The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 25 July 2020

Արվեստը որպես միասնության և ոչ թե բաժանարար գծերի տարածք



21.07.2020/Hay Azian/Nid.oragir.-«Նիդերլանդական օրագրի»  ֆեյսբուքյան էջով հայտնել էինք, որ հուլիսի 20-ին, Նիդերլանդների ժամանակով ժ. 11.30-ին` Երևանում տեղի ունեցող քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում, ուղիղ միացմամբ ''ArtաՍահման'' ցուցասրահում կներկայացվի հոլանդաբնակ Ալիկ Ասատրյանի «Թուր Կեծակի» և «Քուռկիկ Ջալալի» ավարտուն աշխատանքները։
Նաև ասել էինք  այն մասին, որ մինչ  արվեստաբան-նկարիչ Ալիկ Ասատրյանի աշխատանքները ցուցադրելը ` նույն միջոցառման շրջանակներում, երևանի ժամանակով ժ. 12։00 «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնում կբացվի Գրիգոր Մանուկյանի հերթական քանդակը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այնուհետև Երևանի ժամանակով 13։00-ին նկարիչներ՝ Էդվարդ Տեր Սահակյանի, Արեգ և Աշխեն Քեշիշյանների ցուցահանդեսը:


Եվ ահա ուղիղ եթերում`  նաև մեր ընթերցողները հնարավորություն ունեցան հետևելու Հոլանդաբնակ մեր հայրենակից արվեստաբան-նկարիչ Ալիկ Ասատրյանի, Երևանում տեղի ունեցող քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում Հաագայի իր բնակարանից ներկայացրած   «Թուր Կեծակի» և «Քուռկիկ Ջալալի» ավարտուն աշխատանքների յուրատեսակ ցուցադրությանը: Անցյալ տարի նույն փառատոնի շրջանակներում տեղի  ունեցած միջոցառումից հետո Երևանը  հարստացավ 30 քանդակներով: Քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի  հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներից մեկը  ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ կրթահամալիրի մանկավարժ, նկարիչ-քանդակագործ Վիգեն Ավետիսն է:
Ցավոք հաջորդ օրը միջոցառման փայլը մթագնեց արտառոց մի դեպքով, երբ իրավապահները աշակերտների, ծնողների ու հանրության ներկայությամբ` որպես իրավախախտներ բերման ենթարկեցին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, քանդակագործ Վիգեն Ավետիսին և մյուս մանկավարժներին: Հարցը նրանում է, որ կրթհամալիրին հարող տարածքն արդեն տարիներ մաքրվում, բարեկարգվում է, այս տարի էլ Սասնալանջ տարածքը` փառատոնի շրջանակներում  նվիրվեց հայ ժողովրդի «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» էպոսին` վերածվելով ազատ մշակութային ստեղծագործական տարածքի:  Չգիտես ինչու հարևան մանկապարտեզի տնօրինությունը ուզում է խաթարել տարածքի միասնությունը` զրկել ամբողջականությունից` ցանկապատել-ցանցապատել այն:
Նման հարցերը պետք է լուծել հաշտ ու խաղաղ, քաղաքակիրթ եղանակով, հասարակության շահերից ելնելով, այլ ոչ թե ուժի դիրքերից: Ոչ մի դեպքում այն չպիտի վնասի հասարակության շահերը, ստվեր նետի մատաղ սերնդի գեղադիտական ու մշակութային ճաշակին:

No comments:

Post a Comment