The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 6 July 2025

Ռուսաստանը «Թալիբան»-ը և ամերիկյան վարդագույն երազանքը

ՍԵՎ ԽԱՎԻԱՐԻ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԴԱԳՈւՅՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԻՋԵՎ
Ադրբեջանցի երգչուհի Ալբինա Պյակշևան սպանվել է Մեքսիկա–ԱՄՆ սահմանին
Ադրբեջանցի ջազ երգչուհի Ալբինա Պյակշևան (ծնվ. 1993 թ.) սպանվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող անցակետը հատելու փորձի ժամանակ։ Լուրը տարածել են ադրբեջանական աղբյուրները, մասնավորապես՝ Բաքվի Ջազ փառատոնի տնօրեն Լեյլա Էֆենդիևան։
🔹 Մահվան հանգամանքների պաշտոնական հաստատում ԱՄՆ-ի կամ Մեքսիկայի կողմից դեռևս չկա։ Չի հստակեցվել՝ դա հանցավոր խմբերի հարձակում է եղել, սահմանապահների գործողություն, թե այլ պատճառ։
🔹 Ալբինա Պյակշևան հայտնի էր Ադրբեջանում իր ջազ կատարումներով և որպես «Səs Azərbaycan» նախագծի մասնակից, որտեղ աչքի էր ընկել իր վոկալային ուժեղ տվյալներով և արտիստիզմով։
📌 Լրացուցիչ տեղեկություններ Մեքսիկայի և ԱՄՆ-ի պաշտոնական մարմիններից առայժմ չեն հրապարակվել։

Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որը ճանաչել է «Թալիբան»-ը


Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որը ճանաչել է «Թալիբան»-ը որպես Աֆղանստանի իշխող կառավարություն, մինչդեռ Մոսկվայի վաղեմի կապերն իր ավանդական դաշնակիցների հետ սկսել են քայքայվել։ Այս մասին գրում է Լուրեր.com-ը հղում անելով Euronews-ը։
«2022 թվականի սկզբին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Կրեմլը գնալով ավելի է ձգտում սերտ համագործակցության Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ՝ տնտեսական և ռազմական գործընկերություն զարգացնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, խրվելով Ուկրաինայում, Ռուսաստանն աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Այս առումով ամենաաչքի ընկնող զարգացումն այն է, որ Ռուսաստանը կորցնում է իր երկարամյա հենակետը Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Երևանն ու Բաքուն հեռանում են Ռուսաստանից՝ համաձայնեցնելով խաղաղության համաձայնագրի տեքստը։
Եվ թեև առաջիկա ճանապարհը դեռևս դժվարին է մնում երկու երկրների համար, այս գործընթացում ներգրավված է Թուրքիան, այլ ոչ թե Ռուսաստանը, որը 1990-ականներից ի վեր հակամարտության թելերն իր ձեռքում էր պահում։
Մոսկվայի հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա։
Լարվածությունը կտրուկ աճել է վերջին շաբաթվա ընթացքում, երբ ռուսաստանյան ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Ռուսաստանի մեծությամբ չորրորդ քաղաքում՝ Եկատերինբուրգում, մի քանի էթնիկ ադրբեջանցիների տներում։ Ըստ իշխանությունների, դա տասնամյակներ առաջ կատարված սպանությունների հետաքննության մաս էր։
Հայաստանի դեպքում 2023 թվականին Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը Երևանին ցույց տվեց այն, ինչն ավելի ուշ հասկացան Սիրիայի և Իրանի ռեժիմները․ Ռուսաստանը չի միջամտում՝ իր դաշնակիցներին աջակցելու համար, երբ նրանք դրա կարիքն ունեն։
Ռազմական փորձագետները հավելում են, որ Ռուսաստանն ի վիճակի չէ դա լիարժեք անել 2022 թվականի փետրվարից ի վեր, քանի որ նրա բոլոր ռեսուրսներն ու զորքերը վերաուղղորդվել են Ուկրաինա։
2024 թվականին Հայաստանն աննախադեպ քայլ կատարեց՝ սառեցրեց իր մասնակցությունը Կրեմլի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), որը ՆԱՏՕ-ին Մոսկվայի պատասխանն է։ Իսկ մեկ տարի անց՝ 2025 թվականի սկզբին, Հայաստանի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որը նպատակ ունի սկսել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ինչը Մոսկվայի տեսանկյունից ծայրահեղ թշնամական քայլ է», – գրում է Euronews-ը։




Saturday, 5 July 2025

Դաշնամուրային անզուգական ներկայացում Աբովյան մշակութային միությունում

 


Օրերս Հաագայի Vereniging Abovian-ի սրահը լցվեց երաժշտության գեղեցկությամբ և ջերմությամբ։ Այդ օրը տեղի ունեցավ դաշնամուրային համերգ՝ ներկայացված տաղանդավոր սաների կողմից։  Միության սաները կատարեցին հայ և եվրոպացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ սկսած Խաչատուրյանից և Բաբաջանյանից մինչև Բեթհովեն ու Մոցարտ:

🎹 Ուսուցչի նվիրումը

Այս բացառիկ համերգը հնարավոր դարձավ շնորհիվ ուսուցչուհի Svetlana Aghadjanyan-ի, ով անսահման նվիրվածությամբ պատրաստել էր յուրաքանչյուր ուսանողին՝ վստահ լինելով, որ նրանք ելույթ կունենան իրենց ամբողջ ներուժով, գեղեցիկ կատարմամբ և բեմական հանդարտությամբ:

🌸 Մթնոլորտ եւ ձեւավորում

Հանդիսատեսը հիացած էր ոչ միայն երաժշտական ծրագրով, այլեւ սրահի տոնական ձեւավորմամբ, որը պատրաստել էր Լուսիկ Ներսիսյանը՝ ստեղծելով հեքիաթային, ջերմ եւ ոգեշնչող միջավայր, որը լիովին լրացնում էր երաժշտական հնչողությունը։

Շնորհակալություն

Շնորհակալություն բոլոր երիտասարդ երաժիշտներին՝ իրենց քրտնաջան աշխատանքի, ոգեշնչման եւ բեմում անկեղծ լինելու համար։ Հատուկ շնորհակալություն հանդիսատեսին, ծնողներին եւ բոլոր կազմակերպիչներին՝ այս գեղեցիկ երաժշտական երեկոն կյանքի կոչելու համար։

Իրոք Աբովյան մշակութային միությունը հպարտանալու տեղ ունի իր սաներով եւ առաջիկայում ևս պատրաստվում է նոր նախագծերի ու համերգների։ Հետևեք մեր էջին՝ առաջիկա միջոցառումների մասին տեղեկացված լինելու համար։













Հուլիսի 5. Հայաստանի Սահմանադրության օրը

 


Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր՝ պետական տոն, որը սահմանված է ի հիշատակ 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված համապետական հանրաքվեի, որի արդյունքում ընդունվեց Հայաստանի առաջին Սահմանադրությունը՝ անկախության հռչակումից չորս տարի անց:

Սահմանադրությունը դարձավ նորաստեղծ պետության իրավական հիմքը, որն ամրագրեց իշխանությունների բաժանումը, ժողովրդավարության հիմնարար սկզբունքները և քաղաքացու հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Այս օրը խորհրդանշում է պետականության ամրապնդումը և քաղաքացիների հավատը իրավական, ինքնիշխան ու ժողովրդավարական համակարգի հանդեպ:

Հայաստանի Սահմանադրությունը մի քանի անգամ փոփոխվել է՝ հատկապես 2005 և 2015 թվականներին, վերափոխելով կառավարման մոդելը դեպի խորհրդարանական հանրապետություն:

Այս օրը Հայաստանում շնորհավորանք է հղել նաև Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը՝ նշելով.

«Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ։ Մենք շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Սահմանադրական դատարանին՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների, ընթացակարգերի բարելավման և հաշվետվողականության բարձրացման գործում։ ՄԱՏՐԱ ծրագրի շրջանակում տասնյակ քաղծառայողներ և պաշտոնյաներ վերապատրաստվել են Նիդերլանդներում՝ մարդու իրավունքների, արդարադատության և բարեվարքության թեմաներով»։

Սահմանադրության օրը նշվում է տոնական միջոցառումներով, պաշտոնական ուղերձներով և հանրային քննարկումներով՝ հիշեցնելով բոլորին, որ սահմանադրական արժեքների պահպանումն ու զարգացումը յուրաքանչյուրի պարտքն է։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձևին

 

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 2-ին հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձևին։ Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևում դատապարտվում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը՝ Հայաստանը ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Բանաձևն աջակցություն է հայտնում Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և խաղաղության նպաստող տեսլական։Ուշադրություն է հրավիրվում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում ընթացող դատավարություններին, որոնց ժամանակ միջազգային դիտորդների և օտարերկրյա մամուլի մուտքն արգելված է։ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձևը պահանջում է ազատ արձակել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ձերբակալված բոլոր հայ պատանդներին, այդ թվում՝ նախկին տեղական պաշտոնյաներին, և ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը՝ հանրային դատավարությունների և բժշկական վերահսկողության ներքո։ Բանաձևում անդրադարձ է կատարվում 2025 թ. մարտին բանակցված խաղաղության համաձայնագրի նախագծին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կոչ անելով կողմերին հնարավորինս արագ ստորագրել այն առանց նախապայմանների։

Բելգիացի խորհրդարանականները նաև դատապարտում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի գրասենյակների փակումն  Ադրբեջանում։ Բանաձևում նաև նշվում է, որ դիտարկվում են Երևանում Բելգիայի դեսպանատանը հյուպատոսական ծառայությունների ներդրման հնարավորությունները։ Կոչ է արվում թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգության վիճակը գնահատելու և պահելու նպատակով։Ընդգծվում է, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ավելի քան 220 քառ. կմ Հայաստանի Հանրապետության տարածք։ Բանաձևն աջակցություն է հայտնում թիրախային պատժամիջոցների կիրառմանը այն անձանց ու կառույցների նկատմամբ, որոնք խախտել են 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարը, խախտել են մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը կամ սպառնացել են Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Բանաձևը կքննարկվի և կքվեարկվի նաև Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

Friday, 4 July 2025

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձեւավորվում է միայն եւ միայն համապետական ընտրությունների միջոցով:

Հարգելի հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետության գոյապայքարի եւ ինքնիշխանության ու անկախության ամենավճռական այս պահին հայաստանաբնակ եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել հակապետական ու դավադիր ուժերի սադրանքներին, չհավատալ կեղծ, ստահոտ ու շինծու լուրերին եւ միակամ դիմակայել բռնի, ահաբեկչության միջոցով իշխանությունը զավթել ցանկացողների եւ նրանց ետեւում կանգնած արտաքին գույնզգույն ուժերի դավադիր գործողություններին:

Սիրելի հայրենակիցներ, հինգերորդ շարասյունը քոչարյանա-սերժական կլանի ղեկավարությամբ իրենց շուրջ հավաքած բոլոր հեռու եւ մոտիկ դավադիր խմբավորումներին եւ անհատներին, օտարերկրյա ուժերի բացահայտ ու թաքուն հովանավորությամբ նորից եւ նորից հրապարակ են իջել՝ բռնի զավթելու իշխանությունը եւ սկուտեղու վրա այն հանձնելու իրենց օտարերկրյա տերերին: Նրանք կեղծ հայրենասիրական լոզունգներով՝ ազգայինի քողի տակ, չարաշահելով ժողովրդի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ անսահման սերն ու նվիրվածությունը, այս անգամ առաջ են մղել իրենց կրոնական ուխտը դրժած եւ քաղաքականության դաշտ մտած անհատ մի քանի բարձրաստիճան  հոգեւորականների: 

Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Հայաստանում եւ Սփյուռքում դատապարտելով այս ուժերի ահաբեկչական, հակապետական գործողությունները ի չիք է դարձնում «սրբազան» կոչված անսուրբ եւ էլի մի քանի նման բեւեռացված ահաբեկչական «շարժումները»:

Եվրոպայի հայերի համագումարը լավատեղյակ լինելով սփյուռքի կառուցվածքին եւ սփյուռքահայության մոտ իշխող հոգեբանությանը, ցավոք ականատես է լինում նաեւ այս ու այն կողմից լսվող բարի ու հայրենասերի համաբավ ունեցող շատ հայրենակիցների ձայներ, որոնք լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներ, ճիշտն ու սխալը չհասկանալով, իշխանությունների օրինական գործողությունները եկեղեցու դեմ արշավ համարելով՝ կանգնում են Հայաստանը տասնյակ տարիներ թալանած եւ օտար պետությունների եւ ուժերի ասպատակության ենթարկած՝ հակապետական, ահաբեկչական ուժերի կողքին:

Իշխանություններին կարելի է եւ անհրաժեշտություն է քննադատել, թերությունները վեր հանել եւ անել կառուցողական առաջարկություններ: Յուրաքանչյուր քաղաքական կամ հասարակական կազմակերպությույն ստեղծվում է հասարակական բազմազան հարցեր քննարկելու, ճիշտն ու սխալը վեր հանելու եւ  լուծումների առաջարկություններ անելու համար, այլ ոչ թե իրականությունից կտրված՝ իրենց կույր ատելությանը հագուրդ տալու համար, ինքնաոչնչացման գնով, իրենց նման չմտածողներին անվանել «թուրք» ու «դավաճան» եւ թշնամու ջրաղացին ջուր լցնելով ակամայից կանգնել նրանց կողքին:

Խոսում են ազգությունից ու մշակույթից, բայց չգիտեն, որ մշակույթի բարձրագույն դրսեւորումը սեփական պետականություն ունենալը եւ այդ պետությունը համակողմանիորեն զարգացնելն է:

Մեր հասարակության մեջ ցավոք անպատժելիությունը հանգեցրել է անհանդուժողականության, որը այսօր ամենուր հակապետական ուժերի կողմից դրսեւորվում է քայքայիչ գործողություններով, իսկ հասարակության մոտ՝ հայհոյանքներով:  Հայհոյանքը մեր լեզվի եւ մշակույթի մեջ օտարածին երեւույթ է եւ ներմուծվել է թուրք-թաթարական խուժանների, ինչպես նաեւ ռուսական եւ այլ տիրակալությունների հանգամանքներում: Հայհոյանքը քաղաքական մտքի բացակայության արդյունք է եւ ոխակալության ու վրեժխնդրության զգացումի լիցքաթափման վայրկյանական ազդեցությամբ՝ թմրանյութ:

Եվրոպայի հայերի համագումարը խստիվ դատապարտելով ամեն մի բռնի, անօրինական եւ հակապետական նախաձեռնություն շեշտում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձեւավորվում է միայն եւ միայն համապետական ընտրությունների միջոցով: Հակառակ անցյալի՝ այսօր ազատ խոսքի եւ կարծիք հայտնելու, կազմակերպվելու եւ օրինական գործունեություն ծավալելու համար առկա են բոլոր հնարավորությունները, ուստի  անընդունելի, դատապարտելի եւ պատժի են արժանի իշխանությունը զավթելու բոլոր կոչերը՝ լինեն հեղինակները նախկին պաշտոնյաներ, Հայաստանյան կամ օտարերկրյա մեծահարուստներ կամ դիրք ու աստիճան ունեցող հոգեւորականի հագուստ կրողներ:

Մենք կարեւորում ենք Հայաստան-Սփյուռք առողջ եւ ուժեղ կապերը: Սփյուռքը իր իրավասությունների սահմաններում կարող է խթանել, քաջալերել, քննադատել իշխանություններին, բայց ո'չ միջամտելու ներքին քաղաքականությանը եւ կանգնելու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու գործին լծված ուժերի կողքին:

Հայաստանի իշխանությունները այսօր վարում են արտաքին կշռադատված քաղաքականություն եւ ձգտում են հնարավորինս բարիդրացիական եւ բնական հարաբերություններ ստեղծել բոլոր հարեւանների հետ եւ  նվազեցնել պատերազմի վտանգը եւ տնտեսական, քաղաքական, մշակութային եւ ռազմական կախվածությունը ուրիշներից: 

Մենք բոլորով միասին ամենայն խոհեմությամբ եւ համբերատարությամբ  պիտի լծվենք թուրք-ադրբեջանական անմիջական վտանգը չեզոքացնելու եւ կասեցնելու գործին: Մեր անվտանգության անկաշառ երաշխիքը միայն մենք կարող ենք լինել:

Մեր հայրենակիցներին կոչ ենք անում աչալուրջ լինել եւ չհավատալ համացանցը ողողած ծախու լրատվամիջոցների կեղծ եւ շինծու լուրերին:

Միասին մենք ուժեղ ենք եւ կարող ենք հաղթահարել մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած ամեն մի դժվարություն եւ արհավիրք:

Կեցցե' ինքնիշխան եւ անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Եվրոպայի հայերի համագումար 

 Շվեդիա Ուփսալա 

3 Հուլիս  2025


ՍԴՀԿ-ի հայտարարությունը

 


18:2504 Հլս, 2025
Երկիրը կարող էր հայտնվել խոր ճգնաժամում` համազոր հոկտեմբերի 27-ի սպանդին. ՍԴՀԿ-ի հայտարարությունը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով բռնի իշխանափոխության ու առհասարակ բռնության յուրաքանչյուր արտահայտություն, հրապարակային կոչ, առավել ևս ծրագիր:
«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը խոր մտահոգությամբ է հետևում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու ցնցող բացահայտումներին: Քննչական մարմինների հրապարակած իրեղեն ապացույցներն ու ձայնագրությունները փաստում են, որ կանխվել է բծախնդրորեն մշակված ահաբեկչական ծրագիր, որի վերջնական նպատակը բռնի իշխանազավթումն էր:
Դեռ մի տարի առաջ հրապարակած հայտարարութեամբ՝ մենք անընդունելի էինք համարել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ստանձնած առաջնորդող դերը, մտահոգություն հայտնելով, որ Եկեղեցու՝ քաղաքական գործընթացներում ներքաշվելը հղի է լուրջ հետևանքներով: Իսկ այսօր ականատես ենք լինում ավելի ծանրակշիռ երևույթի, երբ այլ քաղաքական անձնավորությունների կողքին մի շարք հոգևորականներ ևս մեղադրվում են ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Համոզված ենք, որ եթե օրին Մայր Աթոռը ազդու միջոցներ ձեռք առներ, մի գուցե հնարավոր կլիներ խուսափել նման անբաղձալի իրավիճակից:
Մենք ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ հավատարիմ ու զորավիգ ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի, մտքի ու գումարման ազատության ժողովրդավարական հիմնարար իրավունքներին: Սակայն վերջին բացահայտումները բացարձակապես չեն տեղավորվում այդ իրավունքների սահմաններում, ու եթե հաջողվեր գործադրության դնել այդ դիվային ծրագիրը, երկիրը կարող էր հայտնվել խոր ճգնաժամում` համազոր հոկտեմբեր 27-ի սպանդին։
Հնչակեան Կուսակցութեան անունից խստիվ դատապարտում ենք բռնի իշխանափոխության ու առհասարակ բռնության յուրաքանչյուր արտահայտություն, հրապարակային կոչ, առավել ևս ծրագիր։ Ժողովրդավար Հայաստանում իշխանափոխության մեկ ճանապարհ կա՝ միայն ազատ ու արդար ընտրությունների միջոցով։ Իշխանություն թե ընդդիմություն՝ բոլորն էլ պարտավոր են գործելու այդ սկզբունքների հիման վրա, հայրենիքը հեռու պահելու համար անհարկի ցնցումներից»,- ասված է հայտարարության մեջ։

De heldere kleuren van de Nederlandse cultuur in Dilijan


Naira Gasparyan, PhD, docent aan de Staatsuniversiteit van Jerevan
Dilijan – Jerevan

De culturele maand juni was warm in verschillende steden van Armenië. Al bij de ingang van het historisch museum en kunstgalerij van Dilijan worden bezoekers begroet door prachtige kunstwerken. Voordat je de zalen binnenstapt, kom je twee indrukwekkende borstbeelden tegen: Alexander Miasnikyan, die met zijn strenge blik lijkt te zeggen wat je moet doen, en iets verderop, bij de ingang, het borstbeeld van Lenin met een sombere blik. Aan beide zijden van de ingang staan majestueus de standbeelden van Armeense koningen en geschiedschrijvers.

Onlangs opende in het historisch museum van Dilijan een tentoonstelling van werken van de Nederlandse kunstenares Iolanda Bakker, die verliefd is geworden op Armenië en de schoonheid van Dilijan. Haar schilderijen zijn uniek in hun soort. De zonnige en heldere kleuren, gecombineerd met het fluwelen groen van de natuur, creëren beelden die getuigen van haar stralende en levendige innerlijke wereld. Iolanda Bakkers kleuren zijn rijk aan optimisme, eenvoud en harmonie. Zij leeft in vrede met haar innerlijke zelf en draagt die vrede over op haar kunst.

De tentoonstelling toonde niet alleen schilderijen, maar ook handgemaakte decoratieve werken: stoffen wandkleden en tulpen van textiel die bijna echt leken. Haar werken brengen een gevoel van frisheid en vrijheid in de galerij, vanwaar je meteen doorgang hebt naar de collectie van Armeense kunstenaars uit de Sovjet- en postsovjetperiode, waar de kunst van Parajanov zijn unieke boodschap uitspreekt.

Iolanda Bakkers kunst is doordrenkt van liefde en raakt de emoties van de mens op een harmonieuze manier.

Welkom in Armenië, lieve Iolanda Bakker.

Bezoek Dilijan. Het geluk schuilt in culturele centra die streven naar harmonie.

Հոլանդական մշակույթի վառ գույներ` Դիլիջանում

Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ
Դիլիջան – Երևան

Մշակութային հունիսը տաք էր Հայաստանի տարբեր քաղաքներում։ Դիլիջանի երկրագիտական թանգարանի և պատկերասրահի մուտքի մոտ այցելուներին արդեն իսկ դիմավորում են արվեստի հրաշագեղ նմուշներ։ Մինչ թանգարան մտնելը, հանդիպում ես երկու տպավորիչ կիսանդրիների՝ Ալեքսանդր Մյասնիկյանի, որն իր խստությամբ ասես ցուցում է տալիս ինչ անել, և մի փոքր հեռու՝ մուտքի դռան մոտ Լենինի խոժոռ հայացքով կիսանդրին։ Իսկ մուտքի երկու կողմերում իրենց վեհաշուք կեցվածքով կանգնած են հայոց թագավորներն ու պատմիչները։

Դիլիջանի երկրագիտական թանգարանում օրերս բացվել է Հայաստանին և Դիլիջանի գեղեցկությանը սիրահարված հոլանդուհի արվեստագետ, նկարչուհի Իոլանդա Բաքքերի աշխատանքների ցուցահանդեսը։ Նրա կտավները յուրահատուկ են իրենց բնույթով։ Արևաշող ու պայծառ գունային երանգները, թավշյա կանաչի հետ համադրությամբ, ստեղծում են պատկերներ, որոնք վկայում են նկարչուհու հոգու լուսառատ էության մասին։ Իոլանդա Բաքերի գույները հարուստ են լավատեսությամբ, պարզությամբ և ներդաշնակությամբ։ Նա ապրում է խաղաղություն իր ներաշխարհի հետ և այդ խաղաղությունը փոխանցում իր աշխատանքներին։

Ցուցահանդեսում ներկայացված էին ոչ միայն կտավներ, այլ նաև տարածքի դիզայնին առնչվող ձեռքի աշխատանքներ՝ դեկորատիվ ծածկոցներ, կտորներով ստեղծված բնապատկերներ և կակաչներ, որոնք ասես իրական լինեին։ Իոլանդա Բաքերի ստեղծագործությունները թարմության ու ազատության շունչ են հաղորդում սրահին, որից անմիջապես մուտք է բացվում դեպի սովետական և հետսովետական շրջանի հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրություն, որտեղ Փարաջանովի արվեստը իր եզակի ճամփաբաժանի խոսքն է ասում։

Իոլանդա Բաքերի բոլոր ժամանակների աշխատանքները տոգորված են սիրով և ներդաշնակ են մարդու հույզերի հետ։

Բարի գալուստ Հայաստան, սիրելի Իոլանդա Բաքքեր։

Այցելե՜ք Դիլիջան։ Երջանկությունը թաքնված է ներդաշնակության ձգտող մշակութային կենտրոններում։



«Արվեստի լույսը» Գյումրիում


Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ
Երևան – Գյումրի

Ի հեճուկս Հայաստանի ներքաղաքական տարուբերումներին՝ մշակութային կյանքը երկրի տարբեր քաղաքներում շարունակում է պարգևել գեղեցիկ ու անմոռանալի պահեր արվեստասերներին։ Հունիսի 23-ին, Գյումրիում՝ «Հայաստանի մշակութային մայրաքաղաքում», կայացավ «Արվեստի լույսը» խորագրով յուրահատուկ համերգ–ներկայացում, նվիրված տեղի «Վարդուհի» արվեստի դպրոցի հիմնադրման 10-րդ տարեդարձին։

Հոբելյանական միջոցառումը, որը տեղի ունեցավ Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում, եռաբաղադրիչ էր։ Նախ, հանդիսատեսն այցելեց դպրոցի սաների և շրջանավարտների գեղանկարչական ու քանդակային աշխատանքների ցուցադրությունը թատրոնի ճեմասրահում։ Այնուհետև բեմում ներկայացվեցին երաժշտական ու պարային համահունչ կատարումներ, որոնցից հատկապես տպավորեցին բալետային համարները՝ պլաստիկ նրբագեղությամբ և ոգեշունչ կատարմամբ։

Համերգից հետո հայտնի արվեստագետները «խենթացնող», «ֆանտաստիկ» և նմանատիպ մակդիրներով բնութագրեցին ներկայացումը՝ ընդգծելով այն որպես բարձր պրոֆեսիոնալիզմի և մանկավարժական նվիրվածության արդյունք։ Այդ նվիրյալ մասնագետների թվում էր նաև «Նիդերլանդական Օրագրի» ընթերցողին քաջ հայտնի արվեստագետ, ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Լևոն Լաճիկյանը։ Վերջինս մեր ունեցած հարցազրույցում նշեց.

 «Արվեստի ցանկացած կրթօջախի համար մեկ տասնամյակը ոչ մեծ, բայց և բավարար ժամանակամիջոց է կայացման ու ստեղծագործական ձեռքբերումների համար։ Այդ առումով 2015-ին ամերիկաբնակ պոլսահայ բարերար Ջոն (Հովհաննես) Օյունջյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ կառուցված այս կրթօջախն արդեն հասցրել է լուսավոր կետ դառնալ Գյումրու և ոչ միայն Գյումրու կրթամշակութային քարտեզի վրա՝ փոխելով կյանքեր ու կերտելով ճակատագրեր, ինչպես նաև ձևավորելով բարենպաստ գեղարվեստական միջավայր»։

Շնորհավորում ենք ընդամենը 10-ամյա «Վարդուհի» արվեստի դպրոցին և մաղթում ստեղծագործական նոր բարձունքներ՝ հանուն գյումրեցու հոգու գեղեցկության ու ազգային արվեստի հարատևության։

Ի վկայություն այդ գեղարվեստական հրավառության՝ լուսանկարիչ Էդվարդ Հովհաննիսյանի տեսախցիկով ֆիքսված հիշարժան պահերն են, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։


Thursday, 3 July 2025

Een bijzondere afscheidsviering op basisscholen in Oostburg, Nederland

 


03-07-2025 / NL Dagboek / Hay Azian

Een bijzondere afscheidsviering op basisscholen in Oostburg, Nederland

De zomer in Nederland betekent niet alleen warme zon en bloeiende tuinen. Het is ook een tijd van emotionele afscheid en nieuwe wegen. Duizenden kinderen nemen op 12- of 13-jarige leeftijd afscheid van hun basisschool en zetten hun eerste stappen richting het voortgezet onderwijs.

In Oostburg krijgt deze gebeurtenis een speciaal toneel. Volgens jaarlijkse traditie verzamelen leerlingen, ouders en leerkrachten zich op het schoolplein. Alles lijkt op een kleine Hollywoodavond: bij de ingang van de school wordt een lange rode loper uitgerold, waarover de leerlingen van groep 8 vol enthousiasme en soms blozend van ontroering lopen. Deze wandeling is hun eerste grote ‘optreden’ – een toegangspoort naar de puberteit en een nieuw leertraject.

De schooldirecteur en leerkrachten spreken afscheidswoorden uit, waarin zij de verborgen talenten, prestaties en persoonlijke groei van elk kind benadrukken. Zij herinneren eraan dat het pad van onderwijs niet alleen draait om toetsen en cijfers, maar vooral om vriendschap, toewijding en innerlijke ontwikkeling.

Op deze dag lopen de meeste kinderen uit Oostburg richting Zwin College, de belangrijkste middelbare school van de regio, die eind juli en begin augustus haar deuren opent met een speciaal introductieprogramma.

 “Wanneer een kind over die rode loper loopt, laat het tegelijkertijd zijn voetafdruk achter en opent het zijn weg naar de toekomst,”

zeggen de leerkrachten van Oostburg.

Կարմիր գորգով դեպի նոր ապագա

03.07.2025/Նիդ.օրագիր/Hay  Azian 

Նիդերլանդների Oostburg քաղաքի տարական դպրոցներում ավարտական յուրօրինակ արարողություն

Նիդերլանդներում ամառը միայն տաք արևով ու ծաղկած  պարտեզներով  չի նշանավորում։ Այն միևնույն ժամանակ հուզիչ հրաժեշտի ու նոր ճանապարհի սկիզբ է. հազարավոր երեխաներ 12-13 տարեկանում հրաժեշտ են տալիս իրենց basisschool-ին՝ անցնելով կյանքի հաջորդ փուլ՝ միջնակարգ կրթություն։

Oostburg քաղաքում այս արարողությունն ունի յուրահատուկ բեմադրություն։ Տարեկան ավանդույթի համաձայն, աշակերտները, ծնողները և մանկավարժները հավաքվում են դպրոցի բակում։ Ամեն ինչ հիշեցնում է փոքրիկ հոլիվուդյան երեկո. դպրոցի մուտքի մոտ բացվում է երկար կարմիր գորգ, որով անցնում են ավարտական դասարանի աշակերտները՝ ոգևորված ու երբեմն կարմրած հուզմունքից։ Այդ քայլքը նրանց առաջին մեծ «բեմելն» է՝ մուտք դեպի դեռահասություն ու նոր ուսումնական ճանապարհ։

Դպրոցի տնօրենն ու ուսուցիչները հրաժեշտի խոսք են ասում՝ շեշտելով յուրաքանչյուր երեխայի թաքնված կարողությունները, ձեռքբերումներն ու նվաճումները՝ հիշեցնելով, որ կրթության ճանապարհը չափվում է ոչ միայն քննություններով, այլև ընկերությամբ, նվիրումով ու ներքին աճով։

Այդ օրը Oostburg-ի երեխաների մեծ մասը քայլում է դեպի Zwin College՝ տարածաշրջանի գլխավոր միջնակարգ դպրոցը, որն իր դռները բացում է հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին՝ կազմակերպելով հատուկ ընդունելություն։

«Երբ երեխան քայլում է այդ գորգով, նա միաժամանակ թողնում է իր հետքերն ու բացում իր ճանապարհը դեպի ապագա։» – նշում են Oostburg-ի մանկավարժները։

Wednesday, 2 July 2025

Հայկական երաժշտական ելևէջներ Նիդերլանդներում՝ նվիրված Համաշխարհային երաժշտության օրվան

 

02.07.2025/Նիդ.օրագիր

Նիդերլանդներում գործող  Աբովյան մշակութային միության  սաները հուլիսի 1-ին նշեցին Համաշխարհային երաժշտության օրը՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակույթն ու ավանդույթները տեղի հանդիսատեսին։

Միջոցառումը կազմակերպվել էր Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատան և Նիդերլանդների Ֆրանսիական ընկերակցության համագործակցությամբ։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին հայկական ազգային երգեր, պարեր և երաժշտական կատարումներ՝ հայկական համայնքի սաների կողմից։ Ներկաները ջերմությամբ ընդունեցին յուրաքանչյուր ելույթ՝ հավաստելով, որ հայկական մշակույթը շարունակում է ապրել սփյուռքում՝ փոխանցվելով նոր սերունդներին։

Միջոցառման կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին մասնակից երեխաներին, ծնողներին և  մանկավարժներին։ Երեխաները ցույց տվեցին հայ մշակույթի իրական հմայքը և ազգային ինքնության կարևորությունը։ Նրանք լիրենց կատարումներով մեկտեղեցին բոլորի սրտերը։

Երեկոյի ավարտին հանդիսատեսը ոտնկայս ծափահարում էր՝ ոգևորված հայ մշակույթի գեղեցկությամբ ու կենդանի  կատարմամբ։



Tuesday, 1 July 2025

Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան. կյանքի ուղին, մահվան հանգամանքները և հնարավոր դրդապատճառները

 2009թվականի այս օրերին` հունիսի 27֊ին անսպասելի, առեղծվածային հանգամանքներում իր մահկանացուն կնքեց 

Գերաշնորհ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Չորս ամիս առաջ նա դաժան ծեծի ենթարկվեց    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  իր բնակարանում, որտեղ գործում էր մշտական հսկողություն։  

֊֊֊-֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան. կյանքի ուղին, մահվան հանգամանքները և հնարավոր դրդապատճառները

Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը (ծնվ. Հակոբ Պոզապալյան) ծնվել է 1937 թվականի հուլիսի 5-ին Բեյրութում։ Իր ուսումնառությունը ստացել է նախ Նշան Փալանջյան ճեմարանում, ապա Սուրբ Էջմիածնում՝ ձեռք բերելով փիլիսոփայության և աստվածաբանության խոր գիտելիքներ։ Նա օծվեց եպիսկոպոս 1966 թվականին, ծառայում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում, այնուհետև նշանակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բեյրութի միաբանության հոգևոր տեսուչ, իսկ հետագայում դարձավ Մայր Աթոռի եկեղեցական դիվանագիտության առանցքային դեմքերից մեկը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ-ը։ Այդ տարիներին Ներսես արքեպիսկոպոսը դիտարկվում էր որպես կաթողիկոսության հնարավոր թեկնածու՝ շնորհիվ իր բացառիկ հեղինակության, լայն սփյուռքյան կապերի և սկզբունքային դիրքորոշման։

2009 թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իր սենյակում տեղի ունեցավ հարձակում։ Նա հայտնաբերվեց անգիտակից վիճակում՝ ծանր գլխուղեղային վնասվածքներով։ Հաղորդվում էր, որ միջադեպի նպատակն եղել է կողոպուտը, քանի որ անհետացել էին գումարներ և որոշ արժեքավոր իրեր ։

Այդ հարձակման արդյունքում Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը շուրջ չորս ամիս մնաց կոմայի մեջ։ Բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար, սակայն 2009 թվականի հունիսի 27-ին, կյանքից հեռացավ 71 տարեկան հասակում ։

Չնայած հարուցված քրեական գործին, հարձակման կատարողների և հնարավոր կազմակերպիչների վերաբերյալ որևէ պաշտոնական բացահայտում տեղի չունեցավ։ Հայաստանի ոստիկանությունը հայտարարել էր, որ իրականացվում է քննություն «կողոպուտի նպատակով հարձակում» հոդվածով, բայց հանրությանը մեղավորների մասին տեղեկատվություն չի ներկայացվել։

Մահվան հանգամանքները բազմաթիվ հարցեր են առաջացրել եկեղեցական և համայնքային շրջանակներում։ Շատերը համոզված էին, որ հարձակումը չէր կարող լինել սովորական կողոպուտ, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միջադեպը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնակելի հատվածում, որտեղ գործում է մշտական հսկողություն։ Բացի այդ, նրա սկզբունքայնությունը, խորը կրթվածությունը, սփյուռքում ունեցած լայն ազդեցությունը և հնարավոր կաթողիկոսության թեկնածու լինելու հանգամանքը հիմք են տվել ենթադրելու, որ հարձակումը կարող էր ունենալ ավելի խորքային՝ ներեկեղեցական կամ քաղաքական դրդապատճառներ։

Պաշտոնապես հարձակումը որակվեց որպես կողոպուտ, սակայն նրա մահվան վերաբերյալ հանրային գիտակցության մեջ գերիշխող տեսակետը շարունակում է մնալ, որ տեղի ունեցածը չէր կարող տեղի ունենալ առանց ներքին կազմակերպման կամ դրդապատճառի։ Նրա մահը բաց թողնված մնաց իրավական համակարգի կողմից, իսկ իր մահվան գործն այդպես էլ չբացահայտվեց։

Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը հիշվում է որպես բարձր կրթվածությամբ, հավասարակշռված, դիվանագիտորեն ընդունակ և բարոյական անբասիր գործիչ, ով մեծ ներդրում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և ազգային կյանքում։

29.06.2025/Նիդ.օրագիր

ՀՐԱՇԱԼԻ ՎԱՅՐ` ԼԱՑԻՈ


ՀՐԱՇԱԼԻ ՎԱՅՐ` ԼԱՑԻՈ (հետաքրքիր է)

Իտալիայի Լացիո տարածաշրջանում՝ Cisterna di Latina քաղաքի պատմական սրտում, կանգնած է մի ճարտարապետական գլուխգործոց՝ Palazzo Caetani-ը։ Դա պարզապես պալատ չէ, այլ մի տարածք, որտեղ քարերն ու որմնանկարները պատմությամբ են շնչում։ Այստեղ ժամանակը կանգ է առել՝ իր հետ պահելով բարոկոյի շքեղությունը, ազնվականության փառքն ու պապական Իտալիայի ոգին։

Սրահները՝ բարձր կամարներով առաստաղներով ու պատերին ծփացող ոսկեզօծ գեղանկարներով, ձևավորվել են այնպես, որ առաջին իսկ հայացքից պարզ դառնա՝ սա իշխանության, ճաշակի ու վեհության վայր է։ Յուրաքանչյուր դետալ՝ հայելային կոմպոզիցիաներից մինչև փորագրված բազկաթոռները, վկայում է մի մշակութային շերտի մասին, որտեղ արվեստն ու իշխանությունը մեկ են եղել։ Պալատի ամենախորհրդանշական սենյակներից են Sala degli Specchi-ն՝ հայելիների սրահը, և Sala Zuccari-ն՝ որմնանկարներով զարդարված սրահը, որոնք ստեղծվել են 16-րդ դարում՝ գեղանկարիչներ Ֆեդերիկո և Թադեո Ցուկարիի մասնակցությամբ։ Նրանց արվեստը վերածել է սենյակները կենդանի հեքիաթների, որոնցում առասպելները, կրոնը և քաղաքական ակնարկները միահյուսվում են անջնջելի պատմության մեջ։

Palazzo Caetani-ը կրում է իր անվանումը ի պատիվ իտալական բարձրաշխարհիկ ազնվականության նշանավոր ճյուղերից մեկի՝ Caetani ընտանիքի, որը սերտ կապեր է ունեցել Հռոմի պապերի, հոգևոր իշխանության և եվրոպական քաղաքական վերնախավի հետ։ Պալատն ունեցել է ոչ միայն բնակելի, այլև դիվանագիտական նշանակություն՝ որպես պապական պատվիրակությունների ընդունելության վայր, որպես համաձայնագրերի ու բանակցությունների լուռ վկա։ Այս սրահներում ձևավորվել ու կայացել են դարաշրջանի բախտորոշ որոշումներ։

Հարուստ կահավորանքը, ճոխ վարագույրները, խաչաձև կամարները և մանրամասնորեն փորագրված դռները կազմում են այն միջավայրը, որտեղ ներկան մոռացվում է։ Այստեղ եղած ամեն առարկա՝ լինի դա փայտե սեղան կամ զարդարված հայելի, ունի իր պատմությունը, իր լռակյաց վկայությունը այն ժամանակների, երբ պալատը լի էր ձայներով՝ նուրբ երաժշտությունից մինչև դիվանագիտական քննարկումների շշուկներ։

Դարերի ընթացքում պալատը վերակառուցվել է, վերապրել պատերազմներ, անտեսվածություն, բայց չի կորցրել իր հոգին։ Այսօր այն պատկանում է Cisterna di Latina-ի համայնքին և ծառայում է որպես մշակութային կենտրոն՝ հյուրընկալելով ցուցահանդեսներ, համերգներ, գիտաժողովներ։ Վերականգնված հմայքով այն դարձել է կրթական և զբոսաշրջային կենտրոն, որտեղ հին պատերն այսօր պատմում են ոչ թե անցյալի կորստի, այլ հիշողության վերածննդի մասին։

Palazzo Caetani-ն վեր է ժամանակից։ Այն մի վայր է, որտեղ այցելուն պարզապես դիտորդ չէ, այլ ներգրավված մասնակից մի պատմության, որը դեռ շարունակվում է։ Այստեղ կարելի է կանգնել հայելու առաջ, տեսնել ոչ թե սեփական արտացոլանքը, այլ դարեր անցած մի ժառանգություն, որ խոսում է խստորեն, բայց փափուկ ձայնով` «Ես ժամանակն եմ, ես հիշողությունը եմ»։

29.06.2025/Շրջող օբեկտիվ/Նիդ. օրագիր

Տեսաերիզ` Ստելլա Հովսեփյանի

Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա վարժարանի տարևերջյան հիասքանչ հանդեսը՝ նվիրված դպրոցի 10-ամյակին


Կիրակի, հունիսի 29-ին, տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա վարժարանի 2024-2025 ուստարվա ավարտական հանդեսը, որն այս տարի յուրահատուկ էր՝ նվիրված դպրոցի հիմնադրման 10-ամյակին:

Ինչպես միշտ, անվերապահ նվիրումով աշխատող ուսուցիչների թիմը ցուցաբերեց պրոֆեսիոնալ կազմակերպվածություն՝ պատրաստելով աշակերտներին գեղեցիկ, հուզիչ և ոգեշնչող ելույթների համար։ Տարբեր տարիքի սաները մեկը մյուսի հետևից հպարտությամբ բեմ բարձրացան՝ իրենց հայրենասիրական երգերով, պարերով, հայոց լեզվի արտասանություններով հմայելով հանդիսատեսին՝ ծնողներին, տատիկներին, պապիկներին և հյուրերին: Ներկայացման ընթացքում բեմի ետնապատին հայտնվեց Հայաստանն իր ողջ հմայքով, իսկ մայրաքաղաք Երևանի տեսարաններն ու շնորհավորանքները առանձնահատուկ տրամադրություն պարգևեցին միջոցառմանը։ Էկրանից ողջունեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ինչպես նաև հանրահայտ ռեժիսոր և անիմատոր Դավիթ Սահակյանցը՝ իրենց ջերմ խոսքերով հորդորելով աշակերտներին պահպանել հայ ինքնությունն ու լեզուն:



Հանդիսությանը ներկա էր նաև Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, ով իր օրհնությամբ և քաջալերանքի խոսքով ոգեշնչեց թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցչական անձնակազմին՝ ընդգծելով, որ դպրոցը հզոր սյուն է հայապահպանության և հայեցի դաստիարակության գործում: Այս ամենը արդյունք է Գրիգոր Նարեկացի հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանի հետևողական և սիրով լեցուն կազմակերպչական աշխատանքի։ Վերջինս տարիներ շարունակ անհոգնադիր ջանք է ներդնում, որպեսզի Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա վարժարանը դառնա հայապահպանության լույսի տաճար՝ սերնդեսերունդ փոխանցելով մայրենի լեզուն, եկեղեցական ավանդույթները, հայկական երգն ու պարը: Այս տոնական օրը ոչ միայն դպրոցի, այլ ամբողջ հայ համայնքի հաղթանակն էր. մեկ անգամ ևս երաշխավորվեց, որ մեր փոքրիկները իրենց սրտերում կմեծացնեն հայրենիքի հանդեպ սերը՝ դառնալով մեր ազգի մշակույթի և հավատքի արժանի կրողներ: Սիրով առաջարկում ենք դիտել կցված լուսանկարներն ու տեսաերիզները՝ որպես վառ վկայություն 2024-2025 ուստարվա այս հիշարժան և հպարտալի օրը։
01.07.2025/Nid.oragir