The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 11 July 2020

ՆՈՐ ԳԻՐՔ



11.07.2020/ Naira H. Gasparyan / Nid.oragir
Այս գիրքը հավանելը շատ քիչ է։ Պետական օժանդակության միջոցով գիրքը պետք է բազմացվի և բաժանվի բոլոր զինվորական ստորաբաժանումների գրադարաններին։ Խորհրդային պետության ժամանակ մի լավ բան կար՝ լենինյան անկյուն․ չգիտեմ հիմա նման անկյունը ում անունով է կոչվում, բայց զինվորը և երիտասարդական շարժման յուրաքանչյուր անդամ պարտավոր է քաջ տեղեկացված լինել մեր անցյալի հատկապես արցախյան ազատամարտի յուրաքանչյուր դրվագի մասինՉԳԻՏԵՆՔ ԱՆՑՅԱԼԸ՝ ՉՈՒՆԵՆՔ ԱՊԱԳԱ։ Ես իմ ուսանողներին խոստացել եմ շարունակել ֆակուլտետում իմ հիմնադրած ավանդույթը՝ հանդիպել արցախյան ազատամարտի մասնակիցների հետ։ Մենք պետք է սովորենք, դասեր քաղենք և երբեք չմոռանանք, որ դա հայի համար ոչ թե հաճույք ու իրավունք է, այլ պարտականություն։ Հուսամ գրքի հեղինակի հետ սեպտեմբերին կկազմակերպենք առցանց հանդիպում, ուսանողներիս խոստացել եմ կազմակերպել նաև Վ․ Սարգսյանի կուրսնտների հետ հանդիպում։ Կարծում եմ յուրաքանչյուր կրթող, մանկապարտեզում աշխատող թե համալսարանում, ունի այդպիսի պարտականություն․․․ Մաղթենք հեղինակին նորանոր գրքեր ու բոլորիս մաղթենք գնահատել արյամբ ձեռք բերվածը․․․

No comments:

Post a comment