The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 14 January 2018

Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը համալրում է իր գրադարանը


Ֆեյսբուքյան գրառմամբ՝  Նիդերլանդներում բնակվող լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը  պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել ձեռք բերել լեզվագիտական և այլ արժեքավոր գրքերի  հերթական խմբաքանակը՝  թեև դժվարություններ կան դրանք գրապահարանում տեղավորելու: Ընդհանրապես, այստեղ՝  տներում,  առկա են իրեր ու առարկաներ տեղավորելու խնդիրը, բայց իր գործն իմացող մասնագետը հետևյալ կերպ է այն լուծել.


(Ֆեյսբուքյան էջից)
Հսկա գրադարանիս լեյդենյան կեսը, մյուսի՝ կիրովականյանի նման, հավաքել եմ հատիկ-հատիկ։ Բայց դրա կողքին երբեմն եղել են չալաղաջ որսեր, երբ որևէ տեղից միանգամից հայթայթել եմ մեծ քանակությամբ հոյակապ գրքեր՝ հիսուն կամ հարյուր կամ ավելի։ Ու բոլորը՝ մանրամասն ընտրությամբ։ 2018-ի սկիզբն էլ նշանավորվեց այդպիսի մեծ որսով։ Ախպորս «նավոդկով» գտա երկրորդ ձեռքի գրքերի մի աննման հանքարան՝ «Գրաձեղնահարկ» (BoekenZolder Leiden) անունով։ Մանրամասն քրքրեցի ու հավաքեցի 47 ընտիր ու ինձ համար կարևոր գրքեր՝ «Acta Iranica» շարքի 14 հատոր, հրաշալի բառարաններ (այդ թվում՝ հոլանդերենի մեծ ստուգաբանական բառարանը), Թուրքիայի ու թուրքերենի 1986 թ. մի հաստափոր մատենագիտություն, եռահատոր շքեղ «Bhagavad-Gītā»-ն, Հուլիոս Կեսարի «De bello gallico»-ն՝ հանդիպադիր էջերում լատիներեն բնագրով ու իտալերեն թարգմանությամբ, հոլանդահայ գաղութի պատմության մասին Յորդանանեան 1937 աշխատությունը և այլն։

Հրաչ Մարտիրոսյանի ձեռք բերած 47 գրքերը

Մեկ հոգուն տասը գրքից ավելի չէր թույլատրվում։ Բայց տնօրենն ու մյուսները հերթով եկան հետս մանրամասն զրուցեցին ու մեծ տոպրակներ տվեցին՝ ասելով. «ինչքան ուզես՝ լցնես»։ Դե ես էլ խելոք հետևեցի նրանց հրահանգին։ Շատ քաղաքավարի, կիրթ ու բարի մարդիկ էին, Հայաստանից էլ լավ տեղյակ։ Հատկապես Մարիանը՝ 74-ամյա մի հրաշալի տիկին։ Տասն անգամ եղել էր Հայաստանում ու շատ տպավորված էր։


Պարզվեց ոչինչ վճարել պետք չի. միայն թե տիկին Մարիանը խոնարհաբար խնդրեց՝ գանձարկղիկի մեջ մի քիչ կոպեկներ լցնեմ իրենց գրագանձարանի վարձակալման ծախսերի համար։ Ու ընդգծեց. «Եթե իհարկե ունեք ու դեմ չեք»։  Մի քանի եվրո լցրի. կատեգորիկ ձևով ասաց՝ հերիք է։ Վերջում էլ մտահոգված նայեց գրքերովս լցված երկու հսկա տոպրակին ու արկղին և ասաց. «Սա հեծանիվով տանելը դժվար կլինի»։ Ու առարկություն չընդունող տոնով հրահանգեց, որ դրանք դնեմ իր մեքենան, համ էլ արդարացավ, թե ողնաշարի խնդիր ունի ու չի կարող օգնել։ Նստեցինք՝ ինձ ու գրքերս բերեց տուն։
Մնաց վերջին փուլը՝ տուն մտնելու «ռազտամոժկեն»։ Մաքսատան տիրուհին բնականաբար մտահոգված է մեր գրադարանի սպառնալիորեն ընդարձակվող չափերից ու այդ ամենը մոտ ապագայում Հայաստան տեղափոխելու հոգսի ակնկալիքից։ Մրթմրթաց մի քիչ ու ինձ նախշեց հերթական դիպվածաբանական դիպուկ մակդիրներով, որոնց թվում տպավորիչ էր հատկապես «մակուլատուրշի՛կ»-ը։ Էն կարգի էր ջղայնացել, որ նույնսիկ չորս հատ խոհարարական մեծ ու գունազարդ գրքերին բանի տեղ չդրեց։ Ես նրան ասի, որ ինքն աշխարհի ամենասիրուն ու բարի «տամոժնիցան» ա, հետն էլ անշուշտ պաչիկներ. մի քիչ էլ մրթմրթաց, բայց դե քիչ անց թաց հիգիենիկ թղթերով արդեն մաքրում էր գրքերը։ Իմաստ չունի փորձեմ էդ գործն իմ վրա վերցնեմ, իմ մաքրելուն հոժար չի։

Friday, 12 January 2018

Երկու ազգագրական համերգ մայիսին Բելգիայում և Նիդերլանդներում


ԵՐԿՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ara Ayvazyan - Abaranci AroMurad MsheciԿարեն Մշեցի
Հարգելի բարեկամներ , դուք կարող եք մասնակիցը լինել ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ խորագիրը կրող հայ ազգագրական համերգի: Հազվադեպ է լինում, երբ արտերկիր հյուրախաղերի է գալիս ազգագրական նման հիանալի խումբ: Սա մեր հրաշք հայկական զտարյուն ու մաքուր երգը, մեր բազմադարյան հայրենիքի նիստն ու կացը , կենցաղն արտացոլող կարոտի կանչն է բոլորիս: Կարոտի ' հային հայ պահող ու ոգեկոչող կանչ, որ հրավիրում է բոլորիս ներկա գտնվել ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՄՈՒՐԱԴ ԵՎ ԿԱՐԵՆ ՄՇԵՑԻՆԵՐԻ Բելգիայում և Հոլանդիայում կազմակերպած համերգներին:
Բաց մի թողեք բացառիկ համերգը դիտելու այս հնարավորությունը: Եկեք լսելու մեր նախնիների երգերը, եկեք վայելելու հայկական ազգայինը:
ԵՎ այսպես միայն երկու անգամ մայիսի 5-ին Բելգիայում և 12-ին Հոլանդիայում: Հասցեն և հեռախոսահամարները նշված են ստորև տեղադրված ցուցապաստառում:

André Rieu brengt nieuwjaarsconcert 2018 in Sportpaleis Antwerpen

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդեռլանդական օրագիր добавил(-а) 11 новых фото — в праздничном настроении в Antwerps Sportpaleis.
Опубликовано Hay Azian6 чБельгия, Flemish Region, Merksem
Concert André Rieu & het Johann Strauss Orkest
André Rieu brengt nieuwjaarsconcert 2018 in Sportpaleis Antwerpen
#NidOragir
Ներկա եղանք Անդրե Ռեուի Անտվերպենյան Նոր տարվա համերգին: Անկեղծ ասած՝ տպավորությունները չգերազանցեցին մեր պատկերացումներին: Նման համերգներ ունկնդրելուն մենք սովոր ենք հետևել օպերային կամ այլ կոմպակտ համերգասրահներում, ուր ապահովված է ձայնային համապատասխան ու կենդանի հնչեղությունը, իսկ բեմի ու հանդիսատեսի միջև հեռավորությունը աննշան է. մինչդեռ Ռեուն իր 150-200-ին հասնող նվագախմբով ավանդույթ է դարձրել իր համերգները ներկայացնել մի քանի հազարի

հասնող հանդիսասրահներում և բացօդյա տարածքներում: Այդպես իհարկե եկամտաբեր ու ձեռնտու է, իսկ հանդիսատեսի հետ կենդանի շփումն ապահովելու համար, երաժիշտը ''հնարը'' գտել է: Այսպես՝ նա երաժիշտների հետ բեմ դուրս գալուց առաջ բեմ չի բարձրանում կուլիսներից, այլ խմբով դահլիճ են մտնում 2 ծայրամասային մուտքերից, այդպես քայլում են հանդիսատեսի հայացքի ուղեկցությամբ՝ մինչև բեմ: Երաժշտական կատարումների ժամանակ էլ, հատկապես , երբ հնչում է պարային վալսեր, նույն ''հնարքը'' օգտագործում են նախորոք բեմական հագուստներով զարդարված զույգերը: Հաճախ պարին միանում և մասնակից է լինում հանդիսատեսը: Շոուին և բազմահազար հանդիսատեսի ներկայությունը ապահովելուն նպաստում են դասական հանրածանոթ երաժշտական կատարումները, այլ երկրներից հրավիրված երաժիշտները, լուսային և ձայնային բազմազան էֆեկտների համադրությունը և այլը: Հենց սա է Անդրե
Ռեուի հաջողությունների բանաձևը, նաև նա համերգի ընթացքում կենդանի շփման մեջ է հանդիսատեսի հետ: Արդեն 30 տարի է իր ղեկավարած նվագախմբի հետ է: Եղել է տարի, որ նրա
նք մինչև 100մլն դոլարի շահույ
թ են ապահովել: Վերջին տարիներին Ռեուի խումբը բավարարվում է մեկ տասնյակին հասնող համերգների կատարումներով և մոտ 50մլն շահութ են ունենում:
Անտվերպենի մարզական պալատում Հունվարի 7-ին տեղի ունեցած համերգին ներկա էր 11.000հանդիսական: Այդ մասին մեզ հայտնեց համերգն սպասարկող աշխատակիցներից մեկը: Նա ասաց նաև, որ սպորտային այս պալատում, մարզական մրցույթներից բացի հաճախ են համերգներով հանդես գալիս հանրածանոթ ու սիրված երաժիշտներ, այդ թվում ն
ա սիրով առանձնացրեց Շարլ Ազնավուրի անունը: Դրանից հետո ավելի մտերմացա նրա հետ, անգամ լուսանկարվեցի:
Հիշեցնենք, որ Անդրե Ռիուն (André Léon Marie Nicolas Rieu) , համաշխարհային ճանաչում ունեցող, նիդերլանդացի ջութակահար դիրիժոր է: Նրա ստեղծած նվագախումբը դասական և վալսային երաժշտության կատարումներով ամենամասսայական հյուրախաղերն է ունենում, նրա կազմակերպած փոփ և ռոք համերգներին դահլիճները լեփլեցուն են. յուրաքանչյուր համերգ վերածվում է շոու-տոնահանդեսի։ Իր աշխատանքի համար Ռիուն պարգևատրվել է այնիսի մրցանակներով, ինչպիսիք են «the Order of the Netherlands Lion»֊ը Նիդերլանդների կողմից, «the Knight of the Ordre des Arts et des Lettres»-ը Ֆրանսիայի կողմից և «the Honorary Medal»֊ը իր հարազատ Լիմբուրգի մարզի կողմից։ Ռիուն սկսել է սովորել ջութակ նվագել հինգ տարեկանում։
Ի դեպ Լիմբուրգի մարզում է գործում Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքը, Սուրբ Կարապետ եկեղեցով:


.
.-.
...

Onbekenden schieten op gevel pand Armeense vzw

Mato Hakhverdian
Zuid-Holland, Гаага ·
In België vzw betekent: Vereniging zonder winstoogmerk
Հինգշաբթի գիշեր անհայտ անձինք կրակել են Բրյուսելի հայկական համայնքի շենքի վրա։
De gevel van een huis op de Brusselse Brabançonnelaan is in de nacht van donderdag op vrijdag beschoten. De daders mikten op het gelijkvloers van het pand. Daar is FC Sahakyan, een vzw van de Armeense gemeenschap in Brussel, gehuisvest.
De Brabançonnelaan is een rustige, met bomen omzoomde laan niet ver van het Ambiorixplein, aan de rand van de Europese wijk. Vrijdagochtend ontdekte de uitbater van die vzw de restanten van de schietpartij, zegt de politiezone Brussel Hoofdstad – Elsene aan de krant La DH.
De schoten hebben geen slachtoffers geëist. Agenten bewaakten vrijdag een juridische perimeter rondom het pand. De kogelhulzen waren to

en nog te zien op de straat.
De omstandigheden van de schietpartij zijn nog onbekend. Het gerecht heeft een onderzoek geopend.

Հայկական հացի մասին

Այս տեսաերիզը հայկական լավաշի մասին' համացանցում առաջ է բերել տարատեսակ քննարկումներ: Այն դիտել են 11միլոն մարդ: Ադրբեջանցիների ու թուրքերի մեջ այն նույնիսկ խանդ է առաջ բերել: Ծանոթանալու համար դիտել աղբյուրը, որին հղում ենք կատարել:


ՄԱՀԱՑԵԼ Է ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՀԱՂԹՈՂԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՀԱՂԹՈՂԸ
Ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը մահացել է 70 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է France Info- ը:
Մահվան պատճառը քաղցկեղն էր, որն ախտորոշվել էր վերջին երկու տարիների ընթացքում: Նա հիվանդանոց էր ընդունվել Փարիզի արվարձաններից մեկում դեկտեմբերի կեսին:
Գալը երաժշտական ​​կարիերան սկսել էր1963 թ., Երբ նա 16 տարեկան էր,. Երկու տարի անց, 1965 թ-ին, նա, ներկայացրեց Լյուքսեմբուրգը և հաղթեց «Եվրատեսիլի» մրցույթին, կատարելով Poupée de cire, poupée de son երգը :
Фото Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդեռլանդական օրագիր.
Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդեռլանդական օրագիր
Новости и СМИ

2018 թ ԱՐԱՔՍԻ առաջին համարը


Նիդերլանդներում գործող ԳԼԱՁՈՐ ուսանողական կազմակերպությունն անցած տարի ընտրեց իր 12-րդ ղեկավար կազմը: Տարեցտարի հայ ուսանողներն իրենց կազմակերպչական ընդունակություններով ու նորարարությամբ ավելի են ամրապնդում կառույցի հիմքերը, հետաքրքրություն ու նոր շունչ են հաղորդում ուսանողական կյանքին:
Բազմաթիվ լավ
 ու Նիդերլանդներում գործող ԳԼԱՁՈՐ ուսանողական կազմակերպությունն անցած տարի ընտրեց իր 12-րդ ղեկավար կազմը: Տարեցտարի հայ ուսանողներն իրենց կազմակերպչական ընդունակություններով ու նորարարությամբ ավելի են ամրապնդում կառույցի հիմքերը, հետաքրքրություն ու նոր շունչ են հաղորդում ուսանողական կյանքին:
Բազմաթիվ լավ ու նոր գործերին է անդրադառնում նրանց հիմնած ԱՐԱՔՍ հանդեսը: Լույս է տեսել նոր համարը, որն էլ ներկայացնում ենք ընթերցողին:

նոր գործերին է անդրադառնում նրանց հիմնած ԱՐԱՔՍ հանդեսը: Լույս է տեսել նոր համարը, որն էլ ներկայացնում ենք ընթերցողին:
Vandaag vieren wij het Armeense kerstfeest, de geboorte van Christus. Lees in de Kerst-Editie van de Arax onder andere over Kerst, bekende Armeniërs van deze maand en meer (volg de link hieronder).
Een vrolijke Kerst en een gelukkig Nieuwjaar!
Շնորհավր՛ո Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Զատիկին նվիրված պատարագ Դեն Բոսում

https://niderlandakan.livejournal.com/227939.html
Մեր թղթ. Հակոբ Մուրադյանը Դեն Բոսից հաղորդում է, որ այս պահին տեղի հայ համայնքի մասնակիցները հայկական եկեղեցում մասնակցում են Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության արարողությանը, այս առթիվ մատուցվում է Սուրբ Պատարագ՝ պատարագիչն Տեր Արմեն քահանա Մելքոնյանը: կատարվելու է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն է գցվում և օրհնվում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչները Մյուռոնը խառնում են ջրին և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն աչքալուսանք է անում և օրհնված ջրից տուն է տանում:
Նիդերլանդների հայաշատ քաղաքներում շարունակվում են Զատիկին նվիրված տոնակատարությունները.



Մաստրիխտում Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության Տոնի առթիվ Մատուցվում է Սուրբ Պատարագ




Մաստրիխտում այսօր, առավոտյան ժամը 11-30ին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության Տոնի առթիվ Մատուցվում է Սուրբ Պատարագ՝ պատարագիչն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինից ժամանած, հոգեշնոր Տեր Անդրեաս աբեղա.Եզեկյանը:
Հետո` կատարվելու է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն է իջեցվում և օրհնվում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
Միջոցառմանը ներկա էր Մաստրիխտի Սուրբ Սերվատիուսի կաթոլիկ եկեղեցու հոգևոր տեսուչ Ջոն Դաուզենբերգը։

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ. ՄԵԶԻ, ԵՎ ՁԵԶԻ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ



Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցում


Հարգելի Հայրենակիցներ
Մաստրիխտի Սուրբ Կարապետ Եկեղեցու Ծխական խորհուրդը սիրով և ուրախությամբ տեղեկացնում է, որ սույն թվականի Հունվարի 5-ին.ուրբաթ օրը երեկոյան Ժամը 19:00 ին կմատուցվի Ճրագալույցի ՍԲ.Պատարագ իսկ Հունվարի 6-ին Շաբաթ օրը առավոտյան ժամը 11-30ին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ԱնվանակոչությանՏոնի առթիվ Մատուցվելու է Սուրբ Պատարագ՝ պատարաքիչն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինից ժամանաց, հոգեշնոր Տեր Անդրեաս աբեղա.Եզեկյանը:
Պատարաքի վերջում կատարվելու է Ջուրօրհնենքի և Եկեղեցու Խաչքավորի Ծիսակատարությունը։
նույն օրը երեկոյան ժամը 17-00ին Անի Հայ Համայնքի Սրահում տեղի է ունենալուԵրիտասարդության հավաքույթ (խնջույք ) Սիրով Հրավիրում ենք բոլոր Հայ երիտասարդներին։