The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 17 April 2024

Նուբար Ասլանյան 80 ամյակին նվիրված հոբելյանական համերգ Իսրայելում

« Ապրածս տարիների համար շնորհակալ

 եմ Աստծուց ու  ծնողներից,  Հունաստան

 երկրին` որտեղ ծնվել եմ ,  Հայաստանին, 

որն ինձ սիրեց, գուրգուրեց ու փայփայեց և

 վերջապես Իսրայելին` ինձ գնահատելու ու...ամեն ինչի համար» ։

Հարգանքով՝ Նուբար Ասլանյան: 

17.04.24.Հայֆա-Երեւան.

🎺🎻

Այսօր, Իսրայելի Հայֆա քաղաքի «Կրիգեր»  Համերգային դահլիճում տեղի կունենա կոմպոզիտոր Նուբար Ասլանյան 80 ամյակին նվիրված հոբելյանական  համերգը:  Միջոցառման հովանավորներն են Իսրայելի մշակույթի նախարարությունը, Հայֆայի քաղաքապետարանը, Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը և «Էտոս» արվեստի, մշակույթի և սպորտի ընկերությունը: Մաեստրո Ասլանյանը տարիներ ի վեր բնակվում է Իսրայելում, բայց սրտով կապված է Մայր Հայաստանի հետ։  «Եթե անկեղծ՝ հուզված եմ, խոստովանում է կոմպոզիտորը,  Հայֆայի «Յադ լե բանիմ» դահլիճում է նշվել 60-ամյակս, 70 ամյակը նույն քաղաքի «Ռոպպոպրտ»  համերգային մեծ դահլիճում ,  80-ամյակին այս միջոցառումը մի այլ կարգի է,   սա ուրիշ է » ։

  Հոբելյանական  Համերգի կապակցությամբ կոմպոզիտորը բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ է ստացել։ Դրանք նրա ֆեյսբուքյան ընկերներն են,  իսրայելցի ու այլ երկրների գործընկերները, նրանք, ովքեր տարբեր  երկրների համերգասրահներում կատարել են մաեստրոյի ստեղծագործությունները։ 

Նուբար Ասլանյանին հասցրել են շնորհավորել Հայաստանում Իսրայելի նախկին դեսպաններ Ռիվկա Կոհենը, Շմոլ Միրոմը, Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մումջիանը։ Առայժմ Հայաստանից միակ շնորհավորանք ստացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարից` Զարեհ Սինանյանից։

Համերգի նախօրեին հոբելյարից  հարցազրույց է վերցրել Հայֆայի քաղաքապետարանի խոսնակը, այն արդեն տպագրվել է տեղի մամուլում , Իսրայելի «Երաժշտական ձայն» ռադիոյի  խմբագրի հետ զրույցը ևս արդեն եթեր է տրվել։

Մի խոսքով  սպասվում է տոնական հոբելյանական համերգային հագեցված  երեկո, որտեղ կհնչեն մաեստրո Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները, նրան հանդիսատեսի կողմից  հասցեագրված լավագույն գնահատականներով` ծափողջյուններով, ջերմ ու անկեղծ խոսքերով ու ծաղկեփնջերով։

«Նիդերլանդական օրագիրը» միանում է բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին` կոմպոզիտորին մաղթելով ամուր առողջություն , ցանկանալով հետագա ստեղծագործական նորանոր հաջողություններ։

_____

Հ.Գ- Ստացվել են հոբելյանական համերգի «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի կողմից նկարահանված տեսահոլովալկներ և մի քանի լուսանկարներ, որն էլ մեծ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Հայֆա քաղաքի «Կրիգեր» համերգասրահում  մեկնարկել է  Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Իսրայելի միակ հայ կոմպոզիտոր, մտավորական, հարգարժան Նուբար Ասլանյանի ծննդյան 80 -ամյակին նվիրված համերգը:

Համերգը եզրափակվեց մաեստրո Ասլանյանի «Սարդարապատ»  մարշով` նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին




No comments:

Post a Comment