The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 8 July 2020

Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել



Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով
Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել:
Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի ասորիների միությունը (European Syriac Union (ESU)։ Այդ մասին «Նիդերլանդական օրագրին» փոխանցում է  Եվրոպայի հայերի համագումարը` զորակցություն հայտնելով ասորի ժողովրդին, դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով ռազմական գործողությունները, որի նպատակն է տեղահան անել եւ ոչնչացնել բնիկ ոչ թուրք ժողովուրդներին:
Թուրքական ներկայիս իշխանությունները իրենց նախորդ իշխանություններին ժառանգելով՝ առավել վայրագությամբ շարունակում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում շարունակել նույն անմարդկային եւ ցեղասպանական քաղաքականությունը:
Միջազգային կառույցներին եւ հանրությանը կոչ ենք անում անտարբեր չմնալ եւ դատապարտել Թուրքիայի իշխանությունների ոճրագործ քաղաքականությունը եւ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Թուրքական զավթողական ու վայրագ առաջխաղացումները տարածաշրջանում: Ասվում է Եվրոպայի հայերի համագումարի հայտարարության մեջ:

No comments:

Post a Comment