The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 25 May 2019

Հայկական երաժշտություն Սուրբ Սերվատիուսի դամբարանում

ԲԱՑԱՌԻԿ

Հաստատապես պատմության մեջ առաջին անգամ` Նիդերլանդներում, Հայ դուդուկահար Արթուր Պետրոսյանը և Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սարկավագ Պերճ Ասատուրյանը,  հայազգի քրիստոնեական ժամանակաշրջանի հոգևորական Սբ. Սերվատիուսի անունը կրող տաճարում հնչեցրել են հայկական հնագույն երաժշտություն:




Մեղրածոր դուդուկի ելևԷջները տարածվեցին ոչ միայն հազարամյա բազիլիկ եկեղեցու սրահում, այլև Սուրբ Սերվատիուսի դամբարանում, որի դռները բացվում են հազվագյուտ դեպքերում և որի արտոնությունը տրված է տեղի հայ համայնքի ու եկեղեցու ղեկավարությանը: Ահա թե ինչ փոխանցեց Մաստրիխտի սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամ, «Անի» համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսը.

-Մեզ վստահված է այն բանալին, որ տաճարի 120 դռներ է բացում: Սուրբ Սերվատյուսի բազմադարյան ներկայությունը և Ներկայիս Հայ-նիդերլանդական ջերմ հարաբերությունները` հին ու նոր ժամանակների յուրովի  մշակութային կամուրջ է մեր երկու ժողովուրդների համար:

Հայազգի Սուրբ Սերվատիուսը 4-րդ դարի հայ հոգևորական է, որը քրիստոնեություն է տարածել և եկեղեցիներ կառուցել Եվրոպայում, այդ թվում ներկայիս Նիդերլանդների, Բելգիայի ու  Գերմանիայի տարածքում։  Նրա գործունեությունն ավելի գնահատվել է մահվանից հետո: Ամեն տարի կաթոլիկ եկեղեցին նրան նվիրված  տոնակատարություններ է կատարում:
Եկեղեցին, որտեղ հնչել է Կոմիտասյան երաժշտությունը` կառուցվել է սկսած 1000 թվականից,  1039 թ.-ին բազիլիկան օծվել է:  Սերվատիուսի մահից  հետո (384 թ․ մայիսի 13)  այն եղել է փայտից, իսկ 550-ին այն փոխարինվել է քարե կառույցով:
1985 թ. Մայիսի 14-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ը այցելել է եկեղեցի` տալով պապական բազիլիկայի կարգավիճակ: Այն Նիդերլանդների ամենահին եկեղեցիներից է: Բազիլիկայի զանգակատունը Նիդերլանդների ամենամեծ զանգն  ունի: Եկեղեցում են պահվում Սերվատիուսի մասունքները:

Nid.Oragir






No comments:

Post a Comment