The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 21 November 2021

Օրվա թեմաներով

 


🏛ԿԻՐԱԿՆՕՐՅԱ

Arthur Davoyan-ը իր ֆեյսբուքյան էջում հետևյալն է գրել.
Արվեստի աշխարհը գիտի, որ սա ֆրանսիացի ծովակալ Պիեռ-Անդրե դե Սուֆրեն դե Սեն-Տրոպեզայի քանդակն է։
Եվ սրա հետ միայն հայերը չեն համաձայնի։
Իրոք շատ նման է.
ֆրանսիացի ծովակալ Պիեռ-Անդրե դե Սուֆրեն դե Սեն-Տրոպեզա
Մոսկվան խանդով է մոտենում, երբ Հայաստանը մինսկի խմբի ու Եվրամիության շրջանակներում բարձրաձայնում է Արցախի ու սահմանային գործընթացների խնդրի քննարկումը
Արդեն հայտնի է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները: Չգիտե՛ս ինչու, Մոսկվան խանդով է մոտենում, երբ Հայաստանը մինսկի խմբի ու Եվրամիության շրջանակներում բարձրաձայնում է Արցախի ու սահմանային գործընթացների խնդրի քննարկումը: Աներկբա է, որ Հայաստանը մերժում է միջանցք տրամադրելու թուրքադրբեջանական նկրտումները, բայցև՝ ընդիմությունը սեփական իշխանությանը դիտում է որպես թշնամի, այն դեպքում երբ հրամայական պահանջ է՝ միասնական լինելու, համախմբվելու, օրհասական այս վիճակից ժամ առաջ դուրս գալու համար, այլապես շարունակվում է երկիրը գլխիվայր շջելու գործընթացը: Հենց այն օրերին,երբ մեր բանակը վերջապես բռունցք դարձավ ու համարձակորեն իր սահմաններից դուրս շպրտեց քոչվոր ասկյարներին, դրանից հետո չգիտես ում ցուցումով, որտեղից հայտնվեց ռուս գեներալ Մուրադովը և հատուկ չվերթով Բաքվից Երևան բերեց հայ զինվորի դի: Սա հիշեցրեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վրա կատարված սպանդը: Մեսիջը նույնն է:
Նկար՝ Завен Оганян -ի (Հատուկ՝ Նիդերլանդական օրագրի համար)



No comments:

Post a Comment