Մեր հայրենակից Վահրամ Բեկչյանը բնակվում և ստեղծագործում է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում։ Նա խմբագրում և հրատարակում է երկլեզու «ԳործԱրար» միջազգային ամսագիրը, որը շուրջ 25 տարի ընթերցողներին ներկայացնում է հետաքրքիր ու բովանդակալից նյութեր։ Բացի այս պարբերականից, Վահրամ Բեկչյանը նաև հրատարակում է «Բարի Առավոտ» թերթը։
Հայերեն մամուլ հրատարակելը Ռուսաստանի Դաշնությունում դյուրին գործ չէ, սակայն Վահրամ Բեկչյանի համար դա ոչ միայն աշխատանք, այլև առաքելություն է։ Նրա նվիրումն ու ջանասիրությունը բարձր են գնահատվում ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ ավելի լայն հասարակության կողմից։ «ԳործԱրար» ամսագրի 25-ամյակի առթիվ նա ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ և գնահատանքի խոսքեր։
Վահրամ Բեկչյանը վերջերս ևս մեկ պատվավոր պարգևի արժանացավ՝ իր նվիրված ու հետևողական աշխատանքի համար։ Կալուգայի տարածաշրջանային կոմիտեն նրան պարգևատրել է մարշալ Գ.Կ. Ժուկովի անվան մրցանակով և մեդալով՝ հայրենասիրական դաստիարակությանը նպաստող հոդվածների և ակտիվ հասարակական գործունեության համար։
«ԳործԱրար» ամսագիրը կատարում է կարևոր առաքելություն՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և ժամանակակից իրադարձությունները ոչ միայն հայ համայնքին, այլև ռուսախոս ընթերցողներին։ Վահրամ Բեկչյանի ջանքերի շնորհիվ այս պարբերականը դարձել է երկխոսության և տեղեկատվության մունետիկ՝ նպաստելով փոխըմբռնմանը և հայկական մշակույթի պահպանմանը։
Մրցանակը նրան հանձնել է Կալուգայի հայտնի գործիչ, ՌՍՖՍՀ վաստակավոր շինարար, Ռուսաստանի Դաշնության Ժուկովի անվան պետական մրցանակի դափնեկիր, Կալուգայի մարզի պատվավոր քաղաքացի, 99-ամյա Նիկոլայ Իվանովիչ Ալմազովը։
«Նիդերլանդական օրագիր»
Издатель и редактор «ГорцАрара» и «Бари Аравота» – лауреат премии маршала Жукова
Наш соотечественник Ваграм Бекчян живёт и творит в Калужской области Российской Федерации. Он является редактором и издателем двуязычного международного журнала «ГорцАрар», который уже около 25 лет радует читателей интересными и содержательными материалами. Помимо этого периодического издания, Ваграм Бекчян также выпускает газету «Бари Аравот».
Издавать армянскую прессу в Российской Федерации – нелёгкое дело, однако для Ваграма Бекчяна это не просто работа, а миссия. Его преданность и усердие высоко ценятся как армянской общиной, так и более широкой общественностью. По случаю 25-летия журнала «ГорцАрар» он получил многочисленные поздравления и слова признательности.
Недавно Ваграм Бекчян был удостоен ещё одной почётной награды за свою преданную и последовательную деятельность. Региональный комитет Калужской области наградил его премией и медалью имени маршала Г. К. Жукова за публикации, способствующие патриотическому воспитанию, а также за активную общественную деятельность.
Журнал «ГорцАрар» выполняет важную миссию – знакомит читателей не только из армянской общины, но и русскоязычную аудиторию с историей, культурой и современными событиями армянского народа. Благодаря усилиям Ваграма Бекчяна это издание стало посредником в диалоге и источником информации, способствуя взаимопониманию и сохранению армянской культуры.
Награду ему вручил известный деятель Калуги – заслуженный строитель РСФСР, лауреат Государственной премии Российской Федерации имени Жукова, почётный гражданин Калужской области, 99-летний Николай Иванович Алмазов.
No comments:
Post a Comment