ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ 22-35 տարեկանների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՇՏԱՊԵ՛Ք
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավարությամբ, կիրականացնի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։Tuesday, 15 June 2021
Կարող եք լինել «Սփյուռքի երիտասարդ դեսպանը»
Online lezingen over Armeense kunstgeschiedenis
Anush Hakobyan is docent aan het Yerevan State Institute of Theatre. Daarnaast is ze een enthousiaste professional die de Armeense kunstgeschiedenis wil uitdragen. Daarom geeft ze naast haar werk bij het Instituut ook lezingen via een organisatie genaamd Art Discovery. Art Discovery was een initiatief van Anush en een groep van haar collega's.
Art Discovery bestaat al zo'n 10 jaar. Anush Hakobyan en haar collega's organiseren verschillende lezingen over Armeense kunstgeschiedenis in musea en andere locaties. Sinds ongeveer 3 jaar zijn ze echter bezig met online lessen.
Vorig jaar, nadat COVID-19 was begonnen, besloten ze om zich meer te richten op online lessen. En na de oorlog die in Armenië begon (in September 2020), besloten Anush en haar collega's een nieuwe cursus te starten en zoveel mogelijk mensen aan te trekken om Armeniërs de geschiedenis van de Armeense kunst bij te brengen. Ze wilden Armeniërs graag informeren over hun erfgoed, omdat er tijdens de oorlog een reeks gebeurtenissen plaatsvond die leidde tot vernietiging van Armeens cultureel erfgoed en vervalsing van de kunstgeschiedenis. Anush gelooft dat ze met hun cursussen elke Armeniër die geïnteresseerd is, ongeacht het beroep of de opleiding die ze hebben, kunnen helpen om meer te weten te komen over de geschiedenis van de Armeense kunst. Dat zal hen in staat stellen het woord te verspreiden en de rest van de wereld te onderwijzen, en op die manier zal de geschiedenis niet worden vergeten.
7 maanden geleden begonnen Anush en haar collega's met een online cursus die al snel populair werd; ze ontvingen zo'n 200 aanmeldingen (waarvan 40% Armeniërs uit de diaspora). De lessen zijn zeer flexibel, er zijn geen vereisten, geen tests en geen verplicht huiswerk. De cursus is gericht op zowel professionals als op mensen die willen leren over de Armeense kunstgeschiedenis voor hun persoonlijke zelfontwikkeling.
Een keer per week krijgen de studenten een vooraf opgenomen videocollege, dat ze kunnen bekijken wanneer ze tijd hebben. Eens in de 2 weken worden er online live sessies georganiseerd waar studenten de lezing kunnen bijwonen en antwoord krijgen op hun vragen. De lezingen zijn in het Armeens.
Versta je Armeens en ben je geïnteresseerd in de Armeense kunstgeschiedenis? Bekijk de pagina van Art Discovery en kom meer te weten over de cursus https://www.facebook.com/artdiscovery.online . Ook voor meer informatie over de cursus kun je contact opnemen met Anush. Als je bang bent dat je Armeens niet kunt schrijven of lezen, maak je dan geen zorgen. Zolang je Armeens verstaat is het voldoende om de cursus te volgen, aangezien er geen schriftelijke opdrachten zijn. Bovendien beantwoordt Anush altijd graag uw vragen en is beschikbaar om u te helpen bij het vertalen van onbekende woorden die u tegenkomt.
Անուշ Հակոբյանը դասախոսում է Երեւանի պետական թատերական ինստիտուտում: Բացի այդ, նա դասախոսություններ Է կարդում նաև Art Discovery կոչվող կազմակերպության միջոցով: Art Discovery- ը Անուշի և նրա մի խումբ գործընկերների նոր նախաձեռնությունն էր: Արցախյան պատերազմից հետո (2020թ) Անուշը և իր գործընկերները որոշեցին հնարավորինս ավելի մեծ լսարանի ներգրավել հայ մշակույթի պատմությանը, ծանոթացնել հայ արվեստի պատմությանը: Անուշը կարծում է, որ կազմակերպված դասընթացները յուրաքանչյուր հայի հնարավորություն կտան, անկախ իրենց զբաղմունքից ու մասնագիտությունից հասու լինել հայ արվեստի պատմությանն ու նրբերանգներին: Սա լավ հարթակ է բոլոր մնացած հայերին տարածելու իրենց խոսքը և հայ բազմադարյան մշակույթը հասանելի դարձնել աշխարհին:
Dit artikel is door Verginia Khalafyan geschreven in het kader van het EU-project “Solidarity Corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en word ook vrijwilliger!
Հայկական մշակութային նմուշ
Գերիներին ազատ արձակելու հայության բողոքի մասշտաբային պահանջները շարունակվում են
Հաագայից` Լիսաբոն, Մոնրեալից` Տոկիո
Woensdag 16 juni 2021 | 9.30 – 16.30 | Plein, Den Haag
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայտնում է, որ կրկին կկազմակերպելու է «Լռելայն» ցույց Ներկայացուցիչների պալատի դիմաց գերիներին ազատ արձակելու պահանջով:
Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերը դեռ հրաժարվում են հետ քաշվել ՝ չնայած բոլոր մակարդակներում բանակցություններին և ԵՄ-ի հայտարարություններին:
Անթույլատրելի է, որ պատերազմ սկսած ու գերիներ պահող երկիրը հյուրընկալում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:
Persbericht
Wereldwijde stille wacht protest Armeniërs
Woensdag 16 juni 2021 | 9.30 – 16.30 | Plein, Den Haag
• ACTIE - EK EURO-2020: Groeiend protest tegen Bakoe als speelstad
• Meeste Armeense krijgsgevangenen nog altijd vast in Azerbeidzjan
• Illegale bezetting Armenië
Den Haag, 15 juni 2021 – Op 16 juni a.s. organiseert de Federatie Armeense Organisaties Nederland (FAON) bij de Tweede Kamer opnieuw een “Stille Wacht” demonstratie als protest tegen Azerbeidzjan, welk land meer dan een half jaar na de oorlog in Nagorno Karabach nog altijd Armeense krijgsgevangen en burgers in Bakoe vasthoudt en mishandelt.
De betoging maakt deel uit van een wereldwijde actie in tientallen grote steden. Deze behelst nadrukkelijk tevens de zorg om de Azerbeidzjaanse strijdkrachten op Armeense grondgebied en ondanks onderhandelingen op allerlei niveaus en uitspraken van o.a. de EU, zich nog altijd weigeren terug te trekken. De zorg om de krijgsgevangenen is niet verminderd, ondanks dat de vrijlating van 15 van hen wordt verwelkomd, waarvoor overigens een tegenprestatie werd gevraagd in de vorm van overdracht van mijnen-kaarten.
Naar verwachting zullen opnieuw ook Kamerleden zich rond het middaguur bij de demonstranten op de hoogte stellen van de situatie.
Om 14.00 uur die dag vindt het debat van de Commissie Buitenlandse Zaken van de Tweede Kamer met Minister van Buitenlandse Zaken mevrouw Kaag plaats, ter voorbereiding op de vergadering van Europese Ministers van Buitenlandse Zaken op 21 juni 2021. Daarin is, naast deze zaken ook de rol van Turkije in de 44-daagse oorlog in Nagorno Karabach eind 2020 aan de orde, waarbij Turkije niet alleen politieke en militaire steun verleende aan Azerbeidzjan, maar ook per vliegtuig jihadistische huurlingen uit Syrië naar Nagorno Karabach aanvoerde, met speciale opdracht om Armeniërs te onthoofden.
In een brief aan de Tweede Kamer heeft de FAON aangedrongen op strengere maatregelen, zoals sancties, daar Azerbeidzjan ongevoelig is voor alle zelfs dringende uitspraken van EU, VS en bijv. het ECHR.
Naast borden zijn ook beelden te zien van Armeens erfgoed, dat recent vernield is door Azerbeidzjan.
FAON vraagt ook steun bij het groeiende wereldwijde protest. O.a. door een krachtige open brief aan de UEFA tegen de handhaving van Bakoe als een van 11 speelsteden van het toernooi EK EURO-2020, met name de kwartfinale op 3 juli. In Bakoe vindt het voetbal plaats, daar waar ook de gevangenissen vol zitten met Armeense krijgsgevangen en ook met eigen journalisten en dissidenten, dit alles ook niet ver van het door vele landen als walgelijk bestempelde trofeeënpark, waarin o.a. helmen van gedode Armeense soldaten zijn tentoongesteld. Tevens is niet aanvaardbaar dat de UEFA op aandringen van Azerbeidzjan journalisten de accreditatie weigert, wegens hun Armeense afkomst.
Zie – Fußball-EM: UEFA wegen Spielort Baku in der Kritik - "Einfach absurd"
• Er is opnieuw een stille wacht bij de Tweede Kamer op 16 juni i.v.m. de krijgsgevangenen en illegale bezetting van Armenië door Azerbeidzjan
• Door middel van beelden vragen wij ook aandacht om een einde te maken aan vernietiging van Armeens cultureel erfgoed
• Tevens roepen wij (ook de KNVB en UEFA) op tot actie jegens Bakoe als EK EURO-2020 speelstad, zolang men de krijgsgevangenen niet vrijlaat
Տեսաերիզ՝ Free Armenian POWs Global Network
Global #FreeArmenianPOWs action in May, 2021
Thursday, 10 June 2021
Սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ
Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 465-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022
ուս.տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ: Տեղերի բաշխումը կատարվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և քննարկման միջոցով: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի
մասնագիտություններով դիմող դիմորդները:
Վերոնշյալ կարգերի համաձայն դիմորդները կարող են ընդունվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական)և միջին մասնագիտական,ինչպես նաև բարձրագույն
ուսումնական հաստատություններ (բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով): Հետագա ուսուցման լեզվին չտիրապետող
սփյուռքահայերը և օտարազգի քաղաքացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում, որն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով՝ վճարովի ուսուցմամբ: Նախապատրաստական բաժնում ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները կհրամանագրվեն առաջին կուրս:
Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում: Վճարովի առկաուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: Կից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին
մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) ընդունելության փաստաթղթերի ներկայացման ժամանակացույցը, համալսարանական մասնագիտությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը` վճարովի ուսուցման համակարգի ուսման վարձաչափերի նշումով:
Այլ մանրամասնությունների համար դիմել Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանություն (Այս երկրներում բնակվող քաղաքացիները), կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
https://escs.am/am
Tuesday, 8 June 2021
Հեղինե Ծառուկյան. «Ես պիտի պարեմ,որ ինձ լիարժեք երջանիկ զգամ»
Թեև Ռոտերդամում՝ Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ քաղաքում հայերի առկայությանը , երկար ժամանակ էր ինչ հայ մշակութային կյանքից նորություններ չէինք ստանում։ Եվ ահա հերթական նամակը ուրախացրեց մեզ.
«Քանի որ «Նիդերլանդական օրագիրը» ներկայացնում է մեր հայերիս կյանքի անցուդարձը Նիդերլանդների տարբեր քաղաքներում, ինձ մոտ հիանալի միտք առաջացավ պատմել Ձեզ` մեր մասին։ Եվ եթե կհետաքրքրի մեր գործունեությունը, կարող եք անդրադառնալ ձեր էջում, քանի որ իմ աշխատանքի առաջին նպատակը հայ երեխաներին, երիտասարդներին և ինչու՞ ոչ` նաև մեծահասակներին հայկական ժողովրդական և ազգագրական պարերի հետ ծանոթացնել է »։
Նամակագիրը՝ պարուսույց, Heghinedancestudio-ի հիմնադիր Հեղինե Ծառուկյանն է, ում հետ սիրով ցանկացանք ծանոթանալ ու զրուցել՝ կատարված աշխատանքների շուրջ։ Հեղինեն՝ իր սիրած աշխատանքով հնարավորություն է ստացել զբաղվել միայն 2019 թվականին, ու այս պահին ունի մանկական ու մեծահասակների խումբ։ Պարապմունքներն անց են կացվում Akkeroord 10, 3079 ZS Rotterdam հասցեում գտնվող պարի դպրոցում։ Այն, որ խումբը քիչ հայտնի է, և նրա մասին այսօր քիչ է խոսվում` հենց վերջին երկու տարվա կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած սահմանափակումների ու հարուցած խոչընդոտների հետևանքն է։
«Երջանկացնող փաստ է,-մեր զրույցում հայտնում է Հեղինեն, երբ Նիդերլանդներում ծնված և մեծացած երեխաներն այսօր մեծ սիրով ու հաճույքով են հաճախում պարապմունքներին, «Յարխուշտա» կամ «Քոչարի» են պարում, հաճույքով ծանոթանում հայ պարարվեստի մեծերին։ Ոգևորող է, որ նրանք զգում են հայկական մշակույթը, սնվում` ազգային հարուստ աղբյուրից»։
Հեղինե Ծառուկյանը 10 տարի է ինչ բնակվում է Նիդերլանդներում ,3 երեխաների մայր է, աշխատում է ատամնաբուժարանի ֆինանսներ բաժնում։ Նա պարարվեստին ծանոթացել է վաղ հասակից, չորս տարեկանից հաճախել է պարապմունքների, այնուհետև գիտելիքներ է ստացել «Տարոն» գեղագիտական կենտրոնում, որից հետո սովորել ու ավարտել է Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտը։
Ամեն ուրբաթ երեկոյան, Ռոտերդամ քաղաքում, Հեղինեն մեծ սիրով է դասավանդում հայկական ժողովրդական պարեր, նա գտնում է, որ պարը հայկական մշակույթի ամենագեղեցիկ ճյուղերից մեկն է, նրա նպատակը երեխաների մոտ սեր արթնացնելն է դեպի պարարվեստը, նրանց հետ քայլելը , ուղղորդելը արվեստի ամենագեղեցիկ ճանապարհներից մեկով, հասու դարձնելը պարի աշխարհի գունեղ ու նուրբ գաղտնիքներին` հայուհու շորոր նազանքին և հայ տղայի խրոխտ կեցվածքին։
«Այն ինչով ես զբաղվում եմ,-մեր զրույցի վերջում ավելացնում է Հեղինեն, մի այլ իմաստ է հաղորդում կյանքիս։ Ես պիտի պարեմ,որ ինձ լիարժեք երջանիկ զգամ։ Պարն իմ տարերքն է, իմ հոգու թռիչքը և ես անսահման երջանիկ եմ, որ ի վերջո ստեղծվեց հնարավորություն Նիդերլանդներում փոխանցել իմ պարային գիտելիքները հայ երեխաներին։ Հպարտ եմ, որ ունեմ 22 երեխաներից բաղկացած երկու, և չափահասների խումբ։
Ես կարծում եմ, որ մշակույթի ցանկացած ներդրում, երեխայի մեջ սերմանում է գեղեցիկը զգալու և գնահատելու ունակություն։ Իսկ պարը գեղեցկացնում է ո՛չ միայն մարմինը, այլ նաև հոգին»։
Հուսով ենք, որ բարի սերմերը լավ պտուղ կտան ու մոտ ապագայում դեռ կլսենք Ռոտերդամի Հեղինե Ծառուկյանի հիմնադրած Heghinedancestudio-ի պարային խմբերի մասին։
Hay Azian
Saturday, 5 June 2021
Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 4

Աննան արդեն շուրջ 1 տարի է բնակվում է Նիդերլանդներում, տեսնում և վերլուծում սոցիալական երևույթները, համեմատական եզրեր անցկացնում Հայաստանի հետ:
Նա շատ է ցանկանում, որ Հայաստանում առկա սոցիալական շատ խնդիրներ լուծվեին ճիշտ այնպես, ինչպես դա արվում է Նիդերլանդներում:
Ներկայացնում ենք այս շարքի Աննայի կազմած 4-րդ հոդվածը:
Սկիզբն` այստեղ.

1. Նիդեռլանդցին համբերատար է և բարեհամբույր ճանապարհին։ Տարածված է հարգանքով միմյանց զիջելը, թե վարորդների, և թե վարորդ/հետնիոտնի միջև։ Արգելված է ազդանշան տալը. օրենքով տուգանք է հասնում, բավական թանկ վճարով ,,կատակ բան չէ,,։
2. Ճարտարապետությունը այստեղ շատ յուրօրինակ է։ Ռոտերդամի հանրահայտ կուբիկների արտասովոր շենքը ներառված է աշխարհի ամենարտասովոր և յուրահատուկ կառույցների շարքում։ Շատ գեղեցիկ համադրում են հին շենքերը(16-17-րդ դարերից) նոր ժամանակակից մոդեռն կառույցների հետ։ Այստեղ անճաշակություն երբևէ չես տեսնի որևէ քաղաքում։
3. Ինչպես նշել էի նախորդ հոդվածներում, նիդեռլանդցիները պաշտում են և հարգում բնությունը, կենդանիներին և այլն։ Բազմաթիվ անտառներ և անթիվ պուրակներ կան ամենուրեք, ուր կարելի է զովանալ տապ արևից ։ Շատ քիչ են սրճարանները մերձակայքում, որպեսզի օդի և բնության համադրումը պահպանվի։ Փոխարենը, շատ տարածված է նմանատիպ պուրակներում, լճերի ափերին պիկնիկներ, ընտանեկան/ընկերական խնջույքներ,հավաքույթներ անցկացնելը։ Այստեղ կտեսնեք տարբեր ազգեր, որոնք հաշտ ու համերաշխ ընկերակցում են և չեն խանգարում միմյանց։
4. Նիդեռլանդցիները սիրում են հանգիստն ու հարմարավետությունը։ Իրենց համար խորթ են աղմկոտ վայրերը. խոշորագույն քաղաքների կենտրոններից հնարավորինս խուսափում են և նախընտրում հեռու, անաղմուկ միջավայրում բնակվել։
5. Աշխատասեր և աշխատանքը հարգող նիդեռլանդցիները թանկ են գնահատում ժամանակը և այցելուներին նախապես զգուշացնում են, որ իրենց հետ անցկացվող, օրինակ' խորհրդատվական ժամն ավարտվում է։ Փոխարենը՝ իրենց վաստակած հանգիստը և աշխատավարձը տնօրինում ու վայելում են՝ ինչպես ուզում են։ Այլ կերպ՝ աշխատանքը աշխատանք, հանգիստը՝ արժանավայել հանգիստ:
6. Նիդեռլանդներում, բոլոր ընկերություններին, կառույցներին պարտադրում են, որ հատուկ կարիքներով անձինք անպայման աշխատեն տարբեր բնագավառներում, իրենց հմտություններին և կարողություններին համապատասխան։ Բացառված է խղճահարության կամ խտրականության որևէ դրսևորում։
7. Հետևելով նախորդ կետին, հաշմանդամության կենսաթոշակ ոչ բոլոր հատուկ կարիքներով երեխաներին և մարդկանց են նշանակում, այլ միայն կարիքի և հիվանդությունների գնահատման արդյունքում փորձում են թոշակի այլընտրանքային տարբերակներ և լուծումներ առաջարկել, օրինակ վերականգնողական բարձրորակ սարքերի տրամադրում, կրթության հատուկ պայմանների ստեղծում, վերապատրաստում աշխատանքի տեղավորվելու համար և այլն։
8. Սոցիալական աշխատանքի ինստիտուտը այստեղ բավական զարգացած է։ Բոլոր մասնագետների պես, սոց աշխատողը ունի իր անհատական կահավորված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աշխատասենյակը, ուր շահառուների հետ անցկացնում է խորհրդատվական աշխատանքներ։ Նշեմ, որ բազմամասնագիտական թիմում (լինի հիվանդանոց, քաղաքապետարան կամ որևէ կառույց), սոցիալական աշխատողն ունի իր ուրույն տեղը և մուլտիդիսցիպլինար քննարկումներին անպայման իր մասնագիտական կարծիքները հաշվի են առնվում։


«Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից» շարքի մյուս հոդվածները

Friday, 4 June 2021
Նիդերլանդական De Sten մարզային թերթը հայ ընտանիքի հիմնած բիզնեսի մասին
Եղիշյանների ընտանիքը ցանկանում է Zwolle- ի բնակիչներին ծանոթացնել հայկական արտադրանքին
Նիդերլանդական De Sten մարզային թերթը հայ ընտանիքի հիմնած բիզնեսի մասին
Familie Yeghishyan wil Zwollenaren vertrouwd maken met Armeense producten: ‘De rest hebben jullie al’
Markt
Armeense keuken
Vluchtelingen
Tuesday, 1 June 2021
Նոր հնարավորություններ, նոր խնդիրներ
Hay-Invicta- ն հասարակական կազմակերպություն է (ՀԿ), որը միտված է մարդկանց կյանքի որակը բարելավելուն: Աշխատանքը հիմնված է սոլտոգենետիկ մոդելի վրա և ընդգրկում է ֆիզիկական, սոցիալական, հուզական, հոգևոր, մտավոր, մասնագիտական ոլորտները:Վերջերս հայաստանում մեկնարկվել է Պոնտեմ Լաբ նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում պատերազմի մասնակից 18 հերոսներ ինտենսիվ կերպով վերապատրասվում են մասնագետների թիմի կողմից՝ կրտսեր ծրագրավորողներ դառնալու համար, հայտնի ընկերություններում մշտական աշխատանքի հեռանկարով։ Դասընթացը ներառում է տվյալների գիտություն, մեքենայական ուսուցում, AI, ՏՏ անգլերեն, ՏՏ նախագծի և արտադրանքի կառավարում։









