 80% տոկոսը նման խնդիրների պատճառով վերանորոգման կարիք ունեին:
Ի զարմանս` այստեղ հանդիպեցինք անօթևան մարդկանց: Երբեմն նրանց սնունդ և ջուր էին մատակարարում կազմակերպված կարգով: Հատկապես գիշերային զբոսանքի ժամանակ նստատեղերը հարմարեցրել են անկողնու:
Քաղաքում բազմաթիվ էին սննդի կետերը, գիշերը եռում էր կյանքը, փողոցները լի էր երիտասարդներով: Առաջին անգամ հանդիպեցինք ավտոմատավոր ոստիկանների: Հետո հասկացանք ինչու են նրանք այստեղ` քիչ հետո ականատես եղանք ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների երթի:
''Մատմուտի'' ու '' Մինասի'' հետքերով
________________
Ռուսական եկեղեցի Կանում
Ցերեկային և երեկոյան Նիցցան
Այցելություն Կան (Cannes), կամ ադրբեջանի ''հնամենի'' գորգերի հետքերով
Վերջապես այցելության 3-րդ օրը` Հուլիսի 29-ին, եղանք Նիցցայից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող, կինոփառատոնային բավական հայտնի առողջարանային համբավ ունեցող Կան քաղաքում:
Այստեղ բուռն ու հետաքրքիր օր անցկացրեցինք` մինչև կեսգիշերն անց, մասնակից լինելով նաև հրավառության փառատոնին: Ընդհանրապես այս քաղաքը փառատոնների անցկացման պակաս չունի: Հիշյալ փառատոններից բացի , մոտ 75 հազ. բնակչություն ունեցող այս քաղաքում անց է կացվում Կաննի Առյուծների (Lions) միջազգային գովազդային ամենահեղինակավոր փառատոնը` կրճատ IAF, որը տևում է 5-ից 7 օր, անցկացվում է ամեն տարի ՝ սովորաբար հունիսի երրորդ շաբաթվա ընթացքում: Գործում են ամենամյա ցուցահանդեսներ, ինչպիսիք են` MipTV / Milia հեռուստատեսային հեռարձակման, աուդիո-վիդեո տեխնոլոգիաների ոլորտում արտադրողների, գնորդների և դիստրիբյուտորների առաջատար ամենամյա համաշխարհային ֆորում-ցուցահանդեսը, այն առաջարկում է ծանոթանալ թվային բովանդակության և ինտերակտիվ տեխնոլոգիաների հետ կապված վերջին զարգացումներին: Հաջորդը` MIDEM երաժշտական աուդիո արտադրանքի և MAPIC անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսներն են:
Կանի Կրուազետի պողոտայում կա հայկական այգի: Այստեղ է տեղադրված Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի եւ երկու աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին նվիրված հուշարձանը:
Քաղաքի հետ մեր ծանոթությանը համադրեցինք «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ` ցուցադրելով Կրուազետի պողոտայի առափնյա հատվածը, փառատոնների և համաժողովների (Palais des Festivals et des Congrès) պալատը, կազինոն: Ի դեպ 1959 և 1961 թվականներին այստեղ են անցկացվել Եվրատեսիլի երգի փառատոնները: Երբ անցանք շենքի հարակից փողոցը աչքի զարնեց Ադրբեջանին վերաբերվող
ցուցապաստառ: Կադրը մոտեցնելով հասկացանք, որ այստեղ ինչ որ կարպետների ցուցադրում է տեղի ունենում: Մեր ընթերցողին խոստացանք պարզել` ի՞նչ ունեն Կաննում ցուցադրելու ադրբեջանցիները:
Մնացածն արեցինք կադրից դուրս. պարզեցինք, որ այստեղ Հեյդար Ալիև Հիմնադրամն է դեռ այս տարվա սկզբից վարձակալել է Gare maritime (Ծովային կայան) սրահը: Սրանք ուշադրության ահռելի պակասորդ ունեն: «Նոր բացահայտումներ. ադրբեջանական գորգագործության նոր մոտեցումները» խորագրի ներքո նոր գործած 13 գորգ են ցուցադրում: Իբր, իրենց մեկ դար հասնող պատմությամբ ե՞րբ են հինն ունեցել, որ հիմա նորն են բացահայտում: Ներսում միակ այցելու էինք, չթաքցնող ուրախությամբ, ինչպես պարզվեց, մեզ դիմավորեց հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալակբարովը և իր օգնությունն առաջարկեց: Մենք քաղաքավարի հրաժարվեցինք, ասելով, որ ինքներս ամեն բան կդիտենք:
Կռվող քոչվոր հեծյալների ահա այսպիսի անորոշ պատկերներով ադրբեջանական գորգեր Կանում
Նոր, անճաշակ ձևավորումով գորգեր ու էսքիզներ: Արժեքավոր ու անսովոր բան չգտանք այստեղ, բացի դատարկ սրահից, քոչվորի ու զենքի, մեկ էլ նռան պատկերով անհետաքրքիր ու անիմաստ ձևավորված գորգերից: Շնչահեղձ լինելով դուրս եկանք այս նավթաբույր տարածքից: Պարզեցինք, որ միայն ցուցահանդեսի բացմանն է` Կաննի քաղաքապետի տեղակալի մակարդակով, մի քանի տասնյակ մարդ մասնակից եղել: Զարմացա, երբ երեկոյան կողմ Gare maritime-ի մոտ հերթ կանգնած մարդկանց տեսա: Երբ ինքս ինձ մտածում էի` ախր ինչ են նայելու այս մարդիկ այստեղ, երբ աչքիս զարնեց ցուցասրահի այս մասում կանանց և տղամարդկանց զուգարանների տարբերանշաները: Հասկանալի էր, մարդիկ հերթ էին կանգնել զուգարան մտնելու` և ոչ թե այս անհրապույր ցուցահանդեսը:
Երեկոյան Կանում հրավառության փառատոն էր, որին մասնակցում է տարեկան 200 հազ. մարդ, իսկ կարպետների, կամ գորգերի ցուցադրման սրահն այդպես էլ դատարկ մնաց` հավանաբար մինչև տարևերջյան օրեր: Ադրբեջանական ժողովրդի նավթային դոլարները հենց այսպես էլ շռայլվում են:
Քանի որ ուղիղ նկարահանմամբ տեսաերիզն ունենք, ուզում եմ անդրադառնալ հրավառությանը:
Սկսած 1998 թվականից Կաննի պիրոտեխնիկական արվեստի փառատոնը ամեն տարի ողջունում է աշխարհի խոշորագույն բիոտեխնոլոգներին `հուլիսի 14-ին, 21-ին և 29-ին, իսկ օգոստոսի 7-ին, 15-ին և 24-ին: 400 մետր ծովի ճակատային մասում ցուցադրված ներկայացումը, ինչպես ասացինք ամեն երեկո դիտում է 200 000 հանդիսատես: Լուսավոր համազարկի արվեստի ձևը կիրառում են մեր ժամանակի նորագույն նորամուծություններով ՝ համատեղելով ստեղծագործականությունը, տեխնոլոգիան և բարձր ճշգրտությունը: Հրավառության փոփոխվող պատկերները, ծովային արտացոլումը և հնչյունային պատկերների ստեղծումը հանդիսատեսի առջև կախարդող աշխարհ է բացում:
Այն, ինչ դիտեցինք Հուլիսի 29-ին, ներկայացնում էր 1994 թվականին ստեղծված Feuerwerke Jost ավստրիական կազմակերպությունը: Այն ն առանձնանում է միջազգային պիրոտեխնիկական միջոցառումների պլանավորման և իրականացման մեջ, որոնք նպաստում են նրա համբավին: Արհեստագործների թիմը համատեղում է ֆանտազիան և ավանդույթը, բնութագրվում է ուշագրավ կատարումներով: Ժամանակի ընթացքում Feuerwerke Jost- ը դարձել է պիրոտեխնիկական իրադարձությունների ավստրիայի առաջատար մատակարարներից մեկը: Ավստրիայում իր բազմաթիվ ներկայացուցչություններից բացի, ընկերությունը հանդես է գալիս Գերմանիայում, Բելգիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մոնակոյում, Մալթայում, Խորվաթիայում, Չեխիայում, Լեհաստանում, Լիտվայում և Ռուսաստանում: Պարգևատրվել են բազմաթիվ միջազգային մրցանակների, Feuerwerke Jost- ի պիրոտեխնիկները ամեն տարի մասնակցում են խոշոր մարզական, տոնական միջոցառումների և խոշոր համերգների:
Այս տարի հանդես են եկել համապատասխանաբար` Գերմանիայի,Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի թիմերը:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
(Հաջորդ անգամ կպատմենք Մոնակոյի, Սան Ռեմոյի և մյուս շրջակա քաղաքների մասին)