The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 27 May 2019

Սփյուռքահայ և օտարազգի դիմորդները կարող են սովորել Հայաստանի ուսումնական հաստատություններում


2019-2020 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական և
բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա
քաղաքացիների ընդունելության մասին 


Սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելությունը կատարվելու է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի և ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով: Համաձայն ՀՀ կառավարության 2019թվ. ապրիլի 25-ի N 476-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների2019-2020ուս. տարվա՝  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ,
(անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար հատկացվել է 70 տեղ: Տեղերի բաշխումը կատարելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովը, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և քննարկման միջոցով: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար
մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական և արվեստի բնագավառի մասնագիտություններով դիմող դիմորդները: Վերոնշյալ կարգերի համաձայն դիմորդները կարող են ընդունվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավրի,անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով) վճարովի ուսուցմամբ:
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն հետևյալ ժամկետներում՝ փաստաթղթերի ցանկում ներառելով նաև
կրթության մասին տեղեկանք տրված Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ք. Երևան, Ամիրյան փողոց 27 ) կողմից:
1 -անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.2019 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ.

2-վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.2019 թվականի հուլիսի 8-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ,
3-վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ,
4- վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ,
5-վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ,
6- վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ու հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,
7 -վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար 2019 թվականի հուլիսի 8-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ: Հետագա ուսուցման լեզվինչտիրապետող սփյուռքահայերը և
օտարազգի քաղաքացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում, որն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով: Նախապատրաստական բաժնում ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները կհրամանագրվեն առաջին կուրս: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում :
Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առաջին կուրսում ուսանելու համար գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 25- ն ընկած ժամանակահատվածում:

Դիմորդի կողմից լրացվող դիմում հարցաթերթիկի նմուշը, ինչպես նաև համալսարանական մասնագիտությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը` վճարովի համակարգի ուսման վարձաչափերի նմուշով. կարելի է գտնել այստեղ:

No comments:

Post a Comment