The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 8 April 2025

Թռիչք դեպի հայաստանյան ավանդույթներ

 


💥 Թռիչք դեպի հայաստանյան ավանդույթներ
Ամբողջ այս ամիսը օդանավում կհանդիպեք ամսագրի այս համարին։
Wizz Air LXM Media հանդեսի այս համարում տեղ է գտել հոդված Հայաստանի մասին, որտեղ պատմվում է մեր երկրիկ խոհարարական ժառանգության մասին։
Հոդվածը, որը վերնագրված է "Wild food adventures in Armenia", պատմում է Հայաստանի խոհարարական մշակույթի և ավանդական ուտեստների մասին, ընդգծելով ինչպես խորովածի պատրաստման արվեստը, այնպես էլ տեղական գինեգործության առանձնահատկությունները։
Այն ներկայացնում է Արենիի 6000 տարվա գինեգործական պատմությունը, խորովածի ավանդույթները, ինչպես նաև տարածաշրջանում աճող հազվագյուտ խաղողի տեսակները, որոնք օգտագործվում են գինու արտադրության համար։ Հոդվածը պատմում է նաև տեղական գինեգործների և խոհարարների մասին, ովքեր վերականգնում են ավանդական մեթոդները` դրանք համադրելով  նորարարական մոտեցումներին։
Եթե ուզում եք Հայաստանի մասին հոդվածներն ամբողջությամբ կարդալ , կարող եք այցելել ու դիտել Wizz Air-ի առցանց ամսագիրը։
08.04.2025/Նիդ.օրագիր











No comments:

Post a Comment