The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 21 May 2019

«Եվրատեսիլ 2019»-ը


Մեր ֆեյսբուքյան էջում ինտերակտիվ կերպով` ընդհուպ ուղիղ կապով և րոպեի թելադրանքով հետևել ու կապ ենք հաստատել մեր ընթերցողի հետ, ուղղորդելով թե ինչպես քվեարկի մեր  մասնակցի օգտին:



ՄԵԿՆԱՐԿԸ
14.05
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում է 17 երկրի ներկայացուցիչ:

Հիմա ելույթներ են ունենում Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան Մարինոյի ներկայացուցիչները: Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:
«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 16-ին: Նա ելույթ կունենա առաջին համարի ներքո:

 16.05
Հայաստանից բացի, երկրորդ կիսաեզրափակիչում հանդես են գալիս  Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին:



Srbuk
ցույթին։ Քվեարկությունը սկսվելու է ելույթներից անմիջապես հետո: Միասին դեպի եզրափակիչ փուլ։ 😘💪🏻❤️🇦🇲 Երկրորդ կիսաեզրափակիչ փուլի քվեարկության հեռախոսահամարները`ըստ երկրների նշած են ներքևում: 
Dear all! Please vote for Armenia on May 16th, Eurovision 2nd Semi-Final. The voting process will begin after the last performance. Below find the list of countries and numbers to vote for Armenia.
🇦🇱 Ալբանիա / Albania SMS: 01 to 54345
🇦🇹 Ավստրիա / Austria CALL: 0901 050 25 -01 SMS: 01 to 0901 050 25
🇦🇿 Ադրբեջան / Azerbaijan SMS: 01 to 9450
🇭🇷 Խորվաթիա / Croatia CALL: 06155 -01 SMS: 01 to 666555
🇩🇰 Դանիա / Denmark SMS: 01 to 1212
🇩🇪 Գերմանիա / Germany CALL: 01371 3636 -01 SMS: 01 to 99599
🇬🇧 Մեծ Բրիտանիա / Great Britain CALL: 09015 22 52 -01 SMS: 01 to 62252
🇮🇪 Իռլանդիա / Ireland CALL: 1513 7172 -01 SMS: 01 to 53125
🇮🇹 Իտալիա / Italy CALL: 894 222 -01 SMS: 01 to 475 475 0
🇱🇻 Լատվիա / Latvia CALL: 905025 -01 SMS: 01 to 1897
🇱🇹 Լիտվա / Lithuania CALL: 1669 -01 SMS: 01 to 1479
🇲🇹 Մալթա / Malta CALL: 5220 20 -01 SMS: 01 to 5061 57
🇲🇩 Մոլդովա / Moldova CALL: 0900 900 -01 SMS 01 to 900
🇳🇱 Նիդերլանդներ / The Netherlands CALL: 0909 00 -01 SMS: 01 to 9090
🇲🇰 Հյուսիսային Մակեդոնիա / North Macedonia CALL:149 1 -01 SMS: 01 to 149 101
🇳🇴 Նորվեգիա / Norway CALL: 829 49 1 -01 SMS: 01 to 264 00
🇷🇴 Ռումինիա / Romania SMS: 01 to 1399
🇷🇺 Ռուսաստան / Russia CALL: 8 803 100 22 -01 SMS: 01 to 1037
🇸🇪 Շվեդիա / Sweden CALL: 099 212 -0 SMS: 01 to 722 11
🇨🇭 Շվեյցարիա/ Switzerland CALL: 0901 54 49 -01 SMS: 01 to 377





ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ` որի համար մենք ենք մեղավոր

17.05
Երեկ, ուղիղ, Նիդերլանդների հանրայինի առաջին ալիքով հետևում էինք Եվրատեսիլին (տեսաերիզը` ստորև) Ինտերակտիվ կերպով ներկայացրել էինք թե ինչպես քվեարկել Սրբուկի օգտին: Ցավոք մեր մասնակիցը եզրափակիչ էլ դուրս չեկավ: Սա երևի մեր մեղքի ու անտարբերության բաժինն է: Սա մեզ դաս, որ մյուս անգամ հույսներս միայն մեր վրա դնենք, այլ ոչ դիմացինի` ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ ԷԼ Ո՞Վ սկզբունքի կիրառումով:

18.05

ԻՍԿ հաղթանակը շնորհվեց Նիդերլանդների ներկայացուցիչին, որը նաև նշանակում է` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Նիդերլանդներ 2020 թվական: Դա լինելու է երգի 65-րդ հոբելյանական փառատոնը:
Duncan Laurence represented The Netherlands at the Grand Final of the 2019 Eurovision Song 




No comments:

Post a Comment