The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 25 April 2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչում Հնդկաստանում

 

Ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ։
Էլի Վիզել

Այսօր` ապրիլի 24-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքի  Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցում  հիշատակվեց  Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ էլ մատուցվեց Սուրբ  և Անմահ Պատարագ` Արժանապատիվ  Տ. Պետրոս քահանա Կադեյանի  կողմից և հանդիսապետությամբ Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ  Տ.Տաճատ վարդապետ Ծատուրյանի։ Արարողությանը հաջորդեց բարեխոսական կարգ, որի ընթացքում  հոգևոր հայրերը`  ճեմարանի ուսուցիչների, աշակերտների, հնդկահայ համայնքի ներկայացուցիչների ու Հայաստանից ժամանած հավատացյալ- ուխտավորների   հետ միաձայն աղոթք բարձրացրեցին առ Աստված, որպեսզի Ամենակալ Տերը, Հայոց Ցեղասպանության ընթացքում հանուն Քրիստոսի և հայրենիքի նահատակված հայորդիների աղոթքների շնորհիվ և բարեխոսությամբ, Իր առատ ողորմությունն ու երկնային խաղաղությունը պարգևի հայոց աշխարհին և հայ ժողովրդին: Այնուհետև արարողության մասնակիցները ծաղիկներ  խոնարհեցին  Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև։

Արարողությանը ներկա էր նաև  Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։

 Չե'նք ուրանում...

(Մեր թղթ.)


No comments:

Post a Comment