Շնորհավորանք Մայրության և Գեղեցկության Օրվա կապակցությամբ
Սիրելի՛ մայրեր, ապագա մայրեր և գեղեցկության խորհրդանիշ դարձած բոլոր կանայք, Այսօր՝ ապրիլի 7-ին, մեծ սիրով ու ջերմությամբ շնորհավորում ենք ձեզ Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Դուք եք կյանքի աղբյուրը, ընտանիքի ջերմությունն ու հասարակության հենարանը։ Ձեր անսահման սերը, նվիրվածությունն ու հոգատարությունը լուսավորում են աշխարհը՝ դարձնելով այն ավելի գեղեցիկ և բարի։
Մաղթում ենք ձեզ անսպառ ուրախություն, առողջություն, երջանկություն և խաղաղություն։ Թող ձեր սրտերը միշտ լցված լինեն ջերմությամբ, իսկ ձեր ժպիտները երբեք չմարեն։
Սիրով՝ Նիդերլանդական օրագիր
ՆիդՕրագիրը ձեռք է բերել 49,061 նոր հետևորդ, ստեղծել է 206 գրառում և ունեցել 883,5 հազար դիտում, 23,295 մեկնաբանություն` վերջին 90 օրվա ընթացքում: Շնորհակալություն բոլորիդ շարունակական աջակցության համար: Առանց ձեզ, սա երբեք հնարավոր չէր լինի:
Շարունակեք լինել մեզ հետ, հավանեք մեր էջն ու գրառումները, բաժանորդագրվեք ու գրեք մեզ։ Սիրով կընդառաջենք։
Ik heb 49.061 nieuwe volgers gekregen, 206 berichten, 883,5K Weergaven, gemaakt en 23.295 reacties ontvangen in de afgelopen 90 dagen! Bedankt allemaal voor jullie niet-aflatende steun. Zonder jullie was dit nooit gelukt.
Այս իրական կադրերը դիտելիս հիշեցի «Մեր բարեկամ արջերը» հայկական մուլտֆիլմը , որը ստեղծվել է 1980 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Այն ներկայացնում է հայկական բնության միջավայրը՝ արջերի ու մարդկանց բարեկամության պատմության միջոցով։ Ջերմ ու դաստիարակչական բովանդակությամբ ֆիլմը սովորեցնում է մարդկանց և կենդանիների միջև փոխըմբռնման կարևորությունը։ Մի բան, որից հեռացել ենք ու ավելի դաժան դարձել մեկս մյուսի հանդեպ...Մինչդեռ սա է իրականությունը` հարգենք ինքներս մեզ ու սիրենք մեր շրջապատը:
H.A.
22.Մարտ
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Հաագայում Ալիանս Ֆրանսեզի կազմակերպած «Ֆրանկոֆոնիան առանց սահմանների» միջոցառմանը՝ միասին տոնելու ֆրանկոֆոն ընտանիքի մշակութային բազմազանությունը:
——
L'Ambassade de 🇦🇲 en 🇳🇱 s'est jointe à la famille de la Francophonie pour célébrer la diversité culturelle lors de Francophonie sans Frontières, organisé par l'#AllianceFrançaise de La Haye.
Les visiteurs ont pu déguster d'authentiques spécialités arméniennes, des ateliers de la dans nationale et de la musique intemporelle d'Aznavour
******************
Լույս է տեսել ԱՄՆ ում հրատարակվող «ՊԱՅՔԱՐ» շաբաթաթերթի հերթական նոր համարը, որտեղ լույս է տեսել ««Մեր «դաշնակից» Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավոր երեկ, այսօր և վաղը»» հոդվածը։
Շնորհակալություն ՊԱՅՔԱՐ Baikar Weekly շաբաթաթերթին այս նյութի հրապարակման համար:
Այսօր Ամստերդամում ռասիզմի և ֆաշիզմի դեմ բողոքի ցույցին միացել են նաև ակտիվիստները, ովքեր ուշադրություն են հրավիրում Թուրքիայում բռնաճնշումների վրա։ Ըստ մի թուրք կնոջ, ով ապրում և սովորում է Wageningen-ում արդեն երկու տարի, այս խմբից մոտ հինգ հարյուր ցուցարարներ միացել են ռասիզմի դեմ ավելի մեծ ցույցին։ Նրանք միանում են քաղաքով անցկացվող երթին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ բողոքի ցույցը մեկնարկել է Beursplein-ում։ Երեսունամյա ուսանողուհու խոսքով, ով ցանկանում է անհայտ մնալ՝ վախենալով ձերբակալել, եթե նա վերադառնա Թուրքիա, պատճառը այս շաբաթվա սկզբին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունն է։ Նրա խոսքով՝ Ամստերդամում ակտիվիստներն աջակցում են ձերբակալությունից հետո Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Հասնելով Museumplein, խումբը կտրվում է ավելի մեծ բողոքի ցույցից և դիրքավորվում դաշտի մի անկյունում: Ակտիվիստներն իրենց ուսերին կրում են թուրքական դրոշներ և ցուցանակներ՝ թուրքական կարգախոսներով։ Ցուցանակներից մեկի վրա հոլանդերեն գրված է «Ո՞ւր է ժողովրդավարությունը Թայիփ»։ Ըստ ANP-ի թղթակցի գնահատականի, թանգարանի հրապարակում դեռևս մի քանի հարյուր մարդ կա, ովքեր բողոքում են Էրդողանի դեմ: Ռասիզմի և ֆաշիզմի դեմ ցույցը սկսվել է հազարավոր մարդկանցով Դամ հրապարակում։ Դեպի Museumplein երթը սկսվել է ժամը 15-ի սահմաններում։ Բեմից ուշադրության է հրավիրվում Իմամօղլուի ձերբակալությանը։ Էրդողանին կոչ են անում հեռանալ.
Ցույցը կազմակերպվում է ամեն տարի Մարտի 21-ի կոմիտեի կողմից։ Այն անվանվել է Ռասիզմի վերացման միջազգային օրվա կապակցությամբ։ Բողոքին ներգրավված են նաև այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը, Kick Out Zwarte Piet-ը, Հոլանդական Պաղեստինի կոմիտեն, Another Jewish Voice-ը և Իսլամաֆոբիայի և խտրականության դեմ կազմակերպությունը:
************************
Մխիթարության ԳՈԼԸ
Վրաստանի հետ երկու խաղերում Վրաստանի հավաքականը խփեց 9 գոլ: Հայաստանի հավաքականը պատասխանեց մեկով, այն էլ ինչպիսի, արժեր 10 գոլ:
Այնուհանդերձ մեր հավաքականի նիդերլանդացի մարզիչ Սխիպը ներողություն է խնդրել հայ հանդիսատեսից։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Օրերս Բրյուսելում, տեղի ունեցավ Բելգիայի Հայերի Կոմիտեի հերթական Տարեկան Ընթրիք-Գալան, այս մասին Նիդ.օրագրին հայտնում է Բելգիայում հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը։ Միջոցառումը համախմբել էր տարբեր պետական, հասարակական ու դիվանագիտական ներկայացուցիչների: Այս կարևոր իրադարձությունն ուղեկցվում էր Արցախի պատմա-մշակութային արժեքների ներկայացմամբ և դրանց պահպանման համար պայքարելու կոչով:
Գալայի շրջանակներում, ի նշան նրանց գործունեության ու հարգանքի հանձնվեցին հուշանվերներ, որոնք խորհրդանշում էին Արցախի հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը, որն Հայաստանի և Արցախի համար ունեն կարևոր արժեքներ:
Հուշանվերներ հանձնվեցին հետևյալ անձանց.
Տիար Բեռնարդ ՔԱՆԹԱՆԻՆ, Բելգիայի Ներքին Գործերի Նախարարին,
Տիար Էրիկ Դը ՄՅՈՒՆՔԻՆ, Հայաստանում Բելգիայի Դեսպանին,
Տիար Ռոբերտ ՈՒՆՈՒՍՅԱՆ, Բելգիայի Հայերի Կոմիտեի Նախագահին:
Այս միջոցառումը մի կողմից նպաստեց Բելգիայի ու Հայաստանի միջեւ կապերի ամրապնդմանը, մյուս կողմից էլ՝ Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման կարևորության ճանաչմանը միջազգային դիվանագիտական մակարդակում:
Գալան բարձր գնահատվեց ոչ միայն այն բանի համար, որ հայ համայնքի միասնությունն ու մշակութային ժառանգության պահպանման գաղափարը համախմբեց տարբեր մակարդակների պաշտոնյաներին, այլև միջոցառումը դարձավ հզոր ուղերձ՝ ազգի և մշակույթի արժեքների պահպանման հարցում համատեղ աշխատանք իրականացնելու անհրաժեշտության մասին:
*******************
Բելգիայի Հայերի Կոմիտեի Տարեկան Ընթրիք֊Գալա. Bruxelles - Dîner-Gala du Comité des Arméniens de Belgique. Des souvenirs, symboles du riche héritage historique, culturel et spirituel, à été offert à:
- Mr. Bernard QUINTIN, Ministre de l'intérieur du Royaume de Belgique,
- Mr. Eric DE MUYNCK, Ambassadeur du Royaume de Belgique en Arménie,
- Mr. Robert UNUSYAN, Président du Comité des Arméniens de Belgique,
----------------------------------
Օրվա կադրը (ՀՈւՄՈՐԵՍԿ)
Տեղական մարմինների Գյումրու ավագանու ընտրապայքարի ռինգում մենամարտի էին դուրս եկել 8 կուսակցությունների առաջին համարները։ Պետրոս Ղազարյանը բացում է հաշիվը...
Հայ շախմատիստները աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր են նվաճել ։
Հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր: Այս մասին հայտնում է Hayastan Kentron-ը հղում անելով Հայաստանի Շախմատի ֆեդերացիային։
Ապրիլի 2-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի վերաբերյալ։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։
Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին ելույթով հանդես եկավ Հայաստանում Բելգիայի դեսպան Տիգրան Բալայանը՝ ներկայացնելով Հայաստանի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։
Դեսպան Բալայանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Բելգիայի խորհրդարանին Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին մշտական ուշադրության համար։ Նա ընդգծեց, որ Բելգիայի կառավարության կազմավորման հուշագրում ամրագրվել է Հայաստանին աջակցությունը, ինչը կարևոր նախադրյալ է երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Դեսպանը հատուկ կարևորեց հայ-բելգիական փոխգործակցության խորացումը՝ նշելով, որ Երևանում Բելգիայի դեսպանության ակտիվ գործունեությունն էական դեր ունի այդ գործընթացում։
Խորհրդարանական լսումների ընթացքում դեսպան Բալայանը նշեց, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո, Հայաստանը շարունակում է խաղաղության ձեռք մեկնել Ադրբեջանին։ Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է փակել թշնամության էջը և խաղաղության համաձայնագրի կնքումով հաստատել քաղաքակիրթ հարաբերություններ, ինչը թույլ կտա համագործակցել հանուն տարածաշրջանի կայունության և բարգավաճ ապագայի։ Դեսպանը կարևորեց միջազգային հանրության հետևողական ջանքերը՝ իրավիճակի սրացումը կանխելու և Հայաստանի կառուցողական նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Պատգամավորների հարցերին պատասխանելով՝ դեսպան Բալայանը համապարփակ կերպով ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերությունը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի նպատակով իրականացվող աշխատանքները։
Մեր գյուղերը
Հայկաձոր – սահմանամերձ գյուղ է Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, անմիջապես Թուրքիայի սահմանին մոտ։ Գյուղը նախկինում հայտնի էր Ղզըլքիլիսա (Կարմիր վանք) անվանումով և 1950-ին վերանվանվել է Հայկաձոր, գյուղից տեսանելի են Անիի ավերակները։ Հայկաձորում կա Կարմիր վանք եկեղեցին, որը միջնադարյան ժառանգություն է։
Mtqaran academy կայքից
Նշվում Ծաղկազարդը՝ Սուրբ Շաբաթվա սկիզբը։ Օրհնված ճյուղերով և աղոթքներով հիշվում է Քրիստոսի խաղաղ մուտքը Երուսաղեմ։ Ժողովուրդը Նրան ընդունեց փառաբանությամբ, սակայն Նրա ճանապարհը տանում էր դեպի խաչը։ Թող այս օրը մեզ հիշեցնի Նրա սիրով լի նվիրումը և փրկության ճանապարհը։
Հայ Առաքելական Եկեղեցի – ՍՈՒՐԲ ՀՈԳԻ – Ամստերդամ
--------------------
ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեր հարևաններն իրենցը չունենալով ահա հենց այսպես փչացրել ու ավերում են համաշխարհային մշակույթը: Առնո Բաբաջանյանի հեղինակային երգերով կայացած Մուսլիմ Մագոմաևը դեռ տարիներ առաջ Ռուսաստանում ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի ներկայութամբ ազգային խայտառակություն է համարել Ադրբեջանի ժողովրդական արտիստուհու կատարմանբ հանրահռչակ Բիթլզ խմբի Yesterday երգի այս կլկլոցային կատարումը:
---------------
Մուսլիմ Մագոմաևի խոսքը Բիթլզ խմբի Yesterday երգի ադրբեջանական կատարման վերաբերյալ
« Ես վերջերս լսեցի հանրահայտ Բիթլզ խմբի Yesterday երգի կատարումը մեր ժողովրդական արտիստներից մեկի կատարմամբ, երգում էր ադրբեջանական ժողովրդական երգերի մոտիվներով, ծիծաղից վայր ընկա աթոռից, սա համարվում է մշակու՞յթ: Միթե՞ այդպես կարելի է վարվել Yesterday-ի հետ, այն իր դասական ոճն ունի, դա ծիծաղելի է... Հիմա համացանց կա, մարդիկ լսում են:(կողքից ձայն` քեզ հուզվել չի կարելի) Եթե դու թքել ես ուզում ազգիդ, հանրապետությանդ վրա այդ դեպքում կարող ես չհուզվել, հանգիստ նստել, դրա վրա ծիծաղել ու վերջ: Ծիծաղ է ու մեղք: Ես չգիտեմ ծիծաղեմ թե սեղանի վրայից ինչ որ բան ջարդեմ: Դժբախտաբար ունենք այն ինչ ունենք մեր մշակույթում: Դա իմ ցավն է...»
No comments:
Post a Comment