The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 29 August 2025

Էքստրիմի երկիր, Հայաստանս

 Սատիրա



Գագիկ Անտոնյան

Լոռի

«ՀԱՅ-ԷՔՍՏՐԻՄ» Տուրիզմի երկիր ենք դառնում (Հայաստանում ամեն զբոսաշրջիկի գլխին էքստրիմի հազար հեղեղ կթափվի)

 Լավ գիտենք, որ մեր գողտրիկ Հայաստան աշխարհը տուրիզմի զարգացած երկիր դառնալ է երազում: Հաճախակի կլսես՝ «Մենք տուրիզմի երկի՜ր ենք դառնում»: Դե, եթե արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ առաջընթացի համար էլի կարեւոր զարգացած, զարգացող բնագավառներ չունենք, /առաջիկայում չի էլ երեւում, թե կունենանք/ որ գլուխներս պահենք,հույսներս պիտի գոնե խեղճ տուրիզմի վրա դնենք: Իհարկե, եթե լավ դնենք, ուրեմն տուրիզմն էլ կպահենք: Բայց հարցն էլ այդ է՝ պահու՞մ ենք տուրիզմը, զարգացնու՞մ ենք, ամեն հնարավոր բան անու՞մ ենք, որ կարողանանք տուրիզմի միջոցով էլ մեր գլուխները պահել: Գրեթե լացս գալիս է այն բանի համար, որ պիտի ասեմ՝ ոչ, ոչ և դարձյալ ոչ...

Մենք տուրիզմը պարծենալով ենք առաջ մղում, դրա համար էլ առաջ չի մղվում: Ճոռոմ խոսելը ճոխ գործեր չեն: Մենք ճոխ, անկրկնելի ծրագրեր ենք կազմում, բայց չգիտես ինչու՝ հապաղում ենք իրագործել: Այնքան լավ ծրագրեր ենք կազմել և դրանց կազմման վրա դրսից եկած գրանտներով այնքան շատ ու «պանծալի» ծրագրեր ենք կազմել, որ այդ գումարները եթե մի գետակի մեջ լցնեինք, գետակը կծովանար, հանգստի հիանալի անկյուն կդառնար:

Որքան մտածում եմ, այսօր Հայաստան աշխարհը կարող է միայն տուրիզմի մի տեսակ զարգացնել եւ շշմեցուցիչ արդյունքներ գրանցել: Տուրիզմի այդ տեսակը աշխարհում հրապարակավ կոչվում է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՏՈՒՐԻԶՄ: Ահա ինչ տեսակն է մեզ հաջողվել զարգացնել մինչեւ այժմ: Յուրաքանչյուր ոք տնից դուրս գա թե չէ՝ կբախվի սքանչելագույն «էքստրմների»: Ահա, ես դուրս եմ գալիս կանաչների մեջ թաղված սքանչելի Լոռռւ մայրաքաղաք Վանաձոր: Բերվող օրինակները մի մարզի մի քաղաքից են: Համոզվեք, որ այն ընդհանրական է տուրիզմի երկիր դառնալ երազող մեր ամբողջ երկրի համար: Մինչ «բուն նյութին» անցնելը՝ թույլ տվեք ներկայացնել տուրիզմի այդ տեսակի մասին հրապարակավ գոյություն ունեցող ոշոշ մանրամասներ: Այսպես, ուրեմն, ջրային, օդային, ցամաքային, լեռնային եւ տուրիզմի տարաբնույթ տեսակների մեջ աշխարհում առաջնությունը խլել, մոդայիկ-տիրապետող է դարձել էկզոտիկ, ակտիվ ու ագրեսիվ մի նոր զբոսաշրջաձեւ՝ էքստրեմալը: Դրա սիրահարները հավաստում են, որ սիրահարների մոտ նույնիսկ այնքան ադրենալին չի գոյանում անհաս ու անհույս սիրո փնտրտուքում, որքան էքստրեմալի դեպքում: Մարդու հոգում, մարմնում եւ մկաններում այնքան է ակումուլացվում էն կենսաշիթ ադրենալինը, որ եթե բախտդ բերի ու գործողությունների շղթայում կյանքդ չընդհատվի, մինչեւ կյանքիդ վերջին օրերն այն կբավականացնի: Ավելցուկն էլ բաժին կհանես ընկեր-բարեկամներիդ, լավդ ցանկացող մնացյալներին:

Վիքիպեդիայում գրված է՝ էքստրեմալ տուրիզմի սիրահարները լավ գիտեն, որ ամեն նոր փորձ կարող է վատ վերջաբան ունենալ: Այնուամենայնիվ, «ադրենալինոտվելու» ցանկությունը, որ ավելի բուռն է, անդիմադրելի, նրանց մղում է խելահեղ նետվել վտանգների գիրկը, մահվան երախից կորզել սարսափազդու զգացողություններ, որ մինչ այդ իզուր թափառում էին օդում, ջրում եւ ցամաքում:Իրենց գիտակ համարողները վստահ են՝ Հայաստանն աներեւակայելի մեծ հնարավորություններ ունի այդ տիպի տուրիզմի զարգացման ուղղությունում: ԱՄՆ Նացիոնալ Գեոգրաֆիկ ընկերությունն է պարզել,որ մենք՝ հայերս, մեր ունեցած հնարավորություններով, երրորդն ենք աշխարհի այդ գծով զարգացած երկրների շարքում: Հաջորդ պահին ասես մոռանալով՝ նոր տեղեկություն է հրամցնում էդ Գեոգրաֆիկ կոչեցյալը, իբր՝ Հայաստանում էքստրեմալ տուրիզմը նոր-նոր է զարգանում: Լսեք մի անգամ էլ նոր-նոր է զարգանում: Համա թե գլխացավ կգցեն, հա՜: Հայերեն խոսքով կասկածենք՝ մտքի սահմանափակություն եւ աչքի կուրություն՝ միաժամանակ: Ռուսերեն՝ կակո՜յ չու՜շ: Այլ լեզուներով՝ աբսուրդ: Արի ու տես, որ այդ չուշը, աբսուրդը հաստատում են նաեւ մերոնք՝ էքստրիմի առաջամարտիկ, էքստրիմի մեջ ոտքով-գլխով թաղված-թաթախված մեր հայրենակիցները: Մի՞թե հատուկ ակնոցներ է հարկավոր տեսնելու, որ հարգապատվարժան էքստրիմն իր ողջ ծավալով ծանրակշիռ ու հաստատուն տեղ է գրավել մեր փոքրիկ երկրում, հարաճուն զարգացել ու զարգանում է բազում տարիներ ի վեր: Համենայն դեպս, վերջին 30-32տարիներին՝ տիեզերական արագությամբ: Վագրային թռիչքներով: Եւ շարունակում է անվեհեր թռիչքը:

Անմիտ բան է, որ մենք ինքներս ենք հեղինակում նման անհեթեթ հակագովազդ: Չի կարելի, բարեկամներս: Անմտություն ու ապատեղեկատվություն է նման քարոզները: Ի՜նչ դայվինգ, սերֆինգ, վինդսերֆինգ, ռաֆթինգ, ալպինիզմ ու սնոուբորդինգ, բեյս ջամփինգ եւ սքայսերֆինգ, ջունգլիներում արշավ ու քարանձարշավ,ջայլո տուրիզմ ու տիեզերարշավ, այլ-այլ բաներ՝ հիշատակված զիզի-պիզի արշավների շղթայում, երբ այս ամենը համատեղ մի պճեղն էլ չարժեն մեր երկրում մոգոնած էքստրիմների ահասարսուռ հնարքների շղթայում: Ահա ինչու ես հույս ունեմ, որ մի օր կարթնանաք եւ աշխարհի առջեւ կկանգնենք/ թեեւ այժմ էլ կանգնած ենք/ մեր ներուժի ողջ հասակով: Որովհետեւ մեր երեւակայության թռիչքին սահան չկա, որովհետեւ ազգովին ենք լծված-մխրճված աշխարհ ցնցող էքստրիմ զարգացումներում: Որովհետեւ աշխարհի ժողովուրդները տուրիզմում են /զբոսարշավում են/ այլ երկրներ՝ տեսնելու, ճանաչելու համար, մենք էստեղ, մենք՝ մեր երկրում, ապրում ենք որպես իսկական տուրիստներ, ապրում միայն տուրիստի հոգեբանությամբ: Էքստրիմի մեր ունեցած տեսակն ուրի՜շ է, ուրիշ: Այն նորահայտ է, նորաոճ է, զարմանալի-զարմանահրաշ է, եւ նման բան աշխարհը չի տեսնի շատուշատ դարեր:Այն էքստրիմի հայ տեսակն է, հայկական տարբերակը, միով բանիվ, ավելի լավ է հիմնավոր անուն դնենք ու կոչենք՝ ՀԱՅ-ԷՔՍՏՐԻՄ:

Հայ-էքստրիմը վայելելու համար բոլորովին էլ հարկ չկա չարչարվել ընկնելու ինչ որ կիլիմանջարոներ ու էլբրուսներ, մեռած կանյոններ (կիրճեր), օձառատ ավազուտներ ու անմարդաբնակ վայրեր, մութ կածաններ ու գարշահոտ ճահիճներ: Ընդամենը հարկավոր է այցելել Էքստրիմի երկիր Հայաստան, տեղավորվել ցանկացած քաղաքի, գյուղի որեւէ հյուրանոցում, հանգրվանում եւ սպասել: Ու էքստրիմների հեղեղ ձեր գլխին կթափվի հաջորդող րոպեներին իսկ: Հենց հյուրանոցում: Թե բախտդ բերեց բաղնիքում ցնցուղը տեղից պոկվեց, իսկ որ կպոկվի՝ հաշվիր գրպանումդ է, ուղիղ հենց գլխամիջումդ կիջնի այնպիսի թափով, որ կցնցվես առաջին ցնցող էքստրիմից: Քո բախտը չբերի՝ ընկերոջդ բախտը կբերի: Պակասը կլրացնի տաք ջրի պակասը: Ավելի ճիշտ՝ բացակայությունը: Էլ ինչու ես փափագում հեռավոր լեռնային գետի սառնորակ ջրերում թաթախվել, երբ առանց ավելորդ ճիգուջանքի հենց տեղում եւեթ տղմոտ, սառնաշունչ ջրերի տենչալի գգվանքի մեջ ես հայտնվում ակնթարթորեն:

Իսկ եթե ցանկացար մեծ կամ փոքր կարիքներդ բավարարելու համար բախել զուգարանի դուռը… Ու թե բացվեց: Թե բացվեց ու միանգամից չխեղդվեցիր թունավոր հոտից, ուրեմն փառահեղ, անմոռանալի մի էքստրիմ էլ ապրեցիր քո կարճատեւ, անցողիկ կյանքում:

Ամեն դեպքում, մի երանելի էքստրիմ էլ կապրես հենց անմեղ շրջագայելիս՝գլուխ բարձրացող անտանելի ցավից՝ դատարկվելու հոգսով եւ դատարկվելու տեղ փնտրելով: Վերջապես կգտնե՜ս: Դու էլ մեզ նման հնարամիտ կդառնա՜ս: Մենք շենքերում դեռ պահպանվող հիշատակներ՝ վերելակներ, ունենք: Խնդրեմ: Դուռը բացիր: Թե բացվեց… Թե որ ճոպանները չկտրվեն, ու դու մեկեն անդունդի հատակում չհայտնվես, ուրեմն բախտդ այս անգամ հաստատ չբերեց: Դա կլինի միակ անգամը: Մնացած բոլոր դեպքերում բախտդ կբերի, եթե անգամ դու էքստրիմի ման չգաս: Էստեղերանք էքստրիմը ամենքին է գտնում ու ընդառաջ վազում: Պա՞րզ է, իմ էքստրիմասեր անծանոթ բարեկամ: Համարձակ փողոց ելիր, հենց թեկուզ Շների գզվռտոցի /այս անվան փողոցներ ցանկացած ոստանում կան/ լայնահուն պողոտա քաղաքի կենտրոնում: Բնակավայրում դեռ ծառ ու թփեր կան,քոլապատ բակեր կան, մի քոլ գտիր, տակը մտիր: Շտապիր, քանի շները վրա չեն տվել: Կամ, ինչո՞ւ շտապել: Գուցե մի քած շան քո քիթմռութը դուր չգա ու սկսի կաղկանձելով հաչել,կանչել թաղի շներին, որոնք համարձակություն կառնեն /ո՜նց թե մեր քրոջը նեղացնում ա՜/ ու կհարձակվե՜ն… Դե, շուտ, քեզ փրկիր, թե որ կարող ես: Արկած էիր ուզում՝ մեզ մոտ շներն անգամ կմատուցեն:

Իսկ դու գուցե մարդկանց մատուցած էքստրի՞մն ես ուզում: Խնդրեմ,համբերիր մի փոքր էլ: Դեռ մի քիչ հմայվիր քաղաքի, գյուղի ճարտարապետական կոթողներով, նման կառույցներ քո օրում տեսած չես լինի: Ոչինչ, որ առաջին պահ դու հաստատ գլուխ չես հանի, բայց համառորեն նախ ակնդիտիր, հետո վերլուծություններ ու եզրահանգումներ կանես, երբ քո երկիրը հասնես: Եթե հասնես…: Փողոցներում շարվեշարան, իրար կողքի, իրար գլխի, իրար կպած, իրար հրող, արհամարհող խանութ տնակներ, խանութ-քողտիկներ, անմիտ ու անհասկանալի կառուցներ կտեսնես անգույն, գունավոր , չզանազանվող գույների, թիթեղե, փայտե, կիսաքարե ու կիսակրաքարե, տանիքով, անտանիք,կառուցված, կիսակառույց: Արանք արա, մի քիչ էլ կեղտոտվիր, զգույշ անցիր, նոր կառույցներին քսմսվելով անցիր, ոչինչ, եթե մի կիսակառույցից մի թիթեղ, կամ տանիքն ամբողջությամբ կարոտակեզ գլխիդ ընկավ, կամ պատը վրադ փլվեց, հերն անիծած՝ կդիմանաս, դրա համար չե՞ս եկել: Անհարթություններում, ջրափոսերում թեքումեք արա ու փիքր արա, թե էս շինարար ազգը, բաց երկնքի տակ կոթողների թանգարան ստեղծած ազգը, առանց բուքմեյքերական գրասենյակների օգնության էս ինչ աներեւակայելի բարձունքների է հասցրել էդ խեղճուկրակ ճարտարապետություն կոչվածը, իմպրեսիոնիզմի ու կուբիզմի, այլ իզմերի ինչպիսի համախումբ է ներարկել պարզագույն շինարարությանը: Տես, հա, մեկ էլ քողտիկ-տնակների լաբիրինթոսում, դա կլինի փողոցի մեջտեղ, թե մայթի նմանվող ինչ որ տեղ , նշանակություն չունի, կհանդիպես անցորդների ճանապարհը փակած մի խումբ դարդիման ջահելների՝ թրաշով, անթրաշ, ձեռքներին գարեջուր, դնչներին ծխախոտ, գրպաններում՝ ներարկիչ, չորացած ձուկ ու արեւածաղկի սերմ չրթոտելիս: Չվրիպես, պահը ձեռքիցդ բաց չթողնես: Ասենք՝ էս ի՞նչ եմ ասում:

Դու վրիպես՝ իրենք վրիպողը չեն: Ու արեւածաղկի կլեպների, ձկան փշերի, ծխի շիթերի մեջ թե որ քեզ չթաղեն, մեկ է՝ գարեջրի դատարկ շիշը գլխիդ կես տեղում կփշրեն: Հետո՝ քեզ ոտքերի տակ կառնեն ու քյուֆթա կսարքեն: Էքստրիմ է, բարեկամս, եկել ես, ՝ստանում ես , դիմացիր: Դա դեռ վերջը չէ, անելիք էլի ունես:

Այդքանից հետո երբ հասնում ես քո երկիր/եթե հասնում ես/, երդվիր, որ մեր երկրի փորձը քո երկրում գովազդելու ու տարածելու ես: Բայց մինչ արյունաներկման պատմական իրադարձությունը, քո հետ մի հրաշալի անակնկալ էլ կարող է պատահել, որը մտքիդ ծայրով չի անցնի: Այսպես, ուրեմն, գնում ես մեր մայթ կոչվող տարածքներով: Զգույշ եղար՝ էքստրիմ չի կպչի: Բաց թող քեզ,շնչիր ազատ, ու մեր սահադաշտ մայթերը, կապտամանուշակագույն սառցաշերտերով պատված, քեզ իրենց գիրկը սիրով կառնեն: Մեզանում վաղուց մայթերը հենց էքստրիմի համար գոյություն ունեն, ձյունից չեն մաքրվում: Ծանր ենք տանում, որ մի օր էլ գարուն կգա, արեւ կանի, մեր սառցադաշտերը կսրբի-կտանի: Սառույցը ձեզ սիրով գրկախառնվեց, ընկաք, կոտրեցիք քիթը, երկու ող, երեք ատամ,կես երկիկամ: Հասցրին հիվանդանոց: Դա չի նշանակում, թե հիվանդանոցում էլ քեզ գրկաբաց կընդունեն, ինչպես սառույցն ընդունեց: Դու դրամ չունես: Չմոռանանք՝ քո դրամապանակը մեր բաշարող տղերքը ճամպրուկների հետ վաղուց են «տեղավորել»: Բժիշկները մոտ չեն գա՝ մինչեւ «չմուծվես»: Մեզանում որեւէ բժշկի հենց միայն տեսնելու համար հարկ է մուծվել: Ոչինչ, եղբայրս, էքստրիմ էիր ուզում: Խնդրեմ, ստացար: Կդիմանաս ցավերին: Ասենք, դրանք ցավեր էլ չեն Քո նման արի էքստրիմի սիրահարի համար ընդամենը՝ խտղտոցներ: Մեր բժիշկները սկզբում միայն մի բանով կօգնեն քեզ անհապաղ՝ որ երկրում էլ որ լինեն քո բարեկամները, նրանց կտեղեկացնեն բարի պատահարի մասին: Բարեկամներդ կժամանեն, կմուծվեն, ու նոր միայն մեր հարեհաս բուժանձնակազմերն անհապաղ հրատապ օգնություն կցուցաբերեն հրապարակայնորեն: Քանի փող ունես, կմնաս հիվանդանոցում, վերջացավ՝ դուրս կգրեն հիվանդանոցից:

Մի դադարեցրու զբոսանքներդ: Այցելիր թեկուզ մեր գետափեր, արհեստական լճակներ, զբոսայգիներ,քաղաքամերձ անտառներ: Ամենուր՝ Ձեզ ընդառաջ կգա Ձեր երազանքը: Մի մարդառատ տեղ հաստաբուն ծառն են սղոցում՝ դուքան-խանութ կառուցելու տեղ բացելու համար: Բախտդ բերեց՝ գլխիդ կընկնի: Գետերում, տես, հզոր տրակտորով հունն են մաքրում: Ոչինչ չի հաջողվում. Տարբեր մակնիշների ավտոմեքենաների կմախքները, հին հեռուստացույցները, կենցաղային զանազան իրեր, լի ու դատարկ շշեր, զանազան աղբուաղտեղություններ խցանել են ջրի անխափան հոսքը: Իսկ մղանը /դե՝ տրակտորն է/ անզոր է, գործն առաջ չի տանում: Ու մինչ դու կհասցնես գետի մեջ հավերժ խրված իրերից լիարժեք պատկերացում կազմել մեր ժողովրդի հինունոր կենցաղի մասին, եթե բախտդ բերեց տեղատարափ կտեղա, հեղեղ կբարձրանա, գետերը հունը կփոխեն՝ փողոցներով կհոսեն, ու… Թե տղամարդ ես՝ փրկվիր: Այլապես հարեւան երկրում՝ Վրաստանում կհայտնվես: Լոռու գետերը Վրաստան են հոսում: Իսկ հարեւան երկում մեր էքստրիմը չկա՜:

Մերն ուրի՜շ է: Կկարոտես՝ ետ արի: Գալուդ պատվին արեւ կելնի: Ու դու կծանոթանաս էքստրիմի՝ միայն մեր երկրում տեղ գտած ու զարգացող մի նոր տեսակին՝ հոգեբանական էքստրիմին:

Ամենուր մեքենաներից ոռնացող ազդանշանները ականջներդ կծակեն, կայծակնահար կանեն, ոտքդ մի փոքր առաջ գցեցիր՝ չեն ալարի, մեքենաներից կիջնեն ու գոնե հայհոյանքների տարափով խելքդ գլուխդ կբերեն, խաղասեղաններից նարդու զարեր կթռչեն վրադ, թե բախտդ բերեց՝ մի շքեղ նարդի կջախջախի որեւէ տեղդ, ագռավները վերից կկռկռան, ու էլի թե բախտդ բերեց՝ մի մեծ ոսկոր կգցեն գլխիդ, թե չբերեց՝ ընկույզը կա ու կա, կծանոթանաս գետնատարած առեւտրի հետ, գնումներ կանես ու, խնդրեմ էքստրիմը, բախտդ բերում է՝ ցեխի, աղբուաղտեղության մեջ վաճառվող ապրանքը անվտանգ չի լինում: Տեսնո՞ւմ ես, էստեղ մենք ոնց ենք առանց լրացուցիչ ծախսերի քաղաք կեղտոտում, ագռավ, շունուկատու, կրծողներ աճեցնում:

Քայլիր վանաձորյան մեր երեք արհեստական լճակների «ճեմուղիներում»: Երկուսը գրեթե մեռած են, կիսաշնչում են իրենց հավեսին հանդարտ հոսող գլխավոր կոյուղու կեղտաջրերով, երրորդն էլ հոգին ավանդելու վրա է. կառուցման օրից չի մաքրվել, ճահճանում է: Ճահիճները օծանելիքի հոտով չեն բուրում: Մահասփյուռ է նրանց գարշահոտը, պակասն էլ լրացնում են զանազան տիպի կրծողները, արյունածուծ, թունավոր, թռչող միջատները:

Ամենուր՝ բակերում ու պուրակներում, տնամերձ այգիներում, գետափերին ու կրպակների հարեւանությամբ կրակներ են ծխարձակում: Վառում ենք ինչ ձեռքներս է ընկնում՝ տերեւ ու թուղթ, աղբուաղտեղություն, ցելոֆան, շշեր, հին հագուստեղեն, կոշիկներ, ամեն-ամեն ինչ,ինչ վառվում է,նույնիսկ՝ ինչ չի վառվում: Վառում ենք, ծուխ արտադրում ու ջիգյարով շնչում:

Ասա, դեռ քայլել, ծուխումուխը շնչե՞լ ես ուզում, թե՞ ՝ փախչել-փրկվել: Թե հասցնես փախչել ու մաքուր օդ շնչել ուզես՝ մի տեղ հուշեմ, գնա՝ կուշտուկուռ շնչիր, հանգստացիր: Ձեզ սպասարկող տուրիստական ընկերությունից մի վրան խնդրիր ու մոտիկ մի լանջի վրա այն խփիր: Մի մտահոգվիր, թե աստղազարդ գիշերին ինչպես ես աստղերի շարժն ուսումնասիրելու: Մեկ է, եթե վրանը ծակ էլ չունենա, աստղերի ուսումնասիրությամբ զբաղվելու հնարավորությունից դու չես զրկվի, իմ ազնիվ բարեկամ: Առավոտյան կնկատես, որ ոչ միայն վրանի անցքը չկա, այլ վրանն ինքը չկա: Տարել են և հնարավորությունը լիուլի տվել են, որ Դու, մինչեւ լիարժեք եզրակացությունների հանգելը, աստղերի հեքիաթային շարժն ուսումնասիրես:

Էլի՞ էքստրիմ: Ախր անհատնելի է: Երբեմն շուչդ կկտրվի, կթվա՝ էս է՝ սիրտդ կանգ է առնում, ուզում ես օգնությու՜ն կանչել, հուսալով, որ որեւէ քաղաքացի, ոստիկանից-բանից, կշտապեն հայկական էքստրիմից փրկելու: Գոնե ժամանակավորապես: Իզու՜ր, մի սպասիր, օգնության՝ քեզ ոչ ոք չի հասնի: Մենք հենց նրա համար ենք միայն ճգնում, որ ամեն սիրողի էքստրիմոտվելու հնարավորություն ընձեռնենք, այլ ոչ թե էքստրիմի փայփայանքից ազատենք: Ավելի լավ է՝ Դուք համեցեք ու Դուք հայտնաբերեք Ձեր ուզած էքստրիմը, որ

մեզանում ամենուր է ու բազմաբղետ,բազմաշե՜րտ, կարեւորը՝ ամենակնթարթյա: Այնքան, որ մեր գերզգայուն բանաստեղծը՝ Արեւի երկիր գովերգող Պոետը, եթե կենդանի լիներ, մի երգ էլ Էքստրիմի երկիր Հայաստան աշխարհին կձոներ:

Էքստրիմի սիրահարներ, չարժե տիեզերական էքստրիմի համար 20մլն դոլար ծախսել, կամ ժայռամագլցում, կիրճագնացություն անել: Հայերիս համար նման ծախսեր, նյութատեխնիկական բազա հարկավոր չեն, ավելորդ միջոցներ չունենք, որ շռայլենք: Մենք ազգովի ունենք համատեղ աշխատելու միասնական կարեւոր ոլորտ, միասնական ջանք ու միասնական համառություն՝ ազգովի էքստրեմալն ենք զարգացնում: Խնդրում ենք, հասեք մեր երկիր /միայն հասեք, եթե ետ գնալու մասին չեք մտահոգվի/ եւ էքստրիմի քարաբաղնիսներն ստացեք անսահմանափակ քանակով: Գլխավորը՝ ան-վըճ-ա՜ր:






«Պարի տոնը ազգային ոգով» կթևածի նաև Նիդերլանդներում

Արթուր Հարությունյանը

Բոլորդ երևի հիշում եք կասկադում տեղի ունեցած «Պարի տոնը ազգային ոգով» մշակութային միջոցառումը նվիրված  Պարի միջազգային օրվան և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր, մեծ բարերար և գործարար Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին (տեսաերիզը ներքևում)։ Շնորհալի Գեղարվեստական ղեկավար, տաղանդավոր  պարուսույց` Արթուր Հարությունյանի (Artur Harutyunyan )  այս նախագծին միջոցառմանը մասնակցեց 41 պարային համույթ: 

Երիտասարդ արվեստագետը այս նախագիծը որոշել է ընդլայնել աշխարհով մեկ` սփյուռքի Հայկական պարախմբերի  մասնակցությամբ: Արթուրն այժմ Ամստերդամում է: Նիդերլանդներում նրան օգնելու է հայտնի պարուսույց, երբեմնի  «Անի» պարային խմբի ղեկավար Ռիտա Ղարիբյանը, ով ուզում է համախմբել նիդերլանդներում գործող բոլոր պարային խմբերին: Առաջին  ելույթի փորձը տեղի ունեցավ Ամստերդամի «Հայկական» կամրջի վրա, որտեղ ցուցադրվեց հայկական պարարվեստի ոգին և դինամիկան: Նախագիծը նպատակ ունի տարածել հայկական մշակույթն աշխարհով մեկ՝ սփյուռքի հայերի մասնակցությամբ և ստեղծել նոր միջազգային մշակութային համագործակցություններ, վայելենք ու հաջողություն մաղթենք մերոնց այս նախագծում:



(2) Facebook

ԻՆՉՊԵՍ ՄԵԿՆԵԼ ՕՇԱԿԱՆ

Օշական հասնելը հանրային տրանսպորտով պարզ ու հարմար տարբերակ է, բայց քչերին է հայտնի դրա մանրամասների մասին։ Երևանից դեպի Օշական ուղևորությունները կազմակերպվում են Կիլիկիա ավտոկայարանից, սակայն ճշգրիտ ժամանակացույցի բացակայությունը և սահմանափակ մեկնման ժամերը հաճախ որոշակի դժվարություններ են առաջացնում։

Կիրակի առավոտյան մենք եղանք Կիլիկիա ավտոկայարանում՝ նախատեսելով մեկնել ժամը տասին։ Սակայն պարզվեց, որ հաջորդ միկրոավտոբուսը միայն ժամը տասներկուսին է շարժվելու։ Երկու ժամ սպասելուց հետո ժամանեց 16 տեղանոց 517 համարի նոր միկրոավտոբուս, որը կեսով լցված ուղևորներով մեկնեց դեպի Օշական։ Հանգստյան օրերին Երևանից Օշական մեկնում է ընդամենը չորս միկրոավտոբուս, իսկ աշխատանքային օրերին՝ ութ։ Այդ ժամերը տեսանելի են միայն միկրոավտոբուսի մեջ` վարորդի մոտ տեղադրված գրաֆիկում, բայց համացանցում նման մանրամասը տեղեկատվություն չկա։ Նույն ժամանակահատվածում մեկնում է նաև Ոսկևազի միկրոավտոբուսը, ինչը նշանակում է, որ ուղևորները ստիպված են լինում երկար սպասել հաջորդ երթին։ Տրանսպորտի պատասխանատուները վստահեցրեցին, որ գրաֆիկը կարգավորման փուլում է և առաջիկայում կարող են լինել փոփոխություններ։ Ուղևորության արժեքը 350 դրամ է։ Սակայն մարդկանց սակավությունը միկրոավտոբուսներում հիմնականում բացատրվում է ոչ թե պահանջարկի բացակայությամբ, այլ տեղեկացվածության պակասով։

Բացի տրանսպորտային դժվարություններից, Օշական այցելելը ուղևորություն է նաև դեպի պատմություն։ Գյուղը ոչ միայն Հայաստանի ամենամեծերից մեկն է, այլև ունի բացառիկ մշակութային և հոգևոր ժառանգություն։ Բունիկ/Bounik ում ամեն բանի մասին ձեզ սիրով կպատմեն։ Այստեղ է գտնվում հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, ուստի Օշականը վաղուց համարվում է ուխտագնացության վայր։ Գյուղը դարեր շարունակ եղել է Ամատունիների կենտրոնը։ Ներկայիս եկեղեցին վերանորոգվել է 1879 թվականին՝ Եսայի ավագ քահանա Ամատունու ջանքերով, իսկ մեկ տարի անց` 1880թ. վերականգնվել է իշխան Վահան Ամատունու գերեզմանը։ 1913 թվականին Նիկոդիմոս Ամատունու նվիրատվությամբ Օշականում կառուցվել է ժամանակի համար շքեղ դպրոցի շենք։ Գյուղն ունեցել է նաև իր բանկը, որի հաշվապահն էր Սարդարապատի հերոսամարտի մասնակից Վահան Ամատունին։ Նրա ավագ եղբայրը՝ Գարեգին Ամատունին,  եղել է Օշականի ու մի քանի գյուղերի ղեկավար, իսկ որդիներից մեկը զոհվել է նույն Սարդարապատի պատերազմում։ Խորհրդային տարիներին գյուղում  քահանա է եղել Վազգեն Ամատունին՝ շարունակելով ընտանեկան ավանդույթը։

Այսօր Օշականը մի վայր է, որտեղ միախառնվում են անցյալի հերոսական էջերը և ներկայի առօրյան։ Այնտեղ մեկնելը ոչ միայն հնարավորություն է մոտիկից տեսնելու Մաշտոցի հանգրվանը և Ամատունիների ժառանգությունը, այլև փորձ է հաղթահարելու մեր հանրային տրանսպորտի բացերը։ Եթե տեղեկացվածությունը մեծանա, և երթուղիների կազմակերպումն ավելի արդյունավետ դառնա, Օշականը կարող է վերածվել ոչ միայն ուխտատեղիի, այլև ամեն օր հասանելի և հարմար ուղևորության վայրի։




Friday, 22 August 2025

«Պարի տոնը ազգային ոգով» մշակութային նախագիծը Ամստերդամում

 

Բոլորդ երևի հիշում եք կասկադում տեղի ունեցած «Պարի տոնը ազգային ոգով» մշակութային միջոցառումը նվիրված  Պարի միջազգային օրվան և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր, մեծ բարերար և գործարար Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին (տեսաերիզը մեկնաբանության մեջ)։ Շնորհալի Գեղարվեստական ղեկավար, տաղանդավոր  պարուսույց` Արթուր Հարությունյանի այս նախագծին միջոցառմանը մասնակցեց 41 պարային համույթ: 

Երիտասարդ արվեստագետը այս նախագիծը որոշել է ընդլայնել աշխարհով մեկ` սփյուռքի Հայկական պարախմբերի  մասնակցությամբ: Արթուրն այժմ Ամստերդամում է: Նիդերլանդներում նրան օգնելու է հայտնի պարուսույց, երբեմնի  «Անի» պարային խմբի ղեկավար Ռիտա Ղարիբյանը, ով ուզում է համախմբել նիդերլանդներում գործող բոլոր պարային խմբերին: Առաջին  ելույթի փորձը տեղի ունեցավ Ամստերդամի «Հայկական» կամրջի վրա, որտեղ ցուցադրվեց հայկական պարարվեստի ոգին և դինամիկան: Նախագիծը նպատակ ունի տարածել հայկական մշակույթն աշխարհով մեկ՝ սփյուռքի հայերի մասնակցությամբ և ստեղծել նոր միջազգային մշակութային համագործակցություններ, վայելենք ու հաջողություն մաղթենք մերոնց այս նախագծում:



Երևանի կրկեսը և Լեոնիդ Ենգիբարյանը

 

Մշակույթ/Նիդ.օրագիր/ Hay  Azian 
Երևանի կրկեսը և Լեոնիդ Ենգիբարյանը 
21.08.2025
Երևանի կրկեսը երկար տարիներ եղել է քաղաքի մշակութային կյանքի անբաժան մասը։ Այն ոչ միայն ժամանցի կենտրոն էր, այլև արվեստի տարածք, որտեղ սերունդները բացահայտել են արվեստի նոր հմայքը։ Կրկեսի պատմության ամենավառ էջերից մեկը կապված է Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ․ ծաղրածու, ով ժանրին տվեց անսպասելի խորություն և փոխեց հանդիսատեսի ընկալումները։
Կրկեսի առաջին կայուն շենքը կառուցվել է 1939 թվականին ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով։ Կլոր դահլիճը նախատեսված էր շուրջ մեկուկես հազար հանդիսատեսի համար և համարվում էր բացառիկ կառույց ողջ տարածաշրջանում։ Տասնամյակներ շարունակ նրա բեմին ելույթ են ունեցել խորհրդային ու արտասահմանյան ճանաչված արտիստներ։ 1962 թվականին կրկեսը հիմնովին վերակառուցվեց՝ դառնալով ԽՍՀՄ լավագույններից մեկը։ Սակայն ժամանակի ընթացքում հին շենքը որոշվեց  փոխարինել նորով։ 2012-ին այն քանդվեց, այժմ բացվել է նոր և ժամանակակից շենք՝ համապատասխան միջազգային չափանիշներին։
Կրկեսում հաճախ ելույթ էր ունենում նաև լեգենդար Լեոնիդ Ենգիբարյանը, որի հուշարձանը կրկեսի առջևում է։  Ծնված լինելով Մոսկվայում՝ նա  սրտով կապված էր Հայաստանին։ Ենգիբարյանը խորհրդային կրկեսի ամենատաղանդավոր կլոուն-միմերից էր, որը ժանրին հաղորդեց փիլիսոփայական խորություն։ Նրա կերպարը կենսունակ էր` ծիծաղ պարգևող, նա հուզում ու ստիպում էր խորհել։ Տեսարանների մեջ նա համադրում էր հումորն ու դրամատիկ զգացմունքները՝ դառնալով խորհրդանշական «տխուր կլոուն»։
Երևանի հանդիսատեսը առանձնակի սիրով էր ընդունում նրա ելույթները։ Դրանք միշտ վերածվում էին մեծ մշակութային իրադարձության։ Ցավոք, Ենգիբարյանը կյանքից հեռացավ շատ երիտասարդ՝ ընդամենը 37 տարեկանում։ Սակայն նրա թողած ժառանգությունն այսօր էլ կենդանի է։ Երևանում նրա անունով կոչվել է փողոց, իսկ նրա հիշատակը պարբերաբար նշվում է տարբեր միջոցառումներով։
Երևանի կրկեսն ու Լեոնիդ Ենգիբարյանը միասին ձևավորեցին մի մշակութային երեւույթ, որը դարձավ քաղաքի ինքնության մաս։ Կրկեսը՝ որպես հաստատություն, և Ենգիբարյանը՝ որպես կենդանի լեգենդ, միասին հարստացրին երևանցիների մշակութային հիշողությունը և շարունակում են ներշնչել նոր սերունդներին։
Նկարներում` Ենգիբարյանի արձանը նոր կրկեսի շենքի մոտ։




Wednesday, 20 August 2025

Օգոստոսը մեր տեսադաշտում

 Երեկոյան Հայաստան։ Վայքից դեպի Երևան


Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որ գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղում, հայկական գրականության  սրբավայրերից է։ Այստեղ ծնվել և մանկության տարիներն է անցկացրել մեծանուն բանաստեղծը, արձակագիրն ու հասարակական գործիչը՝ Հովհաննես Թումանյանը, ում ստեղծագործությունները դարձել են ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից։ Թանգարանը հիմնադրվել է բանաստեղծի ծննդատան հիմքի վրա՝ պահպանելով 19-րդ դարի գյուղական տան ավանդական կառուցվածքն ու ոգին։ Շինությունը կառուցված է քարով և փայտով՝ պարզ, բայց գեղարվեստական հստակությամբ, իսկ ներքին հարդարանքը փոխանցում է այն միջավայրը, որտեղ ձևավորվել է Թումանյանի աշխարհընկալումը։ Թանգարանում ներկայացված են բանաստեղծի անձնական իրերը, ձեռագրերը, նամակները, գրական ստեղծագործությունների առաջին հրատարակությունները և տարբեր հուշանվերներ։ Այցելուն այստեղ կարող է տեսնել նաև ընտանեկան լուսանկարներ, որոնց միջոցով բացվում են Թումանյանի կյանքի և գործունեության անհատական, մարդկային երանգները։ Թանգարանի մթնոլորտը ոչ միայն հիշեցնում է գրողի անձնական պատմությունը, այլև ներկայացնում է նրա դերը ազգային մշակույթի, կրթության և բարեգործական գործերի ոլորտներում։ Տուն-թանգարանի բակից բացվում է հմայիչ տեսարան դեպի Լոռու լեռնաշղթաներ ու կիրճեր, որոնք ոչ միայն գեղագիտական, այլև հոգևոր ներշնչանք են պարգևել բանաստեղծին։ Այս տեղանքը, իր բնության անսահման գեղեցկությամբ, խորապես ազդել է Թումանյանի ստեղծագործական աշխարհընկալման վրա, իսկ նրա գործերում հաճախ հանդիպող բնապատկերներն իրենց արմատներով կապված են հենց այս հողին։ Թանգարանը դարձել է ոչ միայն գրական-մշակութային ժառանգության պահպանման կենտրոն, այլև հոգևոր ու կրթական հանգրվան, որտեղ այցելուները շփվում են հայ գրականության ոսկեդարի միտք ու հոգի կրող արժեքների հետ։ Դսեղում գտնվելը և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան այցելելը յուրատեսակ ժամանակային ճանապարհորդություն է դեպի այն դարը, երբ հայ գրականությունը ծաղկում էր ազգային վերածննդի գաղափարներով։ Այստեղ յուրաքանչյուր առարկա, յուրաքանչյուր ձեռագիր պատմություն է ոչ միայն ամենայն հայոց բանաստեղծի, այլ ամբողջ ժողովրդի մշակութային ուղու մասին։

Սվետա Աբրահամյան 

Նայմեխենի ՎԱՆ կիրակնօրյա դպրոցի տնօրեն











Աբովյան մշակութային միությունը Խոր վշտով համակված տեղեկացնում է, որ 2025 թ. օգոստոսի 4-ին վախճանվել է «Աբովյան» Մշակութային միության առաջին և հավատարիմ անդամներից

                                Հովսեփ Թելիմին

Միությունը Խորապես ցավակցում և ուժ, կորով, մխիթարություն է մաղթում   Էդվինին, Թամարային, Պատրիկին, Անժելիկային և հանգուցյալի հարազատներին և  ընկերներին՝ այս մեծ կորստի պահին։

Նիդերլանդական օրագիրը ևս ցավակցություն է հայտնում այս ծանր կորստյան առթիվ։

Հրաժեշտի արարողություն՝ Ուրբաթ՝ 2025 թ. օգոստոսի 9-ին, ժամը 12։15-ին Felicitaskerk, Hekelingseweg 15, Spijkenisse

Հուղարկավորություն՝

Նույն օրը՝ ժամը 14։00-ին De Ommering գերեզմանատուն, Oprelseweg 3, Spijkenisse

֊֊֊֊֊֊֊֊֊֊

Tot ons grote verdriet delen wij u mede dat op 4 augustus 2025 is overleden een van de eerste en trouwe leden van de Armeense Culturele Vereniging Abovian

                                      Hovsep Telimi

Wij wensen Edwin, Tamar, Patrik, Angelique, verdere familieleden en al zijn vrienden veel kracht en troost bij dit grote verlies.

Afscheidsceremonie:

Vrijdag 9 augustus 2025 om 12.15 uur

Felicitaskerk, Hekelingseweg 15, Spijkenisse

Begrafenis:

Vrijdag 9 augustus 2025 om 14.00 uur

Begraafplaats De Ommering, Oprelseweg 3, Spijkenisse

Հայրենի եզերք...
Գուշակեք, ո՞ր գյուղն է
Լուս` Տիգրան Հարությունյանի


Մաստրիխտում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով

Օգոստոսի 17-ին, կիրակի օրը, Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցում կանցկացվի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Սուրբ և Անմահ Պատարագը կմատուցվի ժամը 11:30-ին՝ Հոգեշնորհ Տեր Պսակ վրդ. Թեփիրջյանի հանդիսապետությամբ։ Տեր Հայրը կներկայացնի օրվա պատգամը՝ անդրադառնալով տոնի հոգևոր իմաստին և խորհրդին։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդության մեջ Վերափոխման տոնը նվիրված է Մարիամ Աստվածածնի երկինք համբարձմանը։ Այն համարվում է չորս տաղավար տոներից մեկը և հնագույն արմատներ ունի ինչպես եկեղեցական, այնպես էլ ժողովրդական ավանդությունների մեջ։ Տոնի անբաժան մասն է Խաղողօրհնեքը՝ նոր բերքի օրհնության արարողությունը։ Հավատացյալները եկեղեցի են բերում խաղողի ողկույզներ՝ օրհնվելու, ապա դրանք բաժանում ընտանիքներին ու հարազատներին՝ ի նշան Աստծո շնորհի և առատության։ Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցում Պատարագից անմիջապես հետո կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն։ Ծխական խորհուրդը սիրով հրավիրում է համայնքի բոլոր անդամներին և հայ բարեկամներին՝ միասին նշելու այս սրբազան և տոնական օրը։ Ցանկացողները կարող են իրենց հետ բերել խաղողի ողկույզներ՝ օրհնության համար։ Այս գեղեցիկ տոնն այն բացառիկ պահերից է, երբ հավատքը, ավանդույթը և համայնքային ջերմությունը միահյուսվում են՝ ամրապնդելով ազգային ինքնությունը և փոխանցելով սերունդներին մեր հոգևոր արժեքները։ Տոնական տեղեկատու Տոնի անվանումը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոն Տոնակատարության օր՝ Օգոստոսի 15-ին ամենամոտ կիրակին Տոնի խորհուրդը՝ Մարիամ Աստվածածնի երկինք համբարձումը՝ մարմնով և հոգով Տաղավար տոների դասակարգում՝ Հայ Առաքելական Եկեղեցու չորս տաղավար տոներից մեկը Խաղողօրհնեքի խորհուրդը՝ Նոր բերքի առաջին պտղի՝ խաղողի օրհնություն, շնորհակալություն Աստծուն բերքի և կենսատու առատության համար Ժողովրդական ավանդույթներ՝ Օրհնված խաղողից ճաշակելուց հետո միայն նոր բերքի պտուղ ուտելու սովորություն

Հոգևոր պատգամ՝ Սուրբ Մարիամ Աստուածածնի Վերափոխման և Խաղողօրհնէքի տօնի առիթով

Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի ամենախորիմաստ և սիրելի տոներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը և դրա հետ անբաժանելի Խաղողօրհնէքը, մեզ կոչ են անում խորհելու կյանքի, հավատքի և արարչագործության առատության մասին։ Այս տոնը, որ նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը, միավորում է երկնայինի ու երկրայինի խորհրդանիշները՝ Աստվածամոր փառավորացումը և հայոց հողում հասունացող պտուղների օրհնությունը։ Այն հայ հավատացյալի հոգևոր ճանապարհի հիշեցումն է՝ կապված ինչպես երկնքի հետ, այնպես էլ հայրենի հողի։ Վերափոխման տոնը՝ հույսի և հավիտենականության խորհրդանիշ Աստվածածնի Վերափոխումը՝ Նրա երկնային փառքի մուտքը, առաջին դարերից սրբազան տեղ զբաղեցրեց հայ եկեղեցական կյանքում։ Մարիամը խոնարհության, մաքրության և մայրական սիրո խորհրդանիշն է, որին հայ ժողովուրդը դարեր շարունակ դիմել է որպես հոգատար Մայր և միջնորդ։ Նրա անձը հիշեցնում է, որ հավատի լույսը առաջնորդում է մեզ կյանքի խավարի միջով դեպի հարություն և հավիտենականություն։ Խաղողօրհնէք՝ բերքի և շնորհքի օրհնություն Խաղողը, որպես օրհնված պտուղ, հայոց հավատքի մեջ ստացավ խոր աստվածաբանական իմաստ։ Այն հիշեցնում է Սուրբ Հաղորդության խորհուրդը՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը։ Խաղողի օրհնությունը ոչ միայն հողագործի աշխատանքի պտղի համար է, այլև գովաբանություն Արարչին՝ Իր առատաձեռն պարգևների համար։ Արդեն V դարից Խաղողօրհնէքը պաշտոնապես միաձուլվեց Վերափոխման տոնին՝ վկայելով, որ Աստված հոգ է տանում թե՛ հոգևոր, և թե՛ նյութական կյանքի համար։ Այսօր էլ աշխարհի բոլոր անկյուններում հայերը խոր հավատքով են վայելում օրհնված խաղողը՝ որպես միասնության և երախտագիտության նշան։ Աստվածամոր կերպարը հայ ժողովրդի կյանքում Հայ ժողովուրդը առանձնահատուկ սեր և ակնածանք ունի Սուրբ Մարիամի հանդեպ։ Նա ոչ միայն Աստվածամայրն է, այլև հայ կնոջ և մոր հավերժական օրինակ՝ կորովի, համբերության և անսասան հավատքի խորհրդանիշ։ Հայոց պատմության ամենադժվար ժամանակներում, հատկապես Ցեղասպանության տարիներին, հայ մայրերը մարմնավորեցին Մարիամի առաքինությունները՝ պահելով ընտանիքների կյանքը և փոխանցելով հավատն ու հույսը սերունդներին։ Ինչպես վազը սնուցում է ճյուղերը, այնպես էլ նրանք սնում էին իրենց զավակներին՝ ամուր պահելով ազգի գոյության հիմքերը։ Տոնի պատգամը ժամանակակից աշխարհում Այսօր, երբ աշխարհասփյուռ հայությունը կանգնած է նոր փորձությունների առաջ, Վերափոխման և Խաղողօրհնէքի տոնը մեզ հիշեցնում է մեր արմատները և մեր հոգևոր ժառանգությունը։ Այն պատգամում է միասնականություն, փոխադարձ սեր և վստահություն Աստծու նախախնամության նկատմամբ։ Օրհնված խաղողի յուրաքանչյուր ողկույզ վկայում է, որ մեր աշխատանքը, մեր կյանքը և մեր բոլոր պարգևները Աստծու շնորհ են։ Այդ շնորհները կոչված ենք ոչ միայն պահպանելու, այլև բաժանելու միմյանց հետ՝ սիրով ու առատաձեռնությամբ։ Ավարտական խոսք Թող Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնէքի այս տոնը նորոգի մեր հավատքը, ամրացնի մեր փոխադարձ սերը և զորացնի մեր միասնությունը։ Վայելելով օրհնված խաղողը՝ հիշենք Քրիստոսի խոսքերը․ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15․5)։ Մենք բոլորս այդ նույն որթատունկի ճյուղերն ենք՝ կոչված պտղաբերելու և կիսվելու միմյանց հետ Աստծու պարգևած առատությամբ։
Հյուսիսային պողոտայի երաժշտական "տաղանդները"
👐 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը մեկնարկում է ուսանող-կամավորների հայտագրման գործընթաց՝ դեսպանատան կողմից սեպտեմբեր ամսին Երևանում իրականացվելիք երկու մեծ միջոցառումների՝ «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի պրեմիերայի և Նիդերլանդներ-Հայաստան բիզնես համագործակցության ֆորումի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու նպատակով։
🔗 Մանրամասների համար՝ https://forms.gle/HNjr7PqoksRrPR278
🗓️ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` օգոստոսի 28։
🇳🇱 🇦🇲 #NLinArmenia #wezijner #volunteer #call
👐 The Embassy of the Kingdom of the Netherlands in Armenia is launching a call for student volunteers to support the organizational work of two major events in Yerevan this September: the premiere of the short film “It’s a Girl” and the Netherlands–Armenia Business Cooperation Forum.
🔗 More details: https://forms.gle/HNjr7PqoksRrPR278
🗓️ Application deadline: August 28

19.08.2025/նիդ օրագիր/Երևան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր Երևանում անցկացրել են առանձնազրույց և ընդլայնված կազմով բանակցություններ։ Այցը մեկնարկել էր օգոստոսի 18-ին, և այն դիտարկվում է որպես կարևոր քայլ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունների խորացման գործում։ Քննարկումների ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների կապերը հիմնված են բարեկամության, փոխադարձ վստահության և ընդհանուր տարածաշրջանային շահերի վրա։ Կողմերը համաձայնության են եկել տնտեսության, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և մշակութային համագործակցության ուղղությամբ ծրագրեր իրականացնել։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք տրանսպորտային միջանցքներին, որոնք կարող են դառնալ նոր տնտեսական ուղիներ և ամրապնդել Հայաստանի տարանցիկ դերը։ Մասուդ Փեզեշքիանը Երևանում վերահաստատել է, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է ոչ թե որպես գործարքային, այլ որպես ռազմավարական, և որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանային այնպիսի նախագծեր, որոնք կարող են վտանգել իր սահմանային և անվտանգային շահերը։ Սա նաև առնչվում է վերջին օրերին քննարկվող Վաշինգտոնի միջնորդությամբ ձևավորված խաղաղության նախագծին և դրանում ընդգրկված նոր տրանսպորտային միջանցքին, որն իրանական կողմում մտահոգություններ է առաջացրել։ Ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք նպատակ ունեն ամրապնդել տնտեսական համագործակցությունը և բացել նոր հնարավորություններ երկու երկրների գործարար շրջանակների համար։ Հայկական կողմը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջանակում, իսկ իրանական կողմը ընդգծում է Հայաստանի դերը որպես վստահելի հարևան և գործընկեր։ Այս հանդիպումը դիտարկվում է որպես պատասխան տարածաշրջանային վերջին զարգացումներին և ցույց է տալիս, որ Երևանը և Թեհրանը ձգտում են ամրապնդել փոխադարձ աջակցությունն ու ապահովել ավելի կանխատեսելի միջավայր՝ տնտեսական և քաղաքական համագործակցության համար։

Nederlandse tekst 👇
Խոր վշտով տեղեկացա, որ ս.թ. օգոստոսի 19-ին կյանքից հեռացել է իմ հին սիրելի ընկեր Հովսեփը։ Ավելի քան 50 տարվա ընկերներ էինք, շատ բարի, զգայուն և հմայիչ մարդ էր, հպարտ իր ծննդավայր Կիլիկիայով և միշտ դրական Հայաստանի զարգացումների նկատմամբ։ Նա Հոլանդահայ Աբովյան միության ամենահին և հավատարիմ անդամներից էր և 1999-2000 թթ. Աբովյան միության նախագահը։
Ննջիր խաղաղությամբ, սիրելի Հովսեփ։
====================
Met diepe droefheid vernam ik dat op 19 augustus jl. mijn oude vriend Hovsep Göceryan is overleden. We waren meer dan 50 jaar bevriend. Hij was een zeer vriendelijke, gevoelige en charmante man, trots op zijn geboorteland Kilikia (Cilicië) en altijd positief over de ontwikkelingen in Armenië. Hij behoorde tot de oudste en trouwste leden van de Armeense Culturele Vereniging Abovian en was in de jaren 1999-2000 voorzitter van de vereniging.
Rust zacht, lieve Hovsep!
(Foto: Hovsep met de Armeense vlag op zijn wang)


Առաջին անգամ  Ջերմուկում։

19.08.2025/Նիդ.օրագիր/ Hay  Azian 

Առաջին իսկ վայրկյանից Ջերմուկը հիշեցնում է, որ այն պարզապես քաղաք չէ, այլ առողջարան ` բնության ու պատմության յուրօրինակ համադրությամբ։ Սոճու անտառների թթվածնաշատ օդը, լեռների կանաչ ծովը, գետերի ու աղբյուրների մաքրությունը Ջերմուկին դարձնում են այն վայրերից մեկը, որտեղ մարդը գտնում է առողջություն և ներքին հանգստություն։
Ջերմուկը հայտնի է նաև իր հանքային ջրերով։ Այստեղից բխում են ինչպես տաք հանքային աղբյուրներ, որոնց ջերմաստիճանը հասնում է մինչև 53°C, այնպես էլ սառը, թեթև հանքային ջրեր, որոնք օգտագործվում են թե՛ առողջական նպատակներով, թե՛ առօրյա օգտագործման համար։ Այս բազմազանությունը Ջերմուկը դարձնում է իսկական առողջարար կլիմայի կենտրոն։
Բացի առողջարանային նշանակությունից, քաղաքը հարուստ է մշակութային արժեքներով։ Ջերմուկի տարբեր անկյուններում տեղադրված են հայոց պատմության ու նորագույն շրջանի նշանավոր գործիչներին նվիրված արձաններ։ Այստեղ կարելի է տեսնել հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Անդրանիկ Օզանյանի, Սովետական Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ազգային-ազատագրական պայքարի դիվանագետ Իսրայել Օրու, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, շանսոնե Ազնավուրի արձանները։ Դրանք ոչ միայն գեղարվեստական կոթողներ են, այլև հիշողության քարե պահապաններ, որոնք պատմում են մեր ազգի պայքարի և նվիրումի մասին։
Ջերմուկի առողջարանային կերպարը լրացնում է նաև շրջակա բնությունը։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է Ջրվեժի արգելոցը, որն իր անտառներով ու կենդանական աշխարհով իսկական մաքուր անկյուն է բնության գրկում։ Այստեղ զբոսնելիս մարդը լիովին ազատվում է քաղաքային առօրյայից և վերագտնում ներդաշնակությունը։
Այս ամենի շնորհիվ  Ջերմուկը հին ժամանակներից կոչվել է «հայկական Շվեյցարիա»։ Այստեղ առողջությունը, պատմությունը և արվեստը միահյուսվում են այնպես, որ յուրաքանչյուր այցելու իր հետ տանում է ոչ միայն լավ հիշողություններ, այլև նոր ուժ ու կենսունակություն։
Այդպիսին կմնա  Ջերմուկն  իմ հիշողությունում, որի համար շնորհակալ եմ  այդ օրը ինձ այնտեղ տեղափոխած ու ընկերակցած  Տիգրան Հարությունյանին, շնորհակալ ենք ճանապարհին մեզ հյուրընկալած  Քարափ ռեստորանին  ու այս վտիտ օրիորդին (նկարում) գեղեցիկ սպասարկման համար։ Ովքեր չեն եղել Ջերմուկում խորհուրդ ենք տալիս։










Սույն թվականի օգոստոսի 22-24-ին Նիդերլանդների Խելդերլանդ նահանգում գտնվող Դոմինիկյան վանքում, Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ, անցկացվեցին Հոլանդիայի և Բելգիայի ֆլամանդախոս շրջանի ծխական համայնքների խորանի սպասավորների վերապատրաստման դասընթացներ։ Տարբեր համայնքներից մեկ հարկի տակ հավաքվել էին 32 եկեղեցասեր երիտասարդներ։
Դասընթացները վարեցին հատուկ այդ նպատակով Նիդերլանդներ ժամանած՝ ԱՄՆ Արևմտյան թեմում գործող Սուրբ Ներսես Ընծայարանի տեսուչ Արժանապատիվ Տեր Մարտիրոս քահանա Չևյանը և Բարեշնորհ Ալեքս սարկավագ Չալիկյանը։ Կազմակերպչական աշխատանքներին իրենց մասնակցությունը բերեցին նաև Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը և Բարեշնորհ Գրիգոր սարկավագ Այվազյանը։
Եռօրյա հանդիպումը ոչ միայն ուսումնական առումով կարևորվեց ոչ միայն երիտասարդ սարկավագների, ուրարակիրների և դպիրների գիտելիքների հարստացմամաբ, այլև դարձավ լավ առիթ՝ ծանոթանալու, մտերմանալու և համայնքայնորեն զորանալու։ Վստահաբար թե՛ ձեռք բերած նոր գիտելիքները, թե՛ նրանց միջև հաստատված ամուր կապը պիտի նպաստեն Հոլանդիայի և Բելգիայի հայ եկեղեցական համայնքների բարգավաճմանը։
Հանդիպումն ավարտվեց Սուրբ և Անմահ Պատարագով, որը մատուցեց Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Իր պատգամում նա նշեց․
«Մեր հայրերը ամենուր եկեղեցիներ են կառուցել, և դա երաշխիք է հանդիսացել իրենց քրիստոնեական ինքնության շարունակականության համար։ Քրիստոնեական հավատքը նրանց համար շատ կարևոր էր։ Գիտեք նաև, որ առաջին միսիոներներից մեկը, ով 4-րդ դարում Հոլանդիա է բերել քրիստոնեությունը, հայ էր՝ Սուրբ Սերվատիոսը, Մաստրիխտ քաղաքի Եվիսկոպոսը։»
Սրբազան Հայրը կարևորեց մեր հայրերի գործի շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրա ապահովման համար նախևառաջ անհրաժեշտ է միասնականություն և Սուրբ Եկեղեցուն նվիրված ծառայասիրություն։ Նա հավելեց․
«Այսօր պատարագի ընթացքում, երբ ժամանակը հասավ «ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան…» և ապա երգեցինք «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ… եկեղեցիս մի անձ եղեւ…», ես զգացի, որ ձեր մեջ իրական եղբայրություն և միասնություն է հաստատված»։

31/08/2025 || 12.00-15.30 uur
Weesperstraat 91 - 2574 VS Den Haag
• Open Dag 2025 bij de Vereniging Abovian
• Open Day 2025 at the Abovian Armenian Cultural Centre
• Բաց դռների օր 2025 Աբովյան միության կենտրոնում
Informatie en inschrijving lessen, Workshop
• Armeense taalles voor kinderen en volwassenen
• Dans- en zangles voor kinderen en volwassenen
Informatie over het programma van de Vereniging Abovian:
• Themadagen, voorlichtingsbijeenkomsten, culturele avonden etc.
=======================
Information and enrolment for lessons, Workshop:
• Armenian language lessons for children and adults
• Dance and singing lessons for children and adults
Information about Programme of Abovian Centre:
• Thematic Days, Information Meetings, Workshops, Cultural Evenings etc.
=======================
Տեղեկություն և արձանագրություն, սեմինար
• Հայոց լեզվի դասեր երեխանների և մեծահասակների համար
• Պարի և երգի դասեր երեխաների և մեծահասակների համար
Տեղեկություն Աբովյան միության ծրագրի մասին`
• Թեմատիկ օրեր, սեմինարներ, մշակութային երեկոներ և այլն։
Abovian Cultural Centre
Նիդերլանդները շարունակում է աջակցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը 🇦🇲🇬🇧
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը (EUMA) ներկայումս աջակցում են Նիդերլանդների Թագավորության 11 քաղաքացիներ։ Նրանց ներկայությունը և մասնագիտական ներգրավվածությունը նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Վերջերս Նիդերլանդների ոստիկանության և Արդարադատության նախարարության պատվիրակությունը այցելել է առաքելության գրասենյակ, որտեղ տեղում ծանոթացել է իրադրությանը և առաքելության գործունեությանը։
Պատվիրակությանը հյուրընկալել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության գլխավոր տեսուչ և Նիդերլանդների ոստիկանների տեղաբաշխման ղեկավար Յանինե Ստրիկվերդային՝ արդյունավետ համագործակցության և մասնագիտական նվիրվածության համար։
Համագործակցության բարձր գնահատանքի խորհրդանիշով տիկին Ստրիկվերդան դեսպան Մոնրոյ-Վինթերին է հանձնել Նիդերլանդների ոստիկանության խորհրդանշական հուշամեդալ։
Նիդերլանդները պատրաստակամ է շարունակել իր աջակցությունը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ նպաստելով Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ու կայուն զարգացմանը։
Այդ մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։
Նոր օդային կապեր Հայաստանից. զբոսաշրջության և տնտեսության համար նոր հնարավորություններ
Հայաստանի օդային քարտեզը շարունակում է ընդլայնվել։ Վերջին ամիսներին հայտարարված մի շարք նոր ուղղություններ խոստանում են ոչ միայն ավելացնել մեր երկրի հասանելիությունը միջազգային ուղևորների համար, այլև նոր խթան տալ զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը։
Գյումրի – Լառնակա. Wizz Air-ի նոր ուղիղ թռիչքներ
Սեպտեմբերի 30-ից Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանը կընդունի նոր ուղիղ չվերթներ դեպի Լառնակա (Կիպրոս)։ Չվերթները կիրականացնի հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը։ Սկզբնական շրջանում թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին (մինչև հոկտեմբերի 25-ը), իսկ հոկտեմբերի 30-ից՝ հինգշաբթի և կիրակի օրերին։
Սա կարևոր քայլ է Գյումրիի օդանավակայանի զարգացման և միջազգային ուղևորահոսքերի ավելացման համար, ինչը կօգնի ինչպես զբոսաշրջությանը, այնպես էլ տեղական բիզնեսին։
Wizz Air-ի նոր բազա Երևանում
Հոկտեմբերից Wizz Air-ը կբացի բազա «Զվարթնոց» օդանավակայանում՝ տեղակայելով երկու Airbus A321neo ինքնաթիռ։ Նոր բազայից կգործարկվեն 8 նոր ուղղություններ՝ դեպի Բարի, Բուխարեստ, Համբուրգ, Նիցա, Փաֆոս, Նապոլի, Մեմինգեն և Պրահա։ Այս քայլը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի հասանելիությունը Եվրոպայի տարբեր կենտրոնների հետ։
FlyOne Armenia – ուղիղ թռիչքներ դեպի Հռոմ
Հայկական FlyOne Armenia ավիաընկերությունը 2025 թվականի հուլիսից սկսել է ուղիղ չվերթներ Երևան–Հռոմ (Ֆյումիչինո) երթուղով։ Թռիչքները կատարվում են շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի։ Չնայած ընկերության ներկայիս կարգավիճակին ԵՄ «սև ցուցակում», այն շարունակում է ընդլայնել իր երթուղային ցանցը։
Etihad Airways – նոր կապ Աբու Դաբիի հետ
Միջազգային խոշոր ընկերություններից՝ Etihad Airways-ը, հայտարարել է, որ 2026 թվականի մարտից կսկսի ուղիղ թռիչքներ Աբու Դաբիից Երևան՝ շաբաթական 10 չվերթ հաճախականությամբ։ Սա խոստանում է նոր հնարավորություններ
Արխիվային լուսանկար

Դրսից դենից

Նիդերլանդական NU.nl հանդեսը հայտնում է` Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն տուգանվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար՝ X-ում տեսանյութ հրապարակելուց հետո, որտեղ նա գերազանցում էր արագությունը։ Ուրալօղլուն վարում էր ժամում 225 կիլոմետր արագությամբ, որը գերազանցում էր արագության սահմանափակումը ավելի քան 80 կիլոմետր ժամում։ Կիրակի երեկոյան նախարարը վարում էր մայրաքաղաք Անկարայի մոտ գտնվող մայրուղով։ Տեսանյութում նա լսում է ժողովրդական երաժշտություն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթները։ Վահանակին երևում է, թե ինչպես է նա մի պահ ընթանում ժամում 225 կիլոմետր արագությամբ։ Այդ ճանապարհին արագության սահմանափակումը ժամում 140 կիլոմետր է։ Կիրակի օրը ավելի ուշ Ուրալօղլուն հրապարակել է իր տուգանքի լուսանկարը։ Նա հայտարարել է, որ անգիտակցաբար կարճ ժամանակով գերազանցել է արագության սահմանափակումը։ Տուգանքը կազմել է 9,267 թուրքական լիրա, որը համարժեք է մոտավորապես 194 եվրոյի։ Նախարարը գրում է, որ ուղևորության ընթացքում ստուգել է «Անկարա-Նիղդե մայրուղու ներկայիս վիճակը»։ Նա ընդգծում է, որ բոլորը պետք է պահպանեն արագության սահմանափակումը։ Վերջապես, Ուրալօղլուն ասում է, որ «այսուհետ ավելի զգույշ կլինի»։
Een dag van reiniging en verbondenheid in de Armeense Sint-Karapetkerk in Maastricht
Voor de Armeense gemeenschap in Maastricht is de Sint-Karapetkerk veel meer dan een gebedshuis. Het is een centrum van Armeense identiteit, vriendschap en cultureel leven. Hier worden zondagsscholen en verschillende verenigingen georganiseerd, en hier ontstaan de mooiste gemeenschapsinitiatieven.
Aanstaande zondag 31 augustus om 11:30 uur opent de Sint-Karapetkerk haar deuren niet alleen voor gebed, maar ook voor praktische saamhorigheid. De kerkraad nodigt alle parochianen en vrienden van harte uit om deel te nemen aan een gezamenlijke schoonmaakactie.
“Onze kerk is ons thuis. Laten we ervoor zorgen dat zij straalt – niet alleen met het licht van geloof, maar ook als een schone en gastvrije plek,” aldus de organisatoren.
Het doel van deze dag is niet alleen de schoonheid en netheid van het kerkgebouw te herstellen, maar ook een warme en vriendschappelijke sfeer te creëren, waarin iedere kleine bijdrage van grote waarde is. De organisatoren zijn ervan overtuigd: wanneer Armeniërs samenkomen, verandert elke taak in een feest.
De kerkraad van de Sint-Karapetkerk nodigt iedereen van harte uit – met familie, vrienden en geliefden – om mee te doen aan dit initiatief.
Samen laten we onze kerk opnieuw stralen als een onvervangbare plek van gebed, ontmoeting en cultureel leven.
Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht 

Մի պահ խոնարհվել ու ըմպել հայրենիքի կենարար, ուժ տվող, անմահական ջուրը։
Տեսաերիզ` Նիդ.օրագրի

Երևանի "ամենագունավոր" շենքը` Հին Երևանցու փողոցում։ 19-րդ դարում փողոցը կոչվել է Սադովայա, 20-րդ դարում՝ Թելմանի, Կամոյի, Լալայանց։


Հայոց պատմության, մշակույթի և արվեստի մասին գրքերով հարստացրեք ձեր թվային գրադարանը այս հղումով (տե՛ս ներքևում)։
Enrich your digital library with books about Armenian history, culture and art using this link.
Пополните свою цифровую библиотеку книгами об истории, культуре и искусстве Армении, воспользовавшись этой ссылкой.
Մեր էջի բարեկամներին առաջարկում ենք կիսվել այս նյութով։ Պետք է նկատի ունենալ, որ նաև թվային գրքերի միջոցով է լրացվում արհեստական բանականության տեղեկությունների բազան, ուստի նպաստենք հայկական գիտական հրապարակումների տարածմանը։