The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 14 August 2019

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ ՀՈՒԼԻՍ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքի  Հուլիս ամսվա ոչ բոլոր նյութերն ու լուսանկարներն են տեղադրվել մեր ամփոփագրում :
Ընտրված են մեր կողմից առավել նպատակահարմար գտնվածները:


Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն Ambassador of the Republic of Armenia 
to the Kingdom of the Netherlands

TIGRAN BALAYAN

Ֆեյսբուքյան էջ


 2 июля

Ամստերդամի հանրային գրադարանի ֆոնդը համալրվեց Հայաստանի, հայ ժողովրդի պատմության և հայկական մշակույթի մասին գրականությամբ
Հուլիսի 2-ին Ամստերդամի հանրային գրադարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին հանձնվեցին Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։


Դիմելով արարողությանը մասնակցող գրադարանի աշխատակիցներին և ամստերդամաբնակ հայերին դեսպան Տիգրան Բալայանը Tigran Balayanվստահություն հայտնեց, որ այսուհետ գրադարանի ընթերցողները հնարավորություն կունենան առավել համապարփակ և հիմնավոր տեղեկատվություն ստանալ Հայաստանի և նրա պատմության, աշխարհասփյուռ հայության և նրա մշակութային ժառանգության մասին։
Շնորհակալություն հայտնելով Ամստերդամի հանրային գրադարանին արժեքավոր գրականություն նվիրաբերելու համար` գրադարանի գլխավոր տնօրեն Մարտին Բերենդսեն (Martin Berendse) ընդգծեց, որ այն կարևոր ներդրում է քաղաքի զարգացմանն իրենց ներդրումը բերած ժողովրդի պատմությունը և մշակույթը համաքաղաքացիներին ներկայացնելու առաքելությանը։

6 июля
Dankzij inspanningen van Inge Drost een necrologie in Elsevier Weekblad over Ashot Gasparian Armeense zakenman en actieve #Armeniër in #Nederland.

8 июля
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանն ընտրվեց ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ
Հուլիսի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն Tigran Balayan ընտրվեց Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ` փոխարինելով Մարոկոյի դեսպանին։

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար, դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում
Դեսպան Բալայանը վստահեցրեց գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները խորացնելու, Նիդերլանդներում ֆրանկոֆոնիայի գաղափարները տարածելու ուղղությամբ։



Statement by MFA of #Armenia on #Turkey’s attempt to conduct a new drilling operation in #Cyprus EEZ
We express our deep concern over Turkey’s attempt to conduct a new drilling operation in the northeast of Cyprus. Turkey’s continued provocative actions in the Eastern Mediterranean put the security and stability of the region at risk.
We reiterate our full support and solidarity with the Republic of Cyprus and its people and call on Turkey to cease all activities within Cyprus’s Exclusive Economic Zone (EEZ) and respect the sovereignty of the Republic of Cyprus and rights of people of Cyprus to pursue their political, social and economic development without external pressure.


Ավելին` Թումանյանի հեքիաթների հոլանդերեն տարբերակը հասանելի է լինելու Նիդերլանդների գրախանութներում և գրադարաններում։


Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն և տիկին Աննա Մարիա Մատառի նախագիծը իրականացման փուլում է։ Թարգմանությունը Anna Maria Mattaar կողմից ավարտվել է, գիրքը ներառված է Rubinstein հրատարակության աշնանային հրատարակությունների կատալոգում։ Նախագծի հովանավորն է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը։ Թարգմանությունն իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Նախարարության աջակցության շնորհիվ։
Our project on #Tumanyan150 is being implemented. The Dutch version of #Armenia|n fairy tales by Hovhannes Tumanyan is in #Rubinestein autumn catalogue. Thanks to Mr. Robert Zieck, Honorary consul of Armenia in Amsterdam for sponsoring this project.


Դեսպանը Բալայանը Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ՀՀ արտաքին քաղաքականությունը ներկայացրեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողներին
Հուլիսի 12-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընդունեց Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողներին։
Ողջունելով հյուրերին դեսպան Բալայանը նշեց, որ Ակադեմիայի ուսանողների այցելությունները դեսպանություն ավանդույթ են դառնում։
ՀՀ դեսպանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, աշխարհաքաղաքական կենտրոնների և հարևանների հետ հարաբերությունները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունը։
Դասախոսությունից հետո Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ուսանողները բազմաթիվ ուղղեցին դեսպան Բալայանին՝ թավշյա հեղափոխության արդյունքների, հայ-նիդերլանդական հարաբերությունների, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ։


«Լավատեսությունը Հայաստանում» վերնագրով հոդված նիդերլանդական ամսագրում






Elsevier Weekblad նիդերլանդական հեղինակավոր շաբաթաթերթը իր վերջին համարում լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի, երկրում տեղի ունեցող վերափոխումների, Թավշյա հեղափոխության և դրա արդյունքների վերաբերյալ։
Հոդվածի հեղինակն է շաբաթաթերթի միջազգային բաժնի խմբագիր Ռոբերտ Դե Վիտը, ով Հայաստան է այցելել անցյալ ամիս։ «Հովիկի և Լիլիի հիասքանչ երկիրը. Լավատեսությունը Հայաստանում» հեղինակը ներկայացնում է Հայաստան այցելությունից իր տպավորությունները։
Հոդվածը ներկայացնում է այն հայերի կյանքն ու առօրյան, ովքեր փախստականի կարգավիճակի ստանալու համար տարիներ առաջ եկել էին Նիդերլանդներ, սակայն մերժում ստանալուց հետո վարդարձել են Հայաստան։
Հեղինակը նշում է, որ թե հոլանդական կառավարությունը, հայրենադարձ հայերը գտնում են, որ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից է և հետդարձի պարագայում ՀՀ քազաքացիները կարող են զբաղվել ցանկացած գործունեությամբ։
Հոդվածն անդրադարձ է կատարում նաև Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխություններին և հավելում, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու նպատակով, և Հայաստանը զարգացնելուն ուղղված իշխանությունների քայլերին։


#Armenia’s stand at Embassy festival will feature Armenia’s culture and food, handmade bijouterie, souvenirs, silk scarves, pottery, mountain tea and art pieces. On the culinary part Armenian stand will propose to its visitors famous Armenian barbecue and variety of grilled meat with iconic Armenian bread – Lavash, typical Armenian sweets and dry fruit. Armenian Dance and Songs will be performed by The Hague’s “Abovian” Cultural center. Armenian stand is looking forward to the welcome all the visitors of the Embassy festival to experience unforgettable moments of Armenian culture and food.
Դեսպանության Ֆեյսբուքյան էջում պարբերաբար հիշատակվում է , որ արդեն 7-րդ անգսմ` սեպտեմբերին երկու օր` Հաագայում, տեղի կունենա «Դեսպանատան փառատոն»: Այն անցկացվելու է արդեն 7-րդ անգամ, այս տարվա սեպտեմբերի 6-ին`  շաբաթ, և սեպտեմբերի 7-ի կիրակի օրերին, գեղատեսիլ Լանգ Վորհաութում  (Lange Voorhout): Փառատոնը նշանակալի  դարձավ 2018 թվականից, երբ ավելի քան 60 դեսպանատներ միացան մշակութային  այս տոնին եւ իրենց երկրների փորձով ու ավանդույթով կիսվեցին ներկա բոլոր հյուրերին ու այցելուներին:

 Մշակույթների  փառատոնում ներկայացվելու են փոփ, ջազ, ժողովրդական եւ դասական   երաժշտություն,  խոհանոցի հարուստ ուտեստներ, թատրոն, գրականություն, նորարարական արվեստ: Մի  խոսքով բոլոր  ներկա գտնվողները  մշակույթի ուսումնասիրության միջոցով  կօգտվեն տարբեր, անվճար ծրագրերից, այն հետաքրքիր կլինի բոլոր տարիքային խմբերի մասնակիցներին:  Երկու օր զբոսնելով Lange Voorhout-ի ծառապատ  այգու երկայնքով ու շրջագայելով տարբեր երկրների տաղավարներով  մասնակիցները կծանոթանան աշխարհի տարբեր անկյուններում արարված գեղեցիկի և մարդկայինի ներդաշնակությանը:

Ի թիվս այլ երկրների, փառատոնին իր  ներկայությունն է ապահովվելու  Հայաստանը: «Դեսպանատան փառատոնին» մեր  դեսպանության կազմակերպությամբ ներկայացվելու  են Հայաստանի մշակույթն ու խոհանոցը, ձեռագործ աշխատանքները, հուշանվերներ, մետաքսե վզկապեր, խեցեղեն, լեռնային բուսաթեյ,  հայկական տարբեր տեսակի ապրանքանմուշներ:

Խոհարարական մասում հայկական կողմը իր այցելուներին  մատուցել, ներկայացնելու  է հայտնի հայկական խորոված ու այլ ուտեստներ` ավանդական լավաշով, հայկական քաղցրավենիք եւ չոր միրգ:
Հայ  երգն  ու պարը ներկայացնելու են Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաները:
«Դեսպանատան փառատոնում» հայկական տաղավարը նույնպես կազմ ու պատրաստ  ընդունելու և ողջունելու  է բոլոր այցելուներին, նրանց հետ  կիսելու է զարմանահրաշ հայկական  մշակույթի ու խոհանոցի նմուշներով` անկրկնելի պահեր պարգևելով բոլորին:
Nid.oragir

Փառատոնի  մասին` դեսպանության էջում
https://www.facebook.com/events/338480427084737/



Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում ուսանողական ասոցացիայից 17 նիդեռլանդացի ուսանողներ հանդիպեցին ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի տնտեսագետ Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ: Այցի նպատակն էր ավելին իմանալու #ԿայունԶարգացմանՆպատակների, «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի գրանցած առաջընթացի մասին, և թե ինչպես է ՄԱԿ-ը աջակցում ՀՀ կառավարություն-ը հասնելու այդ նպատակներին մինչև սահմանված 2030 թ. վերջնաժամկետը: Նրանք իմացան նաև, թե Հայաստանում ՄԱԿ-ի կողմից ինչ կոնկրետ ծրագրեր են իրականացվում:


----------
17 Dutch students from United Nations Student Association 🇧🇶 Netherlands visited the UN Armenia office - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ today to meet with the #UN Resident Coordinator Shombi Sharp and the UN Economist Babken DerGrigorian. The students wanted to know more about the #SustainableDevelopmentGoals, about the progress 🇦🇲Armenia has made after the "velvet revolution" and how the UN supports the Government in reaching the 2030 deadline for achievement of these #Goals. They also learned about the specific projects in #Armenia that are organized by the United Nations.

Օգոստոսի 7-13-ը Հայաստանի Նկարիչների Միություն սրահում կայանալու է հոլանդահայ արվեստագետ AnnyRose Nahapetian-ի անհատական ցուցահանդեսը։
Today is International #ChessDay  . We congratulate all #Armenia|n and foreign chess players and wish them new victories.
It is not accidental that chess is called as a game for brain 🧠 . Let's play a game of chess💁‍♀️💁‍♂️🇦🇲.
#Yerevan and #TheHague are included by CNN
in the top 20 list of #Europe|an cities with not as many tourists as they should have.
edition.cnn.com/travel/article
Armenia
Visit Holland


Such typical #Armenia'n tables know how to tickle your tastebuds😋 Don't hesitate to join!



Saturday, 10 August 2019

10 հարց Զարեհ Սինանյանին


«10 հարց Զարեհ Սինանյանին» վերնագրով Ռուսաստանում հրատարակվող «ԺԱՄ» հանդեսի հարցազրույցը առանձնահատուկ է  նրանով, որ հարցադրողը` գլխավոր խմբագիր և հիմնադիր Աննա Գիվարգիզյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարից փորձել է ճշտել օրակարգի խնդիրներն ու մտահոգությունները` քանզի հեղափոխությունից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել հայությանը  համախմբելու, նրա գործունեությունը համակարգելու նոր մեխանիզմներ որոնելու ճանապարհին: 
Հաշվի առնելով առաջ քաշված հարցերի կարևորությունն ու այժմեականությունը, նաև սփյուռքի միասնությանն  ու ամբողջականությանը ուղղված անկախ լրատվամիջոցների ունեցած բացառիկ դերը, ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐՆ ամբողջությամբ ներկայացնում է հիշյալ հարցազրույցը`  մերժելի համարելով  սփյուռքը որպես կանխակալ ու կուսակցականացված տեսնելու որոշ ուժերի  միտումները:




Զարեհ Սինանյանն իր առաջին աշխատանքային այցը Սփյուռք սկսեց ՌԴ մայրաքաղաքից: Գերհագեցած հնգօրյա (հուլիսի 18-23) այցի ընթացքում, աշխատելով չանտեսել գործող ոչ մի կառույց, նա ճանաչողական հանդիպումներ ունեցավ Մոսկվայի հայկական իրականության լայն շրջանակների հետ: Փորձեց տեսնել և զգալ համայնքի ընդանուր պատկերը, հասկանալ ռուսաստանաբնակ հայրենակիցների մտահոգություններն ու նրանց համախմբելու և գործունեությունը համակարգելու նոր մեխանիզմները:
Նոր էր նաև Զարեհ Սինանյանի հանդիպումների ձևաչափը և շփման որակըմարդկայինանկեղծհամարձակ ևոր ամենակարևորն էհույս ներշնչող:
Անշուշտմեկ այցը քիչ է իրողության ճշգրիտ ընկալման համարբայցինչպեսգլխավոր հանձնակատարի մեջբերած հայտնի չինական առածն է ասում. «Ուզում եսերկար ճանապարհ անցնելարա առաջին քայլդ»:
Հուլիսի 19 ին ՀՀ վարչապետի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը բացառիկ հարցազրույց տվեց «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին:

— Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասացիք, որ Սփյուռքում ապրողներին դիտում եք որպես գործընկերներ, ակնկալում եք համատեղ աշխատանք, քանի որ առանց միացյալ ջանքերի չեք պատկերացնում, թե որևէ տեղ կհասնենք: Սակայն Սփյուռքի տարբեր համայնքները, ներառյալ 2018-ին Համաժողովրդային շարժմանը զորակցածները, հեղափոխությունից արդեն 14 ամիս անց դեռևս չունեն Նոր Հայաստանի հետ շփվելու որևէ մեխանիզմ և Հայաստանի հետ հարաբերվելու միակ խողովակը ՀՀ դեսպաններն ու դեսպանատներն են, որոնցից շատերն այն օրերին անթաքույց պայքարել են հեղափոխությանը զորակցողների դեմ։
Սփյուռքը ի՞նչ խողովակով է շփվելու Նոր Հայաստանի հետ, ե՞րբ և ի՞նչ մեխանիզմ է ձևավորվելու՝ Ձեր նշած միացյալ ջանքերով մեկտեղվելու համար։

— Մեր աշխատանքը համառ և ժրաջան է լինելու, որպեսզի արդյունքները չհիասթափեցնեն: Ես իրապես չեմ պատկերացնում, որ առանց համատեղ ջանքերի ինչ-որ բանի կհասնենք։ Սփյուռքում ապրող հայը ոչ միայն պարտավորություններ, այլ նաև իրավունքներ ունի: Ցանկացած հայ, ով բնակվում է Սփյուռքում, իր անհատական կապը կունենա Նոր Հայաստանի հետ։ Այս պահին մենք մեր բուն աշխատանքին դեռ չենք անցել, դեռ կազմավորման փուլում ենք, և բնական է, որ պետք է հիմնվենք գոյություն ունեցող կառույցների վրա:
Ընդհանրապես նորմալ է, որ դեսպանատունն իր դերը պետք է խաղա նման այցելությունների ժամանակ, բայց Սփյուռքի և Հայաստանի միջև կապի հիմնական միջոցը պետք է լինի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, անկախ այն բանից, թե խոսքն ինչ խնդրի մասին է: Ցանկացած հարց, որ հուզում է Սփյուռքին և Հայաստանին, պետք է անցնի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի միջոցով: Անգամ կրթությանը, գիտությանը, սպորտին վերաբերող հարցերը, որոնք այսօր գտնվում են մեկ այլ նախարարության գործառույթների ներքո, միևնույն է, ինչ որ կերպ պետք է առնչվեն Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ:
Վերջին երկու օրերին, երևի, ականատես եղաք, որ մարդիկ այդ հարցերով, այնուամենայնիվ, մեզ են դիմում և մեզ են ուզում դիմել: Այլ հարց է, որ այդ ծրագրերը կիրագործվեն մեկ այլ նախարարության կողմից: 
Եվ դա տրամաբանական է, եթե մարդիկ մեզ են դիմում, վերջում մեզնից  էլ հաշվետվություն են ակնկալելու, ուրեմն պետք է կարողանանք ծրագրերի իրագործման իմաստով մշտադիտարկում անել, կազմակերպել հարցի լուծումը և հետևել իրագործմանը: Եթե մեզ են դիմել, ու մեկ ուրիշն է իրագործում, ապա ինչ-որ բան չի համընկնում, քանի որ մեզ են պատասխանատու համարելու: Ուստի զուտ գործնական իմաստով մենք պետք է ոչ միայն իմանանք, թե ինչպես են ընթանում Հայաստան-Սփյուռք բոլոր գործընթացները, այլ նաև համակարգենք դրանք:
— Սփյուռքի հետ հերթով շփվել և նույն հուզող հարցերի մասին զրուցել են ՀՀ տարբեր ներկայացուցիչներ։ Ամիսներ առաջ Մոսկվայում Վաղարշակ Հակոբյանը նույնպես հանդիպեց բազմաթիվ կառույցների ներկայացուցիչների հետ, լսեց ու պատախանեց հուզող հարցերին, այնուհետ Բաբկեն Տեր-Գրիգորյանն առցանց զրուցեց բազմաթիվ երկրների մամուլի ներկայացուցիչների հետ, պատասխանեց հուզող հարցերին… Չգիտենք՝ Ձեզանից առաջ ի՞նչ է արվել, որևէ հիմք թողե՞լ են, որի վրա պետք է շարունակեք կառուցել։  Դուք, ապրելով Կալիֆոռնիայի բազմաշերտ համայնքում, արդեն ընդհանուր պատկերացնում ունեք Սփյուռքի մշակութային, հոգեբանական, տնտեսական և կուսակցական կաղապարների և բարդ իրողության խճանկարի մասին։ Սփյուռքի բարդ իրավիճակը ճանաչելու և առկա հսկայական կարողությունները կազմակերպելու համար օգտվելո՞ւ եք այդ  համայնքների բանիմաց և լայնախոհ փորձագետների խորհրդատվություններից, որպեսզի գործունեությունն ունենա ինստիտուցիոնալ բնույթ և ամեն մի հանձնակատարի կամ նախարարի փոփոխությամբ ամեն ինչ չսկսվի զրոյից։

— Ես վերադարձել եմ Հայաստան աշխատելու այնպես, որ վերջնական արդյունքում ստեղծվի գործող իրական հաստատություն: Պայմանական իմաստով այն մշտապես աշխատելու է՝ անկախ այն բանից, թե ով կղեկավարի այդ կառույցը: Պետական բոլոր օրգանները պետք է ինստիտուցիոնալ լինեն: Սա պետական մարմին է, Սփյուռքի հետ հարաբերությունները մշտական են, հետևաբար, ապագա ինստիտուտը պետք է հարատևի: Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ, քանի որ անհատը պետք է կարողանա իր անձնական, անմիջական, առանց միջնորդությունների հարաբերությունն ունենալ հայրենիքի հետ, և դա չպետք է լինի առանձին անհատների միջոցով:
Մենք ունենալու ենք խորհրդականներ: Սփյուռքում շատ կան մարդիկ, ովքեր մասնագիտական ու փորձառության իմաստով լավ են ճանաչում գոյություն ունեցող տարբեր Սփյուռքները: Տեղին կլինի օգտագործել այդ մարդկանց գիտելիքն ու ցանկությունը: Այս պահին հսկայական ներուժ չունենք, գոյություն ունեցող մարմինը ժառանգել ենք նախկին նախարարությունից, որտեղ կան նաև այնպիսի մարդիկ, որոնք չեմ հասկանում, թե ինչ գործ ունեն այնտեղ ու ինչպես են հայտնվել:
Ցավոք այսօր Ռուսաստանի մասնագետ դեռ չունենք: Մեր աշխատակազմի անդամ կարող են դառնալ առանձին մարդիկ, և ցանկալի է, որ դրանք լինեն երիտասարդ, նորովի մտածող, տեխնոլոգիաներից հասկացող, աշխարհին ուրիշ աչքով նայող: Այսպիսի հիմնարար խնդիրներ կան. փորձառության սով, վիճակագրական տեղեկատվության  բացարձակ բացակայություն, զրոյական վիճակ է:
Այս պահին մեզ համար փրկություն է խորհրդատուների ինստիտուտը, ինչպես փրկություն են պրակտիկանտները, հարցազրույցները: Սփյուռքահայերի ենք հավաքում, որոնցից ամեն մեկն աշխատում է 15-ի փոխարեն: Նրանց ասում ես մի բառ, բայց եռապատիկն են անում, ուղեղը ստեղծագործաբար է մտածում: Մեզ այդպիսի մարդիկ են պետք, բայց նրանք պետք է աշխատակազմի անդամ լինեն, որ կարողանանք վարձատրել: Շատ մեծ է ցանկությունս նաև Ռուսաստանում 1-2 այդպիսի մարդ ունենալու, որոնք հետագայում կմտնեն աշխատակազմի մեջ:
— Երեկ հանդիպումներից մեկի ժամանակ նաև ասացիք, որ նախկին Հայաստան-Սփյուռք համաժողովները պետք է վերականգնել, բայց այլ ձևաչափով, քանզի դրանք ոչինչ չէին տալիս: Մխիթար Հայրապետյանն իր  պաշտոնավարության առաջին օրերին «Ժամ»-ին տված հարցազրույցում նույնպես դժգոհություն հայտնեց նախկին ձևաչափից՝ խոստանալով, որ նոր Սփյուռքի նախարարության հովանու ներքո այլ ձևաչափով և բոլորովին այլ մակարդակի կարվեն Մամուլի համաժողովներն ապագայում: Սակայն փաստը եկավ ասելու, որ այս տարի հուլիսի 2-4-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հովանու ներքո և անմիջական մասնակցությամբ այն տեղի ունեցավ, ավելին՝ Անթիլիասում, ո՛չ Հայաստանում: Դուք չմասնակցեցիք այդ ժողովին, նույնիսկ խոսք էլ չհղեցիք
Համահայկական կոչված մամուլի համաժողովին բացահայտ չմասնակցեցին հեղափոխությանն անվերապահ սատարած մի շարք անկախ լրատվամիջոցներ, որոշ լրատվամիջոցներ պաշտոնապես հրավիրված էլ չէին, և համաժողովն ստացավ «Ծպտյալ մամուլի ժողով» անվանումը:
Ի՞նչ կասեք այս բոլորի մասին, ինչո՞ւ չկար Ձեր մասնակցությունը որևէ ձևաչափով, և արդյոք Մամուլը եկեղեցու հովանու տակ մտցնելը տրամաբանակա՞ն եք համարում:
— Անկեղծ ասած, չգիտեի էլ դրա մասին: Կարծեմ մինչև սկսվելը չբարձրաձայնվեց առանձնապես: Ըստ երևույթին, շատ չէր լուսաբանվել մինչև անցկացումը, ինչպես նաև հետո: Եթե տեղյակ էլ լինեի, անկասկած, չէի գնա ոչ թե միտումնավոր, այլ սկզբունքային առումով առաջինը Ռուսաստան պետք է գայի: Խոսք չէի հղել, քանի որ, ճիշտն ասած, ոչ ոք ինձ չէր էլ հրավիրել, ոչ էլ դիմել էին: Պարզապես փաստն եմ արձանագրում:
Այն ժամանակ նախարարությունը ներգրավված է եղել այս գործընթացին, իսկ հիմա՝ ոչ:
Արամ Վեհափառը շատ խոհեմ և խորը անձնավորություն է, չգիտեմ, թե ինչ է մտածել կամ ինչու է նման բան կազմակերպել:
— Համաժողովրդային շարժման հաղթանակից հետո հայտարարվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այլ ձևաչափով է գործելու և կարևոր գործոն է հանդիսանալու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցում: Արդեն ավելի քան մեկ տարի անց Հիմնադրամի հետ կապված ոչ մի կառույցային կամ ծրագրային փոփոխություն չենք տեսնում, հետևաբար, ինչպես անցյալում, նույնպես և հեղափոխությունից հետո նույն խղճուկ 10-11 միլիոնի շուրջ ֆինանսական զորակցության խոստում տրվեց, որից փաստացի գոյացավ նրա ինչ-որ տոկոսը։ Այս ընթացքով նույնն է ակնկալվում նաև 2019 թ.-ին։  Զուգահեռ ծավալվել են այլ բարեգործական դրամահավաքներ («Իմ քայլը» և այլն), որին նույնպես Սփյուռքը միահամուռ չի մասնակցում:
Ձեր ներկայացրած կառույցն արդյո՞ք առնչվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, և Ձեր ընկալումով Հիմնադրամն արդյո՞ք կարող է դառնալ հայաստանակենտրոն մտածողության գործոն:
— Իրականում, գոյություն ունեցող միակ համահայկական մարմինը «Հայաստան» հիմնադրամն է: Այն պատմական դեր է խաղացել, այն ընթացքում, երբ  Հայաստանը նման օգնության կարիքն ուներ: Բնական է՝ ինչպես ամբողջ պետությունն ու պետականությունն էր, «Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ վստահության լուրջ պակաս ուներ մինչև հեղափոխությունը: Հեղափոխությունից հետո Հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնման խնդիր կա: Կարծում եմ՝ այդ խնդիրը ժամանակավոր է, քանի որ աստիճանաբար վերականգնվում է վստահությունը պետության նկատմամբ, հետևաբար կվերականգնվի  նաև հիմնադրամի նկատմամբ: Լինելով համահայկական մարմին՝ հիմնադրամն, իրոք, մեզ միավորող կարևոր կազմակերպություն է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ուր էլ ապրեն մեր հայրենակիցները, աջակցելու են:
Լավ ծանոթ չեմ «Իմ քայլի» գործունեությանը, խնդիրն այն է, որ Սփյուռքը դեռ չի ճանաչում «Իմ քայլը», այն նոր է և դեռ լավ ներկայացված չէ, բայց դա էլ կփոխվի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը չեմ ասում կարևորագույն գործոն է, բայց Հայաստանն ու Սփյուռքը կապող, համահայկական ծրագրերի իրագործման բաղկացուցիչ ու կարևոր մասն է եղել, որին այս պահին պետք է աջակցել, որպեսզի իրենց նկատմամբ վստահությունը վերականգնվի:
— Նախորդ 20 տարվա ընթացքում սփյուռքյան գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, ներդրումային տարաբնույթ հարցերում անօրինությունների են ենթարկվել Հայաստանում, դատական իրարանցումների մեջ հայտնվել, և դատարանները նույնպես անարդար վճիռներ են արձակել:
Ձեր գրասենյակը նախատեսո՞ւմ է նման դեպքերում Սփյուռքից ներդրողների իրավունքների պաշտպանությունը ստանձնել։  Եվ ապագայում էլ, Հայաստանի օրենսդրական դաշտին նվազ ծանոթ ներդնողները կարո՞ղ են ակնկալել իրենց իրավունքների պաշտպանությունը Ձեր գրասենյակի կողմից:
— Մեր գրասենյակի ամենակարևոր գործառույթներից մեկը դա է լինելու: Հեշտ է մարդկանց ասել, որ գան, ներդրումներ անեն, սակայն դա պետք է անել պատասխանատու ձևով։ Անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան ներդրումներ անել և իրենց պաշտպանված զգալ: Ընդհանրապես, հենց ամենասկզբից պետք է հասկանան, թե ինչպես են այդ ներդրումներն անելու: Ըստ իս, պետք է ստեղծվի մեկ կամ մի քանի մարմին, որոնք ամբողջ գործընթացում՝ «այբից մինչև ֆե», կարողանան ուղեկցել դրսից եկող ներդրողներին. բացատրել օրենսդրությունը, պարտադիր վարչական քայլերը, Հայաստանի հարկային համակարգը, պարտավորվածություններն ու իրավունքները: Մարդիկ պետք է պարզ աչքերով կատարեն իրենց ներդրումները՝ հիանալի գիտակցելով, թե ինչ են անում, ինչի մեջ են մտնում:

— Քայլերթն սկսելուց առաջ ծանո՞թ էիք Նիկոլ Փաշինյանին: Եվ, ընդանրապես, քայլերթի մասին ե՞րբ եք իմացել: 
— Այո, Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ «Էլեկտրիկ Երևան»-ի օրերից: Հանդիպել եմ այդ ցույցերի ժամանակ, երբ ԱԺ պատգամավորները եկան և մարդկային պատ ստեղծեցին ոստիկանների և ցուցարարների միջև: Հենց այդ օրն էլ ծանոթացանք և այդ օրվանից ընկերություն ենք անում: Քայլարշավի մասին գիտեի 2017 թ.-ի փետրվար ամսից:  
— Ձեր գրասենյակի ղեկավարին ինչպե՞ս եք ընտրել, գիտեի՞ք իրեն առաջ, թե՞ տարբեր թեկնածուներից ընտրեցիք, և ինչո՞ւ իրեն:
— Գրասենյակի ղեկավարի հետ սովորել եմ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA): Նա եղել է իմ համակուրսեցին, սովորել ենք միաժամանակ, բայց տարբեր մասնագիտություններով: Մեր կապը պահպանվել է համալսարանական օրերից, Հայաստան տեղափոխվելուց առաջ և հետո ընկերներ ենք եղել: Ունեի թեկնածուներ, բայց, բարեբախտաբար, իմ նշանակման մասին ասեկոսեների մակարդակով որոշ լուրեր սկսեցին հայտնվել մամուլում, և նա տեղեկացավ դրա մասին, կապ հաստատեց ինձ հետ և ասաց, որ անպայման կցանկանա իր ներդրումն ունենալ, աշխատել գրասենյակում: Սրանից բխեց իմ որոշումը, որի համար շատ ուրախ եմ:
— Ինչո՞ւ  Ձեր այցն սկսեցիք ՌԴ-ից:
— ՌԴ-ում է գտնվում հայկական ամենամեծ Սփյուռքը:  Բայց այս արտահայտությունը, թերևս, սխալ է, որովհետև Ռուսաստանում չկա ձևավորված Սփյուռք, կան բազմաթիվ համայնքներ` սփռված հսկայական աշխարհագրական տարածքով մեկ:
Մոսկվայի 2,5 միլիոն հայերից կազմված համայնքը հոգեբանորեն և ֆիզիկապես շատ մոտ է Հայաստանին, կապն էլ շատ ամուր է։ Համայնքը հսկայական ներուժ ունի, բայց ունի նաև խնդիրներ, որոնք Հայաստանի կողմից միշտ անուշադրության են մատնված եղել: Այս է պատճառը, որ շատ էի ուզում ծանոթանալ իրենց, իրենց խնդիրների հետ, ներկայացնել Սփյուռքի հետ հարաբերությունների մեր տեսլականը և առաջարկել համագործակցություն ՀՀ-ի, կոնկրետ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ռուսաստանյան համայնքի միջև: Հիմա սահմանափակվում եմ Մոսկվայով՝ զուտ ժամանակի սղության և տարվա եղանակի պատճառով, բայց գաղափարը ռուսաստանյան հայկական Սփյուռքից սկսելն էր:
— Այս օրերին ականատես եղա, թե մարդկանց վերապահությունները Ձեր նկատմամբ ինչպես կտրուկ փոխվեցին: Եթե առաջ ոմանք զգուշավոր էին խոսում, ապա հանդիպումից հետո սկսեցին  մտերմիկ զրույցել: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին տպավորությունը Մոսկվայի հայ իրականության հետ հանդիպումից:
— Կարող է տարօրինակ հնչել, բայց ինչ որ տեսել եմ մինչ այժմ, ում հետ որ հանդիպել եմ, ինչ խոսակցություններ էլ որ եղել են, դրանց տոնն ու բնույթը լրիվ սպասելի են եղել ինձ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են ապրում հայերը, ինչ պայմաններում ու հասարակարգում, ինչ լեզվով են խոսում, սկզբունքորեն հայ են: Նրանք շատ քիչ, միևնույն ժամանակ շատ-շատ են մեկը մյուսից տարբերվում, բայց նաև շատ նման են իրար: Այստեղ ես բացարձակ ոչ մի խորթություն չզգացի: Բնական է, որ մեծ զանգվածների մարդկանց հետ ավելի շատ եմ շփվել, քանի որ ի պաշտոնե 10000-ից ավելի քվեներ եմ հավաքել իմ քաղաքապետ ընտրվելու ժամանակ: Կարելի էր կարծել, որ ինձ համար սովորական է ամերիկահայ Սփյուռքի հետ առնչվելը,  մինչդեռ ես երեկ ինձ այստեղ էլ շատ հարմար ու տանն էի զգում: Լրիվ հայկական մթնոլորտ էր։
— Որտե՞ղ են լինելու մոտակա Ձեր հաջորդ այցերը:
— Սեպտեմբերի 22-ին վարչապետի հետ այցելելու եմ ԱՄՆ, մինչ այդ նորից Ռուսաստանում եմ լինելու, այս անգամ ոչ միայն Մոսկվայում: Օգոստոսի վերջին հնարավոր է, որ Կիպրոս գնամ` Կիպրոս-Հունաստան-Հայաստան մեր բոլոր խնդիրների համակարգման ոգու մեջ, հիմա մենք անցնում ենք այդպիսի ձևաչափի, երևի հետևել եք, գիտեք:
— Շնորհակալություն, և ինչ կանեք, թող բարի լինի:

Լուսանկարները` «ԺԱՄ» ամսագիր/Լուսինե Խանգելդյան