The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 5 June 2023

Նիդերլանդացի ազգությամբ հնդիկ ամենաիսկական հայը



Ազգությամբ հնդիկ երաժիշտ Ռոշանը հայտնի է SERAIAH բեմական անվամբ: Նիդերլանդներում բնակվող արտիստը ապրիլի 24-ին իր յութուբյան ալիքով ներկայացրել է «Մեծ Եղեռն» ստեղծագործությունը և ուշադրության արժանացել: Երգը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նա մանկուց սիրել է Հայաստանն ու հայերին: Դեռ դպրոցում, երբ իմացել է Հայոց Ցեղասպանության մասին շատ է տխրել, իրեն տանջել է հարցը՝ ախըր ինչո՞ւ, ինչի՞ համար:
Թուրք համադասարանցիները մոտենում էին ինձ՝ գիտե՞ս այդ ցեղասպանությունը, որի մասին խոսում են, իրականում չի եղել: Ես սկսեցի ինքս ինձ մտածել՝ ինչպե՞ս են նրանք այսքան վստահ դա պնդում, այդպիսով սկսեցի ինքս փնտրտունքներ անել ու իմանալ այն ինչ տեղի է ունեցել՝ սարսափելի ոճրագործություն, միլիոնից ավելի զոհեր:
Երբ Առաջին անգամ եղել է Հայաստանում ինքնաբերաբար քայլել է հուշհամալիր, հուզվել է, արցունքներն հոսել են աչքերից, ծնկի է եկել անմար կրակի առջև, պատկերացրել այն սարսափները, որ ապրել է հայ ժողովուրդը:




No comments:

Post a Comment