Խմբագրական հոդված
2025 թվականի հուլիսի 29-ին, երբ աշխարհը պետք է նշեր համաշխարհային նկարչության գագաթներից մեկի՝ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրը, Ստեփանակերտում արձանագրվեց ոչ թե հիշատակի, այլ վանդալիզմի օր, հիշողության սանձարձակ ջնջում։ Այդ օրը, ադրբեջանական իշխանությունների հրահանգով, քանդվեց Այվազովսկու արձանը՝ տեղադրված 2021 թվականին, ռուս խաղաղապահների ներկայությամբ։
Քանդվեց մի արձան, որը մարմնավորում էր համամարդկային մշակույթի հանդեպ հարգանքը, ո՛չ թե քաղաքական նկրտումները։ Քանդվեց մի արձան, որը ծովանկարիչի՝ հայ-ռուսական ինքնության մարմնավորումն էր, բայց աշխարհին էր պատկանում։ Քանդվեց մի արձան, քանի որ նրա մշակութային արժեքը հակասում էր պատմության պաշտոնական՝ վերընթերցված ադրբեջանական տարբերակին։ Ասենք, որ սա զարմանալի էլ չէր ողջ Ադրբեջանի տարածքում հայկական մշակույթի բոլոր տարրերի ոչնչացման ֆոնին։
Ադրբեջանը, իր պաշտոնական հայտարարություններով, ընդգծեց, որ արձանի տեղադրումը «օկուպացիայի ժամանակաշրջանի արդյունքում » էր։ Այս ձևակերպումը փորձ է՝ արդարացնելու ոչ թե ճարտարապետական փոփոխությունը, այլ պարզապես համակարգված մշակութային մաքրագրում էր։ Դրա նպատակն է՝ վերջնականապես ջնջել Արցախի հայկական ինքնության հետքերը՝ անգամ եթե այդ հիշողությունը առնչվում է համաշխարհային մշակույթի էջերին։
Ռուսաստանի Դաշնության արձագանքը միանշանակ էր։ Մշակույթի բարձրաստիճան ներկայացուցիչները՝ Միխայիլ Շվիդկոյից մինչև արձանի հեղինակ Սալավատ Շչերբակով, արձագանքեցին՝ բնութագրելով դեպքը որպես ոչ բարեկամական քայլ ու պետական մակարդակով վանդալիզմ։ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը շեշտեց՝ սա ուղղված էր ոչ միայն Ռուսաստանի, այլև քաղաքակրթության դեմ։
Հատկանշական է միջազգային լրատվամիջոցների արձագանքը՝ զուսպ, երբեմն՝ լռակյաց։ Բայց այս լռությունը չի չեղարկում այն փաստը, որ տեղի ունեցածը համամարդկային մշակութային հիշողության դեմ ուղղված քայլ էր։ Մենք գործ ունենք ոչ թե միայն հուշարձանի ավերման, այլ մշակութային ինքնության ջնջման փորձին։ Եվ երբ մշակույթը դառնում է քաղաքական հաշվեհարդարի թիրախ, աշխարհն իրավունք չունի մնալ դիտորդի դիրքում։
Հովհաննես Այվազովսկու արվեստը ծովի պես խորն է՝ նա պատկանում է բոլորին։ Նրա հիշատակի հանդեպ այս ակնհայտ անհարգալից վերաբերմունքը քաղաքականության անունով ոչնչացնում է այն, ինչին քաղաքակրթությունները սովորաբար վերագրում են համընդհանուր արժեք։
Միջազգային հանրությունը, այս անգամ նույնպես, հիմնականում լռեց։ Սակայն տեղի ունեցածը չի կարելի դիտարկել որպես պարզապես ներքին գործ կամ տարածքային վեճ։ Այստեղ խախտվում է համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման հիմնարար սկզբունքը։ Պետություն, որն իր մասին փորձում է ներկայացնել որպես բազմամշակութային և հանդուրժող, բայց միաժամանակ դառնում է մշակութային համակարգված ավերածության խթանիչ, իրականում հեռանում է ժամանակակից քաղաքակրթական արժեքներից։
Ստեփանակերտի արձանի քանդումը նախադեպ է։ Եթե արձաններն այլևս չպաշտպանվեն, եթե ժառանգությունը դառնա սահմանազատման գործիք, իսկ արվեստը՝ հղկման առարկա, ապագան կկերտվի ոչ թե հիշողության, այլ՝ մոռացության վրա։ Իսկ մոռացությունը երբեք չի լինում կառուցողական։
Այսօրվա լռությունը կարող է դառնալ վաղվա զղջման պատճառ։ Այդպիսով՝ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը ոչ միայն արձագանք է անցյալին, այլև ազդակ է ապագայի համար։ Այն հուշում է, որ եթե միջազգային հանրությունն այժմ չարձագանքի, ապա մշակութային ժառանգության վերածումը քաղաքական գործիքի կարող է դառնալ նոր նորմ։ Եվ այդ նորմը վտանգավոր է ոչ միայն հայ ժողովրդի, ռուսական մշակույթի կամ մեկ այլ ազգի հիշողության համար, այլ ամբողջ մարդկության մշակութային ինքնության։ Ադրբեջանը վերածվել է մի տարածքի որտեղ մշակութային վկաները ոչնչացվում են բուլդոզերներով, խաչքարերը՝ ծածկվում բետոնի հաստ շերտով, իսկ հիշողությունը՝ ջնջվում և մերժվում է ապատեղեկատվությամբ։
Hay Azian/Նիդ.օրագիր/01.08.2025
-----------------
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով
Արդեն ավելի քան տասն օր է, ինչ ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում բռնկված հրդեհները չեն մարվում։ Ճակատագրական կերպով դրանք օրեցօր տարածվում են՝ վերածվելով լայնամասշտաբ էկոլոգիական ու հումանիտար աղետի։ Արցախի մշակույթի նախարարությունը ևս ահազանգել է այն սպառնալիքի մասին, որը ծառացած է ինչպես բնակավայրերի, այնպես էլ կենսաբազմազանությամբ հարուստ անտառների և ավելի քան 100 պատմամշակութային հուշարձանների վրա։ Շատ դեպքերում վնասը անդառնալի է՝ վտանգելով Արցախի հազարամյա քաղաքակրթական շերտերի գոյությունը։
Հրդեհները չեն կարող ընկալվել որպես տարերային կամ պատահական երևույթ։ Ակնհայտ է՝ դրանք նպատակաուղղված կերպով հրահրվում են «Ադրբեջանի» օկուպացիոն վարչակարգի կողմից՝ նույն մեթոդաբանությամբ, որը կիրառվեց 2020 թ․ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։ Այդ ընթացքում «Ադրբեջանը» բազմիցս օգտագործեց միջազգային իրավունքով արգելված ֆոսֆորային զինատեսակներ՝ միտումնավոր հրկիզելով Արցախի անտառները։
Այս քաղաքականությունն ունի խորքային նպատակ՝ ոչնչացնել Արցախի բնությունն ու մշակութային ինքնությունը։ «Ադրբեջանը» հետևողականորեն վարում է մշակութային ցեղասպանության ռազմավարություն՝ ուղղված հայ ժողովրդի քաղաքակրթական կոդերի ջնջմանը և պատմական հիշողության վերացմանը։
Վառ օրինակ է վերջին օրերին ժամանակավորապես օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցած մշակութային վանդալիզմը, երբ Ադրբեջանի պետական կառույցների ուղղակի մասնակցությամբ ոչնչացվեց համաշխարհային ճանաչում ունեցող հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրին` հենց հանճարեղ նկարչի ծննդյան օրը։ Այս մասին հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ Այվազովսկին՝ լինելով ոչ միայն հայկական, այլև համամարդկային մշակույթի անբաժան մաս, դարձավ «Ադրբեջանի» մշակութային ցեղասպանության հաջորդ զոհը՝ պարզապես այն պատճառով, որ մարմնավորում է այն արժեքները, որոնց դեմ գործում է ադրբեջանական պետական մեքենան։
Մենք հստակ արձանագրում ենք՝ միջազգային հանրության անգործությունը, միայն արարողակարգային և «անատամ» հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող քաղաքական և տնտեսական հովանավորչությունը ստեղծում են անպատժելիության մթնոլորտ։ Այդ մթնոլորտը վերածվում է պարարտ հողի նոր` առավել ընդգրկուն հանցագործությունների համար։ Լռությունը՝ տվյալ դեպքում, հանցակցության ձև է։
Այս պահին Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման շեմին։
Մշակութային ցեղասպանության այս մասշտաբի դրսևորումը հասցրել է անգամ գերազանցել այն ողբերգական իրողությանը, երբ Հայոց ցեղասպանության տարիներին ու դրանից հետո թուրքերն իրականացնում էին Արևմտյան Հայաստանի տարածքում։
«Ադրբեջանը» ներկայանում է որպես պարազիտային քաղաքակրթության վառ ներկայացուցիչ՝ կառուցված ուրիշի արժեքները յուրացնելու և ոչնչացնելու հաշվին։ Այդ մոդելը հակասում է բոլոր այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ մարդկության գոյությունը։
Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ միջազգային կառույցներին, իրավապաշտպան և մշակութային կազմակերպություններին։ Ժամանակը սպառվում է։ Անհապաղ անհրաժեշտ են հստակ, գործուն և թիրախային քայլեր՝ կանխելու շարունակվող մշակութային ցեղասպանությունը։ Հակառակ պարագայում մոլորակը կզրկվի բացառիկ պատմամշակութային արժեքներից:
---------
State-Sanctioned Vandalism: The Destruction of Ivan Aivazovsky’s Monument as a Civilizational Challenge
On July 29, 2025—a day that should have celebrated one of the giants of global painting, Ivan Aivazovsky—the world instead witnessed a blatant act of vandalism in Stepanakert: the erasure of memory itself. On that day, under orders from Azerbaijani authorities, a monument to Aivazovsky, erected in 2021 in the presence of Russian peacekeepers, was demolished.
What was destroyed was not a political symbol but a tribute to universal cultural heritage. It was a monument that embodied respect for art and humanity, not political ambitions. It was a sculpture that reflected the artist’s Armenian-Russian identity, but above all, belonged to the world. It was razed precisely because its cultural significance contradicted the officially rewritten version of history now promoted by Azerbaijan. Sadly, this act is consistent with the broader pattern of cultural erasure targeting Armenian heritage throughout Azerbaijani-controlled territory.
Azerbaijan officially claimed that the monument had been installed during a "period of occupation." This phrasing is not merely an attempt to rationalize an architectural change—it is part of a systematic cultural cleansing campaign. The goal: to eliminate all traces of Armenian identity in Artsakh, even those that form part of the global cultural canon.
The response from the Russian Federation was swift and unambiguous. Leading cultural figures, including Presidential Envoy Mikhail Shvydkoy and the monument’s sculptor, Salavat Shcherbakov, condemned the act as unfriendly and state-level vandalism. State Duma deputy Konstantin Zatulin declared that the demolition was not only an attack against Russia but against civilization itself.
Equally telling was the reaction—or lack thereof—by international media: measured at best, often silent. Yet this silence does not erase the truth: what occurred was an assault on the collective memory of humankind. This was not merely the destruction of a statue; it was an attempt to erase a cultural identity. When culture becomes the target of political retribution, the world cannot afford to remain a passive observer.
Ivan Aivazovsky’s art, like the sea he so often painted, is deep and boundless—he belongs to all. The contempt shown toward his memory, under the guise of political sovereignty, destroys something that civilization typically holds sacred: shared cultural values.
The international community, yet again, largely remained silent. But this cannot be framed as a domestic affair or a mere territorial dispute. What is at stake is the fundamental principle of safeguarding global cultural heritage. A state that claims to be multicultural and tolerant, yet engages in—or facilitates—the systematic destruction of culture, distances itself from the very values that define modern civilization.
The destruction of the Stepanakert monument sets a precedent. If statues are no longer protected, if heritage becomes a tool of territorial redefinition, and if art is reduced to a malleable narrative, then the future will be built not upon memory—but upon oblivion. And oblivion is never constructive.
Today’s silence may become tomorrow’s regret. The demolition of Ivan Aivazovsky’s monument is not merely a reaction to the past; it is a warning to the future. Unless the international community speaks out now, the weaponization of cultural heritage could become the new normal—a norm dangerous not just for the Armenian people, or Russian culture, or any single national memory, but for humanity as a whole.
Azerbaijan has become a space where cultural witnesses are bulldozed, khachkars are buried under thick layers of concrete, and memory is erased through disinformation.
If such acts go unanswered, the erosion of cultural identity may soon no longer be the exception, but the rule.
References:
UNESCO – United Nations Educational, Scientific and Cultural Organization
https://www.unesco.org/
International Council on Monuments and Sites (ICOMOS) ICOMOS – International Council on Monuments and Sites
https://www.icomos.org/
Europa Nostra an Voice of Civil Society Committed to Cultural Heritage
https://www.europanostra.org/
Blue Shield International – The Cultural Equivalent of the Red Cross
https://theblueshield.org/


No comments:
Post a Comment