The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 17 November 2021

FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands-ը ուղերձ է հղել Նիդերլանդների իշխանություններին

 FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands-ը ուղերձ է հղել Նիդերլանդների իշխանություններին


FAON-ը ուղերձ է հղել Նիդերլանդների իշխանություններին
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) դիմել է Նիդերլանդների խորհրդարանին` գործուն քայլեր ձեռնարկելու Ադրբեջանի վարած վերջին մեկ տարվա ոչ կոնստրուկտիվ քաղաքականության համար։ Հիշեցվել ու կարևորվել են, որ  Կովկասյան պատերազմը չի ավարտվել, Հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում, արդյունավետ միջոցներ են անհրաժեշտ Ադրբեջանին կանգնեցնելու համար։ FAON-ը հիշեցնում է, որ համաձայն այս տարվա սկզբին պատգամավոր Voordewind-ի ներկայացրած և խորհրդարանի կողմից միաձայն ընդունված բանաձևի, Նիդերլանդների նոր կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

PERSBERICHT

FAON aan Tweede Kamer voor begroting Buitenlandse Zaken:

 

• Armeniërs: Oorlog Kaukasus is niet afgelopen

• Armeense krijgsgevangenen nog altijd vast in Azerbeidzjan

• Effectieve maatregelen nodig om Azerbeidzjan te stoppen

• Armeense genocide: Reminder motie Voordewind erkenning door regering


Haag, 16 november 2021 – De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) heeft in een brief aan de Tweede Kamer een beroep gedaan op de Tweede Kamer om zich bij de begrotingsbehandeling Buitenlandse Zaken op 17 en 18 november, hard te maken voor Armenië, dat meer dan een jaar nog altijd onder vuur ligt.
De situatie in de Kaukasus lijkt vergeten door andere problemen in de wereld, zoals migrantencrisis, corona enz. Maar intussen gaat Azerbeidzjan ongestoord door, houdt een jaar na de oorlog nog altijd krijgsgevangenen vast en voert aanvallen langs en over de grens met Armenië uit, met vrijwel dagelijks doden en gewonden. Het lijkt erop dat het Westen opnieuw wegkijkt.
De FAON dringt er op aan dat Nederland en de EU een duidelijk signaal afgeven aan Azerbeidzjan, zoals het opschorten van de besprekingen in het kader van het EU Oostelijk Partnerschap met Azerbeidzjan. In Luxemburg is al een motie in die zin aangenomen.
De besprekingen over het Oostelijk Partnerschap staat in december in Brussel op de agenda.
Ook herinnert de FAON in de brief aan de alom verwachte erkenning door de nieuwe regering van de Armeense genocide, waartoe de vrijwel unanieme motie Voordewind eerder dit jaar heeft opgeroepen. Hierover heeft FAON eerder zich tot de informateur gewend (zie bijlage bij brief aan TK).
Bijgevoegd: Brief aan Tweede Kamer met bijlage brief informateur inzake erkenning Armeense genocide.

Tuesday, 16 November 2021

Մենք ևս մասնակցենք «Ցավդ տանիմ, Արցախ» խորագրով նկարչության մրցույթին

 

Մարի Սողոմոնյան, 11 տարեկան, գ. Բերդաշեն


Փախստականների միավորում հանուն արդարության կազմակերպության աշխատակից Սնեժանա Թամրազյանը (Снежана Тамразян) Նիդ.օրագրին հետևյալն է գրել.

« Բարև Ձեզ

Չգիտեմ, ոնց ավելի ճիշտ ձևակերպեմ ՝ սա որպես խնդրանք թե առաջարկ... 

Մեր կազմակերպությունը նախաձեռնել է մանկապատանեկան նկարչության մրցույթ ՝  «Ցավդ տանիմ , Արցախ»  խորագրով։  Ամանորին ընդառաջ մենք կկազմակերպենք նաև ցուցահանդես-փառատոն`  ամանորյա շոու ծրագրով։ Լավագույն աշխատանքները կստանան մրցանակներ։ Աշխատանքները շատ-շատ են և մենք չենք ուզում , որ Նոր տարվան ընդառաջ գոնե մեկ երեխա անուշադրության մատնվի։  Ձեզ ենք դիմում խնդրանքով՝  ներոհիշյալ հղումից ընտրել  որևէ նկար, որ ձեր կազմակերպությանը ամենաշատը դուր կգա ու երեխան ձեր  կողմից նվեր ստանա։  Նկարները նայելու համար, կուղարկեմ մեր էջը։ Այս երեխաները իրենց նկարներով ավելի շատ բան կարող են փոխանցել աշխարհին, քան քաղաքակաությամբ զբաղվող այրերը։

 Կանխավ շնորհակալ եմ»։

https://www.facebook.com/Artsakhunion/

Նիդ.օրագրի կողմից,- Այն անհատները, կառույցներն ու կազմակերպությունները, ովքեր կցանականան միանալ այս նախաձեռնությանը, կարող են դիտել https://www.facebook.com/Artsakhunion/ կայքում արցախցի փոքրիկների նկարչական աշխատանքները ու հաղորդագրություն թողնել հիշյալ կայքին։

Կարող եք այդ մասին հայտնել նաև «Նիդերլանդակն օրագրին» ։ Մեր կողմից կարող ենք անվճար ներկայացնել ձեր կազմակերպության մասին գովազդ, կամ գրել ձեր մասին։ Հավելենք, որ «Փախստականների միավորում հանուն արդարության» Կազմակերպությունը հիմնադրվել է 2020թ-ի սեպտեմբերի 24-ին ։ Կազմակերպության անդամները հիմնականում երիտասարդներ են։ Նպատակն է՝ պաշտպանել հայ փախստականների իրավունքները։ Այսօր,երբ մեր բնակչության մեծ մասը Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի հետևանքով դարձել է բռնի տեղահանված կազմակերպությունը առիթը բաց չի թողնում այդ մասին  բարձրաձայնելու։  Այս ուղղությամբ անելիքները շատ են. « Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչմանը հասնելու և Ադրբեջանից 1988-1990թթ գաղթած փախստականներին կարգավիճակ տրամադրելու գործում»-կարծում են նրանք։

Այժմ ներկայացնում ենք արցախցի երեխաների նկարչական աշխատանքներից։ Ամբողջական աշխատանքներին ծանոթացեք և ձեր ընտրությունն արեք այստեղ։  Եղեք գթասիրտ և աջակցեք ու կանգնեք երեխաների կողքին։


Էլեն Սարգսյան,15տ.,Ք.Շուշի
Էլեն Սարգսյան,15տ.,Ք.Շուշի
Մանե Սարգսյան, 10տ., ք.Շուշի
Մանե Սարգսյան, 10տ., ք.Շուշի
Մարդյան Վարդուհի,14տ.Ասկերանի շրջան,գ.Նորագյուղ
Մարդյան Վարդուհի,14տ.Ասկերանի շրջան,գ.Նորագյուղ
Դայանա Ավանեսյան, 10տ.ք.Ստեփանակերտ
Դայանա Ավանեսյան, 10տ.ք.Ստեփանակերտ
Լալայան Վերոնիկա, 12տ.Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ
Լալայան Վերոնիկա, 12տ.Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ
Արմեն Հայրապետյան, 14 տարեկան, Ասկերանի շրջան, գյուղ Սարուշեն։
Արմեն Հայրապետյան, 14 տարեկան, Ասկերանի շրջան, գյուղ Սարուշեն։
Աննա Ծատրյան,14 տարեկան,Մարտունու շրջան,գ.Նորշեն
Աննա Ծատրյան,14 տարեկան,Մարտունու շրջան,գ.Նորշեն
Խաչատրյան Մարիանա ,10 տարեկանՄարտակերտի շրջան գ.Կուսապատ,
Խաչատրյան Մարիանա ,10 տարեկանՄարտակերտի շրջան գ.Կուսապատ,
Բաղդասարյան Վիոլետտա,7տ.գ.Ավետարանոց
Բաղդասարյան Վիոլետտա,7տ.գ.Ավետարանոց
Մանե Ղուկասյան ,10 տարեկանՄարտակերտի շրջան, գյուղ Չլդրան
Մանե Ղուկասյան ,10 տարեկանՄարտակերտի շրջան, գյուղ Չլդրան
Վահե Վերդյան, 11 տարեկան քաղաք Ստեփանակերտ
Վահե Վերդյան, 11 տարեկան քաղաք Ստեփանակերտ


Saturday, 13 November 2021

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի մատուցմամբ. Մաս 7

 Աննա Մարտիրոսյան

Մաս 7. Շարունակում ենք Նիդեռլանդներ երկրի  երևույթներ/փաստեր, որոնց որոշ կետեր կուզեի լիներ նաև մեր հայրենիքում👇👇..
Կրթության մասին..



1.Այստեղ շատ կարևորվում է լեզվի լավ իմացությունը և բարձրագույն կրթությունը, որոնք հանդիսանում են բարձր աշխատավարձով աշխատանքի գրավականներից մեկը։ Բացառված են ծանոթ-բարեկամ կապերը կամ գումարով դիպլոմ գնելը։ Մի քիչ էլ կամավոր պրակտիկայի փորձառություն և հմտությունների ձեռքբերում, աշխատաշուկայում համարվում ես պահանջարկ ունեցող կադր։ 
2. Պետության կողմից, յուրաքանչյուր քաղաքապետարան ֆինանսավորում է նորեկներին հոլանդերեն լեզվի դասընթացների համար, լեզվի ցանկացած  դպրոցում(taalschool). դպրոցի ընտրության հայեցողությունը մնում է ուսանողին։ Սա անհրաժեշտ է, ոչ միայն լեզվի միջոցով երկրում ինտեգրվելու համար, այլև հոլանդական քաղաքացիություն ձեռքբերելու համար հատուկ քննությունների համար (Inburgering exam): Նաև նշեմ, որ Լեսթ Բեսթ լեզվի դպրոցը(Ուտրեխտ, Ռոտերդամ) համարվում է լավագույններից, ուր ամեն մեկը չէ, որ կարող է յուրացնել լեզվի հմտությունները։ 
3. Լեզվի դպրոցի տարբեր մակարդակների խմբերում ընտրվում են տարբեր մարդիկ, ովքեր եկել են տարբեր երկրներից։ Անկախ կրոնական, սեռական, լեզվական կամ քաղաքական հայեցողությունից, ձևավորված է համընդհանուր հանդուրժողականության մշակույթ։ Ի վերջո, շփման հիմնական լեզուներն են' անգլերենն ու հոլանդերենը։ Կոնկրետ իմ համար շատ հետաքրքիր, երբեմն զվարճալի են անցնում լեզվի դասերը, իսկ որակից և մեթոդներից շատ գոհ եմ👌👍։ 
4. Հրաշք են ուսուցիչները, մեկը մյուսից լավ։ Թեպետ խմբային են դասերը, սակայն անհատական մոտեցում են կիրառում յուրաքանչյուրին, ուղղում են, բացատրում ու երբ ճիշտ ես արտաբերում այս կամ այն բառը, հնչյուններով, երեխայի պես հրճվում են, ուրախանում։ Մի խոսքով, բացի խրախուսելուց, այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, դասերի նյութերը, անգամ անվճար կոֆե, թեյ😂🤣 ընդմիջումներին. քեզ մնում է ջանասիրաբար և հավեսով սովորել։ 
5. Գրադարաններն ու ընթերցասրահները շատ պահանջված են այստեղ։ Անգամ վաղ առավոտից, երկար հերթեր են գոյանում, օրինակ Ուտրեխտի նշանավոր մեծ գրադարանների մեկի առջև։ Այնտեղ, քո աբոնեմենտով անհատական փոքր տարածք ունես անվճար ընթերցելու, պարապելու համար և լավորակ ինտերնետի հասանելիություն։ Մերօրյա ինտերնետային ժամանակներում սա հազվագյուտ երևույթներից է։ 
6. Հոլանդացիները շատ ընթերցասեր են և  տանը ունեն իրենց սեփական գրադարանը։ Շատ հաճախ, փողոցներում, բնակելի շենքերում, մետրո կայարաններում կտեսնես փոքրիկ, սիրուն գրադարակներ, որտեղից կարող ես անվճար գիրք վերցնել, տեղն էլ քո կարդացած որևէ գիրք(որ պետք չի քեզ) դնելու պայմանով։ 
Կորոնա- վիճակի մասին։ 
1.Մինչև վերջերս, համեմատաբար հանգիստ և կայուն վիճակ էր, սակայն դեպքերի ավելացման պատճառով մի փոքր խստացրել են սահմանափակումները։ Եթե մինչ այդ, միայն հանրային տրանսպորտի (գնացք, ավտոբուս, տրամվայ) մեջ էին կրում դիմակ, ապա հիմա բոլոր խանութներ մտնելիս, պետք է կրել դիմակ և պահպանել հեռավորություն։ 
2. Նիդեռլանդները համարվում է աշխարհում կարգապահ երկրներից մեկը, կորոնայի իրավիճակի տեսանկյունից։ Երկրի բնակչության ավել քան 80% արդեն պատվաստված է (մեծամասնությունը' ֆայզեր վակցինա) և հիմնականում թեթև է տարել այն։ 
3.Փողոցներում և բաց տարածքներում անգամ, մարդիկ կրկին զգոնություն և հեռավորություն են պահում։ 
Վարվեցողության մասին։ 
1. Ինչպես նշել էի նախորդ հոդվածներում, հոլանդացիները բացի ուղղամիտ լինելուց, բարեհամբույր են և աջակցող։ Շատ վաղ տարիքից երեխան սովորում է օգնել իր ծնողներին կամ տատիկ-պապիկին, օրինակ' մթերքները տեղափոխել-դասավորելով, ինչի ականատեսն էի վերջերս։ Ուշքս գնաց այդ երեխայի շարժուձևերից, իր մազերը շտկելուց բռնած😂🤣 (3-4 տ աղջիկը իր նորածին եղբոր սայլակի կողքին, մի հատ էլ բարուրություն էր անում հետը🤣😂)։ 
2. Երբ դու սեփական տան պարտեզում ունես ծառ, հատուկ բույսեր, չես կարող ինքնագլուխ կտրել այն. պետք է դիմես հատուկ բնապահպանական մարմիններ, վճարես, նոր ստանաս իրենց թույլտվությունը։ Նույնն էլ քո տան պարտեզում ծառ տնկելուց էլ պետք է թույլտվություն ստանաս։ Այստեղ բնությունը սրբություն է, ոնց հետը վարվես, ինքն էլ քո հետ նույն ձև կվարվի։ 
3. Ամենուրեք(ռեստորան, խանութներ, սրճարաններ..) բարեհամբույր և բարձրորակ սպասարկում է, անկախ վաճառողի կամ աշխատողների սեփական տրամադրությունից/խնդիրներից, պարտադիր պայման է ժպտերես և պատրաստակամ ձևով աջակցել հաճախորդներին։ 
Շարունակելի... 







Friday, 12 November 2021

Armeense Studenten Vereniging Gladzor

Zoals elk jaar is het bestuur van de Armeenise Studenten Vereniging Gladzor vorige maand gewijzigd. Na een moeilijk jaar waarin het vorig bestuur nauwelijks evenementen kon organiseren, waren er enthusiaste kandidaats-bestuurleden die zijn gekozen tijdens de Algemene Leden Vergadering. Hoewel er tijdens de Corona-periode veel nadelen waren, heeft het vorige bestuur zich gericht op andere belangrijke aspecten van de organisatie, en ook online evenementen georganiseerd. Omdat er weinig mogelijkheid was om evenementen te organiseren, waren er vorig jaar minder kosten en dus andere manieren van fondsenwerving. Als gevolg heeft bestuur 15 hun jaar met positieve financiele resultaten beeindigd. 


Het nieuwe bestuur bestaat uit de volgende personen, die heel erg enthousiast zijn om hun jaar te beginnen:

Tristen Arzmanians – voorzitter

“Ik kan niet wachten totdat ik iedereen persoonlijk kan ontmoeten en een drankje kan doen met jullie.”

Ellen Iskandarian – secretaris

“We gaan er een mooi jaar van maken en ik verheug me erop om iedereen te ontmoeten!”

Violetta Gazaryan – extern coordinator

“Ik kijk ernaar uit jullie allen te ontmoeten en ik hoop er samen met jullie een geweldig jaar van te maken!”

Celina Sesli – penningmeesteres

“Ik kijk er enorm naar uit om kennis te mogen maken met onze waardevolle en mooie gemeenschap, hopelijk zien wij jou snel bij een van onze evenementen!”

Lilith Sepoyan – vicevoorzitter

“Ik ben van mijzelf heel sociaal en hou van gezelligheid, van daar dat ik niet kan wachten op de leuke evenementen die ik met mijn bestuur mag organiseren. Ik kijk er erg naar uit om je te ontmoeten! “

Bestuur 16 is al hard bezig met de planning van het bestuursjaar. Ze gaan veel culturele, sportieve en gezellige activiteiten organiseren. Een van de meest spannende activiteiten zou een reis naar Armenië zijn die hopelijk volgend jaar mogelijk zal zijn! Het bestuur heeft recent hun jaarplanning gedeeld, die je hieronder kunt zien. Voor meer details moet je hun website (https://gladzor.nl/) en Facebook- en Instagrampaginas volgen. 


A picture containing text

Description automatically generated

Naast deze activiteiten zal het bestuur ook aan andere projecten werken zoals samenwerking met andere Armeense verenigingen in Nederland, lezingen etc.

Ben je een enthousiaste jongere en nog nooit bij Gladzor geweest? Volg hun sociale media, daar zullen ze de datum van de Kennismakingsborrel aankondigen.



Verginia Khalafyan

Dit artikel is geschreven in het kader van het EU-project “Solidarity Corps”. Wil jij ook schrijven voor Niderlandakan Oragir? Stuur dan een berichtje en wordt ook vrijwilliger! 


Ինչպես ամեն տարի, անցյալ ամիս եւս փոփոխվեց Հայ ուսանողական «Գլաձոր» կազմակերպության վարչության կազմը։ Դժվար` 2020-21 ուսումնական տարին մնաց ետևում, կորոնավիրուսով պայմանավորված` նախորդ վարչությունը դժվարությամբ էր կազմակերպում միջոցառումներ, թեև խորհրդի անդամները եռանդուն էին, այնուհանդերձ չնայած բազմաթիվ թերություններին, նախորդ խորհուրդը կենտրոնացավ կազմակերպության այլ կարևոր ասպեկտների վրա, ինչպիսին՝ առցանց միջոցառումների կազմակերպելը։ Նոր`
16-րդ վարչակազմը արդեն ծանրաբեռնված է տարեկան ծրագիրը կազմելու աշխատանքների վրա: Նրանք պատրաստվում են նոր ուսումնական տարում բազմաթիվ մշակութային, սպորտային և զվարճալի միջոցառումներ կազմակերպել։