The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 4 April 2024

Հայրենադարձ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի նոր նախաձեռնությունը


Հայրենադարձ բանաստեղծուհի  Մարիաննա Շահպարոնյանը հանդես է եկել հանրային գործունեության նոր ծրագրերով․ մեկնարկել է «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպության աշխատանքները։ 

Մարիաննա Շահպարոնյանը ասուլիսում ներկայացրել է հասարակական կազմակերպության առաքելությունն ու գործունեության ուղղությունները։ 

1.Ազգային համախմբման, հայրենասիրության և հայրենադարձության խրախուսում

2.Հայաստան-Սփյուռք

հարաբերությունների զարգացում և ամրապնդում

3.Հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայության միավորումը ազգային արժեքների շուրջ։

4. Մարդու իրավունքների պաշտպանություն, մասնավորապես՝ կանանց իրավունքների

«Հայաստան-սփյուռք» հարաբերությունների զարգացման ճանապարհին կան բազմաթիվ անելիքներ, մենք ունենք հստակ  տեսլական  և մշակված ծրագրեր, ինչպես նաև ռազմավարություն այդ հարաբերությունների որակի բարձրացման և զարգացման հարցում:

Առաջնահերթությունը տրվելու է կրթական և մշակութային ծրագրերի իրականացմանը, հայոց լեզվի պահպանման ուղղված միջոցառումներին։ Ուզում եմ նշել նաև, որ մեր կազմակերպության նպատակներից մեկն է նաև՝ սփյուռքի տարբեր գաղթօջախների միջև ամուր կապեր և շփման խողովակներ ստեղծելը, որպեսզի մեր գործունեությունները լինեն համակարգված և համախմբված աշխարհով մեկ-,ասում է «Դեպի Հայաստան»  համահայկական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենը։

«Դեպի Հայաստան» համահայկական հասարակական  կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի առաջ տարվեն հայանպաստ նորմատիվները և համախմբում բերվի մեր հասարակություն։

Մարիաննա Շահպարոնյանի խորին համոզմամբ պետք է ինստիտուցիոնալ կերպով ուղորդվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։

Անշուշտ պետք է հաշվի առնել, որ սփյուռքը տարբեր է և բազմաշերտ,իրենց նվաճումներով և խնդիրներով հանդերձ»-,ասում է նա։ 

«Դեպի Հայաստան» համահայկական հասարակական  կազմակերպությունը իր առաքելությունը իրականացնելիս ակնկալում է աջակցություն, ինչպես սփյուռքում բնակվող հայրենակիցներից, այնպես էլ Հայաստանում։ Կլինի դա աջակցություն կամավորական աշխատանքի վրա հիմնված թե ֆինանսական։

 Ցանկացած անհատ կամ կազմակերպություն կարող է ֆինանսական աջակցություն տրամադրել և դրանով սատարել հասարակական կազմակերպության  գործունեությանը։

 Եզրափակելով խոսքը` հիմնադիր տնօրենը իր երախտագիտությունը հայտնեց հայկական սփյուռքին մեր հայրենիքի բարգավաճման գործում անմնացորդ նվիրումի համար

-Միասին մենք կշարունակենք կառուցել կամուրջներ և բարձր պահել մեր սուրբ եռագույնը, անկախ նրանից, թե աշխարհի որ կողմում ենք բնակվում-, ասաց Մարիաննա Շահպարոնյանը:


No comments:

Post a Comment