The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 12 July 2020

ՎԱՆ դպրոցը նշեց Այբբենարանի ավարտական տոնը



Հուլիսի 12֊ին,ժամը 12.30֊ին,երբ Վան դպրոցը հավաքվել էր նշելու խմբերից մեկի Այբբենարանի ավարտական տոնը,նույն ժամին ազերիներն իրենց հերթական սադրանքն էին իրականացնում Տավուշի մարզի սահմաններում։
Մինչ ազերիներն իրենց նենգությունն էին իրականացնում`ջանալով մեզ վնասել,մեր զարգացումը կանխել,մեզ ցիրուցան անել,մեզ փոքրացնել ու քչացնել, տեղի ունեցավ հակառակը։Մենք հաղթեցինք և՛ սահմանում,և՛ սփյուռքում։Մենք մեր սերունդներին հայ ենք պահում,մենք մեր պատմությունն ու հավատքը,գրերն ու գրքերն ենք փոխանցում նրանց։Մենք անպարտելի ենք,որովհետև,երբ մեր թշնամին դավեր է հյուսում,անիմաստ հարձակումներ է ձեռնարկում,մենք արարում ու ամրանում ենք,մենք հավերժացնում ենք մեր գենը,հայը,Հայկի սերունդը։
Փառք ու պատիվ մեր ազգի հերոսներին,մեր ստեղծարար ժողովրդին թե՛ Հայաստանում,թե՛ Սփյուռքում։
Հայրենիքից հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից, նու՛յն օրը,նու՛յն ժամին մեր երեխաները,նրանց ծնողներն ու ուսուցիչները և՛ս հաղթեցին.հայ մանուկները գրաճանաչ դարձան։Նրանց փոխանցեցինք հաջորդ անգամների թշնամուն հաղթելու մե՛ր զենքը`Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը։
Մեր դպրոցի ու ՄՀՀ Միության անդամների կողմից մեր մեծ հարգանքն ու խոնարհումը հայրենիքի համար ընկած հերոսներին,բոլոր զինվորներին,հրամանատարներին,Հայոց Բանակին,մեր հեղափոխա֊կանիշխանություններին։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
Ամու՛ր եղեք,որովհետև մենք էլ ամուր ենք մեր ՀԱՅՐԵՆԻՔՈ՛Վ։🇦🇲
https://m.facebook.com/story.php?story_fbid=2649891451915839&id=1426911170880546

No comments:

Post a Comment