The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 19 December 2018

«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության 100 տարին

100 տարի հայ իրականության հետ

«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության 100 տարին



Այսօր` դեկտեմբերի 18-ին լրացավ հայկական «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100 տարին: Մեկ  դար  առաջ հայկական պետականության պատմության մեջ հիմք դրվեց  առաջին պետական հայկական հեռագրական գործակալության  ստեղծմանը, որ  նպաստեց թե՛ պետական կառույցների, և թե լրատվական դաշտի կայացմանը: Գործակալութիունը ամենահինն է Հայաստանի մեջ:

ԱՐՄԵՆՊՐԵՍԸ ԵՐԵԿ

 Հեշտ չի եղել լրատվական գործակալության անցած ուղին: Ստեղծման օրվանից մինչ օրս գործակալությունը հաղթահարել է բազում դժվարություններ` սկսած կադրային հարցերից մինչև տեխնիկակայի հագեցվածության խնդիրները։  Թեև Հայաստանի խորհրդայնացումից  հետո մի քանի անգամ փոխվել է գործակալության անվանումը, սակայն լրատվության բուն էությունը նույնն է մնացել:  Գործակալությունը լուսաբանել է Հայաստանի Խորհրդային հանրապետության աշխատավորության ձեռքբերումները,  գիտության և մշակույթի, 
1918 թվականին  ստեղծվեց
 հայկական հեռագրական գործակալությունը
Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ
կրթության և առողջապահության բնագավառների նվաճումները։ Հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործակալությունը  եռանդուն աշխատանք է  տարել մարդկանց բարոյահոգեբանական ոգին  ամրապնդելու ուղղությամբ:   Թողարկվել է ավելի քան 100 «ՀՀԳ-ի պատուհան», որոնք նպաստել են թշնամու դեմ մղած հերոսական պայքարին ու  հաղթանակին։ Ետպատերազմյան տարիներին տեղեկատու ծառայությունը հետագա զարգացում է ապրել․ 1959 թվականին ստեղծվել է Հայկական հեռագրական գործակալության ֆոտոխրոնիկան՝ ՏԱՍՍ-ի հետ ունեցած լուսահեռագիր կապով։ 1967 թվականից գործակալությունը օգտվել է Երևան-Մոսկվա-Բեյրութ, 1970 թվականից՝ Երևան-Մոսկվա-Նյու Յորք և 1972 թվականից՝ Երևան-Մոսկվա-Փարիզ հեռատիպ կապերից, որոնք ՀԽՍՀ մասին նյութեր են հաղորդել սփյուռքահայ պարբերական մամուլին։ Թարգմանել է Սովետական Միության հեռագրական գործակալությունից (ՏԱՍՍ) ստացված նյութեր, միութենական և արտասահմանյան տեղեկատվություն և տրամադրել մամուլի տեղական օրգաններին, հեռուստատեսությանն ու ռադիոյին։
 1972 թվականից մինչօրս գործակալությունը հայկական նորությունները աշխարհով մեկ ներկայացնում է «Արմենպրես» լրատվական գործակալության անվամբ։ Այն Հայաստանում միակ պետական լրատվական գործակալությունն է, որ անընդմեջ շարունակում է  աշխատել մինչ օրս։

Տարբեր ժամանակահատվածներում գործակալությունը ղեկավարել են` առաջին հանրապետության ականավոր պետական գործիչ Սիմոն Վրացյանը, Հակոբ Տեր-Հակոբյանը, Արտաշես Նազարյանը, Վարդգես Ահարոնյանը, Ներսես Բաբայանն ու Հովհաննես Քալանթարյանը։ Արդեն խորհրդային տարիներից գործակալությունը ղեկավարել են Եղիա Չուբարը, Միքայել Ցիցիկյանը, Հովհաննես Դուրգերյանը, Հակոբ Խաչատրյանը, Վահան Ծովյանը (Խերանյան), Աղասի Վարդանյանը, Աշոտ Ստեփանյանը, Արտավազդ Խաչիկյանը, Ստեփան Պողոսյանը և ուրիշներ։
Հայաստանի նորագույն  անկախության տարիներին «Արմենպրես»-ը  կրկին ծանր դժվարությունների առջև կանգնեց: Հարցականի տակ  հայտնվեց նրա կարգավիճակն ու գոյությունը: Նորանկախ, դեռ երկրաշարժի արհավիրքներից  չբուժված, պատերազմող  Հայաստանի համար, երբ փակվեցին շատ թերթեր ու կտրուկ նվազեց եղածների տպաքանակը, պետական լրատվական գործակալության առկայությունը ստվերվեց ու անգործության մատնվեց: Այնուհանդերձ «Արմենպրես»-ը  Արտակ Վարդազարյանի, Գեւորգ Հովհաննիսյանի, Աշոտ Անտինյանի, Տիգրան Հակոբյանի, Մեսրոպ Հարությունյանի և Հրայր Զորյանը շնորհիվ կարողացավ գոյատևել և քայլ առ քայլ հաղթահարել ծառացած դժվարությունները:

ԱՐՄԵՆՊՐԵՍՆ  ԱՅՍՕՐ

2009 թվականի օգոստոսից «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն է նշանակվում Արամ Անանյանը։ Այդ տարիներից ակտիվ գործում են նաև «Նիդերլանդական օրագրի» էջերը և մեզ  համար հստակ տեսանելի է, թե ինչ արագությամբ ու ամեն օր արմատապես դրական փոփոխության է ենթարկվում «Արմենպրես»-ի ինտերնետային էջը` թե որակական, և թե բովանդակային առումներով: Կտրուկ ավելացել է ընթերցողներ թիվը:
100 տարի հետո`2018թ
 «Արմենպրես» լրատվական գործակալության
տնօրեն Արամ  Անանյանը
Վերջին տարիների հաջողությունների համար արժանին  պետք է  մատուցել  «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ  Անանյանին: Գործակալությունն օրական հրապարակում է մի քանի հարյուրի հասնող լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն լեզուներով: «Արմենպրես»-ն ակտիվորեն գործում է սոցիալական գրեթե բոլոր հարթակներում։ Այն Հայաստանում եզակիներից է, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, որն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերի և «Յանդեքս» նորությունների կողմից:
 «Արմենպրես»  գործակալությունը հայաստանյան լրատվադաշտում այսօր առաջատար դիրք է զբաղեցնում: Այն միջազգային լրատվամիջոցներում ներկայացնում  է Հայաստանի Հանրապետության  կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: «Արմենպրես»-ը համագործակցում է աշխարհի առաջատար գործակալությունների հետ, երկկողմ պայմանագրեր ունի  ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին տարիներին: Օրստօրե աճում է «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնի դերը,  որտեղ շաբաթական անցկացվում է շուրջ 4 միջոցառում: Բարելավել են տեսա և ֆոտո ծառայությունների որակը: Արխիվային 100 հազար լուսանկարների 10 տոկոսը թվայնացվել են:
«Արմենպրեսի» մշտական օրակարգում են Հայոց Ցեղասպանության, դրա թուրքական ժխտողականության, ադրբեջանական քարոզչության թեմաների լուսաբանումը: Այս և  նիդերլանդական կյանքին վերաբերվող այլ հրատապ թեմաներով  նյութերի  տրամադրմամբ «Նիդերլանդական օրագիր»-ը այսուհետ ևս շարունակելու է համագործակցությունը «Արմենպրեսի» հետ:

 Միանալով բազմաթիվ բարեմաղթանքներին, հազարավոր նիդերլանդահայերի անունից  ջերմորեն շնորհավորում ենք   «Արմենպրեսի» 100-ամյակը:
Բարի ու հաղթական երթ դեպի հաջորդ հարյուրամյակներ...

«Նիդերլանդական օրագիր»

No comments:

Post a Comment