The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 28 June 2023

Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ցուցադրություն Ուտրեխտի կոնական արվեստի թանգարանում

Նիդերլանդների Հայ համայնքային կյանքում հիշարժան իրադարձություն է տեղի ունեցել,  այսօր` Ուտրեխտում կոնական արվեստի ազգային թանգարանում՝ Catharijneconvent-ում, բացվել է Նիդերլանդների Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ցուցահանդես։ Այդ մասին «Նիդերլանդական օրագրին» տեղեկացրել են Ամստերդամի «Սուրբ Հոգի»  եկեղեցուց և Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամից։ Ցուցահանդեսում ցուցադրված են քահանայի պատմուճանը,  թագը և գավաթը, որն օգտագործվել է Ամստերդամի  «Սուրբ Հոգի» եկեղեցում` 1990-ականներից մինչև 2014 թվականը։ Հիշյալ առարկաները մեր եկեղեցու կողմից երկու տարի է, ինչ փոխառությամբ տրվել են թանգարանին։ Ցուցահանդեսն ուղեկցվում է Նիդերլանդների հայ համայնքի պատմության և Հայ առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքի մասին պատմող կարճ ամփոփ ֆիլմով։

Թանգարանային ցուցադրության ծրագիրն իրականացվել է Rijksmuseum-ի, «Սուրբ Հոգի» եկեղեցու և Սուրբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի համագործակցության արդյունքում։

Հիշյալ թանգարանի այցելուների տարեկան քանակը  անցնում է 150.000-ից։ Սա նիդերլանդացիների և այլ ազգերի  համար եզակի հնարավորություն է  այցելելու և ծանոթանալու  այս երկրի հնագույն համայնքներից մեկի` հայկականի հետ:




No comments:

Post a Comment