The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 14 June 2023

Նիդերլանդական «Ծիրանի ծառ» երգչախումբը աշնանը ևս համերգներ կունենա



Նիդերլանդացիները նվագում են հայկական ժողովրդական գործիքներով և կատարում են հայկական երգեր: Կարող եք հիանալ: Հենց դա էլ տեղի ունեցավ: 2023 թվականի հունիսի 11-ին, երբ հայկական նախագծի շրջանակներում Ամստերդամի Oranjekerk-ում ելույթ ունեցավ «Ծիրանի ծառ» երգչախումբը: 


«Այս ֆանտաստիկ համերգն իրոք վայելեցի,-գրում է Աբովյան մշակութային միության անդամ Ինգա Դրոստը: Առաջարկվեց հարուստ գործիքային և ոկալ հայկական երաժշտություն`  բազմաժանր երգացանկով: Երբ հնարավորություն լինի անպայման բաց մի թղեք, այցելեք ու նայեք»։

Տիկին Inge Drost-ը մեզ երկու տեսանյութ ու մի քանի նկարներ էլ է տրամադրել, որը կարող եք դիտել` այցելելով մեր կայքերը: 

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել  «մեր» Ruzanna Hakobjan-ին  (քանոն), եւ երաժշտական ղեկավար Ivo Boswijk-ին!


🟢Armeens projectkoor Tsirani tsar

📣Ի դեպ. դեռ հնարավորություն ունեք դիտել այս հրաշալի խմբի համերգը: Ամրագրեք տոմսերն հենց հիմա`  հոկտեմբերի 7-ին.

 📌Ուտրեխտում կայանալիք համերգի համար.

https://www.ticketkantoor.nl/shop/071023Utrecht

Կամ`  

📌Նայմեխենում, նոյեմբերի 12-ին:

https://www.ticketkantoor.nl/shop/12112023Nijmegen






No comments:

Post a Comment