The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 6 May 2019

Մայիսի 4-ը և 5-ը Նիդերլանդական օրացույցում Նշվում է հիշատակի և Ազատագրման օրը




Մայիսի 4-ը և 5-ը Նիդերլանդական օրացույցում Նշվում է համապատասխանաբար` հիշատակի օր (Dodenherdenking), որպես հարգանքի տուրք երկրորդ Համաշխարհայինի տարիներին և տարբեր ռազմական հակամարտություններում նահատկաված մարտիկների հիշատակին, իսկ 5-ը՝ տոնական է, նշվում է Ազատագրման (Bevrijdingsdag ) օրը: Այս երկու օրերից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Եթե Հիշատակման օրը հարգում են 2-րդ աշխարհամարտում և այլ կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում՝ նահատակվածների շիրիմներին, ապա հաջորդ՝ Ազատագրման օրը, տոնախմբություն է:

Մաստրիխտ


1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից:Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի “De Wereld” հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման օրը (Bevrijdingsdag ) նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ:1987 թվականին հիմնադրված «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ն ,որոշեց 1990 թվականից սկսած տոնն անցկացնել պարբերաբար:Մայիսի 5-ի տոնակատարությունը առիթ է նաև խորհելու ազատության կարևորության մասին, մտածել՝ թե որքան փխրուն է աշխարհի խաղաղությունը:

Միդելհարնիս
Նիդերլանդների հայկական համայնքներն ամենուր մասնակցել են Մայիսի 4-ի և 5-ի տարբեր բնակավայրերում տեղի ունեցած օրացույցային այս իրադարձություններին: Մասնավորապես՝ Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները առավոտ վաղ հասցրեցին լինել Միդելհարնիսում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 7 հայ զինվորների հուշարձանի մոտ, որտեղ ներկա էր նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: 
Նիդերլանդների հայկական համայնքները մասնակցել են մայիսի 4-ի ՀԻՇԱՏԱԿԻ, և 5-ի ԱԶԱՏԱԳՐՄԱՆ օրվա միջոցառումներին:






No comments:

Post a Comment