Tuesday, 8 April 2025
Թռիչք դեպի հայաստանյան ավանդույթներ
Monday, 7 April 2025
Բուլղարիայի հայ եկեղեցու վիճահարույց իրավիճակը. խտրականություն թե կանոնական վեճ
Վերջին օրերին Տեր Արմեն քահանա Մելքոնյանի կարգալույծ հռչակումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ` մեծ արձագանք է գտել ինչպես եկեղեցական, այնպես էլ աշխարհիկ շրջանակներում։ Միայն բավական է նայել այս լուրերի տակ եղած մեկնաբանությունները`զգալու համար մարդկանց բացարձակ մեծամասնության անհանգստությունն ու դժգոհությունը: Հայաստանյան մամուլը միասնաբար հրապարակելով այս լուրը չեն խորացել դրա պատճառների մեջ, մինչդեռ այս որոշումը, բարձրացրել է բազմաթիվ հարցեր և քննադատություններ թե՛ Վառնայի հայ համայնքի, թե՛ լայն հասարակության շրջանում։
Պետք է ընդունել նոր չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցում ծագում են ներքին բախումներ, որը շեշտակի անդրադառնում է ոչ միայն եկեղեցական հիերարխիայի, այլև հավատացյալների վրա։ Վառնայի եկեղեցական խորհուրդը պաշտոնական հայտարարությամբ պաշտպանել է Տեր Արմենին՝ Մայր Աթոռին մեղադրելով անհիմն և անարդար որոշման մեջ։
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ խնդիրները ոչ միայն ներքին կառավարման մակարդակում են, այլև կրոնական ու իրավական դաշտում։ Փորձենք խորամուխ լինել այսչափ բարդ խնդրի պատճառների ու դրանից բխող հետևանքների մեջ, որը բազմաշերտ է , մի քանի ամսվա կուտակված խնդիր չէ ու անհանգստացնում է բազմաթիվ հավատավորների:
Վառնայի և Բուրգասի ծխերի հավատացյալները երկար ժամանակ հայտնվել են անբարենպաստ ու անհավասար պայմաններում : Նրանք ընդգծում են, որ տարիներ շարունակ համայնքը մնացել է առանց հովվի, ինչը բացասաբար է անդրադարձել համայնքի հոգևոր կյանքին։ Տեր Արմենի ծառայությունը վերականգնել է համայնքի ակտիվությունը, և նրա նկատմամբ հավատացյալների վստահությունը վկայում է նրա աշխատանքի արդյունավետության մասին։ Խորհուրդը նաև նշում է, որ Մայր Աթոռի ներկայացուցիչները չեն փորձել հանդիպել ոչ Տեր Արմենին, ոչ էլ եկեղեցական խորհրդին՝ իրավիճակը քննարկելու համար։
Մայր Աթոռի անպատասխանատու վերաբերմունքը համայնքին
Վառնայի հայ համայնքը ոչ թե մի քանի օր կամ ամիս, այլ վեց տարի շարունակ մնացել էր առանց հոգևոր առաջնորդի, քանի որ Մայր Աթոռը չէր կարողացել ապահովել հոգևոր սպասավորության շարունակականությունը։ Հավատացյալների պահանջը հոգևոր խնամք ունենալն էր, և նրանք, օգտվելով առաքելական կանոններից, որոնք արտակարգ իրավիճակներում թույլ են տալիս հավատացյալներին ընտրել իրենց առաջնորդին, մեծ սիրով ընդունել են Տեր Արմեն Մելքոնյանին։
Սակայն, փոխանակ երկխոսության և համագործակցության գնալու, Մայր Աթոռը որոշեց նրան կարգալույծ հռչակել՝ խախտելով թե՛ հոգևոր կանոնները, թե՛ եկեղեցական հանդուրժողականության սկզբունքները։ Հատկանշական է, որ Տեր Արմենին կարգալույծ հռչակելու որոշումը կայացվեց այն պահին, երբ Էջմիածինը փորձում էր իր վերահսկողության տակ վերցնել Վառնայի և Բուրգասի եկեղեցական թեմական խորհուրդները։ Սա ավելի խորացնում է կասկածները, որ որոշման հիմքում ոչ թե հոգևոր, այլ նյութական և վարչական շահեր են։ Փոխանակ բաց երկխոսության գնալու Վառնայի եկեղեցական խորհրդի հետ և հաշվի առնելու համայնքի կարիքները, Մայր Աթոռը նախընտրեց կիրառել պատժիչ միջոցներ։
Մայր Աթոռի կողմից Տեր Արմենին կարգալույծ հռչակելու որոշումը կայացվել է առանց նախնական երկխոսության նրա, կամ Վառնայի եկեղեցական խորհրդի հետ։ Սա վկայում է հանդուրժողականության և հաղորդակցության պակասի մասին, ինչը կարող էր կանխել իրավիճակի սրումը։
Այս մոտեցումը հակասում է հենց այն արժեքներին, որոնք պետք է առաջնորդեն եկեղեցին՝ սեր, համերաշխություն, հանդուրժողականություն և հոգևոր առաջնորդություն։
Տեր Արմենին կարգալույծ անելու պատճառները որքանո՞վ են հիմնավոր
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ նախկին քահանան մասնակցել է այսպես կոչված «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական խմբի գործողություններին ու նշել այն կետերը, որով քահանան զրկվել է իր կոչումից:
- Եկեղեցականի հնազանդության ուխտի դրժում,
- Ծառայության վայրի ինքնակամ լքում,
- Առանց թեմակալ առաջնորդների արտոնության՝ եկեղեցա-վարչական այլ տարածքում հովվական ծառայության իրականացում,
- Հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ անհնազանդության դրսևորում,
- Հրապարակային ելույթներում եկեղեցական բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ անարգալից վերաբերմունքի դրսևորում և զրպարտչական հայտարարություններ:
Տ. Արմենի նկատմամբ հալածանքներն ավելի վաղ պատմություն ունեն, սա նշել է տեղեկատվական համակարգի տնօրենը:
Տարիներ առաջ Տեր Արմենից պահանջել են զղջումնագիր գրել, վերջինիս բացատրություն պահանջելուց հետո գործը տարիներով թողել են դարակներում և միայն տեր Արմենի Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգևոր հովվի պարտականությունները ստանձնելուց հետո Մայր Աթոռը հիշել է, որ քահանային կարգալույծ պիտի անի: Հետաքրքիրն այն է, որ Տեր Արմենը ձեռնադրվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից, սակայն հետագայում ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ գտնվող թեմերում։ Սա ստեղծում է իրավասությունների բախում, երբ երկու կաթողիկոսությունները կարող են ունենալ տարբեր մոտեցումներ նույն հոգևորականի նկատմամբ։
Արդյո՞ք Մայր Աթոռն Իրավասու Էր Կարգալույծ Հռչակել Տեր Արմենին
Կարգալույծ արվելու այս կետերի նկատմամբ իր վերապահությունն ունի Տեր Արմեն Մելքոնյանը: Քահանայի դեմ հալածանքները սկսվել են այն բանից հետո, երբ նա քննադատել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նա անհրաժեշտ է համարել եկեղեցու օրենքների պահպանումն ու դրա բարեփոխումը, հավատացյալների խոսքին ականջալուր լինելը:
Տեր Արմենը Նախքան Վառնա գալը ուներ ազատ հոգևորականի կարգավիճակ։ Իր դիմումի համաձայն նրան ազատ էր արձակել Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Մյուս կողմից Տեր Արմենը որպես քահանա ձեռնադրվել է Անթիլիասի կաթողիկոսության կողմից, ինչը նշանակում է, որ միայն Արամ Առաջինն ու Անթիլիասի կառույցն են իրավասու որոշում կայացնելու նրա կարգավիճակի վերաբերյալ։ Այս առումով, Էջմիածնի կողմից Տեր Արմենին կարգալույծ հռչակելու որոշումը ոչ միայն կասկածելի է, այլև խախտում է եկեղեցական իրավունքի հիմնարար սկզբունքները։
Այո, Տեր Արմեն Մելքոնյանը բազմիցս է հայտարարել, որ Հայ Առաքելական Եկեղեցին չարաշահում է իր լիազորությունները։ Նրա կարծիքով, եկեղեցու կառավարման ներկայիս մոդելը չի համապատասխանում ժամանակակից ժողովրդավարական պահանջներին, և անհրաժեշտ է վերանայել որոշումները՝ առավել թափանցիկ և հավասարակշռված կառավարման համար։
Մելքոնյանը մատնանշում է, որ համայնքների ձայնը հաճախ անտեսվում է, և որոշումները կայացվում են փակ գործընթացների արդյունքում, ինչը հանգեցնում է համայնքի ներսում վստահության կորստին։ Նրա խոսքով, կրոնական առաջնորդների նշանակման գործընթացը պետք է լինի ավելի ընդգրկուն և հաշվի առնի համայնքների իրական կարիքները։
Արմեն քահանա Մելքոնյանի կարգալույծ հռչակումը չի համընկնում համայնքի տրամադրությունների և կարիքների հետ։ Կարծես թե որոշումը հիմնված է ավելի շատ եկեղեցական վերնախավի ներքին շահերի և վարչական վերահսկողության ապահովման վրա, քան համայնքի հոգևոր սպասարկման վրա։
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Մայր Աթոռի այս դիրքորոշումը
Վիճահարույց այս իրադրության մեջ, երբ քահանային ընդունում է ժողովուրդը, եկեղեցու խորհուրդը, երբ քահանան լավ աշխատում է ու նրա հանրային քարոզներին հետևում են տասնյակ հազարավոր մարդիկ, ու կարգալույծ հռչակելու կետերն էլ համոզիչ չեն` ավելի շատ քաղաքական բնույթի են, քան մաքուր կանոնական, նշանակում է այն ծառայում է ոչ թե եկեղեցական կարգուկանոնի պահպանմանը, այլ՝ անհնազանդ և ինքնուրույն մտածող հոգևորականներին ճնշելու նպատակին։
Տ. Արմեն Մելքոնյանի կարգալույծ հռչակման ազդեցությունը բազմաշերտ կլինի՝ և՛ համայնքի, և՛ Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակության տեսանկյունից։ Եկեղեցին պատմականորեն համայնքահեն կառույց է, և երբ համայնքն ամբողջությամբ պաշտպանում է մեկ հոգևորականի, բայց Կաթողիկոսությունը նրան կարգալույծ է հռչակում, դա հարված է եկեղեցու ժողովրդականությանն ու համայնքային կառույցներին։ Եթե համայնքը շարունակի պաշտպանել Տ. Արմենին, հնարավոր է՝ այս հարցը դուրս գա եկեղեցու ներքին շրջանակներից և ստանա լայն արձագանք ու հետևանքներ ունենա հատկապես սփյուռքի հայկական համայնքներում։ Դա կարող է ստեղծել նոր նախադեպ՝ որտեղ համայնքները սկսում են իրենց հոգևոր առաջնորդներին ընտրել առանց Էջմիածնի միջամտության։
Տեր Արմենը լայն լսարան ունի ու նրա հոգևոր քարոզչությունը մեծ ազդեցություն ունի։ Նման հոգևորականներին հեռացնելը բացասաբար կազդի ոչ միայն եկեղեցու հանրային իմիջի վրա, այլ շատ հավատացյալներ հիասթափված իրենք կլքեն եկեղեցին: Սփյուռքի որոշ հատվածներ կարող են վերանայել իրենց աջակցությունը Մայր Աթոռին։ Տ. Արմենը 2018-ից բարձրաձայնում էր Հայ Առաքելական Եկեղեցու բարեփոխման հարցը։ Մայր Աթոռի այս քայլը մասսաների մոտ կընկալվի ճնշում բանեցնելու միջոց՝ չեզոքացնելու բարեփոխումների կոչերը։
Եթե համայնքն արդեն իսկ հայտնել է, որ շարունակելու է աջակցել Տ. Արմենին և համարում է, որ Մայր Աթոռի որոշումը անարդար է, ապա սա մի քանի հնարավոր զարգացումների կարող է բերել՝ եկեղեցական պառակտում, համայնքի ինքնավարության մեծացում, կամ փոխզիջման փորձեր։
Ամենաբարենպաստ ճանապարհը թեմական խորհրդի ու Մայր Աթոռի միջև հաշտության կնքումն ու կարգալույծի հարցի վերանայումն է: Եթե այս որոշումը կապված է եկեղեցական կալվածքների և վարչական վերահսկողության հետ, ապա Մայր Աթոռը ոչ մի պարագայում չի ցանկանա թույլ տալ, որ համայնքները գործեն առանց իր վերահսկողության։ Գարեգին Բ-ն և նրա մերձավոր հոգևորականությունը տարիներ շարունակ աշխատել են եկեղեցու նյութական ու վարչական լծակները կենտրոնացնելու ուղղությամբ։ Այս որոշումը թույլ կտա պահպանել այդ մոդելը։ Այն միանշանակ բերելու է հավատացյալների դժգոհության աճի, մարդիկ, ովքեր արդեն քննադատում էին եկեղեցական վերնախավին, այս դեպքը կդիտարկեն որպես հերթական ապացույց, որ Մայր Աթոռը հոգևոր կառույցից վերածվել է վարչական ու տնտեսական կառույցի։ Որքան էլ Մայր Աթոռը փորձում է վերահսկողություն հաստատել, այսպիսի որոշումները չեն ամրապնդում եկեղեցու դիրքը, այլ հակառակը՝ ստեղծում են առճակատում համայնքների հետ։
Վառնայի հայ համայնքի դիրքորոշումը
Հաշվի առնելով Մայր Աթոռի որոշումը, Վառնայի հայ համայնքը շարունակում է դիմակայությունը և ճանաչում է Տ. Արմենին որպես իրենց հովիվ՝ անտեսելով պաշտոնական կարգալույծ հռչակումը։ Սա ստեղծում է լարվածություն, բայց եթե համայնքը համախմբված լինի, Մայր Աթոռին դժվար կլինի պարտադրել իր կամքը։
Կարո՞ղ է այս դեպքը բերել ավելի լայն շարժման՝ եկեղեցու ժողովրդավարական վերափոխման պահանջով։ Այդ հարցը կախված է նրանից, թե համայնքն ու հասարակությունը որքան հաստատակամ կլինեն իրենց դիրքորոշման մեջ։
Եկեղեցական վերնախավի գործողությունները սովորաբար հենվում են ուժային կառավարման մոդելի վրա, որտեղ անհնազանդությունն անընդունելի է։ Տ. Արմենը, ինչպես և նախկինում այլ հոգևորականներ, որոնք բարձրացրել են բարեփոխումների կամ եկեղեցու ժողովրդավարացման հարցեր, բախվել են պատժիչ մեխանիզմին։
Այս դեպքը կարևոր է ոչ միայն Տ. Արմենի անձի համար, այլև այն ավելի լայն հարցերի համատեքստում է․
- Հոգևոր կառույցի ապակենտրոնացման անհնարինությունը․ Հայ Առաքելական Եկեղեցին պատմականորեն կառավարվել է կենտրոնացված մոդելով, որտեղ Էջմիածինը թելադրում է, և տեղական համայնքները ենթարկվում են։ Ցանկացած փորձ ինքնավարության տարել է պատժամիջոցների։
- Գարեգին Բ-ն տարիներ շարունակ կառուցել է իրեն հաճո վարչական և տնտեսական խիստ վերահսկողության համակարգ։ Ընդդիմացողները կամ լքում են եկեղեցին, կամ ենթարկվում են պատժի։
- Ըմբոստության օրինակները միշտ պատժվել են․ Անկախ նրանից՝ խոսքը հոգևորականների մասին է (օրինակ՝ Տ. Կորյուն Առաքելյան, Տ. Գրիգոր Խաչատրյան), թե հավատացյալների՝ եկեղեցին չի հանդուրժել համակարգից դուրս այլընտրանքներ։
Այս իրավիճակում կարևոր հարց է՝ արդյո՞ք Տ. Արմենի դեպքը կսահմանափակվի միայն իր անձով, թե՞ սա կարող է խթանել ավելի լայն դժգոհություն եկեղեցու ներսում։
Մայր Աթոռը պատրա՞ստ է հաշվի առնել համայնքի ձայնը, թե՞ հերթական անգամ կանտեսի ժողովրդի պահանջը՝ խորացնելով եկեղեցու և հավատացյալների միջև գոյություն ունեցող անջրպետը
«Նիդերլանդական օրագիր»
Friday, 4 April 2025
Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն Տադևոսյանի ծննդյան օրն է
Սիրելի Տեր Տարոն Տադևոսյան, (Ter Taron Tadevosyan )
Ձեր ծննդյան օրվա առթիվ ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները։ Թող Ձեր կյանքը լի լինի երջանկությամբ և հաջողություններով։ Լինեք առողջ ու պատրաստակամ լավ գործերում։ Շնորհակալություն Ձեր նվիրական ծառայության համար Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցում (Armeens Apostolische Kerk - SURP HOKI - Amsterdam ) ու նրա շրջակա տարածքներում, որտեղ Դուք արդեն ավելի քան տասը տարի է, ինչ հոգևոր առաջնորդ եք հանդիսանում։ Ձեր ծառայությամբ ու նվիրումով եկեղեցին դարձել է հայկական համայնքի կարևոր կենտրոններից մեկը Նիդերլանդներում։
Ձեր աշխատանքի և նվիրվածության շնորհիվ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, այդ թվում՝ խաչքարի օծման արարողությունը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության ու Արցախում զոհվածների հիշատակին։ Ձեր ջանքերը մեծապես գնահատվում են համայնքի կողմից։
Թող Աստված օրհնի Ձեզ և Ձեր ընտանիքին, և շարունակի առաջնորդել Ձեզ Ձեր հոգևոր ծառայության մեջ։
Հարգանքով և բարեմաղթանքներով,
«Նիդերլանդական օրագիր»
Երևանի և քույր քաղաքների հարցը. արդյո՞ք պետք է համագործակցել միայն մայրաքաղաքների հետ
Ինչին կհանգեցնի Թրամփի քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը կարող են զգալի հետևանքներ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի և այլ առևտրային գործընկերների համար։ Թրամփի այս որոշումը, որը նպատակ ունի պաշտպանել ամերիկյան արտադրությունը և տնտեսությունը, հանդիպել է խիստ դիմադրության ինչպես Եվրամիության, այնպես էլ Չինաստանի կողմից։
Սահմանված մաքսատուրքերը տարբեր երկրների համար
- Չինաստան - 34%
- Եվրամիություն - 20%
- Ճապոնիա - 24%
- Հնդկաստան - 26%
- Հայաստան - 10%
ԱՄՆ-ի համար հետևանքները
Թրամփի քաղաքականությունը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ԱՄՆ տնտեսության վրա։ Մի կողմից, մաքսատուրքերը կարող են օգնել ամերիկյան արտադրողներին՝ պաշտպանելով նրանց օտարերկրյա մրցակցությունից և խթանելով ներքին արտադրությունը։ Մյուս կողմից, սա կարող է հանգեցնել ներմուծվող ապրանքների գների բարձրացման, ինչը կազդի ամերիկացի սպառողների վրա։ Բացի այդ, այլ երկրները կարող են պատասխան քայլեր ձեռնարկել՝ սահմանելով իրենց մաքսատուրքերը ամերիկյան ապրանքների վրա, ինչը կհարվածի ԱՄՆ արտահանողներին։
Եվրոպայի համար հետևանքները
Եվրոպան նույնպես զգալի վնասներ կարող է կրել այս մաքսատուրքերի պատճառով։ Եվրոպական արտադրողները, հատկապես պողպատի և ալյումինի ոլորտում, արդեն անհանգստացած են իրենց շահույթների անկմամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է պատասխան քայլերի, եթե բանակցությունները ձախողվեն։
Այս հակազդեցությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ԵՄ առևտրային հարաբերությունների լարվածության խորացման, ինչը կբարդացնի երկու կողմերի տնտեսական համագործակցությունը։
Համաշխարհային տնտեսության վրա ազդեցությունը
Թրամփի մաքսատուրքերը ազդում են ոչ միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Չինաստանը, որը նույնպես բախվել է ամերիկյան սահմանափակումներին, խոստացել է կոշտ հակաքայլեր ձեռնարկել։ Այս հակազդեցությունը կարող է հանգեցնել համաշխարհային առևտրային պատերազմի, ինչը կվնասի ներդրումներին, կդանդաղեցնի տնտեսական աճը և կարող է մեծացնել ֆինանսական անկայունությունը։
Թրամփի մաքսային քաղաքականությունը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ աշխարհի տնտեսության համար։ Չնայած այն կարող է պաշտպանել որոշ ամերիկյան արդյունաբերություններ, այն նաև ստեղծում է լարվածություն առևտրային գործընկերների հետ, ինչը կարող է վնասել գլոբալ տնտեսական կայունությանը։ Եթե բանակցությունները չտան դրական արդյունք, ապա հնարավոր է, որ առևտրային պատերազմը ավելի խորանա՝ ազդելով բոլոր կողմերի վրա։
Կորյուն ՍԻՆՈՆՅԱՆ
Նիդ օրագրի համար
Հայուհի Հասմիկ Սնգրյանն արժանացել է Պլանտեն-Մորետուս թանգարանի գեղարվեստական մրցանակին
Wednesday, 2 April 2025
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Հայաստան և Ադրբեջան
Սողոմոն Թեհլերյան. Արդարության զինվորը
Այսօր՝ ապրիլի 2-ին, նշվում է Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը։ Նա հայ ազգային հերոս էր, ով հայտնի դարձավ որպես մարդ, ով մահապատժի ենթարկեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նրա պատմությունը ոչ միայն վրեժի, այլև արդարության և ազգային արժանապատվության մասին է։
Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում։ Նրա ընտանիքը, ինչպես հարյուր հազարավոր այլ հայեր, զոհ գնաց 1915 թվականի ցեղասպանությանը։ Բարեբախտաբար, նա կարողացավ փրկվել և շարունակել իր կյանքը, սակայն ընտանիքի կորուստը խոր հետք թողեց նրա վրա։
Թալեաթ փաշայի սպանությունը 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում
Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային՝ Օսմանյան կայսրության նախկին ներքին գործերի նախարարին, ով գլխավոր դերակատարում ուներ Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում։ Դատարանում նա հայտարարեց, որ իր արարքը անձնական վրեժ չէր, այլ՝ ողջ հայության արդարության պահանջ։ Գերմանական դատարանը նրան արդարացրեց, ինչը համաշխարհային մամուլում լայն արձագանք գտավ։
Թեհլերյանը հետագայում բնակվեց տարբեր երկրներում՝ Սերբիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Նա շարունակեց մնալ հայ ազգի համար խորհրդանշական կերպար։ 1960 թվականին մահացավ Կալիֆորնիայում և թաղվեց Ֆրեզնոյում, որտեղ մինչ օրս հայ համայնքը մեծարում է նրա հիշատակը։
Սողոմոն Թեհլերյանի գործը պատմական արդարության վերականգնման բացառիկ օրինակ է։ Նրա պատմությունը մեզ հիշեցնում է, որ չարիքի դեմ պայքարը կարող է ձևավորվել ոչ միայն բանակների, այլև անհատների միջոցով։
Բազմակուսակցականության վնասները Հայաստանում
Հայաստանում ըստ 2025թ. Հունվարի տվյալների գրանցված է 123 քաղաքական կուսակցություն։ Այս կուսակցությունները պառակտում են ազգային միասնությունը։
Հայաստանը, որպես անկախ պետություն, որդեգրել է բազմակուսակցական քաղաքական համակարգ, որը պետք է ապահովեր ժողովրդավարական գործընթացների զարգացումը և բազմակարծության տարածումը։ Սակայն, պատմության վերջին տասնամյակներում պարզվել է, որ այդ համակարգն ավելի շատ պառակտում է ազգային միասնությունը, քան նպաստում երկրի առաջընթացին։ Մեզանում մի խնդիր էլ կա` պետության ղեկավարին չսիրելը։ Անձին կարող ենք սիրել, կամ չսիրել, բայց հարգել Հայաստանի Հանրապետության բարձրագույն աթոռը բոլորն են պարտավոր, ինչպես հարգում ենք դրոշն ու զինանշանը։
Բազմակուսակցականության հիմնական վնասները
1. Ազգային պառակտում և անկայունություն
Հարյուրից ավելի կուսակցությունների առկայությունը հանգեցնում է քաղաքական դաշտի խառնաշփոթի, երբ յուրաքանչյուր կուսակցություն պաշտպանում է իր նեղ շահերը՝ փոխարենը ծառայելու պետական ու ազգային նպատակներին։ Սա հանգեցնում է պետական կառավարման անկայունության, պառակտվածության և ապաքաղաքականացման։
2. Կոռուպցիայի և շահադիտական գործելաոճի աճ
Շատ կուսակցություններ ստեղծվում են ոչ թե գաղափարական նպատակներով, այլ որոշ անհատների կամ խմբերի անձնական շահերի համար։ Սա հանգեցնում է կոռուպցիոն մեխանիզմների ամրապնդման և պոպուլիստական քաղաքականության ձևավորմանը, որտեղ կուսակցությունները զբաղվում են հիմնականում ընտրողների ձայներ կուտակելու և իշխանության հասնելու խաղով։
3. Պետական զարգացման ռազմավարության բացակայություն
Քանի որ յուրաքանչյուր կառավարություն ձևավորվում է բազմակուսակցական պայմաններում, դրա առաջնահերթ խնդիրներից մեկը դառնում է ոչ թե երկարաժամկետ զարգացումը, այլ հաջորդ ընտրություններին պատրաստվելը։ Այս քաղաքական անկայունությունը խոչընդոտում է երկրի տնտեսական, ռազմական և մշակութային զարգացման ծրագրերի իրականացումը։
Առաջարկվող այլընտրանքային մոդելը
Հայաստանի պես փոքր պետության համար ավելի նպատակահարմար կլիներ միապետական կամ կենտրոնացված կառավարման մոդել, որը կապահովեր ազգային միասնություն և երկարաժամկետ ռազմավարություն։
1. Ազնվականության և ազգային առաջնորդության վերականգնում
Պետական իշխանությունը պետք է կենտրոնացվի միապետի ձեռքում կամ ազգային առաջնորդի, ով կունենա ոչ միայն պետական, այլև ազգային շահերի պաշտպանության առաքելություն։ Այս մոտեցումը թույլ կտա ապահովել կայունություն, կանխել քաղաքական պառակտումները և ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը։
2. Մինչև երեք կուսակցության սահմանափակում
Բազմակուսակցականությունը կարելի է սահմանափակել առավելագույնը երկու-երեք կուսակցությամբ, որոնք կարտահայտեն հիմնական գաղափարական ուղղությունները՝ ազգային-պահպանողական, սոցիալ-ժողովրդավարական և տնտեսական-ազատական։ Սա կկանխի անկանոն կուսակցությունների առաջացումը և քաղաքական համակարգի անպետք բարդացումը։
3. Երկարաժամկետ ռազմավարական կառավարում
Որպեսզի պետությունը կայուն զարգանա, անհրաժեշտ է երկարաժամկետ պետական ռազմավարություն՝ հիմնված ազգային և պետական շահերի վրա։ Միապետական կամ կենտրոնացված կառավարման մոդելն ավելի շատ հնարավորություն կտա այսպիսի ծրագրերի իրականացմանը, քանի որ որոշումները չեն կախված լինի քմահաճ ժողովրդական քվեարկություններից, այլ երկարաժամկետ տեսլականից։
Հայաստանի ներկայիս բազմակուսակցական համակարգը մեծ վնասներ է հասցնում ազգային միասնությանը և պետական կառավարմանը։ Ժողովրդավարության ձգտումը չպետք է հանգեցնի ազգային քայքայման։ Պետության ապագայի ապահովման համար անհրաժեշտ է անցում կատարել առավել կենտրոնացված կառավարման մոդելի՝ վերականգնելով ազգային առաջնորդությունը և սահմանափակելով կուսակցությունների թիվը։ Միայն այսպես կարելի է կառուցել ուժեղ, միացյալ և զարգացած Հայաստան
Hay Azian
Խմբագրի սյունակ/Նիդ.օրագիր/02.04.25
Tuesday, 1 April 2025
Տոնական Միջոցառում և Ֆիլմի Ցուցադրություն Աբովյան Միությունում



























