The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 29 December 2018

Նիդերլանդներում գործող հայկական դպրոցների աշակերտների մրցույթ




Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության դեսպանությունը հայտարարում է Նիդերլանդներում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների «Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցույթ` Հայաստանի դեսպանի մրցանակի համար։

Մասնակցել կարող են 7-15 տարեկան աշակերտները։ Մրցույթը բաղկացած է  2 փուլերից, որոնք ամփոփվելու են փետրվարի 19-ին ՝ Հովհաննես Թումանյանի 150 ամյակի և գիրք նվիրելու օրը (կամ դրան նախորդող/հաջորդող ոչ աշխատանքային օրը)։

Հարգելի ուսուցիչներ, նախնական փուլը խնդրում ենք անցկացնել դպրոցներում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ դեսպանությունում։  Խնդրում ենք մինչև փետրվարի 17-ը յուրաքանչյուր դպրոցից ներկայացնել երկու մասնակցի տվյալներ։

Եզրափակիչ փուլում ներառված են լինելու հարցեր` Հայոց լեզվից ու գրականությունից և Հայոց պատմությունից։ Հաղթողները որոշվելու են դեսպանության ներկայացուցչի և հայկական դպրոցների ուսուցիչներից կազմված ժյուրիի կողմից։

Մրցույթի անցկացման հետ կապված առաջարկություններն ու նկատառումները խնդրում ենք ներկայացնել armembnl@mfa.am հասցեով (նամակի նյութ դաշտում նշեք՝ աշակերտների մցրույթ ) կամ սույն գրառման մեկնաբանություններում։


No comments:

Post a Comment