The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 10 November 2021

Զավեն Օհանյան. հայացք արվեստին

 




10.11.2021 16:53

Ծնվել եմ Հայաստանում,Ալավերդի քաղաքում 1979 հունիսի 15-ին։ Սովորել եմ Սանահինի Ա.Ի.Միկոյանի անվան դպրոցում ,որից հետո` Ալավերդու Ինդուստրիալ Տեխնոլոգիական Տեխնիկումում, մասնագիտությամբ հաշվապահ եմ, բայց աշխատած չկամ այդ մասնագիտությամբ։ Տարիներ շարունակ աշխատել եմ մեր քաղաքի մշակույթի կենտրոնում` որպես միջոցառումների կազմակերպիչ,թատրոնում` երաժշտական ձևավորող, ունեմ հեղինակային միջոցառումներ։ Կյանքի բերումով երկար տարիներ աշխատել եմ կահույքագործ, հետո մի տարի գարեջրագործ։ Պատրաստել եմ հայտնի "Ալավերդի" գարեջուրը։Այս ամենին զուգահեռ 2006-ից զբաղվում եմ լուսանկարչությամբ, նաև նկարահանումներով։2007-ից «Բարի կատակ» միջազգային ծաղրանկարիչների ասոսացիայի անդամ եմ,մասնակցում եմ ամենամյա ցուցահանդեսներին։ 2007, 2019 և 2021թթ-ին բացել եմ անհատական ցուցահանդեսներ,վերջինս մշտապես ցուցադրվելու և թարմացվելու է։ 2021թ. rafting.am armenia կայքի լուսանկարիչն եմ։ 4 տարի աշխատել եմ Մոսկվայում, բանվորություն եմ արել ,ինչպես նաև լուսանկարել։ Գրում եմ վիպակներ ,որից առաջինը` «Թերեզան» արդեն տպարանում է։ «Աճպարարի մատանի» վիպակի հիման վրա գրել եմ պիես՝ մոնոդրամա, որը բեմադրվում է մեր քաղաքում, իմ ընկեր, ռեժիսոր, դերասան Արթուր Սիմոնյանի կողմից։

Զավեն Օհանյան

Թերեզան

Շուտով ընթերցողի սեղանին կդրվի Զավեն Օհանյանի «Թերեզան» գիրքը։ Ներկայացնում ենք վիպակի սկզբնամասից մի հատված


Մեր մոտ հարսանիքներին պատրաստվում են դեռ մի տարի առաջ, օղի են թորում, հատկապես մեր սալորի օղին ձորում տարբերվում է իր համով ու հոտով, սալորը շատ քաղցր է, ու երբ հասնելու պահին արևը շատ է լինում՝ քաղցրությունը անցնում է սահմաները։ Հետո թթու են դնում, վարունգի ու կաբաչկայի,ցուլիկ են պահում,խոզ չաղացնում, էլ չեմ ասում Լուդիկ ձալոյի թխած հացը: ՄԻ խոսքով մի ամբողջ արարողություն՝ դեռ հարսանքը չսկսած,արդեն օր են որոշում , կարծում եմ դա նրանից է, որ հայերիս մոտ ընտանիք կազմելը շատ լուրջ ու պատասխանատու բան է։ -Պալատկում են անելու,ասում են քաղաքից ու վերևներից շատ մարդա գալու.-աղբյուրի մոտի «բիբիսիներն» են զրուցում։

-Հանաք բան հոմ չի գյուղսովետի ախպոր տղու հարսանիքը։

-Էս ճամփեքին ավտոներ չեն գա,երևի գյուղի ներքևում կկանգնեն։

-Չէ, ի՞նչ ես ասում,երեկ ասին գետի ներքևից ավազ ու քար են բերել լցնեն փոսերը։

-Փոսերը ի՞նչ,անձրևն եկավ կքշի կտանի։

-Հա՛, դե էդ մի օրվա հըմարա էլի։-Հա՛, բայց ասֆալտն էլ կերան,հետաքրքիրա ինչ եղավ էդ ասֆալտի գործը։

-Այ մա՛րդ դրա մասին մոռացի,դու ասա հասցնեն լցնեն մի երկու օր մենք էլ ճամփեքից կօգտվենք։Սերոժ պապն էլ,թե.

-Դե ինձ էլ մի քանի նստարան էլ պատվիրել են ավելին սարքեմ,հետո ասին` են դուռ պատուհանն էլ նորոգեմ,հա մեկ էլ ասեցին` մատուռի դուռը սարքեմ։

-Ինչի՞ էդ տեռտեռ էլ են բերելու՞ ,էդ իրենց երեխեքը սուրբ են` մերը չէ՞։- Հա՜, դե էդ նարկամանին ով կուզիՙ

-Հա ՛ դե էսքան տարի սպասել են գոնե սրտներով լինի,-մեջ ընկավ Վալոդ պապն, որը գյուղի վարսավիրն է։

-Աաա՜,քեզ ինչ կա, էդքանին կթրաշես, կխուզես

ՈՒ էսպես ամեն անգամ հարսանիքից ու առիթներից առաջ,գյուղը հավաքվում էր, քննարկում արածն ու չարածը։ Գնացի հարսանքատան խոհանոց, մեր գյուխսովետի շենքի կողքին էր, արդեն մեծ «կաստրոլկեքը» բերել էին,հարսները դես դեն էին վազվզում,ամաներն էին լվանում:Հարսանիքը գյուղում մի ամբո՜ղջ արարողություն էր,խոսակցության թեմա, նորություն, բամբասանք։

-Տեսնես սրանց գլխին երբ արև կբացվի,-Ռիտա տոտան էր,-խե՜ղճ աղջիկ ամբողջ կյանքում ուրիշի սեղան գցեց,ուրիշին պսակեց։-Իիի՜ հա՛ էդ կաղին ո՞վ կուզի, տեր էլ չունի,հորը տարին տասներկու ամիս տանում բերում են։-Կրակվածն էլ էնքա՜ն սիրունա։

-Դրա փեշին ձեռ տվող էլ չի եղել երևի։

-Ասում են` մոր նման ա, սիրուն կին ա եղել։

Իսկ ես գլուխս քաշ իմ գործն եմ անում՝ տոլմա փաթաթում,չլսելու տալիս, գյուղում ինձ բացի են , որ կաղ եմ, խուլ էլ գիտեն,որովհետև միշտ վիրավորանքները չլսելու եմ տվել:ՈՒ հանկարծ աչքովս ընկավ Արթուրը ,որը խմիչքն էր բերում ու աչքի տակով նայում։ Արթուրին փորձել էին ամուսնացնել մի երկու անգամ,առաջին կինը քաղաքից էր` թողեց գնաց,երկրորդը`կողքի Ծաղկաշատից, եկավ հետո... սարում բռնացրին դուրս արեցին:Արթուրն ամուլ էր... ***Հորս առաջին անգամ տարան, երբ ես փոքր էի. եկավ սև վոլգան, մի շեեե՜կ ու կանաչ զզզվելի հայացքով մարդ մտավ տուն, սարսափեցի էդ հայացքից։

 -Ну красавица ты иди в другую комнату,а то сееем,-ու` ի ցույց դրեց հսկա ժանիքներն ու ամբողջովին արծաթապատ ատամները. ի դեպ դրանք իմ հիշողության մեջ մնացին մինչև կյաքիս վերջ։Ես չհասկացա ինչա ասում, բայց զզվեցի այդ բառերի երանգներից,ինձ գրկեց մյուս շեկ ու հաստավիզ տղամարդը, փակեցին «կլադովկում»..հին ու կոտրած ունիտազին նստացրեց,մի հատ էլ մատով ցույց տվեց որ լուռ մնամ։ Ես ինչ որ ձայներ էի լսում, կարծես թե վերմակ են թափ տալիս,հետո տնքոցներ,ու էլի այդ զզվելիի ձայնը֊скажи где этот проклтый архив,а то жизнь преврашу кашмаром.Միայն կաշմար բառը ծանոթ թվաց,այն էլ ֆիլմերից էի լսել, առաջին ամերիկյան ֆիլմերից...լռություն տիրեց, հետո կարծես գետնին պարկ են քարշ տալիս,թրմփոց լսեցի... հետո բաժակների չխկոց...ծորակը բացեցին...ես կամաց-կամաց մոտեցա միջանցքի դռանը,որի վրա ներքևի հատվածում մեծ մեխերի հետքեր կար, նայեցի...դրանք գրեթե գետնին հավասար էին... լիքը սապոգներ տեսա ու գետնին ինչ որ մեկը պառկած էր...

- ну,будеш или повторить?

Այդ պահին լսեցի ինձ շատ հարազատ ծխախոտից խռպոտացած հորս ձայնը.-Ես վաղուց արխիվ չունեմ...էլի հարված,թրմփոց։ Գետնին պառկած մարդը դեմքով շրջվեց ինձ.հորս անճանաչելի դարձած դեմքը տեսնելով մարմնովս սարսուռ անցավ ու ես թրջեցի տակս... փակեցի բերանս ,աչքերս... Արթնացա արդեն երեկո էր...

Գիրքը շուտով գրախանութներում

-------------- 

Զավեն Օհանյանի «Մտահոգություններ կյանքի մասին» նկարների շարքը

Զավեն Օհանյանի «Կինը կաղապարի մեջ» նկարների շարքը



Զավեն Օհանյանի «Քաղաքական գործիչներ» ծաղրանկարների շարքը

Զավեն Օհանյանի լուսանկարչական աշխատանքներից


Thursday, 4 November 2021

2021 թվականի դեսպանության ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. Հոկտեմբեր

 

Մեր ընթերցողին ենք ներկայացնում Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության կայքի հոկտեմբեր ամսվա կարևոր հրապարակումները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դեսպանատան կայքին կարող եք ծանոթանալ` այցելելով այստեղ.

4 հոկտեմբեր

Արհեստական բանականության հայկական Hoory ընկերությունը լավագույնս ներկայացված էր Ամստերդամում կայացած The Next Web մասնագիտական ցուցահանդեսին։ TNWConference





5 հոկտեմբեր
Արևային և օպտիկական ակնոցներ պատրաստող DANZ  ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց զարգացնել տնտեսությունն արտադրության այս ճյուղով: Գործունեության 3 տարիների ընթացքում թիմը ոչ միայն համալրում է տեղական և ռուսական շուկան ոճային և որակյալ ակնոցներով, այլև ստեղծում է աշխատատեղեր: 
Այժմ ընկերությունն ունի շուրջ 35 աշխատող:


6 հոկտեմբեր
Երևան. հայկական միրգը բացարձակ կախվածություն է առաջացնում
Մամուլը հայկական մրգի մասին

6 հոկտեմբեր
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի նախկին դեսպան Վիգեն Չիթեչյանը։
6 հոկտեմբեր
Դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը CDA կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ


Հոկտեմբերի 5-ին դեսպան Տիգրան Բալայանն ընդունեց Նիդերլանդների «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ» (CDA) կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամներին՝ նախագահ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Վիմ ֆան դե Կապմի գլխավորությամբ։ 
Հանդիպման սկզբում դեսպանն անդրադարձավ հայ և նիդերլանդացի ժողովուրդների դարավոր առնչություններին,  բոլոր ուղղություններով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին և հաջորդ տարի նշվելիք դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։ 
Խոսելով Կովկասյան տարծարաշրջանում առկա լարված իրավիճակի մասին՝ Տ. Բալայանը ներկաներին պատմեց Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված պայթունավտանգ իրողոթյունների, Ադրբեջանի՝ ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումների և կատարած ռազմական հանացագործությունների մասին։ 
Դեսպանն ընդգծեց Ադրբեջանի ռազմակաքաղաքական ղեկավարության, հայ ռազմագերիների գործերով շինծու վճիռներ արձակած դատավորների նկատմամբ ԵՄ պատժամիջոցներ սահմանումն որպես միակ արդյունավետ միջոց՝ խաղաղությանը և տարածաշրջանի ժողովուրդների միջև վստահության և հաշտության մթնոլորտի ձևավորմանը նպաստելու համար։
Այս առումով դեսպան Բալայանը կարևորեց  Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված մեկ տասնյակից ավելի բանաձևերը և հատուկ ընդգծեց CDA կուսակցության նախաձեռնություններն ու հետևողական աջակցությունը դրանց՝ հույս հայտնելով, որ Նիդերլանդների նոր կառավարությունն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի դրանց դրույթները կյանքի կոչելու համար։
Հանդիպմանն ակտիվ քննարկում ծավալվեց Նիդերլանդներում ներքաղաքական զարգացումների, երկկողմ օրակարգի և համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և կրթական ոլորտներում զարգացնելու վերաբերյալ։


Ambassador Tigran Balayan met with the members of the foreign affairs commission of the CDA party 
On October 5, 2021 Ambassador Tigran Balayan received the members of the foreign affairs commission of CDA party of the Netherlands headed by President Wim van de Camp, an ex member of the European Parliament.
In his welcome remarks the Ambassador briefed the attendees about the centuries-old contacts  between the Armenian and the Dutch peoples, dynamics of the flourishing bilateral relations and the scheduled events for the next year in the framework of the 30th anniversary of establishment of diplomatic relations.
Referring to the tense atmosphere in the Caucasus region the Ambassador told the attendees about the dangerous situation caused by the repercussions of the Azerbaijani-Turkish aggression against Artsakh, refusal of Azerbaijan from implementation of its commitments, violations of the international humanitarian law and perpetrated war crimes. 
The Ambassador underlined the importance of imposition of EU sanction upon the political-military leadership of Azerbaijan and the judges engaged in trumped-up trials of Armenian prisoners of war as the only effective means to fostering peace and building an atmosphere of confidence and reconciliation between the peoples of the region.
To this end the ambassador emphasized the importance of more than a dozen motions adopted by the Dutch Parliament, particularly phrasing initiatives and consistent support from CDA to those motions and expressed a hope that the new Government of the Netherlands will undertake necessary measures to implement their provisions.
Participants held an active discussion on internal political developments in the Netherlands, as well as on the bilateral agenda and development of cooperation in political, trade-economic and educational fields.

7 հոկտեմբեր
Դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը Նիդերլանդների աշխատավորական կուսակցության (PvdA) երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ



Հոկտեմբերի 6-ին դեսպանությունում հյուրընկալվեցին Նիդերլանդների աշխատավորական կուսակցության (PvdA) երիտասարդական թևի ներկայացուցիչները։ 
Ողջունելով ներկաներին՝ դեսպանն Բալայանն անդրադարձավ հայ-նիդերլանդական դարավոր բարեկամությանը, խոսեց Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև հաստատված միջպետական հարաբերությունների նոր մակարդակի և դրանց զարգացմանը միտված հարուստ օրակարգի մասին։
Հանդիպման հիմնական մասը նվիրված էր Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային։ Այս համատեքստում Տ. Բալայանը խոսեց Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու պատճառների, արցախահայության դեմ իրականացված ռազմական հանցագործությունների, պատերազմի ավարտից հետո դեռևս չլուծված հումանիտար խնդիրների, ինչպես նաև՝ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո  տարածաշրջանում ստեղծված և օրեցօր ահագնացող  անվտանգային մարտահրավերների մասին։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, որի ընթացքում երիտասարդ քաղաքական գործիչները դեսպանից հետաքրքրվեցին Լեռնային Ղարաբաղի համակարտության հանգուցալուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումների,  այդ գործըթանցում ԵՄ հնարավոր գործողությունների մասին։
Meeting of Ambassador Tigran Balayan with the youth wing of PvdA party
On 6 October, 2021 the youth representatives of the Labor Party (PvdA) of the Netherlands were hosted at the Embassy. 
Welcoming the guests in his introductory remarks the Ambassador referred to the centuries-old Armenian-Dutch friendship, spoke about the new level of interstate relations established between the two countries since Armenia’s independence and the rich agenda of the Embassy aimed at deepening those relations.
The main part of the meeting was dedicated to the recent Azerbaijan-Turkish aggression against Artsakh. In this context the Ambassador spoke about the prerequisites of unleashing a war By Azerbaijan, war crimes committed against the Armenians of Artsakh, humanitarian issues still unresolved, the security challenges derived from the end of the active military operations, that are  exacerbating day by day. 
The meeting was concluded in the atmosphere of active discussion, during which the youth politicians asked the Ambassador about the position of the Armenian side on resolution of the Nagorno-Karabakh conflict, restoration of relations with Turkey and establishment of stability and lasting peace in the South Caucasus region, as well as possible actions from EU to these  ends.

8 հոկտեմբեր
Armenia, Luxembourg and the Netherlands joined their voices at UN Human Rights Council on Protection of International Humanitarian Law and International Human Rights Law During Armed Conflicts
In the framework of the 48th session of the United Nations Human Rights Council taking place in Geneva, the Republic of Armenia delivered a joint statement dedicated to the protection of international humanitarian law and international human rights law during armed conflicts. The cross regional group of nineteen countries joined the statement.
Referring to the UN Charter basic principles of the settlement of disputes by peaceful means and refraining from the threat or use of force the statement strongly condemns gross violations and abuses of human rights and serious violations of international humanitarian law during armed conflicts and urges States to hold accountable the perpetrators of such crimes.
It particularly states that the unlawful use of force is often preceded or accompanied by hate speech, large-scale propaganda of war, statements by political leaders and public figures that express support for the affirmation of the superiority of a race or an ethnic group, disseminating hostility and prejudice against ethnic, religious or racial groups, or condone or justify violence against them.
The States reaffirm the right of the victims to be assisted by humanitarian organizations, as set forth in the Geneva Conventions of 1949 and other relevant instruments of international humanitarian law, and call for safe and timely access for such assistance.
The countries reiterate that prisoners of war and internees must be treated in accordance with international humanitarian law and must be released and repatriated without delay after the cessation of active hostilities. The hostage-taking, prolonged detention of prisoners and internees for bargaining purposes, is prohibited under international humanitarian law.
The Joint statement encourages the implementation of effective legislative, administrative, judicial, or other measures to prevent, terminate and punish acts of enforced disappearance.
The States call upon the UN’s appropriate bodies to assume a more active role in the promotion and protection of human rights in ensuring full respect for international humanitarian law and international human rights law in all situations of armed conflict, in accordance with the purposes and principles of the Charter of the United Nations.
The full version of the Joint Statement is available at the following link:

13 հոկտեմբեր
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հրավերով այսօր Արագածոտնի մարզպետարան է այցելել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս  Յակոբ  Սխերմերսը՝ ի նշան հայ-նիդերլանդական բարեկամության «Արագած» կակաչի սոխուկները խորհրդանշական կերպով տնկելու և համատեղ հետաքրքրության հարցեր քննարկելու համար:

18-19 հոկտեմբեր
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: 
Լսումներին կարող եք հետեւել Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ:

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին: 
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի  հնարավորինս սեղմ ժամկետում:
Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորեւ՝


27 հոկտեմբեր
 Այսօր դեսպանությունում հյուրընկալել էինք Ազատություն և ժողովրդավարություն երիտասարդական կազմակերպության (JOVD) ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում հետաքրքիր քննարկում ունեցանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի,  Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների, ապագային միտված  ծրագրերի և հետագա համագործակցության ուղիների շուրջ:

Today we hosted the representatives of The Youth Organisation Freedom and Democracy (JOVD).
In the course of the meeting we had an interesting discussion on the issue of Nagorno-Karabakh, Armenian-Dutch relations, future-oriented programs and avenues of further cooperation.

28 հոկտեմբեր
«Արագած» կակաչը տնկվեց Երևանի բուսաբանական այգի / Yerevan Botanical Garden-ում
Հոկտեմբերի 28-ին Հաագայում Հայաստանի դեսպան՝ Տիգրան Բալայանը և Երևանում Նիդերլանդների դեսպան՝ Nico Schermers, The Ambassador of the Netherlands in Armenia այցելեցին Երևանի բուսաբանական այգի, որտեղ տնօրեն՝ Անահիտ Ղուկասյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին այգում, ծանոթացան դրա պատմությանը և կատարվող գիտական աշխատանքներին։ 
Շրջայցից հետո դեսպանները բուսաբանական այգուն նվիրաբերեցին «Արագած» կակաչի սոխուկների առաջին խմբաքանակը, այնուհետև բուսաբանական այգու պուրակում մասնակցեցին կակաչների տնկմանը։


28 հոկտեմբեր
Դեսպանության 2-րդ քարտուղարը մասնակցեց  Ռոտերդամ-Մոսկվա  կոնտեիների մեկնարկի արարողությանը 


Հոկտեմբերի 28-ին դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանը մասնակցեց Ռոտերդամ-Մոսկվա երկաթուղով 1-ին կոնտեիների  տեղափոխման հանդիսավոր արարողությանը։
Կոնտեիների մեկնարկն ազդարարելուց հետո կազմակերպված կլոր սեղանի ընթացքում, որ նվիրված էր Արևմտյան Եվրոպայի և Եվրասիական երկրներ միջև երկաթուղային միջանցքի գործարկմամբ բազմատեսակ կոնտեյներերի կայուն շարժունակության ապահովմանը, Դ. Միրզախանյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում 🇦🇲 ենթակառուցվածքների   զարգացման  ուղղությամբ իրականացվող շինարարական ծրագրերը, մասնավորապես, հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցումը, որը կարող է դառնալ կարևոր տարանցիկ հանգույց Պարսից Ծոցի 🇮🇷 🇮🇳 տարածաշրջանն  Եվրոպայի 🇪🇺  հետ միացնելու տեսանկյունից։


2nd Secretary of the Embassy attended the  ceremonial launch of the Rotterdam-Moscow  container 
On 28 October, 2nd Secretary of the Embassy Davit Mirzakhanyan attended the ceremonial launch of the 1st container train from Rotterdam to Moscow.
Launch of the container train was followed by a round table entitled “Sustainable mobility of multimodal container transport on the basis of the railway corridor Western Europe - Eurasian Countries”, where D. Mirzakhanyan presented to the attendees of the event infrastructural development projects in Armenia, namely construction of the North-South transport corridor, which can become an important transit hub connecting the Persian Gulf with Europe.


Wednesday, 3 November 2021

Դիմակները նորից պարտադիր են, Նիդերլանդներում կորոնավիրուսի դեմ նոր պայմանները




Կորոնավիրուսի վերաբերյալ երեկ հեռուստատեսությամբ մամուլի ասուլիս ունեցան Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և նախարար Ուգո դե Յոնգը :Նրանք խոսեցին 

 այն մասին, թե ինչպես են  ընթանում կորոնավիրուսի հետ կապված գործերը: Ասացին, որ ավելի շատ մարդիկ են գնալով վարակվում ու  այժմ գտնվում հիվանդանոցում։

Դրա համար անհրաժեշտ են նոր միջոցառումներ։ Կոչ արվեց հավատարիմ մնալ հիմնական կանոններին՝  գանգատի դեպքում՝ մնալ տանը և տեստավորվել, նույնիսկ այն դեպքում, երբ պատվացտված եք։ Եթե արդյունքը դրական է և կորոնա եք, ապա մնալ տանը, հեռու մնալ ուրիշներից:

Մնացեք 1,5 մետր հեռավորության վրա ուրիշներից: Դա ավելի ապահով է: Այլ խորհուրդներն ու պայմաններն են.

Մի սեղմեք ձեռքերը այլ մարդկանց հետ:

Լվացեք ձեր ձեռքերը հաճախ և մանրակրկիտ:

Հազալ և փռշտացեք ձեր արմունկի մեջ:

Տանը մաքուր օդ ապահովեք։

Աշխատեք տնից՝  առնվազն աշխատաժամանակի  կեսը։

Նոյեմբերի 6-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում հասարակական և ծածկած տարածքներում`խանութներում, գրադարաններում, խաղահրապարակներում, զվարճանքի պուրակներում, գնացքում, տրամվայում, ավտոբուսում, մետրոյում կամ տաքսիում, նաև կայարաններում և կանգառներում, օդանավակայանում և ինքնաթիռում, ուսումնական վայրերում, այնտեղ, որտեղ անհնար է 1,5մ հեռավորություն պահպանելը։ Այդ դեպքում կարող եք տուգանվել 95 եվրոյով։

Նոյեմբերի 6-ից ավելի շատ վայրերում վակցինացիայի պատվաստման ու տեստավորման հավաստագիր է պահանջվելու՝ ռեստորաններում և սրճարաններում, տեռասների ներսում և դրսում, խաղատներում, թատրոններում, համերգասրահներում և կինոթատրոններում, թանգարաններում և տոնավաճառներում, փառատոների, երեկույթների և ներկայացումների ժամանակ, գիտաժողովներում, արվեստի դասերին և այլը։

Վակցինացիայի պատվաստման ու տեստավորման հավաստագիր է պահանջվելու սպորտային ու մարզական միջոցառումներին.Նոյեմբերի 6-ից դուք ցույց եք տալիս ձեր կորոնա ընդունելության տոմսը և նույնականացման քարտը օրինակ`մարզասրահում,սպորտային դասընթացներում, ինչպիսիք են ֆուտբոլը և լողը։ Սա վերաբերում է 18 տարեկանից և բարձր մարզիկներին և հանրությանը։

Պատվաստման հավաստագրեր կարող եք ստանալ, եթե 2 ներարկում եք արել, ունեցել եք կորոնա և նորից լավ եք,

ունեք  բացասական թեստ  մինչև 24 ժամվա վաղեմության:

Դուք  դա կարող եք տեղադրել և ունենալ  ձեր բջջային հեռախոսի վրա։ Դա հնարավոր է Coronacheck հավելվածով, կամ էլ ունենալ թղթի վրա:

Կորոնավիրուսի թեստավորումը մնում է անվճար.

Դեկտեմբեր ամսից  վակցինացիայի 3-րդ ներարկումը կարող են ստանալ 80 և ավելի բարձր տարիքի մարդիկ, 18 և ավելի բարձր տարիքի մարդիկ, ովքեր ապրում են ծերանոցում կամ այլ հաստատություններում, մարդիկ, ովքեր աշխատում են հիվանդների հետ։

Կորոնավիրուսի վիճակի հետ կապված  թե ինչպես են ընթանում գործերը կաբինետը կքննարկի Նոյեմբերի 12-ին` իմանալու համար ինչ անել հետագայում:

Նիդերլանդերեն տեղեկատվություն իմանալու համար այցելեք.

https://www.rijksoverheid.nl/onderwerpen/coronavirus-covid-19

https://www.npostart.nl/POW_04818070