The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 8 March 2023

Vierklank թերթը Կարինե Քլյանի մասին

 

Նիդերլանդական Gemeente De Bilt-ի տարածաշրջանային De Vierklank թերթը մարտի 8-ի համարում ընդարձակ հոդված է տպագրել Բիլթհովենի քաղաքային խորհրդի անդամ, մեր հայրենակից Կարինե Քլյանի մասին: Հինգ ենթավերնագրերի ներքո թերթը Կարինեի կենսագրությունն ու մասնագիտական հմտությունը, լեզուների իմացությունն ու մարդկանց օգնելու ու կարեկից լինելու հատկանիշները ներկայացնելուց հետո անդրադարձել է քաղաքականությանը, Հայաստանի ու Արցախի մասին տեղեկություններին ու այսօրվա պայթունավտանգ իրադրությանը:

Վերջին մունիցիպալ ընտրություններում նա VVD-ի կազմում դարձել է քաղաքային խորհրդի հանձնաժողովի անդամ և հատկապես շատ գործ է անում սոցիալական ոլորտում: Նա շատ նվիրված է Բիլթ համայնքին և ցանկանում է բոլոր ազգությունների մարդկանց կապել իրար, ձևավորել սերտ համայնք: «Ես շրջում եմ գյուղերով և ուզում եմ փորձել կրճատել իշխանության և բնակչության միջև եղած անջրպետը»-թերթի թղթակցին ասել է Կարինեն:
Կարինեն խոսել է մշակույթների մերձեցման ու «Հայկական օր» ստեղծելու նախաձեռնության մասին: «Իմ ցանկությունն է, և ես հետամուտ եմ դրանում, որ ավելի մեծ ուշադրություն դարձրվի Հայաստանին»: Բիլթհովենում, որտեղ բնակվում է Կարինեն ապրում է հայկական ծագումով 20 ընտանիք:
Թերթը Հայաստանի պատմության մասին գրել է, որ այն լի է եղել բազմաթիվ պատերազմներով։ Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը բաղկացած է պատմական Հայաստանի (մ.թ.ա. 321-ից մինչև մ.թ. 428 թվականներ) միայն մի փոքր մասից: 301 թվականին առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական պետական ​​կրոն։ Գալով մեր ժամանակներին թերթը հայտնում է` 1922-1936 թվականներին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ստեղծեցին Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ​​Հանրապետությունը։ 1991 թվականից հետո Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն` առանց Արցախի, որին Ստալինը բռնակցել էր Ադրբեջանին։ Հետո թերթը մեջբերել է Կարինեի խոսքերը.
«Անկախությունից հետո Ադրբեջանը չցանկացավ ազատել այս տարածքը։ Հայաստանը պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղը և այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղն իրեն հռչակեց Արցախի Հանրապետություն։ 2020 թվականի պատերազմը, որը սկսել է Ադրբեջանը, վատթարացրել է Արցախի Հանրապետության ճակատագիրը. Երեք ամսից ավելի է, ինչ Հայաստանը Արցախին կապող միակ միջանցքը արգելափակված է` այսպես կոչված բնապահպան ակտիվիստների կողմից, և 120 հազար բնակիչ մնացել է առանց սննդի, դեղորայքի, գազի և լույսի։ Հուսով եմ, որ այս մղձավանջը շուտով կանցնի, և վերջապես խաղաղություն կգա»:
Հ.Գ.-Օգտվելով առիթից շնորհավորում ենք պայքարի տարբեր ճակատներում գտնվող մեր փառապանծ կանանց գարնան տոնը:

Kariné Klyan zet zich met bezieling in voor verbinding

wo 8 mrt., 12:00 Algemeen
door Guus Geebel
Sinds haar komst naar Nederland in 1996 is Kariné Klyan bezig om iets te betekenen voor mensen die hulp nodig hebben. Daarbij richt zij zich als zzp-er vooral op mensen die net als zij uit een andere cultuur naar Nederland zijn gekomen. ‘Ik laat daarbij gewoon mijn hart spreken.’
Kariné Klyan (53) is geboren en getogen in het centrum van Jerevan, de hoofdstad van Armenië. Ze kwam door haar huwelijk met een Nederlander vijfentwintig jaar geleden naar Nederland en woont intussen vierentwintig jaar in Bilthoven. Ze is moeder van twee kinderen. In Armenië volgde zij een Hbo-opleiding Theoretische Mechanica. ‘Na die studie kon je docente worden of in een bedrijf gaan werken. Voor mijn carrière was het goed geweest om in Moskou verder te studeren, maar door het uiteenvallen van de Sovjet-Unie is het er niet meer van gekomen.’ Eenmaal in Nederland kreeg Kariné het Nederlands heel snel onder de knie. ‘Na een half jaar kreeg ik al mijn eerste diploma.’
Talen
Kariné volgde daarna een opleiding Juridisch Vertaler en werkte zes jaar landelijk als juridisch tolk voor politie en rechtbanken. Zij deed de opleiding Sociaal Juridische Dienstverlening in Zeist waar zij werkte en van daaruit ook naar regiogemeenten uitgezonden werd. Ook maatschappelijk is Kariné actief. Zij is praatmaatje voor nieuwkomers in De Bilt. Kariné spreekt behalve Engels ook Russisch en dat komt weer van pas bij Oekraïners die vanwege de Russische inval naar de gemeente kwamen. ‘Daarnaast zet ik mij in voor de Armeense gemeenschap en mensen die Russisch of Engels spreken en het Nederlands nog niet zo goed machtig zijn. Hoewel ik het liefst heb dat alles in het Nederlands gaat, al is het met handen en voeten. Ik ben heel doelgericht want je moet het resultaat altijd voor ogen hebben.’
Politiek
Politieke belangstelling kreeg zij ook van huis uit mee. ‘Mijn ouders waren actief, maar dat kon alleen binnen de communistische partij. Ze waren een van de eersten die hun lidmaatschap beëindigden toen dat kon.’ In haar studententijd was Kariné politiek actief bij een jongerenorganisatie. ‘Wij waren toen veel bezig met onze Armeense identiteit.’ Na haar komst in Nederland ging zij zich voor de Nederlandse politiek interesseren, vooral ook de lokale politiek. Zij was bij de laatste gemeenteraadsverkiezingen kandidaat voor de VVD en werd na de verkiezingen raadscommissielid, vooral voor het sociaal domein. Zij is erg gemotiveerd om zich voor de Biltse gemeenschap in te gaan zetten en wil zich sterk maken om mensen van allerlei nationaliteiten te verbinden om zo een hechte gemeenschap te vormen. ‘Ik ga voor mijn dorp en wil proberen de kloof tussen bestuur en bevolking kleiner te maken.’
Armeense dag
Op dit ogenblik is Kariné werkzaam in de zorg. Ook was zij zeven jaar voor de coronatijd weddingplanner voor internationale trouwerijen en was daarbij trouwambtenaar. Haar werk als zzp-er in de zorg bestaat uit begeleiding, het coördineren en plannen van zorg voor voornamelijk nieuwkomers. ‘Die spreken meestal de taal nog niet goed en ik ken hun cultuur.’ Kariné Klyan komt nog geregeld in Armenië. ‘Op vakantie of soms met Kerstmis, dat overigens op 6 januari gevierd wordt.’ Hoewel het in de communistische tijd taboe was, werd Kariné door haar ouders gelovig opgevoed. ‘Het is mijn wens, en hier ben ik heel gepassioneerd over, om Armenië meer onder de aandacht te brengen en zodoende meer bekendheid te geven.’ Zij wil daarom onder meer een Armeense dag organiseren. Er wonen 20 gezinnen van Armeense komaf in Bilthoven en in heel Nederland meer dan 20.000. ‘Ik denk dat het heel interessant is als de bewoners van de Biltse kernen kennis kunnen maken met hun medebewoners, hun cultuur en vooral ook hun hapjes.’
Geschiedenis
Armenië kent een lange geschiedenis met veel oorlogen. De huidige Republiek Armenië bestaat slechts uit een klein deel van wat tussen 321-voor Chr en 428-na Chr het koninkrijk Armenië was. Het land was in het jaar 301 het eerste land dat het christendom als officiële staatsgodsdienst aannam. Tussen 1922 en 1936 vormden Armenië samen met Georgië en Azerbeidzjan de Trans-Kaukasische Socialistische Federatieve Sovjet Republiek. In 1991 werd Armenië een onafhankelijke republiek. Kariné vertelt dat in Azerbeidzjan de enclave Artsakh ligt die door Stalin voor 60 jaar aan dat land was gegeven.
Oorlog
‘Toen die tijd om was wilde Azerbeidzjan dit gebied niet vrijgeven. Armenië beschermde Nagorno-Karabakh en sindsdien noemt de regio zich Republiek Artsakh. De oorlog van 2020 die Azerbeidzjan begon heeft het lot van de republiek Artsakh verslechterd. Al ruim drie maanden is de enige corridor die Armenië met Artsak verbindt door een groep zogenaamde milieuactivisten geblokkeerd en 120.000 bewoners zitten zonder voedsel, medicijnen, gas en licht. Ik hoop dat deze nachtmerrie snel voorbij zal gaan en dat het uiteindelijk vrede wordt.’ Nagorno-Karabakh is een enclav Nagorno-Karabakh is een enclave in Azerbeidzjan waar voor 98 procent etnische Armeniërs wonen die nog steeds bij Armenië willen horen. Ik wil ik mijn solidariteit uiten met Azerbeidzjaanse, Oekraïense en Russische ouders die hun kinderen in deze vreselijke strijd kwijtraken.’

Մարտի 10-12-ը Երևանում տեղի է ունենալու «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը

Մարտի 10-12-ը  Երևանում տեղի է ունենալու «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը՝ հիմնված  «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի վրա, որն առաջին անգամ է կիրառվելու հայկական իրականությունում: Այս համաժողովի  կազմակերպման ու անցկացման մասին լուսաբանելու է  նաև «Նիդերլանդական օրագիրը»: «Ապագա Հայկականի» Համաժողովի մեկնարկի նախապատրաստական փուլի մասին իր առաջին թղթակցությունն է ուղարկել Նաիրա Գասպարյանը:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը հիմնվել է  2021 թ.՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ապագայով մտահոգված հայորդիների կողմից՝ Նուբար Աֆեյան, Ռուբեն Վարդանյան, Ռիչարդ Ազարնիա, Արթուր Ալավերդյան և այլոք։ Նախաձեռնությանը արդեն միացել են ավելի քան 110 հազար հայրենակիցներ աշխարհի 108 երկրներից՝ այդ թվում Նիդերլանդներից, «Ապագա Հայկականի» տնօրենն է Արտակ Ապիտոնյանը:

Ավելի քան 300 փորձագետների մասնակցությամբ նախաձեռնությունը սահմանել է Հայաստանի և հայության ապագայի նախանշած 15 նպատակները

Նախաձեռնությանը կարող է միանալ յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է աջակցել նպատակների իրականացմանը: 

Ուղղությունների սահմանմանը հաջորդեցին հանրային քննարկումները: Հայրենիքի և Սփյուռքի համայնքներում ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների հետ 70-ից ավել առկա և առցանց հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում  միահամուռ կարևորվել է միասնականությունը:  

  Հատկանշական է, որ որպես մոդելի փորձնական տարբերակ կազմակերպվել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ «Բնակչության աճը Արցախում» խորագրով: 

Ապագա Հայկականի առաջին համահայկական Համաժողովի յուրահատկություններից է նաև այն, որ առաջին անգամ նման ձևաչափում ընդգրկվելու է նաև Սփյուռքը: Հարցման արդյունքում նախաձեռնողների կողմից ընտրվել են՝  «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»  Համաժողովին քննարկվելիք 3 նպատակները: 

Ստեղծվել են փորձագիտական հանձնախմբեր՝ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի, Արամ Աբրահամյանի և Արմինե Հովհաննիսյանի ղեկավարմամբ: 

5 ամիս շարունակ հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ առկա և առցանց ձևաչափերով քննարկել են նպատակների իրագործման հետ կապված սցենարներն ու ծրագրերը: 

Դրանք ներկայացվելու են  Համաժողովին, որին մասնակցելու համար թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրվել են 200 մասնակիցներ՝ ձևավորելով աշխարհասփյուռ հայության սեռատարիքային, կրթական և բնակության վայրով պայմանավորված յուրօրինակ մանրակերտը: Քննարկումներին առցանց ձևաչափով մասնակցելու հնարավորություն ունեն նաև գրանցված բոլոր հայրենակիցները: 

Արդյունքում  «Ապագա Հայկականը»  ձևավորում է մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ նախ ծանոթանում, ապա քննարկում են փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: 

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հատուկ «Նիդ․ օրագրի» համար, Երևան, 08.03.2023   

Համաժողովի օրակարգն  այստեղ  

Convention-Agenda-arm.pdf (futurearmenian.com)

Tuesday, 28 February 2023

Կարճ լուրեր.փետրվար 2023

 


նամականիշ Սլովակիայում Տաթևի վանքի պատկերով

Մեծ հպարտություն է՝ տեսնել, որ Սլովակիայի հանրապետությունում նամականիշ է թողարկվում և վաճառվում մեր Տաթևի վանքի պատկերով։
Եվ դա Սլովակիայում Հայաստանի պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանի նպատակասլաց ջանքերի շնորհիվ։
Մեկով էլ ավելացավ Բագրատ Հակոբյանի հայրենասիրական, ազգասիրական գործերի թիվը։
Նրա նման զորավոր անհատները մեծ զորավիգ են մեր հայրենիքի համար։
Շնորհակալություն պարոն Հակոբյանին՝ Սլովակիայի Հանրապետությունում հային ու Հայաստանը լավագույնս ճանաչելի դարձնելու համար։ Նաև շնորհակալություն նրա հայրենանվեր գործերին աջակցողներին։
Sveta Andresian

Ստեփան Գրիգորյանի հերթական շաբաթվա տարածաշրջանային հարցերին նվիրված անդրադարձները

28.02.2023
Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալ նվաճեց:
Введите описание картинки
Բացվեց ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության (EUMA) գլխավոր շտաբը։
Հայաստանում Նիդերլանդների դեսպանը գրառում է կատարել։
Введите описание картинки
Հռոմի պապը ներողամտության կիրակի օրը ռուսներին և ուկրաինացիներին առաջարկում է ներել միմյանց, ներել բոլոր վիրավորանքները և նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Введите описание картинки
Հարգելի Բարեկամ,
Ես կարծում եմ, թե սա մի պատգամ է, որը վերաբերվում է կամ կարող է հետաքրքրել յուրաքանչյուր հայ Ուսանողի կամ Երիտասարդի։
Զատիկ Ավետիքյան
Բելգիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ
Ադրբեջանցի բլոգեր Ջալիլզադեն հայհոյել է Ալիևին՝ հետևյալն ասելով.
«Պարոն Փաշինյան, Դուք բռնապետի դեմ դիմաց նստած նրան ժողովրդավարության դասեր տվեցիք։
Շնորհակալություն»:
Մյունխենում Ալիևի ու Փաշինյանի քննարկումների ժամանակ Ադրբեջանի հեռուստակայանները անսպասելի ընդհատեցին ուղիղ եթերը այն բանից հետո, երբ վերջինս խոսում էր ազատ խոսքից ու ժողովրդավարությունից` ինչը չկա Ադրբեջանում։
Введите описание картинки
24.02.1975թ այս օրը մահացել է Մինաս Ավետիսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ (ծն. 1928)։
Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին,- ասում էր Մարտիրոս Սարյանը Մինասին:
***
Մինասը, որ նորի՝ նոր մտածելակերպի, լույսի, խորհդրի կրողն էր, մի ուրիշ գույն բերեց գեղանկարչության պատմությանը, ու մի ուրիշ լույսով պատեց հայկական մշակույթը:
«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասում էր Մինասը:
ՄԻՆԱՍԻ ՄԱՍԻՆ
«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»։
Արամ Խաչատրյան
***
«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»։
Հակոբ Հակոբյան
Ամերիկայի նորանշանակ դեսպանը ծաղիկներ է դրել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶՈՒՄ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ
Ֆրանսիայի «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների գնդակահարության 79-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ համատեղ մասնակցեց Փարիզի 20-րդ թաղամասում կազմակերպված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը։

Sunday, 26 February 2023

Հայ համայնքային լուրեր (ՌՈՒՍԱՍՏԱՆ)

Ռուսաստանի Դաշնության հայերի միության Տոմսկի մասնաճյուղում տեղի ունեցան մի շարք մշակութային֊մարզական միջոցառումներ։ Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված քաղաքային համերգին Նովոսոբորնայա հրապարակում Խապամա պարով բաց բեմում ելույթ ունեցավ «Արին-բերդ» խորեոգրաֆիկ համույթը։

Չնայած սիբիրյան  ցրտերին, հասարակական կազմակերպությունների բոլոր մասնակիցները ելույթ ունեցան գեղեցիկ ազգային տարազներով։

Բարեկամության տանը համերգից հետո կազմակերպվեց թեյախմություն «Վաթան» խմբի հետ։

Տարբեր ազգությունների նման հանդիպումները միավորում են Ռուսաստանի ժողովուրդներին։

Նույն ժամանակահատվածում Տոմսկի մարզապալատում անցկացվեցին սպորտային պարահանդեսային  մրցումներ Տոմսկի մարզային գավաթի համար: Տարբեր տարիքային խմբերում մասնակցում էին ավելի քան 500 մարզիկներ։

Մեր համայնքի ակտիվիստ Կարոլինա Մանուկյանը՝ զուգընկերոջ հետ իր տարիքային խմբում  գրավեցին 1-ին տեղը և  արժանացան գավաթին։  Դրամատիկական թատրոնում  էլ տեղի ունեցավ «Կյանքի զարկերակ» բարեգործական համերգը՝ ի աջակցություն Դոնբասի բնակիչների։

Համերգին ելույթ ունեցավ «Սիբիրի արքայադուստր-2021» մրցույթի հաղթող, «Արին-բերդ» խորեոգրաֆիկ խմբի մեներգչուհ Մարիաննա Մանուկյանը` «Դայմոխք» լեռնային պարային համույթի հետ։

 Բարեկամության տանն էլ ՌՀՄ֊ի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ  Տոմսկի մարզային նարդու  առաջնության վեցերորդ միջէթնիկական մրցաշարը։ Այն ևս նվիրված էր Հայրենիքի պաշտպանի օրվան։

Մրցաշարն անցավ ընկերական մթնոլորտում։

Երկար և կարճ նարդու մրցույթներում հաղթեցին հայ մասնակիցները։ 

Ռուբեն Գրիգորի ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ռուսաստանի հայերի միության
Տոմսկի մարզային բաժանմունքի նախագահ
(Նիդ.օրագրի համար)







Վանաձորում նշվեց մեծն զորավար Անդրանիկի ծննդյան օրը

 


«ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ի «Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ» նախաձեռնող խումբը բոլորին  փետրվարի 25–ին ժ.13.30-ին հրավիրել էր միասին նշելու հայ եւ բուլղար ժողովուրդների Ազգային Հերոս Մեծն Զորավարի ծննդյան օրը: Հետաքրքիր էր, որ միջոցառման ժամանակ հնչեց  Կարո Վարդանյանի խոսքերով՝ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ գրված հիմնը, երաժշտական ձևավորումը երաժշտագետ, պրոֆեսոր՝ Սերգեյ Հարությունյանի: Այն կատարեցին Վանաձորի պետական համալսարանի ուսանողները: Այնուհետև ժ.15oo-ն ՈՄԱ-Վանաձոր»  ՀԿ-ի նախաձեռնությամբ «Լոռի» ժամանցի կենտրոնի դահլիճում մասնակիցները դիտել են «Անդրանիկը և Հայաստանի Հանրապետության ծնունդը» պատմափաստագրական ֆիլմը:

«ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ի նախագահ Նորայր Զուլոյանը կրկին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր իրենց նվիրատվություններով ու աշխատանքով նպաստել են Վանաձորում մեծն զորավարի պատվին կառուցված հուշարձանի կառուցմանը: «ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ն հաճախ է մշակութային միջոցառումներ  կազմակերպում, որոնք նվիրվում են հայ ազգային Հերոսների կյանքին ու գործունեությանը:  Վերջերս էր, երբ  «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԵԶԻԱ» ծրագրով «Ինտերկապի»  նախաձեռնությամբ Եվրոպայի հայ համայնքներում՝ այդ թվում Նիդերլանդներում, տեղի ունեցան հանդիպումներ, որտեղ  հաջողությամբ ներկայացվեցին ոչ միայն հայ ազգային գործիչների մասին պատումները, այլ նաև անվանի գրողների ստեղծագործությունները:

  ՀԱՅԱՍՏԱՆ

Քո լեռներում հին դարերն են վարարել,

Հորձանք տվել, քարացել են հավիտյան,

Դու քարից այդ քո վանքերն ես արարել,

Քո վանքերը որպես աղոթք, Հայաստան։

ԿՐԿՆԵՐԳ

Ջահ ես միշտ վառ, դու ապավեն հայության,

Օրհնյալ լինեն որդիներդ միաբան,

Թող դարերում երգդ հնչի հաղթական,

Սուրբ անունդ փառքով օծվի Հայաստան։

Մութ հողմերն են փորձել ճամփադ խոտորել,

Բայց անցել են, փոշին դարձել պատմության,

Դու քո ջրին օտար ջրեր չես խառնել,

Ու պահել ես ոգին անեղծ հայկազյան։

Թնդաց կայծակ Արարատի գագաթից,

Եռագույնդ կապեց հույսի ծիածան,

Ձերբազատվեց քո երկինքը ամպերից,

Լույսով լցվեց փառքիդ ճամփան Հայաստան։


Փետրվարի 25-ը Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

  ▶️ Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար:

  ▶️ Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:

  ▶️ Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:

Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, 

ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար: 

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին: 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: 

Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժոխք Հրայրը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո: 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում. հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914–20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ: 

1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը: 

1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ)  մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը: 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2–11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, 1917–18 թթ-ին հրատարակել է «Հայաստան» թերթը (խմբագիր՝ Վահան Թոթովենց): 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում Անդրանիկն իր ջոկատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ: 

1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝  Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ  Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:

Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասը Խոյի մոտ անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել է Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար ստեղծված բավական դժվար պայմանների պատճառով Անդրանիկը մնացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մինչև 1919 թ-ի գարունը, ղեկավարել  Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի և մուսավաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի վարած քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել  Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:

Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն` 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում:

Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են հուշարձաններ, նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ:

 Հայկական Հանրագիտարան