The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 3 November 2021

Դիմակները նորից պարտադիր են, Նիդերլանդներում կորոնավիրուսի դեմ նոր պայմանները




Կորոնավիրուսի վերաբերյալ երեկ հեռուստատեսությամբ մամուլի ասուլիս ունեցան Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և նախարար Ուգո դե Յոնգը :Նրանք խոսեցին 

 այն մասին, թե ինչպես են  ընթանում կորոնավիրուսի հետ կապված գործերը: Ասացին, որ ավելի շատ մարդիկ են գնալով վարակվում ու  այժմ գտնվում հիվանդանոցում։

Դրա համար անհրաժեշտ են նոր միջոցառումներ։ Կոչ արվեց հավատարիմ մնալ հիմնական կանոններին՝  գանգատի դեպքում՝ մնալ տանը և տեստավորվել, նույնիսկ այն դեպքում, երբ պատվացտված եք։ Եթե արդյունքը դրական է և կորոնա եք, ապա մնալ տանը, հեռու մնալ ուրիշներից:

Մնացեք 1,5 մետր հեռավորության վրա ուրիշներից: Դա ավելի ապահով է: Այլ խորհուրդներն ու պայմաններն են.

Մի սեղմեք ձեռքերը այլ մարդկանց հետ:

Լվացեք ձեր ձեռքերը հաճախ և մանրակրկիտ:

Հազալ և փռշտացեք ձեր արմունկի մեջ:

Տանը մաքուր օդ ապահովեք։

Աշխատեք տնից՝  առնվազն աշխատաժամանակի  կեսը։

Նոյեմբերի 6-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում հասարակական և ծածկած տարածքներում`խանութներում, գրադարաններում, խաղահրապարակներում, զվարճանքի պուրակներում, գնացքում, տրամվայում, ավտոբուսում, մետրոյում կամ տաքսիում, նաև կայարաններում և կանգառներում, օդանավակայանում և ինքնաթիռում, ուսումնական վայրերում, այնտեղ, որտեղ անհնար է 1,5մ հեռավորություն պահպանելը։ Այդ դեպքում կարող եք տուգանվել 95 եվրոյով։

Նոյեմբերի 6-ից ավելի շատ վայրերում վակցինացիայի պատվաստման ու տեստավորման հավաստագիր է պահանջվելու՝ ռեստորաններում և սրճարաններում, տեռասների ներսում և դրսում, խաղատներում, թատրոններում, համերգասրահներում և կինոթատրոններում, թանգարաններում և տոնավաճառներում, փառատոների, երեկույթների և ներկայացումների ժամանակ, գիտաժողովներում, արվեստի դասերին և այլը։

Վակցինացիայի պատվաստման ու տեստավորման հավաստագիր է պահանջվելու սպորտային ու մարզական միջոցառումներին.Նոյեմբերի 6-ից դուք ցույց եք տալիս ձեր կորոնա ընդունելության տոմսը և նույնականացման քարտը օրինակ`մարզասրահում,սպորտային դասընթացներում, ինչպիսիք են ֆուտբոլը և լողը։ Սա վերաբերում է 18 տարեկանից և բարձր մարզիկներին և հանրությանը։

Պատվաստման հավաստագրեր կարող եք ստանալ, եթե 2 ներարկում եք արել, ունեցել եք կորոնա և նորից լավ եք,

ունեք  բացասական թեստ  մինչև 24 ժամվա վաղեմության:

Դուք  դա կարող եք տեղադրել և ունենալ  ձեր բջջային հեռախոսի վրա։ Դա հնարավոր է Coronacheck հավելվածով, կամ էլ ունենալ թղթի վրա:

Կորոնավիրուսի թեստավորումը մնում է անվճար.

Դեկտեմբեր ամսից  վակցինացիայի 3-րդ ներարկումը կարող են ստանալ 80 և ավելի բարձր տարիքի մարդիկ, 18 և ավելի բարձր տարիքի մարդիկ, ովքեր ապրում են ծերանոցում կամ այլ հաստատություններում, մարդիկ, ովքեր աշխատում են հիվանդների հետ։

Կորոնավիրուսի վիճակի հետ կապված  թե ինչպես են ընթանում գործերը կաբինետը կքննարկի Նոյեմբերի 12-ին` իմանալու համար ինչ անել հետագայում:

Նիդերլանդերեն տեղեկատվություն իմանալու համար այցելեք.

https://www.rijksoverheid.nl/onderwerpen/coronavirus-covid-19

https://www.npostart.nl/POW_04818070

No comments:

Post a Comment