The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 9 May 2019

Մշակույթը որպես ժողովուրդների մերձեցման կամուրջ

 De Bilt-ը ՈՒտրեխտի նահանգի  համայնքապետարաններից մեկն է` մոտ 42 հազար  բնակչությամբ: Առանձին De Bilt գյուղում բնակվում է 10 հազարից ավելի մարդ: Մենք ուզում ենք խոսել De Bilt-ի քաղաքապետարանի մասին, որը միավորում է մի քանի այդպիսի քաղաքներ, և որտեղ`  ինչպես  Նիդերլանդների գրեթե ողջ տարածքում  հայեր են բնակվում:

De Bilt-ի համայնքում է ապրում և աշխատում մեր  հայրենակից Կարինե Քլյանը, որն էլ արժանացել է տեղի քաղաքապետարանի և թերթի ուշադրությանը: Կարինեն ակտիվ համագործակցում է  Դե Բիլտի քաղաքապետարանի  հետ և փորձում է հայ համայնքի ու տեղի հասարակության հետ մերձեցման ու համագործակցության եզրեր գտնել` ավելի  շատ մշակութային ասպարեզում:  Կարինեն առաջնային է  համարում փնտրել այնպիսի նախաձեռնություն , որ Հայ  ու տեղի բնակչության  համար ինտեգրմանը նպաստող   մշակութային ծրագրեր առաջադրեն, նաև պարզել Դե Բիլտի քաղաքապետարանի այս ուղղությամբ տարվող աշխատանքները : Առաջնայինը ինտեգրվող մարդկանց մեկուսացումից դուրս բերելու և համայնքին կապելու խնդիրներն  են: Ահա սրան էլ ձգտում է Կարինե Քլյանը և նա քաղաքապետարանի հետ համագործակցության իր առաջին քայլերից մեկն է կատարել:

Հենց սրա մասին էլ անդրադարձել է տեղի De Vierklank  թերթը` ««Հայկական շոուն «Het Lichtruim»-ում վերնագրով:
 De Vierklank  թերթը` «Մշակույթ»,  «Ամպեր»,  «Կամուրջ»  երեք  ենթավերնագրով  հոդված է տպագրել, որտեղ պատմում է մայիսի 5-ի կիրակի օրը Բիլթհովենի  Het Lichtruim մշակութային կենտրոնի հայերեն թատերական ներկայացման մասին (խոսքը Գավիթ թատրոնի «Անավարտ դատ» ներկայացման մասին է,-ծանոթ Ն.Օ) , որտեղ տեղի հայերը  վայելեցին նաև միմյանց ներկայությունը: Կարինեն Նիդերլանդներում  է արդեն 22 տարի, որից 20 տարին ամբողջությամբ հենց սկզբից ներգրավված է եղել De Bilt-ի հասարակական կյանքին:
«Լավ ինտեգրվելու համար գիտեի, որ պետք է արագ հարմարվել իմ նոր երկրին», - Ասել է Կարինե Քլյանը` նշելով, որ  շատ կարեւոր է սովորել լեզուն ` թեև  հոլանդերենը  բավական բարդ է ու նաև հայերի  համար դժվար սովորվող լեզու:

«Շատ հայերի համար դժվար է հարմարվել հոլանդական հասարակությանը: Ոչ միայն կա լեզվի խնդիր, նաև  մշակույթն է տարբեր », - ասել է Կարինեն: Նա գտնում է, որ մեր  ժողովուրդների ընդհանրական հատկանիշներն  էլ շատ շատ  են  ու համայնքապետարանի բոլոր 45 հայ ընտանիքներին «Het Lichtruim»  թատերական ներկայացման է հրավիրել նաև գաղափարի  համար: Ակտիվ շփման ու  համագործակցության շնորհիվ երկու ժողովուրդներն  իրար  փոխանցելու ու սովորելու շատ բան ունեն ու այս  առումով մշակույթի կենտրոնում նաև հայերը ներգրավված պետք է  լինեն: «Նիդերլանդական օրագրի» հետ ունեցած զրույցում Կարինեն նշեց, որ օգտագործելով համագործակցության հնարավորությունները, մենք,  մեր արվեստն  ու  մշակույթը պետք է ի ցույց դնենք հոլանդացիներին, ինչու արվեստի ու  նկարչության դասընթացներ չկազմակերպել կենտրոնում, կամ էլ բացել գրքերի ցուցահանդես:


Կարելի է ասել, որ  Հայաստանի  մասին «առաջին դասն» արդեն տրված է, այն ստացել է  De Vierklank թերթի թղթակից Walter Eijndhoven-ը, նրան մեր հայրենակից, նկարիչ արվեստաբան Ալիկ Ասատրյանը  ասել է, որ  Հայաստանը ամենասպիտակ ամպեր ունեցող երկիրն է աշխարհում ու որպես նկարիչ ճանապարհորդելով շատ երկրներում ու ի  վերջո բնակվելով Նիդերլանդներում, համոզվել է դրանում: Ալիկն ասել է, որ  Հայաստանն ամենալավ երկիրն է, որի հետ նա  կապ է պահպանում:
Այս մտքերը De Vierklank թերթի թղթակիցը շարադրել է «Ամպեր» ենթավերնագրի ներքո, մյուս` «Կամուրջ» եզրափակիչ ենթավերնագրի տակ Կարինե Քլյանը հույս է հայտնում, որ իր  նախաձեռնություններն այն  կամուրջը կլինեն, որ ի վերջո  կծառայի Բիլտի հասարակությանն  ու  հայ  համայնքի մերձեցմանը:






No comments:

Post a Comment