The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 1 July 2020

Աթաթուրքի անվան փողոցը Ռոտերդամում. կպահպանվի, թե` ոչ

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կարծիքը ուշադրության կիզակետում


Անցած շաբաթը հագեցված էր Նիդերլանդական թերթերի այն «գույժով», որ Ռոտերդամ քաղաքի Պրինսենլենդ թաղամասում Աթաթուրքի անունը կրող փողոցի (Atatürkstraat)անվան  գոյությունը վտանգի  տակ է:  Ռոտերդամի քաղաքային խորհրդի PVV խմբակցությունը շարժում է սկսել «անցանկալի» մարդկանց անուներով փողոցներից ազատվելու  համար: Խմբի նախագահ Մորիս Մեյվիսիսենը հույս ունի, որ հաջորդ շաբաթ քաղաքային խորհրդի  մնացած անդամները կհամաձայնվեն փողոցը` վերջին 100 տարիների ընթացքում քաղաքական շարժառիթներով  ապանված, հակաիսլամիստ քաղաքական գործիչ  Պիմ Ֆորտյոյնի (Pim Fortuyn) անունով   վերանվանելու իր առաջարկության հետ: «Twitter»- ում իմ հետևորդների շրջանում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ նրանք համակարծիք են, որ սա լավագույն այլընտրանք է»:

Բավական հետաքրքիր է, որ փողոցի անվանափոխման հետ կապված Ռոտերդամի ավագանին կարծիք է հարցրել  Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից(FAON): Ֆեդերացիան հետամուտ լինելով Հայոց Ցեղասպանության և ազգային փոքրամասնությունների խնդիրներում Աթաթուրքի ունեցած դերին նպատակահարմար չի համարել նման քաղաքական գործչի անունով փողոց ունենալը, միևնույն ժամանակ ավելացրել է  որ «փողոցի անունը փոփոխելու» լիազորությունները ֆեդերացիայի որոշելիքը չէ: Ֆեդերացիան հավելել է, որ հնարաոր է անցյալ տարի անհատ մարդկանցից մեկն է դեմ  արտահայտվել Աթաթուրքի փողոցի  անվանը` անձնական նախաձեռնությամբ :



Փողոցի անվանակոչման քննարկման լուրը կայծակնային արագությամբ տեղափոխվեց և տարածվեց թուրքիայում` անակնկալի բերելով թուրքական քաղաքական-հասարակական շրջանակներին: Թեև որոշումներն իրականացնելու են Նիդերլանդների տեղական իշխանությունները, բողոքի թիրախում հայտնվել են հայերը:  Գիրեսունի համալսարանի ռեկտորը Այգուն Աթթարը (7500 հետևորդ) թվիթերում զարմացած է` ինչու՞ Ռոտերդամի քաղաքապետարանում գտնվող PVV- ն առաջարկել է Ռոտերդամում գտնվող Աթաթուրքի անունը փոխարինել սպանված արմատական ​​քաղաքական գործիչ Պիմ Ֆորտյոյնի անունով: Գործող  հայկական սփյուռքը վրդովված է փողոցի այս անունից և փորձում է փոխել այն:  Որտե՞ղ են թուրքական հասարակական կազմակերպությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, ինչու՞ փողոցների անվան փոփոխության շուրջ քննարկումներ չեն կազմակերպում: Հայերն ուզում են ազատվել այդ անունից, որովհետև իրենց դժվար է եղել ժամանակակից Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Աթաթուրքի ժամանակ :
Պրոֆ. Դոկտոր Այգուն Աթարը (7500 հետևորդ) Թուրքիայում հայտնի կարծիք ստեղծող է: Նա պարբերաբար միջամտում է սահմանադրական հարցերին և երբեմն իր թվիթերյան էջում պարբերաբար հաղորդագրություններ է տարածում ՝ գովաբանելով Ադրբեջանի բանակին, որը տասնամյակներ շարունակ բախվում է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանի հետ: Ըստ Politikyol լրատվական անկախ կայքի, Աթթարը նախագահ Էրդողանի կողմից անձամբ է նշանակվել  Հյուսիսային Գիրեսուն համալսարանի ռեկտոր:

Պատրաստեց` Hay Azian-ը


Այժմ ներկայացնենք Algemeen Dagblad' թերթի այս լուրերին նախորդած  հոդվածը




«Աթաթուրքի փողոցը նույնպես պետք է խոշորացույցի տակ դնել», գտնում են հայերը

Եթե ​​Ռոտերդամում սկսեն հետաքննել փողոցների «սխալ» անունները, ապա պետք է խոշորացույցի տակ դրվի նաև Աթաթուրքի փողոցը, մեր հարցումին պատասխանելով հայտնեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), հետևելով Ռոտերդամի ավագանու անցած շաբաթվա «սխալ հերոսներ» թեմայով բուռն քննարկումներին։ «Աթաթուրքը ծայրաստիճան ազգայնամոլ էր: Նրա իշխանության քաղաքականությունն ուղղված էր Թուրքիայի բոլոր ժողովուրդների թուրքացմանը»։
Անցած շաբաթ Ռոդերդամի ավագանու DENK խմբակցությունը ներկայացրել էր բանաձև՝ կոչ անելով ավագանուն լայնածավալ հետաքննություն անցկացնել Ռոտերդամում փողոցների անունների և արձանների վերաբերյալ: Չնայած բանաձևը մերժվել է, բայց հնարավոր է, որ շուտով այդ հարցը վերստին շոշափվի, քանի որ տարբեր կուսակցություններ ​​ցանկանում են ավելի լայն քննարկումներ «սխալ հերոսների» շուրջ: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հույս ունի, որ նույնպես քննարկման առարկա կդառնա փողոցների անունները, որոնք կրում են օտարերկրյա պատմական գործիչների անունները, ինչպես օրինակ Աթաթուրքի անունը։
Քեմալ Աթաթուրքը, որի անունն է կրում Փրինսենլանդ թաղամասում գտնվող փողոցը, հիմնադրել է Թուրքիայի Հանրապետությունը 1923 թվականին։ Նրա իշխանության օրոք երկրի փոքրամասնությունների, ներառյալ հայերի ու քրդերի վիճակը շատ ծանր է եղել։ Նրանք ստիպված են եղել փոխել իրենց անունները ընդունելով թուրքական ազգանուն և թույլատրվել է միայն թուրքերեն խոսել։ «Նիդերլանդներում հաստատված թուրքահայերից շատերը դեռ այժմ էլ դժվար են տանում այդ իրողությունը», – նշեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։ «Հայատյացությունը համառ ու այլանդակ երևույթ է ազգայնամոլ, ինչպես նաև որոշ ոչ ծայրահեղ թուրքերի շրջանում: Մենք դիրքորոշում չունենք փողոցների անունների մասին, սակայն մեր կարծիքով Աթաթուրքի անունը կրող փողոցը պարզ է, որ անցանկալի է»։

Սպանություն
Հայերի համար նաև ցավալի է, որ Աթաթուրքը երբեք չի արտահայտվել, որ դեմ է եղել Հայոց ցեղասպանությանը, որն իրականացվել է այդ ժամանակվա Թուրքիայի կառավարության հրամանով սպանելով մոտ 1,5 միլիոն հայ և այլ քրիստոնյաներ։ 1919-ի դեկտեմբերյան կոտորածներն Աթաթուրքն անվանել է «նրանց վարած դաժան պառակտիչ քաղաքականության արդյունքը»։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի համոզմամբ նա փորձել է ողբերգության մեղքը բարդել հայերի վրա։
Իր իշխանության տարիներին Աթաթուրքը բռնագրավել է եղեռնագործության ենթարկված հայերի ողջ ունեցվածքը, գործարանները, տները։ Փախստականներին չէր թույլատրվում վերադառնալ Թուրքիա և նրանք կորցրեցին իրենց բոլոր ունեցվածքը: Նրա իշխանության վերջին տարիներին թուրքական բանակը գտնվում էր հարավ-արևելքում գտնվող Դերսիմ (այժմ ՝ Թունջելի) քաղաքում ՝ սպանելով տասնյակ հազարավոր քրդեր, ալևիներ և իսլամացված հայեր: «Նույնիսկ Էրդողանը, որը ինքն էլ սուրբ չէ, 2011-ին ներողություն խնդրեց այդ սպանդի համար», – նշեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։

Չափանիշներ
DENK խմբակցության նախագահ Ստեֆան Վան Բարլն անդրադառնալով այս հարցին ասաց, որ նա համաձայն է, որ բոլոր փողոցների անունները ենթակա լինեն քննարկման։ «Ռոտերդամում մենք ունենք փողոցների անունները համակարգող հանձնաժողով։ Թող նրանք որոշեն, թե այսօրվա չափանիշներով ովքեր են այն պատմական գործիչները, որոնց անունները կրող փողոցներն այլևս թույլատրելի չեն»։
Չնայած Աթաթուրքի դեմ բոլոր այն քննադատություններին, հատկապես փոքրամասնությունների հանդեպ նրա վերաբերմունքին, նա շատ թուրքերի համար հերոս է համարվում։ Ժամանակակից աշխարհիկ պետության նրա տեսլականը, ըստ պատմաբանների, իր ժամանակին արձանագրել է նաև առաջընթաց հարևան երկրների նկատմամբ։ Հնարավոր չէ Թուրքիայում պատկերացնել կառավարական շենք առանց նրա կիսանդրիի և նույնիսկ Թուրքիայի ամենափոքր բնակավայրում կա Աթաթուրքի անունը կրող փողոց։

AD Rotterdams Dagblad 22.06.2020
Թարգ. Մ.ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ
«Նիդ.օրագիր»


No comments:

Post a Comment