The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 6 December 2022

Երկու այց Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան

Հայաստանյան այցելություններ


«Նիդերլանդական օրագիրն» երկու  ուղիղ ռեպորտաժ  ունեցավ  Սերգեյ Փարաջանովի թանգարանից (Sergey Parajanov museum): Առաջին այցը հոկտեմբերի 27-ին էր, երբ պարզապես մեր ընթերցողների համար շրջայց կազմակերպեցինք թանգարանում: էքսկուրսավար գիտաշխատող տիկին Կարինեն րոպեների ընթացքում շատ կարճ, բայց փայլուն ներկայացրեց Փարաջանովի ապրած կյանքն ու գործունեությունը:
 
Առաջին հանդիպումից տպավորված երկրորդ անգամ  Սերգեյ Փարաջանովի թանգարանը պարզապես իրեն ձգեց:  Այցելեցինք  Հաագայի "Աբովյան" մշակութային միության նախագահ Մաթո  Հախվերդյանի ( Mato Hakhverdian ) և Նայմեխենի "Վան" կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանի (Sweta Abrahamian)  հետ։ Հաճելի զրուց ունեցանք  տուն թանգարանի տնօրեն տիկին Անահիտ Միքաելյանի հետ։ Այնուհետև կրկին շրջայց կատարեցինք ցուցասրահներով։ Ինչպես միշտ Փարաջանովի ու նրա հավաքածուների պատմությունը հիանալի ներկայացրեց տիկին Կարինեն։



Նիդերլանդական օրագրի ուղիղ ռեպորտաժը Sergey Parajanov museum Սերգեյ Փարաջանովի




   

  

  

















































Sunday, 4 December 2022

DiasporArm-ի լրահոսից

Diaspr Arm-ը Համահայկական հարթակ է որի նպատակը կապեր ստեղծելն է սփիւռքահայ  տարբեր համայնքների ու Մայր Հայրենիքի հետ։

Ներկայացնում ենք այս հարթակի մի քանի գրառումներ: Ավելի մանրամասը կարող եք օգտվել հարթակի կայքից:

Պատանի առաջնորդների դպրոց

Young-leaders%20-school.jpg

Հայաստանի հանրակրթական համակարգը մինչ օրս չի կարողանում համընթաց քայլել տեղեկատվական դարաշրջանի բերած փոփոխությունների հետ։ Միջնակարգ կրթությունը փաստացի հիմնված է անգիր սովորելու, ստանդարտացման և տեսական գիտելիքների վրա, բայց ոչ կիրառական և խմբային աշխատանքի։

Փորձը ցույց է տալիս, որ ուսանողակենտրոն, մասնակցային և ճկուն ուսումնական միջավայրը մեծ պահանջարկ ունի Հայաստանի յուրաքանչյուր համայնքում, ինչը հիմք է հանդիսանում տեղական և միջազգային կազմակերպությունների համար իրենց ռեսուրսներն ու ծառայությունները տրամադրելուն՝ լրացնելու կառավարության անբավարար ջանքերը՝ նշանակալից դեր խաղալով որակյալ մարդկային ռեսուրսներ ձևավորելու և ուսանողներին մասնագիտական կողմնորոշում ապահովելու գործում:

«Ոսկե սերունդ» ամառային ճամբար

armenia

Հայաստանում հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում տարեցների (այսուհետև` Ոսկե սերունդ) հիմնախնդիրներին, և նրանց ժամանցը պատշաճ ապահովելուն: Մեր ոսկե սերնդի ներկայացուցիչները ուշադրության, շփման և խնամքի կարիք ունեն:

Ըստ վիճակագրության, գյուղական բնակավայրերում ոսկե սերնդի «ժամանցը» հիմնականում անցնում է իրենց գյուղատնտեսությունը վարելով, տնամերձ հողամասը մշակելով, հարևանների հետ շփվելով: Ժամանցի ապահովումը խնդիր է հատկապես միայնակ ապրող տարեցների համար:

Հաշվի առնելով վերոնշյալը` «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական հասարակական կազմակերպությունը 2023 թվականի ամառը նախատեսվում է Հայաստանի և Արցախի սոցիալապես անապահով ոսկե սերնդի ներկայացուցիչների համար կազմակերպել յոթօրյա անվճար ճամբար:

Անվտանգ համացանց, ապահով դեռահաս

Safe-internet.jpg

«Անվտանգ համացանց, ապահով դեռահաս» կրթական ծրագիրը կազմվել է ««Միասին» ՀԿ-ի կողմից` նպատակ ունենալով ոչ ֆորմալ կրթության միջոցով տալ համապատասխան հմտություններ և գիտելիքներ խոցելի խմբերում գտնվող շահառուներին` գրագետ և անվտանգ օգտվելու համար համացանցից: Դեռահասների համար ազատ ժամանակի ճիշտ օգտագործումը իրատեսական խնդիր է: Համաշխարհային սարդոստայնը, որին մենք անվանում ենք համացանց, ժամանակակից աշխարհի անբաժանելի մասն է։ Մարդկային քաղաքակրթությունը և գիտության առաջընթացը 21-րդ դարում, մեծամասամբ, պայմանավորված է համացանցի ակտիվ ներգործությամբ։ Համացանցը մուտք է գործել մեր առօրյա, ընտանիքներ, դարձել մեր շփումների, տեղեկատվության փոխանցման և ընդունման առաջնային գործիքը։