The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 20 April 2025

ՄՈՍԿՎԱՅԻ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍԻՆԹԵԶ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ


2025 թ․ ապրիլի 4-ին Մոսկվայի ազգությունների տանը տեղի ունեցավ միջոցառում «Մշակույթների և ավանդույթների սինթեզ» թեմայով։ Միջոցառումը, կազմակերպել էր Ժողովուրդների բարեկամության և միասնության միջազգային ասոցիացիան» (МАДЕН «МИР») «Վստահություն» նախագահական ակումբի հովանավորմամբ։

Միջոցառմանը մասնակիցում էին․ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երիտասարդական բաժինը, Գիտության և մշակույթի ակադեմիկոսների ասոցիացիան, «ARARAT» և Տաջիկական մշակութային կենտրոնները, տարածաշրջանային և տեղական տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը Ներկայացված էին հետևյալ թեմաները.

«Մշակույթների սինթեզի» էությունը. Բանախոս՝ Ժողովուրդների բարեկամության և միասնության միջազգային ասոցիացիայի նախագահ Աբգար Կարպետի Հայրապետյան.

Ավանդական արժեքները՝ որպես երիտասարդության ապագայի հիմք. Զեկուցող՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականների ժառանգության ուսումնասիրման հանձնաժողովի երիտասարդական բաժնի ղեկավար Ռենատա Յունիրովի Դավիդովա։

Թարգմանիչների դերը «Մշակույթների սինթեզի» իրականացման գործում. Բանախոս՝ բանաստեղծ և թարգմանիչ Միխայիլ Սինելնիկով;

Քաղաքակրթությունները և մշակույթների սինթեզը. Զեկուցող՝ բանաստեղծ, գրող, ռուս գրողների միության անդամ Վալերի Սերգեյի Բելով։

Ուսանողների կրթություն և սոցիալականացում: Բանախոս՝ գրող Նելյա Գրիգորի Կոպեյկինա։

Հայկական մշակույթի սինթեզը այլ մշակույթների հետ. Բանախոս՝ Ակադեմիկոսների ասոցիացիայի նախագահ Աբգար Հայրապետյան ։

Տաջիկական մշակույթի սինթեզը այլ մշակույթների հետ. Բանախոս՝ խորհրդային և ռուս գրականագետ, թարգմանիչ և հասարակական գործիչ Խուրշեդա Դավրոնի Խամրակուլովա ։

Միջոցառումը բացեց Ժողովուրդների բարեկամության և միասնության միջազգային ասոցիացիայի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Աբգար Կարապետի Հայրապետյանը։ Նա հայտնեց, որ երեկոն նվիրված է ակադեմիկոս Սամվել Սամվելի Գրիգորյանի հիշատակին։

Կլոր սեղանի մասնակիցներին բաժանվեցին նվեր-բրոշյուրներ կազմված Ա.Կ. Այրապետյանի «Սամվել Սամվելովիչ Գրիգորյան. ականավոր գիտնական և քաղաքացի», գրքից, «ԳՎԱՐԳԱ», հրատարակչություն, 2016 թ.

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, ՌԴ ԳԱ, Չինաստանի, Հայաստանի և այլ 10 ակադեմիաների ակադեմիկոս Սամվել Գրիգորյանի գիտական և աշխատանքային կյանքը կապված է եղել Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի հետ.

Միջոցառմանը որպես պատվավոր հյուրեր ներկա էին հայտնի զինվորականներ, գիտնականներ, հասարակական գործիչներ․

Խորհրդային և ռուս զորավար, քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորիևիչ Տեր-Գրիգորյանցը,

փոխգնդապետ Սմբատ Սուրեի Կարյանը, ակադեմիկոս Էռնեստ Սանատրուկի Առուստամյանը, ակադեմիկոս Արտաշես Դավիդի Միքայելյանը և այլոք։

Միջոցառումը վարում էին հայտնի գրող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեռուստատեսային բանախոս Ալեքսանդր Ալեքսանդրի Չերեմինը և միջոցառման կազմակերպիչ Աբգար Հայրապետյանը։

Նրանք ուրվագծեցին կլոր սեղանի հիմնական նպատակները՝ ազգամիջյան հարաբերությունների, ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման, ազգային պատմության, լեզվի, մշակույթի պահպանման, քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության կարևորությունը և այդ բոլոր գաղափարները երիտասարդներին փոխանցելը։

«Մշակույթների սինթեզի էությունն ու նշանակությունը» թեմայով ելույթ ունեցավ Ժողովուրդների բարեկամության և միասնության միջազգային ասոցիացայի» նախագահ Աբգար Հայրապետյանը։

Նա ընդգծեց, որ մշակույթների սինթեզը մշակութային ոլորտների կապն է,փոխներթափանցումն ու փոխադարձ ազդեցությունը կյանքի բազմաթիվ ոլորտներում՝ կենսաբանության, ճարտարապետության, թատրոնի, կինոյի, երաժշտության և այլնի մեջ, որի ընթացքում ձեռք է բերվում նոր որակ և շահում են բոլոր կողմերը։

Հայրապետյանը նշեց, որ մշակութային բազմազանությունը մեծ հարստություն է Ռուսաստանի նման երկրի համար։ Պետք է ուղիներ փնտրել տարբեր մշակույթների միջև համատեղ արդյունավետ համագործակցության ընդլայնման, քաղաքացիների փոխգործակցության և ստեղծագործական աճի համար բարենպաստ միջավայր ստեղծելու, հասարակությունը համախմբելու համար:

Ըա խոսեց նմանատիպ իրադարձությունների կարևորության, մշակույթների սինթեզի էության և պատմական կողմի մասին, օրինակներ բերեց հայ հեղինակների ստեղծագործությունների սինթեզը ռուսական և համաշխարհային մշակույթին: Նա նշեց, որ բազմազգ Ռուսաստանում կան բոլոր հնարավորություններն ու պայմանները ժողովուրդների մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները պահպանելու, փոխադարձ հարստացման համար։

Սինթեզը տեղի է ունենում կյանքի շատ ոլորտներում՝ կենսաբանության մեջ, ճարտարապետության մեջ, թատրոնում, կինոյում, երաժշտության մեջ, կրկեսում և այլն: Երբեմն սինթեզի մեթոդի չկիրառումը տարբեր ոլորտներում հանգեցնում է ոչ ճիշտ արդյունքների, երբեմն՝ պարադոքսի,- նշեց պարոն Հայրապետյանը։

Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին միջմշակութային հաղորդակցության խնդիրներ ու հարցեր։

«Ավանդական արժեքները՝ որպես երիտասարդության ապագայի հիմք» թեմայով զեկույց ներկայացրեց ականավոր գիտնականների ժառանգությունն ուսումնասիրող հանձնաժողովի «Երիտասարդական սեկցիայի» ղեկավար, «Ճանապարհ դեպի գիտություն» նախագծի ղեկավար Ռենատա Դավիդովան։

Նա խոսելով իրականացվող երիտասարդական-հայրենասիրական նախագծերի մասին Նա քննարկեց հետևյալ հարցերը․

- ավանդական արժեքները որպես երիտասարդության ապագայի հիմք;

- համագործակցության ամրապնդման կարևորությունը մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տաղանդավոր մասնագետների պատրաստումը և նորարարությունը երեխաների գիտելիքների ցածր մոտիվացիայի և գիտատեխնիկական ստեղծագործության պայմաններում;

- ժամանակակից երիտասարդության արժեքային կողմնորոշումները։

Ռենատա. Դավիդովան նշեց, որ  դրական կողմերի հետ մեկտեղ կան նաև մի շարք բացասական հետևանքներ, որոնք հետազոտության առարկա են դարձել գիտության տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ ուշադրության և կենտրոնացման հետ կապված խնդիրներ. ժամանակակից տեխնոլոգիաները, հատկապես սոցիալական ցանցերը և բջջային հավելվածները, նպաստում են «տեղեկատվական գերծանրաբեռնվածության» առաջացմանը։

Երիտասարդները, ովքեր ակտիվորեն օգտվում են սոցիալական ցանցերից, ավելի հավանական է, որ բախվեն բացասական հուզական վիճակների: Արդյունքում տեղեկատվությունը դառնում է ավելի մատչելի, բայց հաճախ ավելի քիչ ստուգված, ինչից էլ առաջանում է կեղծ լուրերի խնդիր,-նշեց Ռենատա Դավիդովան։

Կլոր սեղանի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսքով դիմեց նախագահական «Վստահություն» ակումբի ղեկավար Վիկտորյա Էդվարդովնա Լազիչը։ Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին օգտակար միջոցառման համար՝ սովորույթները, ավանդույթները, մշակույթը հարգելու համար և նշեց, որ մեզ բոլորիս միավորում է սերը ոչ միայն Ռուսաստանի, այլև ԽՍՀՄ նախկին հպատակների հանդեպ։ Տարբեր էթնիկ խմբերի, մշակույթների միասնությունը, և ամենակարևորը, հոգևորությունն ու հոգևոր բարոյականությունը կլանում են բոլոր դժվարությունները։ Գլխավոր հաղթանակը դեռ առջևում է, եզրափակեց նա։

«Մշակույթների սինթեզը որպես հակաքայլ քաղաքակրթությունների բախմանը» թեմայով իր ելույթում «Վստահություն» նախագահական ակումբի կայքի գլխավոր խմբագիր բանաստեղծ և գրող Վալերի Բելովը։

Բանաստեղծ, գրող, Ռուս գրողների միության անդամ Վալերի Բելովը խոսեց քաղաքակրթությունների մասին։ Նա նշեց, որ բնակավայրերը, էթնիկ խմբերը, ժողովուրդները, կրոնական համայնքներն ունեն իրենց սեփական մշակութային առանձնահատկությունները, իրենց հատուկ մշակույթը, որն արտացոլում է մշակութային տարասեռության տարբեր մակարդակներ:

Սեփականի և մյուսի միջև տարբերությունը մշակութային առումով որոշվում է տարբեր ազգային մշակույթներում: Քաղաքակրթությունների բախման հիմքը սեփական-մյուսի հոգեբանական կատեգորիան է: «Մեր» և «նրանց» տարբերությունը որոշվում է տարբեր ազգային մշակույթներում։ Անծանոթը պարզում է, որ ինքը այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ է, այլ մշակութային ավանդույթի կրող։ Մշակույթների սինթեզը վերացնում է այդ հակասությունները,- նշեց Վալերի Բելովը։

Գրող, Ժամանակակից մշակույթի միջազգային ակադեմիայի նախագահ, Գրողների միության անդամ Նելյա Գրիգորш Կոպեյկինան խոսեց ուսանողների կրթության և սոցիալականացման մասին.

Նա նշեց, որ ուղղափառները, կաթոլիկները, մահմեդականները, հրեաները, լյութերականները և այլ կրոնական շարժումների հետևորդները հնագույն ժամանակներից խաղաղ գոյակցում են Ռուսաստանում։

Պատմության, բարոյական ցուցումների, հոգևոր հիմքերի և բարոյական արժեքների իմացությունը թույլ է տալիս հավասար հարաբերություններ հաստատել քաղաքացիների, տարբեր դավանանքների և էթնիկ խմբերի ներկայացուցիչների միջև։

Նելյա Կոպեյկինի կարծիքով, Ռուսաստանի բոլոր ժողովուրդների մշակութային նվաճումները պետք է հարստացնեն ընդհանուր սոցիալ-մշակութային ֆոնդը՝ հաշվի առնելով կրոնական և աշխարհիկ սկզբունքների փոխհարաբերությունները։ Երբ երեխաները հետևում են, այս կամ այն կրոնին նրանք դառնում են անմիաբան,

ինչը երբեմն հանգեցնում է կոնֆլիկտների: Ուստի դպրոցներում «Կրոնական մշակույթի և աշխարհիկ էթիկայի հիմունքներ» առարկան սովորելիս սովորողներին պետք է արգելվի ընտրել դասընթացի այս կամ այն մոդուլը։ Անհրաժեշտ է նրանց  տալ ընդհանուր,

ընդարձակ գիտելիքներ կրոնական ուսմունքների մասին, որոնք ժողովուրդների և ազգությունների մշակութային հզոր շերտ են։

Ռուս նշանավոր բանաստեղծ, գրականագետ, պոեզիայի թարգմանության ճանաչված վարպետ, հայրենական և արտասահմանյան մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր Միխայիլ Սինելնիկովի ելույթը հանդիսատեսի մոտ վառ, դրական հույզեր առաջացրեց։ Մշակույթների սինթեզին նվիրված իր ելույթում նա անդրադարձավ պոեզիայի թարգմանության թեմային և նշեց, որ պոեզիայի թարգմանությունները ծառայում են ավելին, քան պարզապես կրթական նպատակի։ Դրանք դառնում են բանաստեղծների և մարդկանց միջև երկխոսության փորձ։ Իդեալականում դրանք ընդունող գրականության արձագանքն են թարգմանվածի հզոր երևույթներին։ Միխայիլ Սինելնիկովը ընթերցեց հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի բանաստեղծության իր թարգմանությունը։

Կլոր սեղանի ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ տեղի ունեցավ բաց քննարկում մասնակիցների հայտարարված զեկույցների և ելույթների շրջանակներում։ Սոցիոլոգ Վահրամ Տերբալյանը խոսեց տեղեկատվության կեղծման մասին. Նա նշեց, որ մեր օրերում որոշ կեղծ գիտնականներ և անբարոյական գործիչներ լկտիաբար կեղծում են

պատմությունը, մասնավորապես հայ ժողովրդի պատմությունը և խեղաթյուրված ներկայացնում հանրությանը պատմական և նույնիսկ ընթացիկ իրադարձությունները։ Այս հարցում մասամբ մեղավոր են հենց հայերը, որոնք փորձում են քաղաքականապես կոռեկտ լինել և շատ չեն խոսում հայկական շահերը հարգելու անհրաժեշտության մասինե,-ասաց նա:

Այս թեման շարունակեց Աբգար Հայրապետյանը։ Դիտարկենք նրա ելույթից մի հատված.

«Ինձ հաճախ այսպիսի հարց են տալիս․ Ինչու մեր ժամանակներում մշակույթների սինթեզը տեղի չի ունենում այնպես, ինչպես մենք կցանկանայինք: Այս հարցին կարող եմ պատասխանել հետևյալ կերպ. Որովհետև մշակույթների սինթեզը, ինչպես մարդիք և պետությունները, ունեն թշնամիներ։ Ի՞նչ են անում մշակույթների սինթեզի թշնամիները։ Նրանք խեղաթյուրում են տվյալները, կեղծում են տեղեկատվությունը, և դա հանգեցնում է պատմության կեղծման։

Ես իրավունք ունեմ խոսելու պատմության կեղծման մասին։ Ես մի քանի գիրք եմ գրել Հայաստանի պատմության և Հայկական հարցի մասին։ Իմ վերջին՝ «Հայկական հարցը և միջազգային իրավական պատասխանատվությունը» և «Հայաստանի պատմությունը և Հայկական հարցը» գրքերում ես ներկայացրել եմ հայոց պատմության կեղծման անհերքելի ապացույցներ և օրինակներ։

Ուսումնասիրելով և վերլուծելով արխիվային տվյալները՝ ես եկել եմ այն եզրակացության, որ մշակույթների սինթեզը և պատմության կեղծումը տեղի է ունեցել նաև Հին աշխարհում։ Սկսած Ք.ա. 3-րդ հազարամյակից մշակույթների սինթեզ է տեղի ունեցել Միջագետքի հնագույն երկրների (Շումերա-ակադական թագավորություն, Հին Բաբելոնի թագավորություն, Ասորեստանյան կայսրություն) և Հայկական լեռնաշխարհի երկրների (Արատտա, Արմանում, Արմատանա, Արարտու) միջև։

Ինձ շատ է հետաքրքրում է նաև այն հարցը, թե ինչպես է կեղծվել Հայաստանի պատմությանը ։ Հարց է առաջանում, թե ինչու ժամանակի ընթացքում Արարտուն սկսեց կոչվել Ուրարտու։ Երևի նրա համար, որ Արատտա -Արմանում – Արմատանա – Արարտու - Հայաստան շղթան խախտվի։ Որոշ «գնված պատմաբաններ» պնդում են, որ այս շղթան պատահականություն է։ Բայց նրանք խորապես սխալվում են։ Փաստն այն է, որ Ար-ը (Արև, Արփի, Արարիչ)՝ հին հայերի գլխավոր աստվածն է եղել (հին հայկական պանթեոնի գերագույն աստվածը, երկնքի և երկրի արարիչը, պտղաբերության և հարստության աստվածը, բոլոր աստվածների հայրը):

Ար աստծո պաշտամունքը տարածված է եղել հին հայերի մոտ, ովքեր, երկրպագելով նրան պարզապես կոչել են Արարիչ (Ար, Արա)։

Հայկական անունների մեծ մասն ունի «ԱՐ» արմատը և «ՅԱՆ» վերջավորությունը։ «ԱՐ» արմատը «ԱՐԱ» կամ «ԱՐԱՐ» (ԻՉ) - Արարիչի կրճատ տարբերակն է ԵՂԵԼ: «ՅԱՆ» վերջավորությունը ցույց է տալիս պատկանելություն։ Օրինակ Հայրապետյան՝ Հայրապետ ցեղին (ազգին) պատկանող»։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ՝ «Մշակույթների սինթեզը երաժշտական ստեղծագործություններում», ստեղծագործական հրաշալի համարներով հանդես եկան պրոֆեսիոնալ արվեստագետներ, ազգային ստեղծագործական խմբեր, սիրողական արվեստագետներ։

«Созвучие» խումբը Սվետլանա Չելյզն-Միկոյանի ղեկավարությամբ (ծրագրի հաղորդավար՝ Արթուր Սևոյան, կատարողներ՝ Եկատերինա Լուզինա, Կլիմենկո Դարիա, Մարինա Սոբելևա, Արտեմ Վերխոլաշին) կատարեց երգային ու պարային համարներ։

Հայկական ժողովրդական պարերի «ՀԱՅՍՏԱՐ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Հայկ Մանուկյան) ներկայացրեց «Ուզունդարա» և «Մարտական Քոչարի» պարերը

Բանաստեղծուհի Ասմիկ Սերմարիցան կարդաց իր բանաստեղծությունները։ Մանկավարժ, ասմունքող Կարինե Կափանցյանը կարդաց հայ բանաստեղծների գործերից։ Խուրշիդա Դավրոնովնան կարդաց։ բանաստեղծություններ տաջիկերեն և ռուսերեն։

Երգչուհի Մարիա Լյուբիմովան կատարեց ռուսական ռոմանսներ։
Երգիչ Անտոն Վարդանյանը կատարեց Golden Tango երգը։

«ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍԻՆԹԵԶ»-Ի
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՂՋՈՒՅՆԸ

Ժողովուրդների բարեկամության հյուսիսկովկասյան ինստիտուտի ռեկտոր
Իրավաբանական գիտությունների թեկնածու, Դաղստանի Հանրապետություն վաստակավոր իրավաբան Տավլա Աբութալիբի Կազակբիևից

-Ժողովուրդների բարեկամության և միասնության միջազգային ասոցիացիայի Հարգեի նախագահ Աբգար Հայրապետյան, «Մշակույթների և ավանդույթների սինթեզ» կլոր սեղանի հարգելի մասնակիցներ։

Ժողովուրդների բարեկամության հյուսիսկովկասյան ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի անունից սրտանց ողջունում եմ բոլորիդ այս նշանակալից մշակութային իրադարձության կապակցությամբ։

Այս հանդիպման թեման շատ տեղին է եղել և մնում է չափազանց կարևոր մշակույթի ակտիվ զարգացման, ողջ աշխարհի ավանդույթների շարունակականության պահպանման և ձևավորման համար։

Մեր երկիրն ունի իր մշակույթի, ավանդույթների, սովորույթների ու ինքնության վերածննդի բոլոր հնարավորություններն ու պայմանները։

Հուսով եմ, որ այս միջոցառումը հարթակ կդառնա ազգամիջյան համայնքի վիճակի, մեր մեծ հայրենիքի ժողովուրդների և մշակույթների համագործակցության քննարկման համար։ Նման քննարկումներն ու թեմաներն ուղղված են մեր երկրի մշակութային միասնական դաշտի ընդլայնմանն ու հզորացմանը։

Վստահ եմ, որ «Մշակույթների և ավանդույթների սինթեզ» կլոր սեղանի մասնակիցների այս վեհ հավաքը կդառնա ավանդական՝ միավորելով ազգամիջյան և միջկրոնական համագործակցության ոլորտի փորձագետներին։ Բարի ճանապարհ:

«ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍԻՆԹԵԶ»-Ի
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՂՋՈՒՅՆԸ

Կուզբասի հայերի «Հայրենասիրական միության»
նախագահ Գ.Ա.Անտոնովից

««Մշակույթի և ավանդույթների սինթեզ» կլոր սեղանի հարգելի մասնակիցներ։

Ջերմորեն ողջունում և շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի մշակութային իրադարձության կապակցությամբ:

Հատկապես ուշագրավ է, որ այս միջոցառումը նվիրված է մեր Մեծ երկրի ջերմեռանդ հայրենասեր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Սամվել Սամվելովիչ Գրիգորյանի հիշատակին, ով իր ողջ կյանքը նվիրել է գիտությանը և մշակույթին ծառայելուն՝ հանուն մեր գեղեցիկ և բազմազան հասարակության մեջ խաղաղության, բարեկամության և համերաշխության հաստատման։ Նա, լինելով ազգությամբ հայ, հիանալի հասկանում և գնահատում էր ռուսական մշակույթի յուրահատկությունը և ռուսական հոգու լայնությունը, որը սիրով ընդունում է բոլորին` օգնելով զարգանալ և բարգավաճել: Ռուսական ոգին և Սուրբ Ռուսաստանը միավորում են հարյուրավոր լեզուներ և մշակույթներ՝ մեզ անպարտելի դարձնելով ցանկացած ոտնձգությունների և կեղծ մշակութային ընդլայնումների դեմ։

Բոլոր մասնակիցներին մաղթում եմ ակտիվ և ստեղծագործ քննարկում, առողջություն, հաջողություն և բոլոր բարի մտադրությունների իրականացում»։

 

No comments:

Post a Comment