ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցուց
Սիրելի եղբայրներ եւ քույրեր,
Ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու նոր եկեղեցական խորհուրդը։ Հավատքով եւ նվիրվածությամբ պատրաստ ենք ծառայել հանուն մեր Հայ Առաքելական հավատքին։
Սրտանց հրավիրում ենք ձեզ միանալ մեզ՝ որպեսզի միասին ուժեղացնենք մեր եկեղեցին։ Միայն միասին կարող ենք զարգացնել մեր համայնքը, ոգեշնչել մեր երիտասարդությանը եւ խորացնել մեր հավատքը։ Ձեր ներկայությունը, նվիրումը եւ աջակցությունը անփոխարինելի են։
Եկեք միասին աղոթենք եւ կառուցենք մեր եկեղեցու ապագան։ Սիրով եւ միասնությամբ պահպանենք եւ հարստացնենք մեր հոգեւոր ժառանգությունը։
«Որտեղ որ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, այնտեղ Ես եմ նրանց մեջ»։
(Մատթեոս 18:20)
Հարգանքներով,
Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու Ծխական խորհուրդ՝
Լևոն, Ալեքսանդրա, Վասգէն, Արմանդ, Նվարդ, Գրիգոր
Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամյանի օրհնությամբ
Surp Karapet- Armeens Apostolische Kerk Maastricht
Armeense Stichting Ani
ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ
Շնորհավորում ենք Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու նորանշանակ խորհրդին։ Մաղթում ենք աստվածահաճո ծառայություն՝ խաղաղություն ու համերաշխություն սփռելով համայնքի կյանքում։
https://niderlandakan.livejournal.com/640446.htm
No comments:
Post a Comment